PHPWord

 

نُبذَةٌ فِي العَقِيدَةِ الإِسْلَامِيَّة (شَرْحُ أُصُولِ الإِيمَانِ)

 

Իսլամական դավանանքի հակիրճ շարադրանք

 

 

بِقَلَم فَضِيلَة الشَّيخ العَلَّامَة

مُحَمَّدِ بْنِ صَالِحٍ العُثَيمِين

غَفَرَ اللَّهُ لَهُ وَلِوَالِدَيْهِ وَلِلْمُسْلِمِين

 

Արժանապատիվ Շեյխ Գիտունի գրչով

Մուհամմադ իբն Սալիհ ալ-Ուսայմին

Թող Ալլահը ների նրան, նրա ծնողներին և բոլոր մուսուլմաններին

 


بِسْمِ اللَّهِ الرَّحْمَنِ الرَّحِيمِ

Իսլամական դավանանքի հակիրճ շարադրանք

Ամենաբարեգութ, ամենաողորմած Ալլահի անունով

Ներածություն

Իսկապես, ողջ գովաբանությունը Ալլահինն է, մենք փառաբանում ենք Նրան, Նրանից ենք օգնություն խնդրում, Նրանից ենք թողություն խնդրում և ապաշխարում ենք Նրա առաջ, և ապաստան ենք խնդրում Ալլահից մեր անձերի չարիքներից և մեր գործերի վատթարություններից: Ում Ալլահն առաջնորդում է, նրա համար մոլորեցնող չկա, և ում Նա մոլորեցնում է, նրա համար առաջնորդող չկա: Եվ ես վկայում եմ, որ չկա ոչ մի աստվածություն, որն արժանի է երկրպագության, բացի Ալլահից, և Նա չունի որևէ գործընկեր, և վկայում եմ, որ Մուհամմադը Նրա ծառան է և Նրա առաքյալը, թող Ալլահը օրհնի նրան, նրա ընտանիքին, նրա ուղեկիցներին և նրանց, ովքեր բարեպաշտությամբ հետևել են նրանց, և առատ խաղաղություն պարգևի։

Իսկ այնուհետև: Միաստվածության գիտությունը ամենապատվավոր գիտությունն է, ամենավեհն իր արժեքով և ամենաանհրաժեշտը՝ ուսումնասիրության համար, քանի որ այն գիտություն է Բարձրյալ Ալլահի, Նրա անունների, հատկանիշների և Իր ծառաների հանդեպ ունեցած իրավունքների մասին, ինչպես նաև՝ դեպի Բարձրյալ Ալլահը տանող ճանապարհի բանալին և Նրա շարիաթների հիմքը։

Այդ իսկ պատճառով, բոլոր առաքյալները միասնական էին դեպի այն կոչ անելու գործում։ Ալլահն ասաց.

﴿وَمَآ أَرۡسَلۡنَا مِن قَبۡلِكَ مِن رَّسُولٍ إِلَّا نُوحِيٓ إِلَيۡهِ أَنَّهُۥ لَآ إِلَٰهَ إِلَّآ أَنَا۠ فَٱعۡبُدُونِ25﴾

«Քեզնից առաջ Մենք որևէ առաքյալ չենք ուղարկել, ում չհայտնեինք այս պատգամը․ «Չկա ուրիշ աստվածություն՝ բացի Ինձանից, ուստի երկրպագեցե՛ք Ինձ»»։ [Անբիյա:25]

Եվ Բարձրյալը վկայեց Իր իսկ Միակության մասին, և դրա մասին Նրա համար վկայեցին Նրա հրեշտակները և գիտության տերերը, Բարձրյալ Ալլահն ասաց.

﴿شَهِدَ ٱللَّهُ أَنَّهُۥ لَآ إِلَٰهَ إِلَّا هُوَ وَٱلۡمَلَٰٓئِكَةُ وَأُوْلُواْ ٱلۡعِلۡمِ قَآئِمَۢا بِٱلۡقِسۡطِۚ لَآ إِلَٰهَ إِلَّا هُوَ ٱلۡعَزِيزُ ٱلۡحَكِيمُ 18﴾

«Ալլահը, հրեշտակները և գիտության տերերը վկայում են, որ չկա աստված, բացառությամբ Նրանից, Ով արդարություն է հաստատում։ Չկա աստված, բացառությամբ Նրանից՝ Հզորից, Իմաստունից»։ [Ալ 'Իմրան:18]

Եվ քանի որ այսպիսին է Միաստվածության կարևորությունը, յուրաքանչյուր մուսլիմի պարտականությունն է հոգ տանել դրա մասին՝ ուսումնասիրելով, ուսուցանելով, խորհելով և այն որպես դավանանք ընդունելով, որպեսզի իր կրոնը կառուցի ճիշտ հիմքի վրա՝ վստահությամբ և հնազանդությամբ, և վայելի դրա պտուղներն ու արդյունքները։

Եվ Ալլահն է հաջողություն պարգևողը

Հեղինակ

Իսլամական կրոն

Իսլամական կրոնը․ այն կրոնն է, որով Ալլահն ուղարկեց Մուհամմադին ﷺ, և որով եզրափակեց բոլոր կրոնները։ Նա այն կատարյալ դարձրեց Իր ծառաների համար, դրանով ամբողջացրեց Իր շնորհը նրանց վրա և հավանեց այն որպես կրոն նրանց համար։ Ուստի, ոչ ոքից չի ընդունվի որևէ այլ կրոն, բացի դրանից։ Ամենաբարձրյալ Ալլահն ասել է․

﴿مَّا كَانَ مُحَمَّدٌ أَبَآ أَحَدٖ مِّن رِّجَالِكُمۡ وَلَٰكِن رَّسُولَ ٱللَّهِ وَخَاتَمَ ٱلنَّبِيِّـۧنَۗ وَكَانَ ٱللَّهُ بِكُلِّ شَيۡءٍ عَلِيمٗا 40﴾

«Մուհամմադը ձեր տղամարդկանցից ոչ մեկի հայրը չէր, այլ նա Ալլահի Առաքյալն է և վերջին մարգարեն, ով կնքեց մարգարեության դուռը, և Ալլահն ամեն ինչի նկատմամբ Ամենագետ է»։ [Ալ-Ահզաբ:40]

Ալլահն ասաց.

﴿...ٱلۡيَوۡمَ أَكۡمَلۡتُ لَكُمۡ دِينَكُمۡ وَأَتۡمَمۡتُ عَلَيۡكُمۡ نِعۡمَتِي وَرَضِيتُ لَكُمُ ٱلۡإِسۡلَٰمَ دِينٗاۚ...﴾

«...Այսօր Ես կատարելագործեցի ձեզ համար ձեր կրոնը, լիակատար դարձրի Իմ շնորհը ձեզ վրա և հավանություն տվեցի Իսլամին՝ որպես ձեր կրոն...»։ [Ալ-Մաիդա:3]

Ալլահն ասաց.

﴿إِنَّ ٱلدِّينَ عِندَ ٱللَّهِ ٱلۡإِسۡلَٰمُ...﴾

«Իրոք, Ալլահի կրոնը հանդիսանում է Իսլամը...» [Ալ 'Իմրան:19]։

Ալլահն ասաց.

﴿وَمَن يَبۡتَغِ غَيۡرَ ٱلۡإِسۡلَٰمِ دِينٗا فَلَن يُقۡبَلَ مِنۡهُ وَهُوَ فِي ٱلۡأٓخِرَةِ مِنَ ٱلۡخَٰسِرِينَ 85﴾

«Իսկ ով իսլամից բացի այլ կրոն փնտրի, այն երբեք չի ընդունվի նրանից, և նա հանդերձյալ աշխարհում կլինի կորուստ կրողների շարքում»։ [Ալ 'Իմրան:85]։

Եվ Ալլահը՝ Ամենաբարձրյալը, պարտադրել է բոլոր մարդկանց, որ դավանեն այն՝ որպես կրոն հանուն Նրա, և ասաց՝ դիմելով Ալլահի Առաքյալին, Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը լինի նրա վրա.

﴿قُلۡ يَٰٓأَيُّهَا ٱلنَّاسُ إِنِّي رَسُولُ ٱللَّهِ إِلَيۡكُمۡ جَمِيعًا ٱلَّذِي لَهُۥ مُلۡكُ ٱلسَّمَٰوَٰتِ وَٱلۡأَرۡضِۖ لَآ إِلَٰهَ إِلَّا هُوَ يُحۡيِۦ وَيُمِيتُۖ فَـَٔامِنُواْ بِٱللَّهِ وَرَسُولِهِ ٱلنَّبِيِّ ٱلۡأُمِّيِّ ٱلَّذِي يُؤۡمِنُ بِٱللَّهِ وَكَلِمَٰتِهِۦ وَٱتَّبِعُوهُ لَعَلَّكُمۡ تَهۡتَدُونَ 158﴾

«Ասա․ «Ո՛վ մարդիկ, ես Ալլահի Առաքյալն եմ՝ ուղարկված ձեզ բոլորիդ։ Նրան է պատկանում երկինքների և երկրի թագավորությունը։ Չկա ոչ մի աստվածություն, որն արժանի է երկրպագության, բացի Ալլահից։ Նա է կենդանություն պարգևողը և մահ պատճառողը։ Ուստի հավատացե՛ք Ալլահին և Նրա Առաքյալին՝ անգրագետ մարգարեին ﷺ, որը հավատում է Ալլահին և Նրա Խոսքերին, և հետևեցե՛ք նրան, որպեսզի դուք առաջնորդվեք ուղիղ ճանապարհով»»։ [Ալ-Ա'րոֆ:158]

Եվ Սահիհ Մուսլիմում Աբու Հուրեյրայից (թող Ալլահը գոհ լինի նրանից) հաղորդվում է, որ Մարգարեն (Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը լինի նրա վրա) ասաց.

«وَالَّذِي ‌نَفْسُ ‌مُحَمَّدٍ ‌بِيَدِهِ ‌لَا ‌يَسْمَعُ بِي أَحَدٌ مِنْ هَذِهِ الْأُمَّةِ يَهُودِيٌّ وَلَا نَصْرَانِيٌّ، ثُمَّ يَمُوتُ وَلَمْ يُؤْمِنْ بِالَّذِي أُرْسِلْتُ بِهِ إِلَّا كَانَ مِنْ أَصْحَابِ النَّارِ».

«Երդվում եմ Նրանով, Ում ձեռքում է Մուհամմադի հոգին, այս համայնքից յուրաքանչյուր ոք՝ հրեա թե քրիստոնյա, ով լսի իմ մասին, ապա մահանա՝ չհավատալով նրան, ինչով ես ուղարկվել եմ, անկասկած կլինի Դժոխքի բնակիչներից»1։

Նրա հանդեպ հավատքը նրա բերածը ճշմարիտ համարելն է՝ ընդունելով և հնազանդվելով, և ոչ թե պարզապես ճշմարիտ համարելը։ Այդ իսկ պատճառով Աբու Տալիբը հավատացյալ չէր Առաքյալի ﷺ հանդեպ, չնայած ճշմարիտ էր համարում այն, ինչով նա եկել էր, և վկայում էր, որ դա լավագույն կրոնն է։

Իսլամական կրոնը պարունակում է նախորդ կրոնների բոլոր շահերը և առանձնանում է դրանցից նրանով, որ համապատասխանում է բոլոր ժամանակներին, վայրերին և ազգերին։ Ամենակարող Ալլահն ասաց՝ դիմելով Իր մարգարեին.

﴿وَأَنزَلۡنَآ إِلَيۡكَ ٱلۡكِتَٰبَ بِٱلۡحَقِّ مُصَدِّقٗا لِّمَا بَيۡنَ يَدَيۡهِ مِنَ ٱلۡكِتَٰبِ وَمُهَيۡمِنًا عَلَيۡهِ...﴾

«Եվ Մենք իջեցրել ենք քեզ այս Գիրքը ճշմարտությամբ՝ որպես հաստատում իրենից առաջ եղած Սուրբ Գրքերի և որպես վերահսկող դրանց վրա...»։ [Ալ-Մաիդա:48]

Եվ դրա՝ յուրաքանչյուր ժամանակի, վայրի և ազգի համար հարմար լինելու իմաստն այն է, որ դրան հավատարիմ մնալը չի հակասում ազգի շահերին որևէ ժամանակ կամ վայրում, այլ դա նրա բարօրությունն է, և դա չի նշանակում, թե այն ենթակա է յուրաքանչյուր ժամանակի, վայրի և ազգի, ինչպես ոմանք կցանկանային։

Իսլամական կրոնը ճշմարտության կրոնն է, և Ամենաբարձրյալ Ալլահը երաշխավորել է նրան, ով ամուր հավատարիմ է մնում դրան, որ Նա հաղթանակ կպարգևի նրան և գերիշխող կդարձնի մյուսների նկատմամբ։ Ամենաբարձրյալ Ալլահն ասել է.

﴿هُوَ ٱلَّذِيٓ أَرۡسَلَ رَسُولَهُۥ بِٱلۡهُدَىٰ وَدِينِ ٱلۡحَقِّ لِيُظۡهِرَهُۥ عَلَى ٱلدِّينِ كُلِّهِۦ وَلَوۡ كَرِهَ ٱلۡمُشۡرِكُونَ 9﴾

«Նա է, Ով Իր Առաքյալին ﷺ ուղարկեց ուղիղ առաջնորդությամբ և ճշմարիտ հավատով, որպեսզի այն բարձրացնի և գերիշխեցնի բոլոր հավատքների վրա, որքան էլ որ բազմաստվածներին դա անհաճո լինի»։ [Աս-Սաֆֆ:9]

Ալլահն ասաց.

﴿وَعَدَ ٱللَّهُ ٱلَّذِينَ ءَامَنُواْ مِنكُمۡ وَعَمِلُواْ ٱلصَّٰلِحَٰتِ لَيَسۡتَخۡلِفَنَّهُمۡ فِي ٱلۡأَرۡضِ كَمَا ٱسۡتَخۡلَفَ ٱلَّذِينَ مِن قَبۡلِهِمۡ وَلَيُمَكِّنَنَّ لَهُمۡ دِينَهُمُ ٱلَّذِي ٱرۡتَضَىٰ لَهُمۡ وَلَيُبَدِّلَنَّهُم مِّنۢ بَعۡدِ خَوۡفِهِمۡ أَمۡنٗاۚ يَعۡبُدُونَنِي لَا يُشۡرِكُونَ بِي شَيۡـٔٗاۚ وَمَن كَفَرَ بَعۡدَ ذَٰلِكَ فَأُوْلَٰٓئِكَ هُمُ ٱلۡفَٰسِقُونَ 55﴾

«Ալլահը խոստացել է ձեզանից նրանց, ովքեր հավատացել են և բարեպաշտ գործեր են կատճարել, որ նրանց իշխանություն կտա երկրի վրա, ինչպես իշխանություն էր տվել նրանցից առաջ եղածներին, կամրապնդի նրանց համար այն կրոնը, որը հավանության է արժանացրել, և նրանց վախը կփոխարինի անվտանգությամբ։ Նրանք Ինձ կերկրպագեն՝ Ինձ հետ ոչինչ չհավասարեցնելով։ Իսկ ով դրանից հետո անհավատ կդառնա, ապա նրանք են մեղսագործները»։ [Ան-Նուր:55]

Իսլամական կրոնը՝ դավանանք է և օրենք, քանզի այն կատարյալ է իր դավանանքի և օրենքների մեջ։

1. Պատվիրում է երկրպագել միայն Ամենաբարձրյալ Ալլահին և արգելում է Նրան զուգընկեր դարձնելը։

2. Պատվիրում է ճշմարտախոսություն և արգելում է սուտը։

3. Այն պատվիրում է արդարություն և դատապարտում է անարդարությունը։ Արդարությունը նույնանմանների միջև հավասարությունն է, իսկ տարբերվողների միջև՝ տարբերակումը։ Արդարությունը բացարձակ հավասարություն չէ, ինչպես ոմանք պնդում են՝ ընդհանրացնելով, թե «Իսլամը հավասարության կրոն է»։ Քանզի տարբերների միջև հավասարությունը անարդարություն է, որը Իսլամը չի քարոզում, և այն գործողը գովասանքի արժանի չէ։

4. Պատվիրում է հավատարմությունը (ավանդի պահպանումը) և դատապարտում է դավաճանությունը։

5․ Պատվիրում է հավատարիմ լինելը (ուխտի ու խոստման պահպանումը) և արգելում է դավաճանական խախտումը:

6․ Հրամայում է սիրալիր լինել ծնողների նկատմամբ և արգելում է անհնազանդ լինել նրանց։

7. Պատվիրում է պահպանել բարեկամական կապերը և արգելում է դրանք խզել։

8. Պատվիրում է բարի լինել հարևանների նկատմամբ և արգելում է նրանց հետ վատ վարվելը։

Ընդհանուր առմամբ՝ (Իսլամը) հրամայում է ամեն առաքինի բարք և արգելում է ամեն ցածր բարք։ Այն հրամայում է ամեն բարի գործ և արգելում է ամեն վատ գործ։

Ալլահն ասաց.

﴿إِنَّ ٱللَّهَ يَأۡمُرُ بِٱلۡعَدۡلِ وَٱلۡإِحۡسَٰنِ وَإِيتَآيِٕ ذِي ٱلۡقُرۡبَىٰ وَيَنۡهَىٰ عَنِ ٱلۡفَحۡشَآءِ وَٱلۡمُنكَرِ وَٱلۡبَغۡيِۚ يَعِظُكُمۡ لَعَلَّكُمۡ تَذَكَّرُونَ 90﴾

«Արդարև, Ալլահը պատվիրում է արդարություն, բարություն և օգնություն ազգականներին, և արգելում է անպարկեշտությունը, մերժելին և անիրավությունը։ Նա խրատում է ձեզ, որպեսզի հիշեք»։ [Ան-Նահլ:90]

Իսլամի հիմնասյուները

Իսլամի հիմնասյուները. դրա հիմքերը, որոնց վրա այն կառուցված է հինգն են: Հիշատակված է նրանում, ինչը հաղորդել է Իբն Ումարը (թող Ալլահը գոհ լինի նրանցից) Մարգարեից ﷺ, որ նա ասել է.

«بُنِيَ الْإِسْلَامُ عَلَى خَمْسَةٍ: عَلَى أَنْ يُوَحِّدَ اللَّه - وَفِي رِوَايَةٍ عَلَى خَمْسٍ -: شَهَادَةِ أَنْ لَا إِلَهَ إِلَّا اللَّهُ، وَأَنَّ مُحَمَّدًا عَبْدُهُ وَرَسُولُهُ، وَإِقَامِ الصَّلَاةِ، وَإِيتَاءِ الزَّكَاةِ، وَصِيَامِ رَمَضَانَ، وَالْحَجِّ»

«Իսլամը կառուցված է հինգի վրա. Ալլահին միակ դավանելու վրա (իսկ մեկ այլ հաղորդման մեջ՝ հինգ սյուների վրա). վկայությունն այն մասին, որ չկա ոչ մի աստվածություն, որն արժանի է երկրպագության, բացի Ալլահից, և որ Մուհամմադը Նրա ծառան ու Առաքյալն է, աղոթքի կատարումը, զաքաթի տալը, Ռամադանի ծոմապահությունը և հաջջը»։ Եվ մի մարդ ասաց. «Հաջջը և Ռամադանի ծոմը՞»։ Նա ասաց.

«لَا، صِيَامُ رَمَضَانَ، وَالْحَجُّ».

«Ո՛չ, Ռամադանի ծոմապահությունը և Հաջջը» Հենց այսպես եմ լսել դա Մարգարեից ﷺ.2

1. Ինչ վերաբերում է այն վկայությանը, որ չկա աստվածություն բացի Ալլահից, և որ Մուհամմադը Նրա ծառան ու Առաքյալն է, ապա այն լեզվով արտահայտված հաստատուն համոզմունքն է, կարծես թե մարդն իր հաստատակամությամբ դրա ականատեսն է։ Իսկ այս վկայությունը մեկ միասնական սյուն է դարձվել՝ չնայած վկայվածի բազմազանությանը։

Քանզի Առաքյալը ﷺ Ալլահի կողմից պատգամաբեր է, ուստի նրա ծառայության և առաքելության մասին վկայությունը «չկա աստվածություն բացի Ալլահից» վկայության լրացումն է։

Կամ էլ, որովհետև այս երկու վկայություններն են գործերի վավերականության և ընդունելիության հիմքը, քանզի ոչ մի արարք ճշմարիտ և ընդունելի չէ առանց Բարձրյալ Ալլահի հանդեպ անկեղծության և Նրա Առաքյալին (Աստծո խաղաղությունը եւ օրհնությունը նրան) հետևելու։

Ալլահի հանդեպ անկեղծությամբ է իրականանում «չկա աստվածություն բացի Ալլահից» վկայությունը, իսկ Ալլահի Առաքյալին հետևելով՝ իրականանում է «Մուհամմադը Նրա ծառան է և Նրա առաքյալը» վկայությունը։

Այս մեծագույն վկայության պտուղներից է՝ սրտի և հոգու ազատագրումը արարածների գերությունից և առաքյալներից բացի ուրիշներին հետևելուց։

2. Իսկ աղոթքի կատարումը Ամենաբարձրյալ Ալլահին երկրպագելն է՝ այն իրականացնելով ճշգրտորեն և ամբողջությամբ՝ իր սահմանված ժամանակներին և ձևերով։

Դրա պտուղներից են՝ հոգու խաղաղությունը, աչքի բերկրանքը և զերծ մնալը անպարկեշտությունից ու արատավորից։

3- Իսկ Զաքաթ տալը՝ Ամենակարող Ալլահին երկրպագություն է՝ զաքաթի ենթակա ունեցվածքից պարտադիր չափաբաժինը տրամադրելով դրա իրավունքն ունեցողներին։

Դրա պտուղներից են՝ հոգու մաքրումը արատավոր բարքից (ժլատությունից) և Իսլամի ու մուսուլմանների կարիքների բավարարումը։

4- Իսկ Ռամադանի ծոմապահությունը՝ դա Ալլահին երկրպագելն է՝ Ռամադանի ցերեկը ծոմը խախտող բաներից զերծ մնալով։

Եվ դրա պտուղներից է՝ հոգին սանձելը՝ հրաժարվելու սիրելի բաներից՝ որոնելով Ամենակարող և Մեծ Աստծո բարեհաճությունը։

5- Հաջջը՝ Ամենաբարձրյալ Ալլահին երկրպագությունն է՝ դեպի Սուրբ Տուն ուխտագնացություն կատարելով՝ Հաջջի ծեսերը կատարելու համար։

Դրա արդյունքներից է հոգին կոփելը՝ նյութական և ֆիզիկական ջանքեր գործադրելով Ալլահին հնազանդվելու համար։ Այդ իսկ պատճառով Հաջջը համարվում է Ջիհադի տեսակ՝ Ալլահի ճանապարհին։

Եվ այս պտուղները, որոնք մենք հիշատակեցինք այս հիմքերի համար, և այն, ինչ չենք հիշատակել, ազգը դարձնում են մաքուր, անարատ իսլամական համայնք, որը դավանում է Ալլահի ճշմարիտ կրոնը և արարածների հետ վարվում է արդարությամբ ու ճշմարտությամբ։ Քանզի Իսլամի մյուս օրենքները բարեկարգվում են այս հիմքերի բարեկարգությամբ, և համայնքի վիճակը բարեկարգվում է իր կրոնական գործերի բարեկարգությամբ։ Եվ այն իր վիճակի բարեկարգությունից կորցնում է այնքան, որքան կորցրել է իր կրոնական գործերի բարեկարգությունից։

Իսկ ով կամենա դրա պարզաբանումը, թող կարդա Բարձրյալի խոսքը.

﴿وَلَوۡ أَنَّ أَهۡلَ ٱلۡقُرَىٰٓ ءَامَنُواْ وَٱتَّقَوۡاْ لَفَتَحۡنَا عَلَيۡهِم بَرَكَٰتٖ مِّنَ ٱلسَّمَآءِ وَٱلۡأَرۡضِ وَلَٰكِن كَذَّبُواْ فَأَخَذۡنَٰهُم بِمَا كَانُواْ يَكۡسِبُونَ 96 أَفَأَمِنَ أَهۡلُ ٱلۡقُرَىٰٓ أَن يَأۡتِيَهُم بَأۡسُنَا بَيَٰتٗا وَهُمۡ نَآئِمُونَ 97 أَوَأَمِنَ أَهۡلُ ٱلۡقُرَىٰٓ أَن يَأۡتِيَهُم بَأۡسُنَا ضُحٗى وَهُمۡ يَلۡعَبُونَ 98 أَفَأَمِنُواْ مَكۡرَ ٱللَّهِۚ فَلَا يَأۡمَنُ مَكۡرَ ٱللَّهِ إِلَّا ٱلۡقَوۡمُ ٱلۡخَٰسِرُونَ 99﴾

«Եվ եթե բնակավայրերի ժողովուրդը հավատար և աստվածավախ լիներ, ապա Մենք նրանց համար կբացեինք երկնքի և երկրի բարիքները։ Սակայն նրանք սուտ համարեցին, ուստի Մենք նրանց պատժեցինք այն ամենի համար, ինչ նրանք վաստակում էին»։ 96

«Մի՞թե քաղաքների բնակիչներն ապահով են, որ Մեր պատիժը կհասնի նրանց գիշերով, մինչ նրանք քնած են»։ 97

«Կամ մի՞թե քաղաքների բնակիչներն ապահով են Մեր պատժի հասնելուց առավոտյան, մինչ նրանք զվարճանում են»։

«Մի՞թե նրանք կարծում են, թե ապահով են Ալլահի խորամանկությունից։ Բայց Ալլահի խորամանկությունից իրենց ապահով են զգում միայն կորուստ կրողները»։ [Ալ-Ա'րոֆ:96-99]։

Եվ թող նա դիտարկի նախորդների պատմությունը, քանզի պատմությունը խրատ է բանականություն ունեցողների համար և իմացություն՝ նրա համար, ում սրտի վրա վարագույր չի իջել։ Եվ Ալլահից է օգնությունը։

Իսլամական դավանանքի հիմունքները

Իսլամական կրոնը, ինչպես արդեն պարզաբանել ենք, դավանանք է և օրենք, և մենք անդրադարձել ենք նրա որոշ օրենքներին և նշել ենք նրա հիմնասյուները, որոնք համարվում են նրա օրենքների հիմքը։

Իսկ իսլամական դավանանք ի հիմքերն են՝ հավատն Ալլահին, Նրա հրեշտակներին, Նրա Գրքերին, Նրա Առաքյալներին, Վերջին օրվան և կանխորոշմանը՝ լինի այն բարի, թե՛ չար։

Եվ այս հիմքերի մասին են վկայում Ալլահի Գիրքը և Նրա Մարգարեի ﷺ Սուննան։

Եվ Ալլահն Իր գրքում ասում է.

﴿لَّيۡسَ ٱلۡبِرَّ أَن تُوَلُّواْ وُجُوهَكُمۡ قِبَلَ ٱلۡمَشۡرِقِ وَٱلۡمَغۡرِبِ وَلَٰكِنَّ ٱلۡبِرَّ مَنۡ ءَامَنَ بِٱللَّهِ وَٱلۡيَوۡمِ ٱلۡأٓخِرِ وَٱلۡمَلَٰٓئِكَةِ وَٱلۡكِتَٰبِ وَٱلنَّبِيِّـۧنَ...﴾

«Բարեպաշտությունը ոչ թե ձեր դեմքը դեպի արևելք կամ արևմուտք դարձնելն է, այլ իսկական բարեպաշտը նա է, ով հավատում է Ալլահին, Վերջին օրվան, հրեշտակներին, Գրքին և մարգարեներին...» [Սուրա Ալ-Բակարա, այաթ 177] Եվ նա ասում է ճակատագրի վերաբերյալ.

﴿إِنَّا كُلَّ شَيۡءٍ خَلَقۡنَٰهُ بِقَدَرٖ 49 وَمَآ أَمۡرُنَآ إِلَّا وَٰحِدَةٞ كَلَمۡحِۭ بِٱلۡبَصَرِ 50﴾

«Անշուշտ, Մենք ամեն ինչ ստեղծել ենք չափով։

Եվ Մեր հրամանը միայն մեկն է՝ աչքի ակնթարթի պես» (50)։ [Ալ-Կոմար:49-50]։

Եվ Ալլահի Առաքյալի ﷺ Սուննայում Մարգարեն ﷺ ասում է՝ պատասխանելով Ջիբրայիլին(Գաբրիելին), երբ նա հարցրեց հավատքի մասին։

«الْإِيمَانُ: أَنْ تُؤْمِنَ بِاللَّهِ، وَمَلَائِكَتِهِ، وَكُتُبِهِ، وَرُسُلِهِ، وَالْيَوْمِ الْآخِرِ، وَتُؤْمِنَ بِالْقَدَرِ: خَيْرِهِ وَشَرِّهِ».

«Հավատքն այն է, որ հավատաս Ալլահին, Նրա հրեշտակներին, Նրա գրքերին, Նրա առաքյալներին, Վերջին օրվան, և հավատաս ճակատագրին՝ դրա լավին և չարին»3։

Հավատք Բարձրյալ Ալլահին

Իսկ հավատքը Ալլահի հանդեպ ներառում է չորս սկզբունք՝

Առաջին սկզբունքը՝ Հավատք Ալլահի գոյությանը:

Նրա՝ Ամենաբարձրյալի, գոյության մասին վկայում են՝ բնածին էությունը, բանականությունը, աստվածային օրենքը և զգայարանները։

Իսկ ինչ վերաբերում է բնազդի ապացույցին Նրա գոյության մասին (Փա՜ռք Նրան), ապա յուրաքանչյուր արարած ստեղծվել է իր Արարչի հանդեպ հավատքով՝ առանց նախնական մտածողության կամ ուսուցման, և չի շեղվում այս բնազդի պահանջից, բացի նրանից, ում սրտում հայտնվել է մի բան, որը նրան շեղում է դրանից։ Ըստ Մարգարեի (խաղաղություն և օրհնություն լինի նրան) խոսքի.

«‌مَا ‌مِنْ ‌مَوْلُودٍ إِلَّا يُولَدُ عَلَى الْفِطْرَةِ، فَأَبَوَاهُ يُهَوِّدَانِهِ أَوْ يُنَصِّرَانِهِ أَوْ يُمَجِّسَانِهِ».

«Յուրաքանչյուր նորածին ծնվում է մաքուր բնությամբ՝ ֆիտրայով, ապա նրա ծնողներն են նրան դարձնում հուդայական, քրիստոնյա կամ զրադաշտական»4։

2- Իսկ Ամենակարող Աստծո գոյության բանական փաստարկն այն է, որ այս արարածները՝ թե՛ նախկին, թե՛ ներկա, պետք է ունենան մի Արարիչ, որը նրանց գոյություն է տվել, քանզի նրանք չեն կարող իրենք իրենց ստեղծել, ոչ էլ կարող են պատահականորեն գոյանալ։

Ինչ-որ բան ինքն իրեն չի ստեղծում, որովհետև մինչև իր գոյությունը այն ոչինչ է, ապա ինչպե՞ս կարող է ստեղծող լինել։

Եվ չի կարող պատահականորեն գոյություն ունենալ, որովհետև ամեն իրադարձություն պետք է ունենա իր ստեղծողը։ Եվ քանի որ դրա գոյությունն այս հրաշալի համակարգով, ներդաշնակ համաչափությամբ և պատճառների ու դրանց հետևանքների, ինչպես նաև էակների միմյանց հետ ունեցած ամուր կապով կտրականապես բացառում է, որ դրա գոյությունը պատահականություն լինի, քանզի պատահականորեն գոյություն ունեցողն իր գոյության հիմքում համակարգ չունի, ապա ինչպե՞ս կարող է այն կանոնավոր լինել իր գոյատևման և զարգացման ընթացքում։

Եվ եթե այս արարածները չեն կարող իրենք իրենց ստեղծել, ոչ էլ պատահականորեն գոյանալ, ապա հաստատվում է, որ նրանք պետք է ունենան Արարիչ, և Նա Ալլահն է՝ աշխարհների Տերը։

Եվ Ալլահը Ատ-Տուր սուրայում հիշատակել է այս բանական ապացույցն ու անհերքելի փաստարկը։ Ալլահն ասաց.

﴿أَمۡ خُلِقُواْ مِنۡ غَيۡرِ شَيۡءٍ أَمۡ هُمُ ٱلۡخَٰلِقُونَ 35﴾

«Միթե՞ նրանք ստեղծվել են ոչնչից, թե՞ իրենք են Ստեղծողները»։ [Սուրա Տուր, այաթ 35] Այսինքն՝ նրանք չեն ստեղծվել առանց Ստեղծողի, ոչ էլ իրենք են իրենց ստեղծել, ուստի հաստատվում է, որ նրանց Ստեղծողը Ամենաբարձրյալ Ալլահն է։ Այդ իսկ պատճառով, երբ Ջուբեյր իբն Մուտղիմը (թող Ալլահը գոհ լինի նրանից) լսեց առաքյալին (Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը լինի նրա վրա) կարդալիս «Ատ-Տուր» սուրան, և նա հասավ այս այաթներին.

﴿أَمۡ خُلِقُواْ مِنۡ غَيۡرِ شَيۡءٍ أَمۡ هُمُ ٱلۡخَٰلِقُونَ 35 أَمۡ خَلَقُواْ ٱلسَّمَٰوَٰتِ وَٱلۡأَرۡضَۚ بَل لَّا يُوقِنُونَ 36 أَمۡ عِندَهُمۡ خَزَآئِنُ رَبِّكَ أَمۡ هُمُ ٱلۡمُصَۜيۡطِرُونَ 37﴾

«Միթե՞ նրանք ստեղծվել են ոչնչից, թե՞ իրենք են Ստեղծողները։

Թե՞ նրանք են ստեղծել երկինքներն ու երկիրը։ Այլ նրանք համոզված չեն։ 36

Մի՞թե քո Տիրոջ գանձերը նրանց մոտ են, թե՞ նրանք են տիրապետողները»։ 37 [Ատ-Տուր:35-37]

Եվ Ջուբեյրը, որն այն ժամանակ բազմաստվածապաշտ էր, ասաց. «Քիչ մնաց սիրտս թռչեր, և դա այն առաջին անգամն էր, երբ հավատքը հաստատվեց իմ սրտում»5։

Եվ եկեք դա պարզաբանող մի օրինակ բերենք. եթե որևէ մեկը ձեզ պատմեր մի վեհաշուք պալատի մասին, որը շրջապատված է այգիներով, որոնց միջով հոսում են գետեր, լցված է կահույքով ու մահճակալներով և զարդարված է իր հիմնական ու լրացուցիչ բաղադրիչների ամենատարբեր զարդերով, և եթե նա քեզ ասեր, թե այս պալատը և նրա մեջ եղած կատարելությունն ինքն իրեն է ստեղծել, կամ այսպես պատահաբար է գոյացել՝ առանց ստեղծողի, դու կշտապեիր ժխտել ու հերքել դա և նրա խոսքը հիմարություն կհամարեիր։ Դրանից հետո մի՞թե կարելի է կարծել, թե այս ընդարձակ տիեզերքը՝ իր երկրով, երկնքով, երկնային մարմիններով, իր վիճակներով և իր հրաշալի ու զարմանահրաշ համակարգով, ինքն իրեն է ստեղծել, կամ պատահականորեն է գոյացել՝ առանց Արարչի։

3- Իսկ Աստվածային օրենքի վկայությունը Բարձրյալ Ալլահի գոյության մասին այն է, որ բոլոր երկնային Գրքերը վկայում են այդ մասին, և որ դրանցում պարունակվող արդարացի դրույթները, որոնք ապահովում են արարածների շահերը, ապացույց են, որ դրանք Իմաստուն, Իր արարածների շահերին քաջատեղյակ Տիրոջից են։ Եվ նրա բերած տիեզերական լուրերը, որոնց ճշմարտացիությունը վկայել է իրականությունը, ապացույց են, որ դրանք մի Տիրոջից են, Ով ի զորու է ստեղծել այն, ինչի մասին տեղեկացրել է։

4- Իսկ Ալլահի գոյության զգայական ապացույցները երկու տեսակի են՝

Նրանցից մեկը․ մենք լսում և ականատես ենք լինում աղոթողներին տրվող պատասխանին և նեղյալներին ցուցաբերվող օգնությանը, ինչը միանշանակ վկայում է Նրա՝ Բարձրյալի, գոյության մասին։ Բարձրյալ Ալլահն ասում է․

﴿وَنُوحًا إِذۡ نَادَىٰ مِن قَبۡلُ فَٱسۡتَجَبۡنَا لَهُۥ...﴾

«Եվ Նոյին, երբ նա նախկինում օգնություն խնդրեց, և Մենք պատասխանեցինք նրան...» [Անբիյա:76] Ալլահն ասաց.

﴿إِذۡ تَسۡتَغِيثُونَ رَبَّكُمۡ فَٱسۡتَجَابَ لَكُمۡ...﴾

«Երբ դուք օգնություն էիք խնդրում ձեր Տիրոջից, և Նա պատասխանեց ձեզ...» [Ալ-Անֆալ:9]

Եվ «Սահիհ ալ-Բուխարի»-ում Անաս իբն Մալիքը (թող Ալլահը գոհ լինի նրանից) ասաց.

«إنَّ أعرابيًّا دَخَلَ يَوْمَ الجُمُعَةِ -والنَّبِيُّ صلَّى اللَّهُ عليهِ وسلَّمَ يَخْطُبُ- فقالَ: يا رسُولَ اللَّهِ، هَلَكَ المَالُ، وجَاعَ العِيَالُ، فَادْعُ اللَّهَ لنَا؛ فَرَفَعَ يَدَيْهِ ودَعَا، فَثَارَ السَّحَابُ أمثَالَ الجِبَالِ، فَلَمْ يَنْزِلْ عَنْ مِنْبَرِهِ حتَّى رَأَيْتُ المَطَرَ يَتَحَادَرُ عَنْ لِحْيَتِهِ».

«Ուրբաթ օրը մի արաբ քոչվոր մտավ մզկիթ, այն պահին, երբ Մարգարեն ﷺ քարոզում էր, և ասաց. «Ո՜վ Ալլահի Առաքյալ, ունեցվածքը կործանվել է, ընտանիքները սովի մեջ են. խնդրում ենք՝ աղոթիր Ալլահին մեզ համար»։ Այդ ժամանակ նա բարձրացրեց իր ձեռքերը և աղոթեց։ Եվ ահա ամպերը բարձրացան լեռների նման։ Եվ նա չիջավ իր մինբարից, մինչև ես տեսա, թե ինչպես էր անձրևը հոսում նրա մորուքի վրայով»։6

Հաջորդ ուրբաթ օրը այդ արաբ քոչվորը, կամ ուրիշ մեկը, կանգնեց և ասաց. «Ո՜վ Ալլահի Առաքյալ, շենքերը քանդվել են, ունեցվածքը ջրի տակ է անցել, խնդրում ենք՝ աղոթիր Ալլահին մեզ համար»։ Ապա նա բարձրացրեց իր ձեռքերը և ասաց ﷺ

«اللَّهُمَّ حَوَالَيْنَا وَلَا عَلَيْنَا».

«Ո՛վ Ալլահ, թող այն լինի մեր շուրջը, և ոչ թե մեր վրա»։ Եվ նա որ կողմը ցույց էր տալիս, այդ կողմում ամպերը անմիջապես բացվում էին7։

Եվ աղոթողներին պատասխանելը մինչև մեր օրերը ականատես եղած իրողություն է նրա համար, ով անկեղծորեն ապավինում է Ամենակարող Աստծուն և կատարում է պատասխան ստանալու պայմանները։

Երկրորդ փաստարկ․ մարգարեների նշանները, որոնք կոչվում են հրաշքներ, և որոնց մարդիկ ականատես են լինում կամ որոնց մասին լսում են, անհերքելի ապացույց են նրանց Ուղարկողի՝ Ամենաբարձրյալ Ալլահի գոյության։ Քանզի դրանք մարդկային կարողությունների սահմաններից դուրս են, և Ալլահն է դրանք իրագործում՝ ի զորակցություն Իր առաքյալների և ի հաղթանակ նրանց։

Օրինակ՝ Մուսայի (Մովսեսի) հրաշքը, երբ Ամենաբարձրյալ Ալլահը նրան հրամայեց իր գավազանով հարվածել ծովին։ Նա հարվածեց, և ծովը բաժանվեց տասներկու ցամաք ճանապարհների, իսկ դրանց միջև եղած ջրերը կանգնած էին լեռների նման։ Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

﴿فَأَوۡحَيۡنَآ إِلَىٰ مُوسَىٰٓ أَنِ ٱضۡرِب بِّعَصَاكَ ٱلۡبَحۡرَۖ فَٱنفَلَقَ فَكَانَ كُلُّ فِرۡقٖ كَٱلطَّوۡدِ ٱلۡعَظِيمِ 63﴾

«Եվ Մենք հայտնեցինք Մուսային (Մովսեսին), որ իր գավազանով հարվածի ծովին։ Եվ այն ճեղքվեց, և ամեն մի մասը դարձավ հսկա լեռան նման»։ [Աշ-Շու'արա:63]

Եվ երկրորդ օրինակը՝ Հիսուսի (խաղաղություն նրան) հրաշքը, որտեղ նա Ալլահի թույլտվությամբ հարություն էր տալիս մեռելներին և նրանց հանում գերեզմաններից։ Բարձրյալ Ալլահը նրա մասին ասում է․

﴿...وَأُحۡيِ ٱلۡمَوۡتَىٰ بِإِذۡنِ ٱللَّهِۖ...﴾

«...և կենդանացնում եմ մեռելներին Ալլահի թույլտվությամբ...» [Ալ 'Իմրան:49]։ Նա ասաց.

﴿...وَإِذۡ تُخۡرِجُ ٱلۡمَوۡتَىٰ بِإِذۡنِيۖ...﴾

«...և երբ դու մեռելներին դուրս էիր բերում Իմ թույլտվությամբ...» [Ալ-Մաիդա:110]

Եվ երրորդ օրինակը․ երբ Կուրեյշ ցեղը Մուհամմադ մարգարեից ﷺ հրաշք պահանջեց, նա մատնացույց արեց լուսինը, և այն երկու մասի բաժանվեց, ինչը տեսան մարդիկ։ Եվ այդ մասին Բարձրյալ Ալլահն ասում է․

﴿ٱقۡتَرَبَتِ ٱلسَّاعَةُ وَٱنشَقَّ ٱلۡقَمَرُ 1 وَإِن يَرَوۡاْ ءَايَةٗ يُعۡرِضُواْ وَيَقُولُواْ سِحۡرٞ مُّسۡتَمِرّٞ2﴾

«Մոտեցավ ժամը և լուսինը բաժանվեց։ Եվ եթե նրանք մի հրաշք են տեսնում, երես են թեքում և ասում. «Սա շարունակական կախարդանք է»»։ [Կամար:1-2]

Այս ընկալելի նշանները, որոնք Ալլահն իրականացնում է ի զորակցություն Իր առաքյալների և ի հաղթանակ նրանց, անհերքելիորեն վկայում են Նրա գոյության մասին։

Երկրորդը, ինչը ներառում է Ալլահի հանդեպ հավատքը՝ հավատքն է Նրա Տերությանը, այսինքն՝ հավատալը, որ Նա է միակ Տերը, Ով չունի ո՛չ զուգընկեր, ո՛չ էլ օգնական։

Տերը՝ Նա, ումն է արարչությունը, տիրապետությունը և հրամանը, ուստի չկա արարիչ, բացի Ալլահից, և չկա տեր, բացի Նրանից, և չկա հրաման, բացի Նրանից։ Ասել է Ամենաբարձրյալը.

﴿...أَلَا لَهُ ٱلۡخَلۡقُ وَٱلۡأَمۡرُۗ...﴾

«…Ահա՛, Նրան է պատկանում և՛ արարչությունը, և՛ հրամանը…»։ [Ալ-Ա'րաֆ:54]։ Նա ասաց.

﴿...ذَٰلِكُمُ ٱللَّهُ رَبُّكُمۡ لَهُ ٱلۡمُلۡكُۚ وَٱلَّذِينَ تَدۡعُونَ مِن دُونِهِۦ مَا يَمۡلِكُونَ مِن قِطۡمِيرٍ﴾

«Այդպիսին է Ալլահը՝ ձեր Տերը, Նրանն է իշխանությունը, իսկ նրանք, ում դուք երկրպագում եք Նրա փոխարեն, անգամ ամենաչնչին բանի չեն տիրապետում»։ [Ֆատիր:13]

Հայտնի չէ, որ արարածներից որևէ մեկը ժխտել է Ալլահի՝ Փառք Նրան, Տերությունը, բացի նրանից, ով եղել է ամբարտավան՝ չհավատալով իր ասածին, ինչպես եղավ Փարավոնի դեպքում, երբ նա ասաց իր ժողովրդին․

﴿فَقَالَ أَنَا۠ رَبُّكُمُ ٱلۡأَعۡلَىٰ 24﴾

«Եվ ասաց. «Ես եմ ձեր ամենաբարձրյալ Տերը»»։ 24 [Ան-Նազիաթ:24], Նա ասաց

﴿...يَٰٓأَيُّهَا ٱلۡمَلَأُ مَا عَلِمۡتُ لَكُم مِّنۡ إِلَٰهٍ غَيۡرِي...﴾

«...Ո՛վ մեծամեծներ, ես ձեզ համար ինձնից բացի այլ աստված չգիտեմ...»։ [Կոսոս:38], սակայն դա դավանանքից չէ: Ալլահն ասաց.

﴿وَجَحَدُواْ بِهَا وَٱسۡتَيۡقَنَتۡهَآ أَنفُسُهُمۡ ظُلۡمٗا وَعُلُوّٗاۚ...﴾

«Եվ նրանք ուրացան դրանք, մինչդեռ իրենց հոգիները համոզված էին դրանցում, անարդարությամբ և ամբարտավանությամբ...»։ [Ան-Նամլ:14] Եվ Մուսան(Մովսեսն) ասաց փարավոնին, ինչպես Ալլահը պատմել է նրա մասին.

﴿...لَقَدۡ عَلِمۡتَ مَآ أَنزَلَ هَٰٓؤُلَآءِ إِلَّا رَبُّ ٱلسَّمَٰوَٰتِ وَٱلۡأَرۡضِ بَصَآئِرَ وَإِنِّي لَأَظُنُّكَ يَٰفِرۡعَوۡنُ مَثۡبُورٗا﴾

«Դու հաստատ գիտես, որ սրանք որպես ակնհայտ ապացույցներ իջեցրել է միայն երկինքների և երկրի Տերը, և ես, ո՛վ Փարավոն, իսկապես կարծում եմ, որ դու կործանված ես»։ [Իսրա:102] Այդ պատճառով էլ բազմաստվածներն ընդունում էին Ալլահի Տեր լինելը, բայց միևնույն ժամանակ Նրան գործընկերներ էին վերագրում երկրպագության մեջ: Բարձրյալ Ալլահն ասաց.

﴿قُل لِّمَنِ ٱلۡأَرۡضُ وَمَن فِيهَآ إِن كُنتُمۡ تَعۡلَمُونَ 84 سَيَقُولُونَ لِلَّهِۚ قُلۡ أَفَلَا تَذَكَّرُونَ85 قُلۡ مَن رَّبُّ ٱلسَّمَٰوَٰتِ ٱلسَّبۡعِ وَرَبُّ ٱلۡعَرۡشِ ٱلۡعَظِيمِ 86 سَيَقُولُونَ لِلَّهِۚ قُلۡ أَفَلَا تَتَّقُونَ 87 قُلۡ مَنۢ بِيَدِهِۦمَلَكُوتُ كُلِّ شَيۡءٖ وَهُوَ يُجِيرُ وَلَا يُجَارُ عَلَيۡهِ إِن كُنتُمۡ تَعۡلَمُونَ 88 سَيَقُولُونَ لِلَّهِۚ قُلۡ فَأَنَّىٰ تُسۡحَرُونَ 89﴾

«Ասա. «Ու՞մն է երկիրը և այն ամենը, ինչ նրա մեջ է, եթե դուք գիտեք»» (84)։

«Նրանք կասեն. «Ալլահինն է»»։

Ասա. «Մի՞թե չեք խորհում» (85)։

Ասա. «Ո՞վ է յոթ երկինքների Տերը և Մեծ գահի Տերը» (86)։

«Նրանք կասեն. «Ալլահինն է»»։

Ասա. «Մի՞թե չեք երկյուղում» (87)։

Ասա. «Ո՞վ է, որի ձեռքում է ամեն ինչի լիակատար իշխանությունը, Ով պաշտպանում է, իսկ Նրա դեմ ոչ ոք չի կարող պաշտպանել, եթե գիտեք» (88)։

«Նրանք կասեն. «Ալլահինն է»»։

Ասա. «Այդ դեպքում ինչպե՞ս եք խաբվում»

(89)»։ [Ալ-Մումինուն:84 - 89]։

Ալլահն ասաց.

﴿وَلَئِن سَأَلۡتَهُم مَّنۡ خَلَقَ ٱلسَّمَٰوَٰتِ وَٱلۡأَرۡضَ لَيَقُولُنَّ خَلَقَهُنَّ ٱلۡعَزِيزُ ٱلۡعَلِيمُ 9﴾

«Եվ եթե դու նրանց հարցնես. «Ո՞վ է ստեղծել երկինքներն ու երկիրը», նրանք անպայման կասեն. «Դրանք ստեղծել է Ամենակարողը, Ամենագետը»»։ [Ազ-Զուխրուֆ:9]։

Եվ Փառավորն ասաց.

﴿وَلَئِن سَأَلۡتَهُم مَّنۡ خَلَقَهُمۡ لَيَقُولُنَّ ٱللَّهُۖ فَأَنَّىٰ يُؤۡفَكُونَ 87﴾

«Եվ եթե նրանց հարցնես, թե ով է նրանց ստեղծել, նրանք անպայման կասեն՝ Ալլահը։ Ուրեմն ի՞նչպես են մոլորվում ճշմարտությունից»։ [Ազ-Զուխրուֆ:87]։

Եվ Ամենաբարձրյալ Ալլահի հրամանը ընդգրկում է և՛ տիեզերական, և՛ կրոնաիրավական հրամանը։ Ուստի, ինչպես Նա տիեզերքի կառավարիչն է, որն իր կամեցածով է վճռում՝ համաձայն իր իմաստության պահանջի, այդպես էլ Նա է դրա մեջ իշխողը՝ պաշտամունքի օրենքով և փոխհարաբերությունների կանոններով՝ համաձայն իր իմաստության պահանջի։ Ով Բարձրյալ Ալլահի հետ մեկտեղ օրենսդիր է ընդունում երկրպագության մեջ, կամ դատավոր՝ գործարքներում, նա Նրան համահավասար է վերագրել և չի իրագործել հավատքը։

Երրորդը, ինչը ներառում է Ալլահի հանդեպ հավատքը, դա Նրա աստվածության հանդեպ հավատքն է։ Այսինքն՝ որ Նա է միակ ճշմարիտ Աստվածը, և Նա հավասարը չունի։ Եվ (Ալ-Իլահ) բառը նշանակում է (Ալ-Մա'լուհ), այսինքն՝ (Երկրպագվողը)՝ սիրով և մեծարանքով։

Ալլահն ասաց.

﴿وَإِلَٰهُكُمۡ إِلَٰهٞ وَٰحِدٞۖ لَّآ إِلَٰهَ إِلَّا هُوَ ٱلرَّحۡمَٰنُ ٱلرَّحِيمُ 163﴾

«Եվ ձեր Աստվածը միակ Աստվածն է։ Չկա ոչ մի աստվածություն, որն արժանի է երկրպագության, բացի Նրանից։ Նա Ողորմածն է, Գթառատը»։ [Ալ-Բակարա:163] Ալլահն ասաց.

﴿شَهِدَ ٱللَّهُ أَنَّهُۥ لَآ إِلَٰهَ إِلَّا هُوَ وَٱلۡمَلَٰٓئِكَةُ وَأُوْلُواْ ٱلۡعِلۡمِ قَآئِمَۢا بِٱلۡقِسۡطِۚ لَآ إِلَٰهَ إِلَّا هُوَ ٱلۡعَزِيزُ ٱلۡحَكِيمُ 18﴾

«Ալլահը, հրեշտակները և գիտության տերերը վկայում են, որ չկա աստված, բացի Նրանից, և որ Նա արդարություն է հաստատում։ Չկա աստված, բացի Նրանից՝ Ամենազորից, Ամենաիմաստունից»։ [Ալ 'Իմրան:18]، Եվ յուրաքանչյուր ոք, ով Ալլահից բացի մեկ այլ աստված է ընդունում, որին երկրպագում է, ապա նրա աստվածությունը անվավեր է։ Եվ ասել է Ամենաբարձրյալ Ալլահը․

﴿ذَٰلِكَ بِأَنَّ ٱللَّهَ هُوَ ٱلۡحَقُّ وَأَنَّ مَا يَدۡعُونَ مِن دُونِهِۦ هُوَ ٱلۡبَٰطِلُ وَأَنَّ ٱللَّهَ هُوَ ٱلۡعَلِيُّ ٱلۡكَبِيرُ 62﴾

«Այդպես է, որովհետև Ալլահն է Ճշմարտությունը, և այն, ինչին նրանք եկրպագում են Նրանից բացի, սուտ է, և որ Ալլահն է Բարձրյալը, Մեծագույնը»։ [Հաջջ:62] Եվ նրանց աստվածներ անվանելը նրանց աստվածության իրավունք չի տալիս․ Ալլահ Բարձրյալն ասաց (Ալ-Լաթի, ալ-'Ուզզայի և Մանաթի) մասին.

﴿إِنۡ هِيَ إِلَّآ أَسۡمَآءٞ سَمَّيۡتُمُوهَآ أَنتُمۡ وَءَابَآؤُكُم مَّآ أَنزَلَ ٱللَّهُ بِهَا مِن سُلۡطَٰنٍۚ...﴾

«Նրանք ընդամենը անուններ են, որոնք դուք և ձեր նախնիներն եք հորինել, և որոնց համար Ալլահը ոչ մի ապացույց չի իջեցրել...» [Ան-Նաջմ:23].

Եվ նա ասաց Հուդի մասին, (խաղաղություն նրան), որ նա ասաց իր ժողովրդին։

﴿...أَتُجَٰدِلُونَنِي فِيٓ أَسۡمَآءٖ سَمَّيۡتُمُوهَآ أَنتُمۡ وَءَابَآؤُكُم مَّا نَزَّلَ ٱللَّهُ بِهَا مِن سُلۡطَٰنٖۚ...﴾

«...Մի՞թե վիճում եք ինձ հետ այն անունների շուրջ, որոնք դուք և ձեր հայրերն եք հորինել, որոնց վերաբերյալ Ալլահը ոչ մի ապացույց չի իջեցրել...»։ [Ալ-Ա'րաֆ:71]։

Եվ նա ասաց Յուսուֆի (Հովսեփի) մասին (խաղաղություն նրան), որ նա ասաց բանտի իր երկու ընկերներին.

﴿يَٰصَٰحِبَيِ ٱلسِّجۡنِ ءَأَرۡبَابٞ مُّتَفَرِّقُونَ خَيۡرٌ أَمِ ٱللَّهُ ٱلۡوَٰحِدُ ٱلۡقَهَّارُ 39 مَا تَعۡبُدُونَ مِن دُونِهِۦٓ إِلَّآ أَسۡمَآءٗ سَمَّيۡتُمُوهَآ أَنتُمۡ وَءَابَآؤُكُم مَّآ أَنزَلَ ٱللَّهُ بِهَا مِن سُلۡطَٰنٍ...﴾

«Ո՛վ իմ երկու բանտակից ընկերներ, արդյո՞ք բազմաթիվ աստվածները ավելի լավ են, թե՞ Միակ, Ամենակարող Ալլահը։Դուք Նրանից բացի երկրպագում եք ընդամենը անունների, որոնք դուք և ձեր հայրերն եք հորինել, և որոնց համար Ալլահը որևէ ապացույց չի իջեցրել...»:

[Յուսուֆ:39-40]

Եվ այս պատճառով առաքյալները (խաղաղություն և օրհնություն Ալլահի նրանց վրա) ասում էին իրենց ժողովուրդներին․

﴿...ٱعۡبُدُواْ ٱللَّهَ مَا لَكُم مِّنۡ إِلَٰهٍ غَيۡرُهُ...﴾

«...Երկրպագե՛ք Ալլահին, քանզի Նրանից բացի այլ աստված չունեք...»։ [Ալ-Ա'րաֆ:59] Սակայն բազմաստվածները մերժեցին դա և Ալլահից բացի աստվածներ վերցրեցին, որոնց երկրպագում են Ամենաբարձրյալ Ալլահի հետ միասին և նրանցից խնդրում են հաղթանակ ու օգնություն հայցում։

Եվ Ալլահը՝ Փառավոր և Մեծարելի, անվավեր է դարձրել բազմաստվածների կողմից այս աստվածությունների ընդունումը՝ երկու բանական փաստարկով։

Առաջինը․ այն կեղծ աստվածությունները, որոնց նրանք ընտրել են, չունեն աստվածությանը հատուկ ոչ մի առանձնահատկություն։ Դրանք ստեղծված են և չեն ստեղծում, չեն կարող օգուտ բերել իրենց երկրպագողներին և չեն կարող վնաս հեռացնել նրանցից, չեն տիրապետում նրանց կյանքի կամ մահվան վրա, և չեն տիրապետում ոչ մի բանի երկինքներում, և դրանցում որևէ բաժին չունեն։

Ալլահն ասաց.

﴿وَٱتَّخَذُواْ مِن دُونِهِۦٓ ءَالِهَةٗ لَّا يَخۡلُقُونَ شَيۡـٔٗا وَهُمۡ يُخۡلَقُونَ وَلَا يَمۡلِكُونَ لِأَنفُسِهِمۡ ضَرّٗا وَلَا نَفۡعٗا وَلَا يَمۡلِكُونَ مَوۡتٗا وَلَا حَيَوٰةٗ وَلَا نُشُورٗا 3﴾

«Եվ նրանք Նրանից բացի այլ աստվածներ ընդունեցին, որոնք ոչինչ չեն ստեղծում, մինչդեռ իրենք ստեղծված են, և չեն տիրապետում իրենց համար ոչ վնասի, ոչ օգուտի, և չեն տիրապետում ոչ մահվան, ոչ կյանքի և ոչ հարության»։ [Ֆուրկան:3]

Ալլահն ասաց.

﴿قُلِ ٱدۡعُواْ ٱلَّذِينَ زَعَمۡتُم مِّن دُونِ ٱللَّهِ لَا يَمۡلِكُونَ مِثۡقَالَ ذَرَّةٖ فِي ٱلسَّمَٰوَٰتِ وَلَا فِي ٱلۡأَرۡضِ وَمَا لَهُمۡ فِيهِمَا مِن شِرۡكٖ وَمَا لَهُۥ مِنۡهُم مِّن ظَهِيرٖ22 وَلَا تَنفَعُ ٱلشَّفَٰعَةُ عِندَهُۥٓ إِلَّا لِمَنۡ أَذِنَ لَهُۥ...﴾

«Ասա՛. «Կանչեցե՛ք նրանց, որոնց դուք պաշտում էիք Ալլահից բացի»։ Նրանք փոշու հատիկի չափ անգամ իշխանություն չունեն երկնքում և ոչ էլ երկրի վրա։ Եվ նրանք դրանցում ոչ մի բաժին չունեն։ Եվ Նա նրանցից ոչ մի օգնական չունի։ Եվ Նրա մոտ բարեխոսությունը օգուտ չի տա, բացի նրանից, ում Նա թույլ կտա...»: [Սաբա:22-23]

وقال تعالى: ﴿أَيُشۡرِكُونَ مَا لَا يَخۡلُقُ شَيۡـٔٗا وَهُمۡ يُخۡلَقُونَ 191 وَلَا يَسۡتَطِيعُونَ لَهُمۡ نَصۡرٗا وَلَآ أَنفُسَهُمۡ يَنصُرُونَ 192﴾

Եվ Ամենաբարձրյալն ասաց. «Մի՞թե նրանք Նրան հավասարեցնում են նրանց, ովքեր ոչինչ չեն ստեղծում, մինչդեռ իրենք ստեղծված են։ 191 Եվ ի զորու չեն նրանց օգնել, ոչ էլ իրենք իրենց են օգնում 192»: [Ալ-Ա'րաֆ:191-192]

Եվ եթե սա է այդ աստվածների վիճակը, ապա նրանց որպես աստվածներ ընդունելը մեծագույն հիմարություն է և ամենամեծ սուտը։

Երկրորդը՝ այս բազմաստվածները խոստովանում էին, որ Ամենաբարձրյալ Ալլահն է միակ Տերն ու Արարիչը, Ում ձեռքում է ամեն ինչի իշխանությունը, և Նա է, Ով պաշտպանում է, և ոչ ոք չի կարող պաշտպանել Նրանից: Սա պարտադրում է, որ նրանք Նրան միակ ճանաչեն աստվածայնության մեջ, ինչպես որ Նրան միակ էին ճանաչել տերության մեջ։ Ալլահն ասաց.

﴿يَٰٓأَيُّهَا ٱلنَّاسُ ٱعۡبُدُواْ رَبَّكُمُ ٱلَّذِي خَلَقَكُمۡ وَٱلَّذِينَ مِن قَبۡلِكُمۡ لَعَلَّكُمۡ تَتَّقُونَ21 ٱلَّذِي جَعَلَ لَكُمُ ٱلۡأَرۡضَ فِرَٰشٗا وَٱلسَّمَآءَ بِنَآءٗ وَأَنزَلَ مِنَ ٱلسَّمَآءِ مَآءٗ فَأَخۡرَجَ بِهِۦ مِنَ ٱلثَّمَرَٰتِ رِزۡقٗا لَّكُمۡۖ فَلَا تَجۡعَلُواْ لِلَّهِ أَندَادٗا وَأَنتُمۡ تَعۡلَمُونَ 22﴾

«Մարդիկ, երկրպագեցե՛ք ձեր Տիրոջը՝ Նրան, Ով ձեզ ստեղծեց, ինչպես նաև նրանց, ովքեր եղել են ձեզնից առաջ, որպեսզի դուք բարեպաշտ լինեք ու խուսափեք մեղքերից։ Նա է, Ով ձեզ համար երկիրը դարձրել է հարթ մակերես՝ որպես անկողին, երկինքը՝ որպես շինվածք, և երկնքից ջուր է իջեցրել, որով դուրս է բերել պտուղներ՝ որպես ապրուստ ձեզ համար։ Ուրեմն մի՛ դասեք Ալլահին համահավասարներ, մինչդեռ դուք գիտեք (որ չկա Նրան հավասար ոչ ոք)»։ [Բակարա:21-22]

Ալլահն ասաց.

﴿وَلَئِن سَأَلۡتَهُم مَّنۡ خَلَقَهُمۡ لَيَقُولُنَّ ٱللَّهُۖ فَأَنَّىٰ يُؤۡفَكُونَ 87﴾

«Եվ եթե նրանց հարցնես, թե ով է նրանց ստեղծել, նրանք անպայման կասեն՝ Ալլահը։ Ուրեմն ի՞նչպես են մոլորվում ճշմարտությունից»։ [Ազ-Զուխրուֆ:87]։

Ալլահն ասաց.

﴿قُلۡ مَن يَرۡزُقُكُم مِّنَ ٱلسَّمَآءِ وَٱلۡأَرۡضِ أَمَّن يَمۡلِكُ ٱلسَّمۡعَ وَٱلۡأَبۡصَٰرَ وَمَن يُخۡرِجُ ٱلۡحَيَّ مِنَ ٱلۡمَيِّتِ وَيُخۡرِجُ ٱلۡمَيِّتَ مِنَ ٱلۡحَيِّ وَمَن يُدَبِّرُ ٱلۡأَمۡرَۚ فَسَيَقُولُونَ ٱللَّهُۚ فَقُلۡ أَفَلَا تَتَّقُونَ 31 فَذَٰلِكُمُ ٱللَّهُ رَبُّكُمُ ٱلۡحَقُّۖ فَمَاذَا بَعۡدَ ٱلۡحَقِّ إِلَّا ٱلضَّلَٰلُۖ فَأَنَّىٰ تُصۡرَفُونَ32﴾

«Ասա. «Ո՞վ է ձեզ ապրուստ տալիս երկնքից ու երկրից, կամ ո՞վ է տիրապետում լսողությանն ու տեսողությանը։ Ո՞վ է կենդանին հանում մեռածից և մեռածը՝ կենդանուց, և ո՞վ է կառավարում ամեն ինչ»։ Նրանք կասեն՝ «Ալլահը»։ Ապա ասա. «Մի՞թե չեք դառնա աստվածավախ»։ Ահա այդպիսին է Ալլահը՝ ձեր ճշմարիտ Տերը։ Ապա ի՞նչ կա ճշմարտությունից հետո, բացի մոլորությունից։ Ուրեմն ի՞նչպես եք շեղվում ճշմարտությունից»։

[Յունուս:31-32]։

Չորրորդ կետը, որը ներառում է Ալլահի հանդեպ հավատքը՝ հավատալ Նրա Անուններին և Հատկանիշներին։

Այսինքն՝ հաստատել այն Անուններն ու Հատկանիշները, որոնք Ալլահը հաստատել է Իր համար Իր Գրքում կամ Իր Առաքյալի ﷺ Սուննայում, այնպես, ինչպես վայել է Նրան՝ առանց խեղաթյուրելու, մերժելու, կերպավորելու կամ նմանեցնելու։ Ասել է Բարձրյալ Ալլահը.

﴿وَلِلَّهِ ٱلۡأَسۡمَآءُ ٱلۡحُسۡنَىٰ فَٱدۡعُوهُ بِهَاۖ وَذَرُواْ ٱلَّذِينَ يُلۡحِدُونَ فِيٓ أَسۡمَٰٓئِهِۦۚ سَيُجۡزَوۡنَ مَا كَانُواْ يَعۡمَلُونَ 180﴾

«Ամենագեղեցիկ անունները Ալլահինն են, դիմե՛ք Նրան դրանցով և հեռո՛ւ մնացեք նրանցից, ովքեր աղավաղում են Նրա անունները։ Նրանք կհատուցվեն իրենց արածի համար»։ [Ալ-Ա'րաֆ:180] Ալլահն ասաց.

﴿...وَلَهُ ٱلۡمَثَلُ ٱلۡأَعۡلَىٰ فِي ٱلسَّمَٰوَٰتِ وَٱلۡأَرۡضِۚ وَهُوَ ٱلۡعَزِيزُ ٱلۡحَكِيمُ﴾

«...և Նրան է պատկանում Բարձրագույն Նկարագիրը երկինքներում և երկրում։ Եվ Նա է Ամենազորը, Իմաստունը»։

[Առ-Ռում:27] Ալլահն ասաց.

﴿...لَيۡسَ كَمِثۡلِهِۦ شَيۡءٞۖ وَهُوَ ٱلسَّمِيعُ ٱلۡبَصِيرُ﴾

«Նրան նման ոչինչ չկա, և Նա է Լսողը և Տեսնողը»։ [Շուրա:11]

Այս հարցում մոլորվել են երկու խմբավորում.

Դրանցից մեկը՝ (ալ-Մու'ատտիլա) նրանք են, ովքեր ժխտեցին անուններն ու հատկանիշները կամ դրանց մի մասը՝ պնդելով, որ դրանք Ալլահին վերագրելը ենթադրում է նմանեցում, այսինքն՝ Ամենակարող Աստծուն իր ստեղծածներին նմանեցնելը։ Այս պնդումը սխալ է մի քանի պատճառներով, որոնցից են.

Առաջինը՝ որ այն ենթադրում է սուտ հետևանքներ, ինչպիսին է հակասությունը Փառապանծ Ալլահի խոսքում, և դա այն պատճառով, որ Ամենաբարձրյալ Ալլահն Իր համար հաստատեց անուններն ու հատկանիշները և ժխտեց, որ Իր նման որևէ բան կա։ Իսկ եթե դրանց հաստատումը ենթադրեր նմանեցում, ապա Ալլահի խոսքում հակասություն կլիներ, և դրա մի մասը կհերքեր մյուսին։

Երկրորդը. երկու բաների՝ անվան կամ որևէ հատկանիշի մեջ համընկնելը չի նշանակում, որ դրանք նույնական են, այսպես, դուք տեսնում եք երկու մարդկանց, որոնք ընդհանրություն ունեն նրանում, որ նրանցից յուրաքանչյուրը մարդ է՝ լսող, տեսնող, խոսող, Եվ դա չի նշանակում, որ դրանք նման են մարդկային իմաստներով՝ լսողությամբ, տեսողությամբ և խոսքով։

Դու տեսնում ես, որ կենդանիներն ունեն ձեռքեր, ոտքեր և աչքեր, սակայն այս ընդհանրությունից չի հետևում, որ նրանց ձեռքերը, ոտքերը և աչքերը նույնանման լինեն։

Եթե տարբերություն է ի հայտ գալիս արարածների միջև՝ իրենց ընդհանուր անուններում կամ հատկանիշներում, ապա Արարչի և արարածի միջև եղած տարբերությունն առավել ակնհայտ է և առավել մեծ։

Երկրորդ խումբը՝ (Մուշաբբիհաներ)։ Նրանք հաստատեցին Անուններն ու Հատկանիշները՝ միաժամանակ Բարձրյալ Ալլահին նմանեցնելով Իր արարածներին՝ պնդելով, որ սա է տեքստերի իմաստը, քանի որ Բարձրյալ Ալլահը դիմում է Իր ծառաներին այնպես, ինչպես նրանք հասկանում են։ Սակայն այս պնդումը անհիմն է մի քանի պատճառներով, որոնցից են.

Առաջինը՝ այն է, որ Բարձրյալ Ալլահի նմանությունն իր ստեղծածներին մի բան է, որը ժխտում են և՛ բանականությունը, և՛ շարիաթը, և անհնար է, որ Գրքի (Կուռանի) և Սուննայի տեքստերի բովանդակությունը անվավեր լինի։

Երկրորդը՝ այն է, որ Բարձրյալ Ալլահը դիմել է ծառաներին այնպես, ինչպես նրանք հասկանում են՝ ըստ իմաստի հիմնական ընկալման։ Իսկ ինչ վերաբերում է այդ իմաստի իրական էությանը, ապա դա այն գիտելիքներից է, որը Բարձրյալ Ալլահը վերապահել է միայն Իրեն՝ կապված Իր Էության և Բնութագրերի հետ։

Ուստի, եթե Ալլահը հաստատել է Իր համար, որ Նա Լսող է, ապա լսողությունն իր հիմնական իմաստով հայտնի է (որը ձայների ընկալումն է), սակայն դրա էությունն Ալլահի լսողության նկատմամբ անհայտ է, քանի որ լսողության էությունը տարբերվում է նույնիսկ արարածների մոտ, ուստի Արարչի և արարածի միջև եղած տարբերությունն առավել ակնհայտ է և ավելի մեծ։

Եվ երբ Բարձրյալ Ալլահը հայտնում է Իր մասին, որ Նա բարձրացել է Իր Գահի վրա, ապա Իստիվան (բարձրանալը) իր հիմնական իմաստով հայտնի է, սակայն Իստիվայի իրական էությունը, թե ինչպիսին է այն Ալլահի՝ Իր Գահի վրա բարձրանալու դեպքում, մեզ համար անհայտ է, քանի որ Իստիվայի իրական էությունը տարբեր է արարածի դեպքում։ Ուրեմն, կայուն աթոռի վրա հաստատվելը նման չէ անհնազանդ ու խրտնող ուղտի թամբի վրա հաստատվելուն։ Եվ եթե դրանք տարբեր են արարածի պարագայում, ապա Արարչի և արարածի միջև եղած տարբերությունն ավելի ակնհայտ է և ավելի մեծ։

Իսկ հավատքն Ալլահի հանդեպ, ինչպես նկարագրվեց, հավատացյալների համար բերում է ազնիվ պտուղներ, որոնցից են՝

Առաջինը՝ Բարձրյալ Ալլահի միաստվածության իրականացումը, այնպես, որ ո՛չ հույս, ո՛չ էլ երկյուղ չուղղվի ուրիշին՝ բացի Նրանից, և չերկրպագվի ոչ ոք՝ բացի Նրանից։

Երկրորդ՝ Բարձրյալ Ալլահին սիրելու և մեծարելու կատարելությունը՝ համաձայն Նրա լավագույն անունների և վեհագույն բնութագրերի։

Երրորդը՝ Նրա երկրպագության իրականացումը՝ կատարելով այն, ինչ Նա հրամայել է, և խուսափելով այն ամենից, ինչ Նա արգելել է։

 

Հավատք Հրեշտակներին

Հրեշտակները անտեսանելի աշխարհ են, արարածներ, որոնք երկրպագում են Ամենակարող Աստծուն, և նրանց բնորոշ չէ Տիրականության և Աստվածայնության որևէ հատկանիշ։ Բարձրյալ Ալլահը նրանց ստեղծել է լույսից՝ շնորհելով լիակատար հնազանդություն Իր հրամանին և զորություն՝ այն իրագործելու համար։ Բարձրյալ Ալլահն ասել է․

﴿...وَمَنۡ عِندَهُۥ لَا يَسۡتَكۡبِرُونَ عَنۡ عِبَادَتِهِۦ وَلَا يَسۡتَحۡسِرُونَ19 يُسَبِّحُونَ ٱلَّيۡلَ وَٱلنَّهَارَ لَا يَفۡتُرُونَ20

«Իսկ նրանք, ովքեր Նրա մոտ են, ամենևին էլ չեն ամբարտավանում Նրան երկրպագելուց և չեն հոգնում ։ Նրանք գիշեր ու զօր փառաբանում են Նրան առանց դադարի»։ [Անբիյա:19-20]

Նրանք մեծաթիվ են և նրանց թիվը հայտնի է միայն Ամենաբարձրյալ Ալլահին։ Երկու «Սահիհ» ժողովածուներում հաստատված է Անասի (թող Ալլահը գոհ լինի նրանից) հաղորդած հադիսում՝ Միրաժի պատմության մասին, որ Մարգարեին ﷺ երկնքում ցույց տրվեց ալ-Բեյթ ալ-Մա'ամուրը, որտեղ ամեն օր յոթանասուն հազար հրեշտակ է աղոթում։ Այնտեղից դուրս գալուց հետո նրանք այլևս երբեք չեն վերադառնում։

Իսկ հավատքը հրեշտակներին ներառում է չորս հիմնական սկզբունք՝

Առաջինը՝ հավատք նրանց գոյությանը։

Երկրորդ՝ անհատական հավատք նրանց, ում անունները գիտենք (ինչպես Ջիբրիլը), և ընդհանրական հավատք նրանց, ում անունները չգիտենք։

Երրորդ՝ հավատքը նրանց՝ մեզ հայտնի հատկանիշներին, ինչպես օրինակ՝ Ջիբրիլի(Գաբրիելի) նկարագրությունը։ Քանզի Մարգարեն ﷺ հայտնել է, որ տեսել է նրան իր այն կերպարանքով, որով ստեղծվել է, և նա ունեցել է վեց հարյուր թև, որոնք փակել են հորիզոնը։

Եվ երբեմն հրեշտակը, Բարձրյալ Ալլահի հրամանով, վերածվում է տղամարդու կերպարանքի, Այդպես պատահեց Ջիբրիլի հետ, երբ Բարձրյալ Ալլահը նրան ուղարկեց Մարիամի մոտ, և նա նրան ներկայացավ կատարյալ մարդու կերպարանքով։ Նաև երբ նա եկավ Մարգարեի ﷺ մոտ, մինչ նա նստած էր իր ուղեկիցների հետ, նա եկավ ձյունաճերմակ հագուստով և ածխի պես սև մազերով մի մարդու տեսքով, որի վրա ճանապարհորդության ոչ մի հետք չէր երևում, և նրա ուղեկիցներից ոչ ոք նրան չէր ճանաչում։ Նա նստեց Մարգարեի ﷺ դիմաց, իր ծնկները հպեց նրա ծնկներին և իր ափերը դրեց իր ազդրերին։ Նա հարցրեց Մարգարեին ﷺ Իսլամի, Իմանի (հավատքի), Իհսանի (անթերի երկրպագության), Ժամի (Ահեղ Դատաստանի) և դրա նախանշանների մասին։ Մարգարեն ﷺ պատասխանեց նրան, որից հետո այցելուն հեռացավ։ Այնուհետև Մարգարեն ﷺ ասաց․

«هَذَا جِبْرِيلُ؛ أَتَاكُمْ يُعَلِّمُكُمْ دِينَكُمْ».

«Սա Ջիբրիլն է. նա եկել է ձեզ սովորեցնելու ձեր կրոնը»8։

Նույնպես և այն հրեշտակները, որոնց Ալլահն ուղարկել էր Իբրահիմի և Լուտի մոտ, տղամարդկանց կերպարանքով էին։

Չորրորդը, ինչը ներառում է հավատքը հրեշտակներին՝ հավատքն է նրանց կողմից Ալլահի հրամանով կատարվող այն գործերին, որոնց մասին մենք գիտենք, ինչպես օրինակ՝ Նրան փառաբանելը և երկրպագելը գիշեր ու ցերեկ՝ առանց ձանձրույթի և հոգնածության։

Եվ նրանցից ոմանք կարող են ունենալ հատուկ գործեր։

Օրինակ՝ Ջիբրիլը, որին Բարձրյալ Ալլահը վստահել է Իր հայտնությունը և դրանով ուղարկում է նրան մարգարեների և առաքյալների մոտ։

Օրինակ՝ Միքայիլը, որին հանձնարարված է անձրևը և բուսականությունը։

Եվ օրինակ՝ Իսրաֆիլը, որին հանձնարարված է Փողը փչել Դատաստանի ժամի հաստատման և արարածների հարության համար։

Օրինակ՝ Մահվան հրեշտակը, որին հանձնարարված է մահվան պահին հոգիներն առնելը։

Օրինակ՝ Մալիկը, որը պատասխանատու է դժոխքի համար, և նա դժոխքի պահապանն է։

Օրինակ՝ արգանդներում սաղմերի համար նշանակված հրեշտակները։ Երբ մարդն իր մոր որովայնում չորս ամիսը լրացնում է, Ալլահը նրա մոտ մի հրեշտակ է ուղարկում և հրամայում նրան գրել նրա ապրուստը, կյանքի տևողությունը, գործերը, և թե դժբախտ է լինելու, թե՝ երջանիկ։

Օրինակ՝ այն հրեշտակները, որոնք հանձնարարված են պահպանելու և գրի առնելու Ադամի որդիների գործերը․ յուրաքանչյուր մարդ ունի երկու հրեշտակ՝ մեկը աջից, իսկ մյուսը՝ ձախից։

Օրինակ՝ այն հրեշտակները, որոնց հանձնարարված է հարցաքննել մահացածին, երբ նրան դնում են իր գերեզմանում։ Նրա մոտ են գալիս երկու հրեշտակ և հարցնում նրան իր Տիրոջ, կրոնի և մարգարեի մասին։

Եվ հրեշտակներին հավատալը մեծ պտուղներ է տալիս, որոնցից են՝

Առաջինը՝ գիտությունն է Ամենակարող Ալլահի մեծության, Նրա զորության և իշխանության մասին, քանզի արարածի մեծությունը վկայում է Արարչի մեծության մասին։

Երկրորդը՝ Ալլահ Բարձրյալին երախտագիտություն հայտնելը՝ Ադամի որդիների հանդեպ Իր հոգատարության համար, քանի որ Նա այդ հրեշտակներից ոմանց հանձնարարել է զբաղվել նրանց պաշտպանությամբ, գործերի գրառմամբ և նրանց բարօրությանն առնչվող այլ հարցերով։

Երրորդը՝ սեր հրեշտակների հանդեպ՝ Ամենաբարձրյալ Ալլահին իրենց մատուցած երկրպագության համար։

Մոլորյալներից մի խումբ ժխտել է, որ հրեշտակները մարմիններ են, և ասել են. «Նրանք արարածների մեջ թաքնված բարի ուժերի արտահայտությունն են»։ Եվ սա Ամենակարող Աստծո գրքի, Նրա առաքյալի (խաղաղություն և օրհնություն նրան) սուննայի և մուսուլմանների միահամուռ կարծիքի ժխտումն է։

Ալլահն ասաց.

﴿ٱلۡحَمۡدُ لِلَّهِ فَاطِرِ ٱلسَّمَٰوَٰتِ وَٱلۡأَرۡضِ جَاعِلِ ٱلۡمَلَٰٓئِكَةِ رُسُلًا أُوْلِيٓ أَجۡنِحَةٖ مَّثۡنَىٰ وَثُلَٰثَ وَرُبَٰعَ...﴾

«Փառք Ալլահին՝ երկինքների ու երկրի Արարչին, Ով հրեշտակներին դարձրեց պատգամաբերներ՝ երկուական, երեքական և չորսական թևերով…» [Փատիր:1]

Ալլահն ասաց.

﴿وَلَوۡ تَرَىٰٓ إِذۡ يَتَوَفَّى ٱلَّذِينَ كَفَرُواْ ٱلۡمَلَٰٓئِكَةُ يَضۡرِبُونَ وُجُوهَهُمۡ وَأَدۡبَٰرَهُم...﴾

«Եվ եթե տեսնեիր, թե ինչպես են հրեշտակները հոգիներն առնում անհավատների՝ հարվածելով նրանց դեմքերին և թիկունքներին...»

[Ալ-Անֆալ:50]

Ալլահն ասաց.

﴿...وَلَوۡ تَرَىٰٓ إِذِ ٱلظَّٰلِمُونَ فِي غَمَرَٰتِ ٱلۡمَوۡتِ وَٱلۡمَلَٰٓئِكَةُ بَاسِطُوٓاْ أَيۡدِيهِمۡ أَخۡرِجُوٓاْ أَنفُسَكُمُۖ...﴾

«...Եվ եթե տեսնեիր, թե ինչպես են անիրավները մահվան տառապանքների մեջ, և հրեշտակները մեկնել են իրենց ձեռքերը (ասելով). «Հանե՛ք ձեր հոգիները»...» [Ալ-Ան'ամ:93]

Ալլահն ասաց.

﴿...حَتَّىٰٓ إِذَا فُزِّعَ عَن قُلُوبِهِمۡ قَالُواْ مَاذَا قَالَ رَبُّكُمۡۖ قَالُواْ ٱلۡحَقَّۖ وَهُوَ ٱلۡعَلِيُّ ٱلۡكَبِيرُ﴾

«Երբ նրանց սրտերից վախը կվերանա, նրանք կասեն. «Ի՞նչ ասաց ձեր Տերը»։ Նրանք կասեն. «Ճշմարտությունը, և Նա է Բարձրյալը, Մեծը»»։ [Սաբա:23]

Նա ասաց Դրախտի բնակիչների մասին.

﴿...وَٱلۡمَلَٰٓئِكَةُ يَدۡخُلُونَ عَلَيۡهِم مِّن كُلِّ بَابٖ 23 سَلَٰمٌ عَلَيۡكُم بِمَا صَبَرۡتُمۡۚ فَنِعۡمَ عُقۡبَى ٱلدَّارِ24

«...և հրեշտակները նրանց մոտ են մտնում ամեն դարպասից։ Խաղաղություն ձեզ ձեր համբերության համար։ Որքա՜ն հիանալի է վերջնական հանգրվանը»։ [Ռա'դ:23-24]

Եվ Սահիհ ալ-Բուխարիում Աբու Հուրեյրայից (թող Ալլահը գոհ լինի նրանից) հաղորդվում է, որ Մարգարեն ﷺ ասաց.

«إِذَا أَحَبَّ اللَّهُ الْعَبْدَ نَادَى جِبْرِيلَ: إِنَّ اللَّهَ يُحِبُّ فُلَانًا فَأَحْبِبْهُ، فَيُحِبُّهُ جِبْرِيلُ، فَيُنَادِي جِبْرِيلُ فِي أَهْلِ السَّمَاءِ: إِنَّ اللَّهَ يُحِبُّ فُلَانًا فَأَحِبُّوهُ، فَيُحِبُّهُ أَهْلُ السَّمَاءِ، ثُمَّ يُوضَعُ لَهُ الْقَبُولُ فِي الْأَرْضِ».

«Երբ Ալլահը սիրում է մի ծառայի, Նա կանչում է Ջիբրիլին. «Անշուշտ, Ալլահը սիրում է այսինչին, ուստի սիրի՛ր նրան», և Ջիբրիլը սիրում է նրան։ Ապա Ջիբրիլը կանչում է երկնքի բնակիչներին. «Անշուշտ, Ալլահը սիրում է այսինչին, ուստի սիրեցե՛ք նրան», և երկնքի բնակիչները սիրում են նրան, ապա նրա համար ընդունելություն է հաստատվում երկրի վրա»9։

Եվ դրանում նաև Աբու Հուրեյրայից (թող Ալլահը գոհ լինի նրանից) հաղորդվում է, որ Մարգարեն ﷺ ասաց․

«إِذَا كَانَ يَوْمُ الْجُمُعَةِ كَانَ عَلَى كُلِّ بَابٍ مِنْ أَبْوَابِ الْمَسْجِدِ الْمَلَائِكَةُ يَكْتُبُونَ الْأَوَّلَ فَالْأَوَّلَ، فَإِذَا جَلَسَ الْإِمَامُ طَوَوْا الصُّحُفَ وَجَاءُوا يَسْتَمِعُونَ الذِّكْرَ».

«Ուրբաթ օրը մզկիթի յուրաքանչյուր դռան մոտ կանգնում են հրեշտակներ, որոնք գրում են եկողներին՝ մեկը մյուսի հետևից։ Երբ իմամը նստում է, նրանք ծալում են մատյանները և գալիս են լսելու հիշատակումը (քարոզը)»10։

Այս տեքստերը հստակորեն փաստում են, որ հրեշտակները մարմիններ են, այլ ոչ թե միայն ոչ նյութական ուժեր, ինչպես պնդում են մոլորյալները։ Եվ այս տեքստերի համաձայն՝ մուսուլմանները միահամուռ կարծիքի են եկել։

 

Հավատք Սուրբ գրքերի նկատմամբ

Գրքեր. գիրք բառի հոգնակին է՝ գրված իմաստով։

Այսինքն՝ դրանք այն Սուրբ Գրքերն են, որոնք Ալլահ Բարձրյալը իջեցրել է Իր առաքյալներին՝ ի ողորմություն և առաջնորդություն Իր արարածներին, որպեսզի նրանք դրանց միջոցով հասնեն իրենց երջանկությանը թե՛ այս աշխարհում, թե՛ հավիտենական կյանքում։

Իսկ հավատքը Սուրբ Գրքերի նկատմամբ ներառում է չորս հարց՝

Առաջինը՝ հավատքը, որ դրանց իջեցումը Ալլահի կողմից ճշմարտություն է։

Երկրորդ՝ առանձնահատուկ հավատք այն գրքերին, որոնց անունները մենք գիտենք, ինչպես Կուռանը, որը իջեցվել է Մուհամմադին ﷺ և Թաուրաթը (Տորան), որը իջեցվել է Մուսային(Մովսեսին)ﷺ և Ինջիլը (Ավետարանը), որն Ալլահը հայտնեց Հիսուսին ﷺ և Զաբուրը, որը տրվեց Դաուդին (Դավթին)ﷺ, իսկ ինչ վերաբերում է նրանց, որոնց անունները մենք չգիտենք, հավատում ենք ընդհանրապես։

Երրորդ՝ հավատալ դրանց ճշմարիտ պատմություններին, ինչպես Կուռանի պատմությունները և նախկին գրքերից այն, ինչը չի փոփոխվել կամ աղավաղվել։

Չորրորդը՝ գործելը ըստ այն կանոնների, որոնք չեն չեղարկվել, և դրանք ընդունելն ու հնազանդվելը՝ անկախ նրանից՝ հասկանում ենք դրանց իմաստությունը, թե ոչ։ Բոլոր նախորդ գրքերը չեղարկված են Փառահեղ Կուռանով։ Ալլահն ասաց.

﴿وَأَنزَلۡنَآ إِلَيۡكَ ٱلۡكِتَٰبَ بِٱلۡحَقِّ مُصَدِّقٗا لِّمَا بَيۡنَ يَدَيۡهِ مِنَ ٱلۡكِتَٰبِ وَمُهَيۡمِنًا عَلَيۡهِۖ...﴾

«Եվ Մենք իջեցրել ենք Քեզ վրա Գիրքը ճշմարտությամբ՝ որպես հաստատում իրենից առաջ եղած Սուրբ Գրքերի, և որպես պահապան դրանց վրա...» [Ալ-Մաիդա:48]

այսինքն Դատող նրա վրա։

Հետևաբար, անթույլատրելի է գործել նախորդ գրքերի որևէ դրույթով, բացի նրանից, ինչը հավաստի է և հաստատված է Կուռանով։

Եվ հավատքը Գրքերի նկատմամբ վեհ պտուղներ է տալիս, որոնցից են՝

Առաջինը՝ Ալլահի հոգատարության իմացությունն է Իր ծառաների նկատմամբ, քանզի Նա յուրաքանչյուր ազգի համար ուղարկել է մի Սուրբ Գիրք և որով առաջնորդել է նրանց։

Երկրորդը՝ իմանալ Ամենաբարձրյալ Ալլահի իմաստությունն Իր շարիաթում, քանզի Նա յուրաքանչյուր ազգի համար սահմանել է այն, ինչը համապատասխանում է նրանց վիճակներին։ Ինչպես Ալլահն ասաց.

﴿...لِكُلّٖ جَعَلۡنَا مِنكُمۡ شِرۡعَةٗ وَمِنۡهَاجٗاۚ...﴾

«...Մենք Ձեզանից յուրաքանչյուրի համար սահմանել ենք օրենք և հստակ ուղի...» [Ալ-Մաիդա:48]

Երրորդը՝ երախտագիտություն հայտնելը Ալլահի օրհնության համար ։

 

Հավատք Մագարեներին

Առաքյալներ. «առաքյալ» բառի հոգնակին է, որը նշանակում է «ուղարկված», այսինքն՝ որևէ բան հաղորդելու համար առաքված։

Այստեղ իմաստը հետևյալն է՝ մարդկանցից այն մեկը, ում աստվածային օրենք է իջեցվել և հրամայվել է այն փոխանցել։

Եվ առաքյալներից առաջինը Նուհն է (Նոյն է), խաղաղություն նրան, իսկ նրանցից վերջինը՝ Մուհամմադը, թող Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը լինի նրա վրա։

Ալլահն ասաց.

﴿ إِنَّآ أَوۡحَيۡنَآ إِلَيۡكَ كَمَآ أَوۡحَيۡنَآ إِلَىٰ نُوحٖ وَٱلنَّبِيِّـۧنَ مِنۢ بَعۡدِهِ...﴾

«Մենք Քեզ հայտնեցինք, ինչպես հայտնեցինք Նոյին և նրանից հետո եկած Մարգարեներին..» [Ան-Նիսա:163]։

Եվ Սահիհ ալ-Բուխարիում Անաս իբն Մալիքից (թող Ալլահը գոհ լինի նրանից) Բարեխոսության մասին հադիսում հաղորդվում է, որ Մարգարեն ﷺ ասաց.

«ذُكِرَ أَنَّ النَّاسَ يَأْتُونَ إِلَى آدَمَ؛ لِيَشْفَعَ لَهُمْ، فَيَعْتَذِرُ إِلَيْهِمْ وَيَقُولُ: ائْتُوا نُوحًا أَوَّلَ رَسُولٍ بَعَثَهُ اللَّهُ» وذكر تمام الحديث.

«Հաղորդվում է, որ մարդիկ կգան Ադամի մոտ, որպեսզի նա բարեխոսի իրենց համար։ Նա ներողություն կխնդրի նրանցից և կասի. «Գնացե՛ք Նոյի մոտ՝ առաջին առաքյալի, ում Ալլահն ուղարկեց»»։ Եվ հիշատակված է հադիսն ամբողջությամբ11։

Եվ Ալլահն ասաց Մուհամմադի ﷺ մասին.

﴿مَّا كَانَ مُحَمَّدٌ أَبَآ أَحَدٖ مِّن رِّجَالِكُمۡ وَلَٰكِن رَّسُولَ ٱللَّهِ وَخَاتَمَ ٱلنَّبِيِّـۧنَۗ...﴾

«Մուհամմադը ձեր տղամարդկանցից ոչ մեկի հայրը չէր, այլ նա Ալլահի առաքյալն է և վերջին մարգարեն, ով կնքեց մարգարեության դուռը...»։ [Ալ-Ահզաբ]

Եվ որևէ համայնք զուրկ չի մնացել Առաքյալից, որին Ամենաբարձրյալ Ալլահն ուղարկում էր իր ազգի մոտ՝ ինքնուրույն շարիաթով, կամ Մարգարեից, ում հայտնվում էր իրենից առաջ եղածի շարիաթը՝ այն նորացնելու համար։ Ամենաբարձրյալ Ալլահն ասել է.

﴿وَلَقَدۡ بَعَثۡنَا فِي كُلِّ أُمَّةٖ رَّسُولًا أَنِ ٱعۡبُدُواْ ٱللَّهَ وَٱجۡتَنِبُواْ ٱلطَّٰغُوتَ...﴾

Եվ ուղարկեցինք յուրաքանչյուր համայնքի մեջ առաքյալ, որն ասում էր. «Երկրպագեցե՛ք միայն Ալլահին և հեռու մնացե՛ք թաղութից (սուտ աստվածություններից, կուռքերից, մոլորությունից)...»»։ [Ան-Նահլ:36]

Ալլահն ասաց.

﴿...وَإِن مِّنۡ أُمَّةٍ إِلَّا خَلَا فِيهَا نَذِيرٞ﴾

«...Եվ չկա մի համայնք, որի մեջ զգուշացնող չանցած լինի»։ [Փատիր:24]

Ալլահն ասաց.

﴿إِنَّآ أَنزَلۡنَا ٱلتَّوۡرَىٰةَ فِيهَا هُدٗى وَنُورٞۚ يَحۡكُمُ بِهَا ٱلنَّبِيُّونَ ٱلَّذِينَ أَسۡلَمُواْ لِلَّذِينَ هَادُواْ...﴾

«Անշուշտ, Մենք իջեցրինք Թորան, որի մեջ կա առաջնորդություն և լույս։ Դրանով էին դատում Ալլահին հնազանդված Մարգարեները հրեաների համար...» [Ալ-Մաիդա:44]

Առաքյալները ստեղծված մարդիկ են, նրանք աստվածային հատկություններից ոչինչ չունեն։ Ամենաբարձրյալ Ալլահն ասել է Իր մարգարե Մուհամմադի մասին, ով առաքյալների առաջնորդն է և նրանցից ամենապատվավորը Ալլահի մոտ․

﴿قُل لَّآ أَمۡلِكُ لِنَفۡسِي نَفۡعٗا وَلَا ضَرًّا إِلَّا مَا شَآءَ ٱللَّهُۚ وَلَوۡ كُنتُ أَعۡلَمُ ٱلۡغَيۡبَ لَٱسۡتَكۡثَرۡتُ مِنَ ٱلۡخَيۡرِ وَمَا مَسَّنِيَ ٱلسُّوٓءُۚ إِنۡ أَنَا۠ إِلَّا نَذِيرٞ وَبَشِيرٞ لِّقَوۡمٖ يُؤۡمِنُونَ 188﴾

«Ասա՛․ «Ես իշխանություն չունեմ ինքս ինձ համար որևէ օգուտ կամ վնաս բերելու, բացի նրանից, ինչ կամենում է Ալլահը։ Եթե ես իմանայի անտեսանելին, ապա կշատացնեի բարիքը, և ինձ ոչ մի չարիք չէր դիպչի։ Ես ընդամենը զգուշացնող եմ և բարի ավետիս բերող՝ այն ժողովրդի համար, ովքեր հավատում են»»։ [Ալ-Ա'րաֆ:188] :

Ալլահն ասաց.

﴿قُلۡ إِنِّي لَآ أَمۡلِكُ لَكُمۡ ضَرّٗا وَلَا رَشَدٗا 21 قُلۡ إِنِّي لَن يُجِيرَنِي مِنَ ٱللَّهِ أَحَدٞ وَلَنۡ أَجِدَ مِن دُونِهِۦ مُلۡتَحَدًا 22﴾

«Ասա՛․ «Ես ձեզ համար ո՛չ վնասի, ո՛չ էլ ուղղության իշխանություն չեմ տիրապետում։ Իսկապես, ինձ ոչ ոք երբեք չի պաշտպանի Ալլահից, և Նրանից բացի այլ ապաստան երբեք չեմ գտնի»»։

[Ալ-Ջինն:21-22]

Եվ նրանց բնորոշ են մարդկային հատկանիշները՝ հիվանդություն, մահ, սննդի և ըմպելիքի կարիք և այլն։ Ամենակարող Ալլահն ասաց Աբրահամի (խաղաղություն եւ օրհնություն նրան) մասին, իր Ամենակարող Տիրոջը նկարագրելիս.

﴿وَٱلَّذِي هُوَ يُطۡعِمُنِي وَيَسۡقِينِ 79 وَإِذَا مَرِضۡتُ فَهُوَ يَشۡفِينِ 80 وَٱلَّذِي يُمِيتُنِي ثُمَّ يُحۡيِينِ 81﴾

«Եվ Նա է, Ով ինձ կերակրում է ու խմեցնում։ Եվ երբ հիվանդանում եմ, Նա է, Ով ինձ բուժում է։ Եվ Նա է, Ով ինձ մահ է տալու, ապա կենդանացնելու»։ [Աշ-Շուարա:79-81]։

Եվ Մարգարեն ﷺ ասաց.

«إِنَّمَا أَنَا بَشَرٌ مِثْلُكُمْ، أَنْسَى كَمَا تَنْسَوْنَ، فَإِذَا نَسِيتُ فَذَكِّرُونِي».

«Ես ընդամենը ձեզ նման մարդ եմ, մոռանում եմ, ինչպես դուք եք մոռանում, ուստի եթե մոռանամ, հիշեցրե՛ք ինձ»12։

Եվ Ալլահը նկարագրել է նրանց Իրեն ծառայությամբ՝ նրանց ամենաբարձր դիրքերում և նրանց գովասանքի համատեքստում։ Եվ Ալլահն ասաց Նոյի՝ Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը լինի նրա վրա, մասին.

﴿...إِنَّهُۥ كَانَ عَبۡدٗا شَكُورٗا﴾

«...անշուշտ, նա երախտապարտ ծառա էր»։ [Իսրա:3], Եվ ասաց Մուհամմադի մասին.

﴿تَبَارَكَ ٱلَّذِي نَزَّلَ ٱلۡفُرۡقَانَ عَلَىٰ عَبۡدِهِۦ لِيَكُونَ لِلۡعَٰلَمِينَ نَذِيرًا 1﴾

«Օրհնյալ է Նա, Ով իջեցրեց Ֆուրկանը Իր ծառայի վրա, որպեսզի նա աշխարհների համար զգուշացնող լինի»։ [Ֆուրկան:1]

Եվ ասաց Աբրահամի, Իսահակի և Հակոբի մասին (Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը նրանց վրա)․

﴿وَٱذۡكُرۡ عِبَٰدَنَآ إِبۡرَٰهِيمَ وَإِسۡحَٰقَ وَيَعۡقُوبَ أُوْلِي ٱلۡأَيۡدِي وَٱلۡأَبۡصَٰرِ 45 إِنَّآ أَخۡلَصۡنَٰهُم بِخَالِصَةٖ ذِكۡرَى ٱلدَّارِ 46 وَإِنَّهُمۡ عِندَنَا لَمِنَ ٱلۡمُصۡطَفَيۡنَ ٱلۡأَخۡيَارِ 47﴾

«Եվ հիշի՛ր մեր ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ ուժի և խորաթափանցության տերերին։ 45 Իրոք, Մենք նրանց առանձնացրինք մի մաքուր հատկությամբ՝ Հանդերձյալ կյանքի հիշատակով։ 46 Եվ իրոք, նրանք Մեզ մոտ ընտրյալներից ու լավագույններից են։ 47»

[Սոդ:45-47]

Եվ Ալլահն ասաց Հիսուսի՝ Մարիամի որդու մասին.

﴿إِنۡ هُوَ إِلَّا عَبۡدٌ أَنۡعَمۡنَا عَلَيۡهِ وَجَعَلۡنَٰهُ مَثَلٗا لِّبَنِيٓ إِسۡرَٰٓءِيلَ 59﴾

«Նա ընդամենը մի ծառա է, ում Մենք շնորհ ընծայեցինք և Իսրայելի որդիների համար օրինակ դարձրինք»։ [Ազ-Զուխրուֆ:59]։

Իսկ հավատքը Առաքյալներին ներառում է չորս հարց՝

Առաջինը՝ հավատքն այն բանին, որ նրանց առաքելությունը ճշմարտություն է Ամենաբարձրյալ Ալլահի կողմից։ Ուստի, ով ուրանում է նրանցից մեկի առաքելությունը, նա ուրացել է բոլորին։ Ինչպես Ալլահն ասաց.

﴿كَذَّبَتۡ قَوۡمُ نُوحٍ ٱلۡمُرۡسَلِينَ 105﴾

«Նոյի ժողովուրդը հերքեց առաքյալներին»։ [Աշ-Շուարա:105] Ուստի Ալլահը նրանց համարեց բոլոր առաքյալներին ուրացողներ, չնայած որ նրան ուրանալու պահին նրանից բացի այլ առաքյալ չկար: Եվ այսպես, այն քրիստոնյաները, ովքեր հերքեցին Մուհամմադին ﷺ և չհետևեցին նրան, հերքում են նաև Մեսիային՝ Մարիամի որդուն, և նրան նույնպես չեն հետևում։ Հատկապես որ նա ավետել է նրանց Մուհամմադի ﷺ մասին, և այդ ավետիսը այլ իմաստ չունի, քան այն, որ նա առաքյալ է՝ ուղարկված նրանց, որպեսզի Ալլահը նրա միջոցով փրկի նրանց մոլորությունից և առաջնորդի դեպի ուղիղ ճանապարհ։

Երկրորդը՝ հավատքը նրանց, ում անունները մեզ հայտնի են՝ ըստ իրենց անունների, ինչպես՝ Մուհամմադը, Աբրահամը, Մովսեսը, Հիսուսը և Նոյը (խաղաղություն նրանց)։ Այս հինգը վճռականության տեր առաքյալներն են, և Բարձրյալ Ալլահը հիշատակել է նրանց Կուռանի երկու տեղում՝ Իր խոսքում.

﴿وَإِذۡ أَخَذۡنَا مِنَ ٱلنَّبِيِّـۧنَ مِيثَٰقَهُمۡ وَمِنكَ وَمِن نُّوحٖ وَإِبۡرَٰهِيمَ وَمُوسَىٰ وَعِيسَى ٱبۡنِ مَرۡيَمَۖ وَأَخَذۡنَا مِنۡهُم مِّيثَٰقًا غَلِيظٗا 7﴾

«Եւ երբ մենք մարգարեներից վերցրինք նրանց ուխտը, եւ քեզանից, եւ Նոյից, եւ Աբրահամից, եւ Մովսեսից, եւ Հիսուսից՝ Մարիամի որդուց։ Եւ մենք նրանցից մի ամուր ուխտ վերցրինք»։ [Ալ-Ահզաբ:7] Եվ նա ասաց.

﴿شَرَعَ لَكُم مِّنَ ٱلدِّينِ مَا وَصَّىٰ بِهِۦ نُوحٗا وَٱلَّذِيٓ أَوۡحَيۡنَآ إِلَيۡكَ وَمَا وَصَّيۡنَا بِهِۦٓ إِبۡرَٰهِيمَ وَمُوسَىٰ وَعِيسَىٰٓۖ أَنۡ أَقِيمُواْ ٱلدِّينَ وَلَا تَتَفَرَّقُواْ فِيهِۚ كَبُرَ عَلَى ٱلۡمُشۡرِكِينَ مَا تَدۡعُوهُمۡ إِلَيۡهِۚ ٱللَّهُ يَجۡتَبِيٓ إِلَيۡهِ مَن يَشَآءُ وَيَهۡدِيٓ إِلَيۡهِ مَن يُنِيبُ 13﴾

«Նա ձեզ համար կրոնից օրինական դարձրեց այն, ինչը պատվիրել էր Նոյին, և այն, ինչը հայտնեցինք քեզ, և այն, ինչը պատվիրեցինք Աբրահամին, Մովսեսին և Հիսուսին, որպեսզի կրոնը պահպանեք և դրանում չպառակտվեք։ Բազմաստվածների համար ծանր է այն, ինչին դու նրանց կոչ ես անում։ Ալլահն Իր մոտ է ընտրում նրան, ում կամենում է, և Իր մոտ է ուղղորդում նրան, ով զղջում է»։ [Շուրա:13]

Իսկ նրանց, ում անունները մենք չգիտենք, մենք հավատում ենք ընդհանրապես։ Ալլահն ասաց.

﴿وَلَقَدۡ أَرۡسَلۡنَا رُسُلٗا مِّن قَبۡلِكَ مِنۡهُم مَّن قَصَصۡنَا عَلَيۡكَ وَمِنۡهُم مَّن لَّمۡ نَقۡصُصۡ عَلَيۡكَۗ...﴾

«Եվ իսկապես մենք քեզնից առաջ առաքյալներ ենք ուղարկել, որոնցից ոմանց մասին պատմել ենք քեզ, իսկ ոմանց մասին չենք պատմել քեզ...»: [Ղոֆիր:78]

Երրորդը՝ ճշմարիտ համարել նրանց հավաստի հաղորդածները։

Չորրորդ՝ գործելը նրանցից մեզ ուղարկվածի շարիաթով, և նա նրանցից վերջինն է՝ Մուհամմադը ﷺ, ով ուղարկվել է ողջ մարդկությանը, ինչպես ասում է Ալլահը՝ Մեծն ու Փառավորը.

﴿فَلَا وَرَبِّكَ لَا يُؤۡمِنُونَ حَتَّىٰ يُحَكِّمُوكَ فِيمَا شَجَرَ بَيۡنَهُمۡ ثُمَّ لَا يَجِدُواْ فِيٓ أَنفُسِهِمۡ حَرَجٗا مِّمَّا قَضَيۡتَ وَيُسَلِّمُواْ تَسۡلِيمٗا 65﴾

«Ո՛չ, երդվում եմ քո Տիրոջով, նրանք հավատացյալ չեն լինի, մինչև քեզ դատավոր չդարձնեն իրենց միջև ծագած վեճերում, ապա իրենց հոգիներում որևէ դժկամություն չգտնեն քո կայացրած վճռից և լիակատար հնազանդությամբ չենթարկվեն»։ [Ան-Նիսա:65]։

Մարգարեներին հավատքն ունի փառահեղ պտուղներ, որոնցից են՝

Առաջինը՝ Աստծո ողորմածության և Իր ծառաների նկատմամբ ունեցած հոգատարության իմացությունն է, քանզի Նա նրանց ուղարկել է առաքյալների, որպեսզի նրանց առաջնորդեն դեպի Աստծո ճանապարհը և պարզաբանեն, թե ինչպես երկրպագել Նրան, քանի որ մարդկային բանականությունն ինքնուրույն ի վիճակի չէ իմանալ դա։

Երկրորդը՝ Ալլահին երախտագիտություն հայտնելը այս մեծագույն օրհնության համար։

Երրորդը՝ Առաքյալների (Ալլահի խաղաղությունը և օրհնությունը նրանց) հանդեպ սերը, նրանց մեծարումը և գովաբանումը այն ամենով, ինչը վայել է նրանց, քանի որ նրանք Ալլահի առաքյալներն են, և քանի որ նրանք կատարել են Նրա երկրպագությունը, փոխանցել են Նրա ուղերձը և խրատել են Նրա ծառաներին։

Եվ համառները հերքեցին իրենց առաքյալներին՝ պնդելով, որ Ամենակարող Ալլահի առաքյալները չեն կարող մարդկանցից լինել։ Եվ Ամենակարող Աստված հիշատակեց այս պնդումը և այն անվավեր ճանաչեց Իր խոսքով, փա՛ռք Նրան.

﴿وَمَا مَنَعَ ٱلنَّاسَ أَن يُؤۡمِنُوٓاْ إِذۡ جَآءَهُمُ ٱلۡهُدَىٰٓ إِلَّآ أَن قَالُوٓاْ أَبَعَثَ ٱللَّهُ بَشَرٗا رَّسُولٗا94 قُل لَّوۡ كَانَ فِي ٱلۡأَرۡضِ مَلَٰٓئِكَةٞ يَمۡشُونَ مُطۡمَئِنِّينَ لَنَزَّلۡنَا عَلَيۡهِم مِّنَ ٱلسَّمَآءِ مَلَكٗا رَّسُولٗا 95﴾

«Եվ ի՞նչն արգելեց մարդկանց հավատալ, երբ նրանց ճիշտ ուղղի եկավ, բացի նրանից, որ նրանք ասացին. «Մի՞թե Ալլահը մարդուն որպես առաքյալ է ուղարկել»։ 94 Ասա՛. «Եթե երկրի վրա հրեշտակներ լինեին, որոնք խաղաղ քայլեին, մենք նրանց վրա երկնքից հրեշտակ կիջեցնեինք որպես առաքյալ»»։ 95 [Իսրա:94-95]

Ամենակարող Ալլահը հերքեց այս պնդումը. Առաքյալը պետք է մարդ լինի, քանի որ նա ուղարկված է երկրի բնակիչների մոտ, իսկ նրանք մարդիկ են։ Եվ եթե երկրի բնակիչները հրեշտակներ լինեին, Ալլահը նրանց վրա երկնքից կիջեցներ մի հրեշտակ-առաքյալ, որպեսզի նա լիներ նրանց նման։ Եվ այսպես Ալլահը պատմեց Առաքյալներին հերքողների մասին, որ նրանք ասացին.

﴿...إِنۡ أَنتُمۡ إِلَّا بَشَرٞ مِّثۡلُنَا تُرِيدُونَ أَن تَصُدُّونَا عَمَّا كَانَ يَعۡبُدُ ءَابَآؤُنَا فَأۡتُونَا بِسُلۡطَٰنٖ مُّبِينٖ 10 قَالَتۡ لَهُمۡ رُسُلُهُمۡ إِن نَّحۡنُ إِلَّا بَشَرٞ مِّثۡلُكُمۡ وَلَٰكِنَّ ٱللَّهَ يَمُنُّ عَلَىٰ مَن يَشَآءُ مِنۡ عِبَادِهِۦۖ وَمَا كَانَ لَنَآ أَن نَّأۡتِيَكُم بِسُلۡطَٰنٍ إِلَّا بِإِذۡنِ ٱللَّهِ...﴾

«...Դուք մեզ նման սովորական մարդիկ եք, ուզում եք մեզ հետ պահել նրանից, ինչին երկրպագում էին մեր հայրերը, ուրեմն մեզ բերեք մի հստակ ապացույց»։ Նրանց առաքյալներն ասացին նրանց. «Մենք էլ ձեզ նման սովորական մարդիկ ենք, բայց Ալլահը շնորհ է տալիս ում կամենա Իր ծառաներից, և մենք չենք կարող ձեզ ապացույց բերել, բացի Ալլահի թույլտվությունից...»:

[Իբրահիմ:10-11]

Վերջին Օրվա հավատքը

Վերջին Օրը՝ Հարության Օրն է, որի ժամանակ մարդիկ հարություն կառնեն դատաստանի և հատուցման համար։

Եվ այն այդպես է կոչվել, քանի որ դրանից հետո այլ օր չկա, երբ Դրախտի բնակիչները կհաստատվեն իրենց կացարաններում, իսկ Դժոխքի բնակիչները՝ իրենց կացարաններում։

Իսկ հավատքը Վերջին Օրին ներառում է երեք հիմնական սկզբունք՝

Առաջին՝ հավատք հարությանը։ Դա մեռելների վերակենդանացումն է, երբ փողը երկրորդ անգամ կհնչի, և մարդիկ կկանգնեն աշխարհների Տիրոջ առաջ՝ ոտաբոբիկ, մերկ և անթլփատ։ Ամենակարող Աստված ասաց.

﴿...كَمَا بَدَأۡنَآ أَوَّلَ خَلۡقٖ نُّعِيدُهُۥۚ وَعۡدًا عَلَيۡنَآۚ إِنَّا كُنَّا فَٰعِلِينَ﴾

«...Ինչպես որ սկսեցինք առաջին ստեղծումը, այնպես էլ կվերականգնենք այն։ Խոստում է դա Մեզանից։ Իրապես, Մենք դա կկատարենք»։

[Անբիյա:104]

Իսկ հարությունը՝ հաստատուն ճշմարտություն է, որը հաստատված է Սուրբ Գրքով, Սուննայով և մուսուլմանների համաձայնությամբ։

Ալլահն ասաց.

﴿ثُمَّ إِنَّكُم بَعۡدَ ذَٰلِكَ لَمَيِّتُونَ 15 ثُمَّ إِنَّكُمۡ يَوۡمَ ٱلۡقِيَٰمَةِ تُبۡعَثُونَ 16﴾

«Ապա դուք դրանից հետո մահանալու եք (15)։ Ապա դուք Դատաստանի օրը հարություն եք առնելու (16)»։ [Ալ-Մումինուն:15-16]

Եվ Մարգարեն՝ Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը լինի նրա վրա, ասաց․

«يُحْشَرُ النَّاسُ يَوْمَ الْقِيَامَةِ حُفَاةً عُرَاةً غُرْلًا».

«Հարության Օրը մարդիկ կհավաքվեն բոբիկ, մերկ, անթլփատ»13։ Համաձայնեցված է:

Մուսուլմանները միաձայն են դրա հաստատման հարցում, և դա բխում է իմաստությունից, որը պահանջում է, որ Ալլահ Բարձրյալը այս ստեղծվածների համար սահմանի վերադարձի մի օր՝ նրանց հատուցելու համար ըստ այն ամենի, ինչ սահմանել է նրանց համար Իր Առաքյալների միջոցով։ Ալլահ Բարձրյալն ասել է.

﴿أَفَحَسِبۡتُمۡ أَنَّمَا خَلَقۡنَٰكُمۡ عَبَثٗا وَأَنَّكُمۡ إِلَيۡنَا لَا تُرۡجَعُونَ 115﴾

«Միթե՞ կարծում էիք, որ Մենք ձեզ ստեղծել ենք աննպատակ, և որ դուք դեպի Մեզ չեք վերադարձվելու»։ [Ալ-Մումինուն:115] Եվ ասաց իր Մարգարեին ﷺ.

﴿إِنَّ ٱلَّذِي فَرَضَ عَلَيۡكَ ٱلۡقُرۡءَانَ لَرَآدُّكَ إِلَىٰ مَعَادٖ...﴾

«Անշուշտ, Նա, Ով քեզ համար սահմանեց Կուռանը, քեզ վերադարձնելու է վերադարձի վայր..»։ [Ալ-Կասաս:85]։

Երկրորդ՝ հավատքը հաշվետվությանն ու հատուցմանը։ Ծառան հաշվետու է լինելու իր արարքների համար և հատուցվելու է դրանց դիմաց։ Դրա մասին վկայում են Սուրբ Գիրքը, Սուննան և մուսուլմանների միահամուռ կարծիքը։

Ալլահն ասաց.

﴿إِنَّ إِلَيۡنَآ إِيَابَهُمۡ 25 ثُمَّ إِنَّ عَلَيۡنَا حِسَابَهُم 26﴾

«Անշուշտ, դեպի Մեզ է նրանց վերադարձը 25, ապա, անշուշտ, Մեզ վրա է նրանց հաշիվը 26»։ [Ալ-Ղաշիյա:25-26] Ալլահն ասաց.

﴿مَن جَآءَ بِٱلۡحَسَنَةِ فَلَهُۥ عَشۡرُ أَمۡثَالِهَاۖ وَمَن جَآءَ بِٱلسَّيِّئَةِ فَلَا يُجۡزَىٰٓ إِلَّا مِثۡلَهَا وَهُمۡ لَا يُظۡلَمُونَ 160﴾

«Ով բարիքով է գալիս, նրան՝ դրա տասնապատիկը, իսկ ով չարիքով է գալիս, կհատուցվի միայն դրա չափով, և նրանց հանդեպ անարդարություն չի գործվի»։ [Ալ-Ան'ամ:160] Ալլահն ասաց.

﴿وَنَضَعُ ٱلۡمَوَٰزِينَ ٱلۡقِسۡطَ لِيَوۡمِ ٱلۡقِيَٰمَةِ فَلَا تُظۡلَمُ نَفۡسٞ شَيۡـٔٗاۖ وَإِن كَانَ مِثۡقَالَ حَبَّةٖ مِّنۡ خَرۡدَلٍ أَتَيۡنَا بِهَاۗ وَكَفَىٰ بِنَا حَٰسِبِينَ 47﴾

«Դատաստանի Օրվա համար Մենք կդնենք արդարության կշեռքները, և ոչ մի հոգի ամենևին անարդարության չի ենթարկվի։ Եվ եթե նույնիսկ մանանեխի հատիկի չափով մի բան լինի, Մենք այն կբերենք։ Եվ բավական է, որ Մենք ենք հաշիվ տեսնողները»։ [Անբիյա:47]

Իբն Ումարից (թող Ալլահը գոհ լինի նրանց երկուսից) հաղորդվում է, որ Մարգարեն (Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը լինի նրա և նրա ընտանիքի վրա) ասաց.

«إِنَّ اللَّهَ يُدْنِي الْمُؤْمِنَ، فَيَضَعُ عَلَيْهِ كَنَفَهُ - أَيْ سَتْرَهُ - وَيَسْتُرُهُ: فَيَقُولُ: أَتَعْرِفُ ذَنْبَ كَذَا؟ أَتَعْرِفُ ذَنْبَ كَذَا؟ فَيَقُولُ: نَعَمْ أَيْ رَبِّ، حَتَّى إِذَا قَرَّرَهُ بِذُنُوبِهِ، وَرَأَى فِي نَفْسِهِ أَنَّهُ هَلَكَ قَالَ: سَتَرْتُهَا عَلَيْكَ فِي الدُّنْيَا وَأَنَا أَغْفِرُهَا لَكَ الْيَوْمَ، فَيُعْطَى كِتَابَ حَسَنَاتِهِ، وَأَمَّا الْكُفَّارُ وَالْمُنَافِقُونَ فَيُنَادَى بِهِمْ عَلَى رُؤُوسِ الْخَلَائِقِ: هَؤُلَاءِ الَّذِينَ كَذَبُوا عَلَى رَبِّهِمْ، أَلَا لَعْنَةُ اللَّهِ عَلَى الظَّالِمِينَ».

«Ալլահը մոտեցնում է հավատացյալին, նրան Իր հովանու տակ է առնում (այսինքն՝ ծածկում է նրա մեղքերը) և հարցնում. «Ճանաչո՞ւմ ես այսինչ մեղքը, ճանաչո՞ւմ ես այնինչ մեղքը»։ Նա պատասխանում է. «Այո՛, ո՛վ Տեր իմ»։ Երբ նա խոստովանում է իր բոլոր մեղքերը և իրեն կորած է համարում, Ալլահն ասում է. «Ես դրանք ծածկեցի քեզ համար աշխարհիկ կյանքում և այսօր ներում եմ դրանք քեզ»։ Ապա նրան է տրվում իր բարի գործերի գիրքը։ Իսկ ինչ վերաբերում է անհավատներին ու կեղծավորներին, ապա բոլոր արարածների առաջ կհայտարարվի. «Սրանք են, որ սուտ խոսեցին իրենց Տիրոջ մասին։ Թող Ալլահի անեծքը լինի անիրավների վրա»։14» Համաձայնեցված է:

Եվ հավաստի է Մարգարեից ﷺ.

«أَنَّ مَنْ هَمَّ بِحَسَنَةٍ فَعَمِلَهَا؛ كَتَبَهَا اللَّهُ عِنْدَهُ عَشْرَ حَسَنَاتٍ إِلَى سَبْعِ مِئَةِ ضِعْفٍ إِلَى أَضْعَافٍ كَثِيرَةٍ، وَأَنَّ مَنْ هَمَّ بِسَيِّئَةٍ فَعَمِلَهَا؛ كَتَبَهَا اللَّهُ سَيِّئَةً وَاحِدَةً».

«Ով մտադրվի բարի գործ անել և կատարի այն, Ալլահը նրա համար կարձանագրի տասը բարի գործ՝ հասցնելով մինչև յոթ հարյուրապատիկի և անգամ ավելիի, իսկ ով մտադրվի վատ գործ անել և կատարի այն, Ալլահը կարձանագրի ընդամենը մեկ վատ գործ»15։

Մուսուլմանները միակարծիք են գործերի համար հաշվետվության և հատուցման հաստատման հարցում, և դա բխում է իմաստությունից։ Քանզի Ալլահը՝ Ամենաբարձրյալը, իջեցրել է Սուրբ Գրքերը և ուղարկել է Առաքյալներին, և Իր ծառաներին պարտավորեցրել է ընդունել այն, ինչով նրանք եկել են, և գործել ըստ այն ամենի, ինչը պարտադիր է դրանում, և պարտադիր է դարձրել պայքարել դրան հակառակվողների դեմ, և թույլատրելի է դարձրել նրանց արյունը, սերունդներին, կանանց և ունեցվածքը։ Եթե հաշիվ ու հատուցում չլինեին, ապա դա կհամարվեր զուր և անիմաստ բան, ինչից վեր է Իմաստուն Տերը։ Եվ Ալլահը Բարձրյալը ցույց է տվել դա Իր խոսքերով։

﴿فَلَنَسۡـَٔلَنَّ ٱلَّذِينَ أُرۡسِلَ إِلَيۡهِمۡ وَلَنَسۡـَٔلَنَّ ٱلۡمُرۡسَلِينَ 6 فَلَنَقُصَّنَّ عَلَيۡهِم بِعِلۡمٖۖ وَمَا كُنَّا غَآئِبِينَ 7﴾

«Անշուշտ, Մենք հարցաքննելու ենք նրանց, ում առաքյալներ են ուղարկվել, և անշուշտ, հարցաքննելու ենք նաև Առաքյալներին։ Այնուհետև Մենք անպայման կպատմենք նրանց ամեն ինչ՝ լիակատար գիտությամբ, քանզի Մենք բացակա չենք եղել»։ [Ալ-Ա'րաֆ:6-7]։

Երրորդը՝ հավատալը Դրախտին ու Դժոխքին, և որ դրանք արարածների հավերժական հանգրվանն են։

Դրախտը երանության տունն է, որը Ամենակարող Ալլահը պատրաստել է բարեպաշտ հավատացյալների համար, ովքեր հավատացին այն ամենին, ինչին Աստված պարտավորեցրեց նրանց հավատալ, և հնազանդվեցին Աստծուն ու Նրա առաքյալին՝ անկեղծ լինելով Աստծո առաջ և հետևելով Նրա առաքյալին։ Այնտեղ կան ամեն տեսակի երանություններ։

«مَا لَا عَيْنٌ رَأَتْ، وَلَا أُذُنٌ سَمِعَتْ، وَلَا خَطَرَ عَلَى قَلْبِ بَشَرٍ».

«Այն, ինչ աչքը չի տեսել, ականջը չի լսել, և մարդու սրտով չի անցել»16، Ալլահն ասաց.

﴿إِنَّ ٱلَّذِينَ ءَامَنُواْ وَعَمِلُواْ ٱلصَّٰلِحَٰتِ أُوْلَٰٓئِكَ هُمۡ خَيۡرُ ٱلۡبَرِيَّةِ 7 جَزَآؤُهُمۡ عِندَ رَبِّهِمۡ جَنَّٰتُ عَدۡنٖ تَجۡرِي مِن تَحۡتِهَا ٱلۡأَنۡهَٰرُ خَٰلِدِينَ فِيهَآ أَبَدٗاۖ رَّضِيَ ٱللَّهُ عَنۡهُمۡ وَرَضُواْ عَنۡهُۚ ذَٰلِكَ لِمَنۡ خَشِيَ رَبَّهُۥ 8﴾

«Իսկապես, նրանք, ովքեր հավատացել են և բարեպաշտ գործեր են արել, նրանք են լավագույն արարածները։ 7 Նրանց հատուցումն իրենց Տիրոջ մոտ Եդեմի այգիներն են, որոնց տակով գետեր են հոսում, որտեղ նրանք հավերժ կմնան։ Ալլահը գոհ է նրանցից, և նրանք էլ՝ Նրանից։ Սա նրա համար է, ով երկյուղած է իր Տիրոջից»։ 8 [Ալ-Բայյինա:7-8] Ալլահն ասաց.

﴿فَلَا تَعۡلَمُ نَفۡسٞ مَّآ أُخۡفِيَ لَهُم مِّن قُرَّةِ أَعۡيُنٖ جَزَآءَۢ بِمَا كَانُواْ يَعۡمَلُونَ 17﴾

«Ոչ մի անձ չգիտի, թե ինչ աչքի զովություն է թաքցված նրանց համար՝ որպես հատուցում այն բանի համար, ինչ նրանք գործում էին»։ (17)

[Աս-Սաջդա:17]։

Իսկ Դժոխքը տանջանքի այն վայրն է, որը Ալլահը պատրաստել է անարդար անհավատների համար, ովքեր ուրացել են Նրան և չեն հնազանդվել Նրա առաքյալներին, որտեղ կան տանջանքի և պատժի այնպիսի տեսակներ, որոնք մտքով անգամ չեն անցնի։ Ալլահն ասաց.

﴿وَٱتَّقُواْ ٱلنَّارَ ٱلَّتِيٓ أُعِدَّتۡ لِلۡكَٰفِرِينَ 131﴾

«Եվ զգուշացե՛ք այն կրակից, որը նախապատրաստվել է անհավատների համար»։ [Ալի 'Իմրան:131] Ալլահն ասաց.

﴿وَقُلِ ٱلۡحَقُّ مِن رَّبِّكُمۡۖ فَمَن شَآءَ فَلۡيُؤۡمِن وَمَن شَآءَ فَلۡيَكۡفُرۡۚ إِنَّآ أَعۡتَدۡنَا لِلظَّٰلِمِينَ نَارًا أَحَاطَ بِهِمۡ سُرَادِقُهَاۚ وَإِن يَسۡتَغِيثُواْ يُغَاثُواْ بِمَآءٖ كَٱلۡمُهۡلِ يَشۡوِي ٱلۡوُجُوهَۚ بِئۡسَ ٱلشَّرَابُ وَسَآءَتۡ مُرۡتَفَقًا 29﴾

«Եվ ասա. «Ճշմարտությունը ձեր Տիրոջից է։ Ուստի, ով կամենա, թող հավատա, և ով կամենա, թող անհավատ դառնա»։ Մենք անիրավների համար պատրաստել ենք մի կրակ, որի վրանը կշրջապատի նրանց։ Եվ եթե նրանք օգնություն խնդրեն, նրանց կտրվի հալած մետաղի նման մի ջուր, որը կխանձի դեմքերը։ Ի՜նչ սոսկալի ըմպելիք և ի՜նչ սոսկալի հանգրվան»։ [Քահֆ:29]

Ալլահն ասաց.

﴿إِنَّ ٱللَّهَ لَعَنَ ٱلۡكَٰفِرِينَ وَأَعَدَّ لَهُمۡ سَعِيرًا 64 خَٰلِدِينَ فِيهَآ أَبَدٗاۖ لَّا يَجِدُونَ وَلِيّٗا وَلَا نَصِيرٗا 65 يَوۡمَ تُقَلَّبُ وُجُوهُهُمۡ فِي ٱلنَّارِ يَقُولُونَ يَٰلَيۡتَنَآ أَطَعۡنَا ٱللَّهَ وَأَطَعۡنَا ٱلرَّسُولَا۠66﴾

«Անշուշտ, Ալլահը անիծել է անհավատներին և նրանց համար բորբոքված կրակ է պատրաստել (64)։ Նրանք հավիտյան կմնան այնտեղ և չեն գտնի ոչ մի հովանավոր, ոչ էլ օգնական (65)։ Այն օրը, երբ նրանց դեմքերը կշրջվեն կրակի մեջ, նրանք կասեն. «Երանի՜ մենք հնազանդվեինք Ալլահին և հնազանդվեինք Առաքյալին»» (66)։

[Ալ-Ահզաբ:64-66]

Վերջին Օրվա հավատքի վեհ պտուղներից են՝

Առաջինը՝ հնազանդության գործեր կատարելու ցանկությունը և դրա հանդեպ ջանասիրությունը՝ ակնկալելով այդ Օրվա վարձատրությունը։

Երկրորդ՝ երկյուղ մեղք գործելուց և դրանով գոհ լինելուց՝ այդ օրվա պատժից վախենալով։

Երրորդը՝ հավատացյալի մխիթարությունն է աշխարհիկ կորուստների դիմաց՝ հանդերձյալ կյանքի երանության և դրա վարձատրության հույսով։

Անհավատները ժխտել են մահից հետո Հարությունը՝ պնդելով, որ դա անհնար է։

Այս պնդումը կեղծ է, ինչի մասին վկայում են Չարիաթը(կրոնական օրենքը), զգայարանները և բանականությունը։

Իսկ ինչ վերաբերում է Շարիաթին, ապա Ալլահն ասաց.

﴿زَعَمَ ٱلَّذِينَ كَفَرُوٓاْ أَن لَّن يُبۡعَثُواْۚ قُلۡ بَلَىٰ وَرَبِّي لَتُبۡعَثُنَّ ثُمَّ لَتُنَبَّؤُنَّ بِمَا عَمِلۡتُمۡۚ وَذَٰلِكَ عَلَى ٱللَّهِ يَسِيرٞ 7﴾

«Անհավատները պնդեցին, թե իրենք երբեք հարություն չեն առնելու։ Ասա՛. «Այո՛, երդվում եմ իմ Տիրոջով, դուք անպայման հարություն եք առնելու, ապա ձեզ կտեղեկացվի այն մասին, ինչ գործել եք։ Եվ դա Ալլահի համար հեշտ է»»։ [Թաղաբուն:7] Եվ բոլոր երկնային գրքերը համամիտ են այդ հարցում։

Իսկ ինչ վերաբերում է շոշափելի ապացույցին, ապա Ալլահն Իր ծառաներին ցույց է տվել մեռելների հարությունը այս աշխարհում, և Ալ-Բակարա սուրայում կան դրա հինգ օրինակներ, որոնք են՝

Առաջին օրինակը․ Մովսեսի ժողովուրդը, երբ նրան ասացին․

﴿...لَن نُّؤۡمِنَ لَكَ حَتَّىٰ نَرَى ٱللَّهَ جَهۡرَةٗ ...﴾

«...Մենք քեզ չենք հավատա, մինչև որ Ալլահին բացահայտ չտեսնենք...»։ [Բակարա:55] Ալլահը, Բարձրյալ է Նա, մահացրեց նրանց, ապա կենդանացրեց նրանց, Եվ դրա մասին Ալլահն ասաց՝ դիմելով Իսրայելի որդիներին․

﴿وَإِذۡ قُلۡتُمۡ يَٰمُوسَىٰ لَن نُّؤۡمِنَ لَكَ حَتَّىٰ نَرَى ٱللَّهَ جَهۡرَةٗ فَأَخَذَتۡكُمُ ٱلصَّٰعِقَةُ وَأَنتُمۡ تَنظُرُونَ 55 ثُمَّ بَعَثۡنَٰكُم مِّنۢ بَعۡدِ مَوۡتِكُمۡ لَعَلَّكُمۡ تَشۡكُرُونَ 56﴾

«Եվ հիշեցե՛ք, երբ ասացիք. «Ո՛վ Մովսես, մենք երբեք չենք հավատա քեզ, մինչև որ Ալլահին բացահայտ չտեսնենք»: Եվ կայծակը հարվածեց ձեզ, մինչ դուք նայում էիք: 55 Ապա մենք ձեզ հարություն տվեցինք ձեր մահից հետո, որպեսզի դուք երախտապարտ լինեք»: 56

[Ալ-Բակարա:55-56]

Երկրորդ օրինակ. սպանվածի պատմության մեջ, որի շուրջ վիճում էին Իսրայելի որդիները, Ամենաբարձրյալ Ալլահը նրանց հրամայեց մի կով մորթել և դրա մի մասով հարվածել նրան, որպեսզի նա հայտներ, թե ով է իրեն սպանել։ Եվ այդ մասին Ամենաբարձրյալ Ալլահն ասում է.

﴿وَإِذۡ قَتَلۡتُمۡ نَفۡسٗا فَٱدَّٰرَٰءۡتُمۡ فِيهَاۖ وَٱللَّهُ مُخۡرِجٞ مَّا كُنتُمۡ تَكۡتُمُونَ 72 فَقُلۡنَا ٱضۡرِبُوهُ بِبَعۡضِهَاۚ كَذَٰلِكَ يُحۡيِ ٱللَّهُ ٱلۡمَوۡتَىٰ وَيُرِيكُمۡ ءَايَٰتِهِۦ لَعَلَّكُمۡ تَعۡقِلُونَ 73﴾

«Եվ երբ դուք մի մարդու սպանեցիք, ապա սկսեցիք վիճել այդ մասին, իսկ Ալլահը հայտնեց այն, ինչ դուք թաքցնում էիք։ (72) Ապա Մենք ասացինք. «Հարվածե՛ք նրան (մարմնին) դրա (կովի) մի մասով»։ Այդպես է Ալլահը կենդանացնում մեռյալներին և ցույց տալիս ձեզ Իր նշանները, որպեսզի դուք խորհեք»։ (73) [Ալ-Բակարա:72-73]

Երրորդ օրինակը․ այն ժողովրդի պատմության մեջ, որոնք հազարներով դուրս եկան իրենց տներից՝ մահից փախչելով, Ամենաբարձրյալ Ալլահը նրանց մահ տվեց, ապա կենդանացրեց։ Եվ այդ մասին Ամենաբարձրյալ Ալլահն ասում է․

﴿أَلَمۡ تَرَ إِلَى ٱلَّذِينَ خَرَجُواْ مِن دِيَٰرِهِمۡ وَهُمۡ أُلُوفٌ حَذَرَ ٱلۡمَوۡتِ فَقَالَ لَهُمُ ٱللَّهُ مُوتُواْ ثُمَّ أَحۡيَٰهُمۡۚ إِنَّ ٱللَّهَ لَذُو فَضۡلٍ عَلَى ٱلنَّاسِ وَلَٰكِنَّ أَكۡثَرَ ٱلنَّاسِ لَا يَشۡكُرُونَ243﴾

«Մի՞թե չես տեսել նրանց, ովքեր հազարներով դուրս եկան իրենց տներից՝ մահվան վախից։ Եվ Ալլահն ասաց նրանց. «Մեռե՛ք»։ Ապա Նա կենդանացրեց նրանց։ Իրապես, Ալլահը շնորհալի է մարդկանց հանդեպ, սակայն մարդկանց մեծամասնությունը երախտապարտ չէ։ 243»

[Ալ-Բակարա:243]

Չորրորդ օրինակը․ այն մարդու պատմության մեջ, ով անցավ մի մեռած գյուղով և անհավանական համարեց, թե Ամենաբարձրյալ Ալլահը կկենդանացնի այն, Ամենաբարձրյալ Ալլահը նրան հարյուր տարով մահվան մատնեց, ապա կենդանացրեց։ Այդ մասին Ամենաբարձրյալ Ալլահն ասում է․

﴿أَوۡ كَٱلَّذِي مَرَّ عَلَىٰ قَرۡيَةٖ وَهِيَ خَاوِيَةٌ عَلَىٰ عُرُوشِهَا قَالَ أَنَّىٰ يُحۡيِۦ هَٰذِهِ ٱللَّهُ بَعۡدَ مَوۡتِهَاۖ فَأَمَاتَهُ ٱللَّهُ مِاْئَةَ عَامٖ ثُمَّ بَعَثَهُۥۖ قَالَ كَمۡ لَبِثۡتَۖ قَالَ لَبِثۡتُ يَوۡمًا أَوۡ بَعۡضَ يَوۡمٖۖ قَالَ بَل لَّبِثۡتَ مِاْئَةَ عَامٖ فَٱنظُرۡ إِلَىٰ طَعَامِكَ وَشَرَابِكَ لَمۡ يَتَسَنَّهۡۖ وَٱنظُرۡ إِلَىٰ حِمَارِكَ وَلِنَجۡعَلَكَ ءَايَةٗ لِّلنَّاسِۖ وَٱنظُرۡ إِلَى ٱلۡعِظَامِ كَيۡفَ نُنشِزُهَا ثُمَّ نَكۡسُوهَا لَحۡمٗاۚ فَلَمَّا تَبَيَّنَ لَهُۥ قَالَ أَعۡلَمُ أَنَّ ٱللَّهَ عَلَىٰ كُلِّ شَيۡءٖ قَدِيرٞ 259﴾

«Կամ նրա նման, ով անցավ մի գյուղով, որն իր տանիքների վրա փլված էր։ Նա ասաց. «Ինչպե՞ս Ալլահը սա կկենդանացնի իր մահից հետո»։ Եվ Ալլահը նրան հարյուր տարով մահացրեց, ապա հարություն տվեց։ Ասաց. «Որքա՞ն մնացիր»։ Նա ասաց. «Մնացի մի օր կամ օրվա մի մասը»։ Ասաց «Ո՛չ, դու հարյուր տարի ես մնացել։ Նայիր քո ուտելիքին ու խմելիքին, այն չի փչացել։ Եվ նայիր քո էշին։ Եվ որպեսզի քեզ նշան դարձնենք մարդկանց համար։ Եվ նայիր ոսկորներին, թե ինչպես ենք դրանք հավաքում, ապա մսով պատում»։ Եվ երբ նրա համար պարզ դարձավ, ասաց. «Գիտեմ, որ Ալլահը ամեն բանի վրա ունակ է»։» [Ալ-Բակարա:259]

Հինգերորդ օրինակ. Իբրահիմ Խալիլի պատմության մեջ, երբ նա խնդրեց Բարձրյալ Ալլահին ցույց տալ, թե ինչպես է Նա կենդանացնում մեռյալներին, Բարձրյալ Ալլահը հրամայեց նրան մորթել չորս թռչուն, դրանք մասնատել և մասերը դնել իր շուրջը գտնվող լեռների վրա, ապա կանչել նրանց։ Եվ մասերը կմիանան միմյանց և արագ կգան Իբրահիմի մոտ։ Այդ մասին Բարձրյալ Ալլահն ասում է.

﴿وَإِذۡ قَالَ إِبۡرَٰهِـۧمُ رَبِّ أَرِنِي كَيۡفَ تُحۡيِ ٱلۡمَوۡتَىٰۖ قَالَ أَوَلَمۡ تُؤۡمِنۖ قَالَ بَلَىٰ وَلَٰكِن لِّيَطۡمَئِنَّ قَلۡبِيۖ قَالَ فَخُذۡ أَرۡبَعَةٗ مِّنَ ٱلطَّيۡرِ فَصُرۡهُنَّ إِلَيۡكَ ثُمَّ ٱجۡعَلۡ عَلَىٰ كُلِّ جَبَلٖ مِّنۡهُنَّ جُزۡءٗا ثُمَّ ٱدۡعُهُنَّ يَأۡتِينَكَ سَعۡيٗاۚ وَٱعۡلَمۡ أَنَّ ٱللَّهَ عَزِيزٌ حَكِيمٞ 260﴾

«Եվ հիշի՛ր, երբ Իբրահիմն ասաց. «Տե՛ր իմ, ցո՛ւյց տուր ինձ, թե ինչպես ես կենդանացնում մեռյալներին»։ Նա ասաց. «Մի՞թե չես հավատում»։ Պատասխանեց. «Իհարկե, սակայն որպեսզի սիրտս հանգստանա»։ Նա ասաց. «Ապա վերցրո՛ւ չորս թռչուն և կտոր-կտոր արա դրանց, հետո յուրաքանչյուր լեռան վրա դի՛ր նրանցից մի մաս։ Այնուհետև կանչի՛ր նրանց, և նրանք շտապելով կգան քեզ մոտ։ Եվ իմացի՛ր, որ Ալլահն Ամենակարող է, Ամենաիմաստուն»»։ [Ալ-Բակարա:260]

Սրանք շոշափելի և իրական օրինակներ են, որոնք վկայում են մեռյալներին կենդանացնելու հնարավորության մասին։ Եվ արդեն իսկ հիշատակվել է այն, ինչ Ամենակարող Ալլահը Մարիամի որդի Հիսուսի նշաններից արեց՝ մեռյալներին կենդանացնելու և նրանց իրենց գերեզմաններից հանելու գործում՝ Ամենակարող Աստծո թույլտվությամբ։

Իսկ բանականության ապացույցը երկու տեսանկյունից է.

Առաջինը՝ այն է, որ Բարձրյալ Ալլահը երկնքի և երկրի և դրանցում եղածի Արարիչն է, որոնք ստեղծել է ի սկզբանե, և Նա, Ով ի զորու է սկզբից ստեղծել, ի զորու է նաև այն վերստեղծել։ Ինչպես ասել է Բարձրյալ Ալլահը․

﴿وَهُوَ ٱلَّذِي يَبۡدَؤُاْ ٱلۡخَلۡقَ ثُمَّ يُعِيدُهُۥ وَهُوَ أَهۡوَنُ عَلَيۡهِ...﴾

«Եվ Նա է, Ով սկզբնավորում է արարչությունը, ապա վերստեղծում է այն, և դա ավելի հեշտ է Նրա համար...»։ [Առ-Ռում:27] Ալլահն ասաց.

﴿...كَمَا بَدَأۡنَآ أَوَّلَ خَلۡقٖ نُّعِيدُهُۥۚ وَعۡدًا عَلَيۡنَآۚ إِنَّا كُنَّا فَٰعِلِينَ﴾

«...Ինչպես որ սկզբում ստեղծեցինք, այնպես էլ կվերադարձնենք այն։ Սա խոստում է Մեր կողմից։ Մենք, անշուշտ, կանենք դա»։ [Անբիյա:104] Եվ ասաց՝ հրամայելով պատասխանել նրանց, ովքեր ժխտեցին ոսկորների վերակենդանացումը, մինչ դրանք փտած են.

﴿قُلۡ يُحۡيِيهَا ٱلَّذِيٓ أَنشَأَهَآ أَوَّلَ مَرَّةٖۖ وَهُوَ بِكُلِّ خَلۡقٍ عَلِيمٌ 79﴾

«Ասա՛․ «Դրանք կկենդանացնի Նա, Ով դրանք ստեղծել է առաջին անգամ, և Նա ամեն ստեղծվածի Գիտակն է»»։ [Յա Սին:79]

Երկրորդը. երկիրը լինում է մեռած ու անկենդան, որի վրա ոչ մի կանաչ ծառ չկա, ապա նրա վրա անձրև է իջնում, և այն կենդանանում է, կանաչում, և նրա վրա աճում են ամեն տեսակի գեղեցիկ բույսեր։ Եվ Նա, Ով ի զորու է այն կենդանացնել իր մահից հետո, ի զորու է նաև մեռելներին հարություն տալ։ Ալլահ Բարձրյալն ասել է.

﴿وَمِنۡ ءَايَٰتِهِۦٓ أَنَّكَ تَرَى ٱلۡأَرۡضَ خَٰشِعَةٗ فَإِذَآ أَنزَلۡنَا عَلَيۡهَا ٱلۡمَآءَ ٱهۡتَزَّتۡ وَرَبَتۡۚ إِنَّ ٱلَّذِيٓ أَحۡيَاهَا لَمُحۡيِ ٱلۡمَوۡتَىٰٓۚ إِنَّهُۥ عَلَىٰ كُلِّ شَيۡءٖ قَدِيرٌ 39﴾

«Նրա նշաններից է նաև, որ դու տեսնում ես երկիրը չորացած, բայց երբ մենք նրա վրա ջուր ենք իջեցնում, այն շարժվում է և բարգավաճում։ Անշուշտ, Նա, ով կենդանացրեց այն, կենդանացնողն է նաև մեռելների։ Անշուշտ, Նա ամենազոր է»։ [Ֆուսսիլաթ:39] Ալլահն ասաց.

﴿وَنَزَّلۡنَا مِنَ ٱلسَّمَآءِ مَآءٗ مُّبَٰرَكٗا فَأَنۢبَتۡنَا بِهِۦ جَنَّٰتٖ وَحَبَّ ٱلۡحَصِيدِ 9 وَٱلنَّخۡلَ بَاسِقَٰتٖ لَّهَا طَلۡعٞ نَّضِيدٞ 10 رِّزۡقٗا لِّلۡعِبَادِۖ وَأَحۡيَيۡنَا بِهِۦ بَلۡدَةٗ مَّيۡتٗاۚ كَذَٰلِكَ ٱلۡخُرُوجُ 11﴾

«Եվ երկնքից օրհնյալ ջուր իջեցրինք և դրանով աճեցրինք այգիներ ու հնձի հատիկներ։ 9 Եվ բարձրաբուն արմավենիներ, որոնք ունեն շարքերով դասավորված պտուղներ։ 10 Որպես ապրուստ ծառաների համար։ Եվ դրանով կենդանացրինք մեռած երկիրը։ Այդպիսին է հարությունը»։ 11

[Կոֆ:9-11]

Վերջին Օրվա հավատքի մեջ է մտնում նաև հավատքը այն ամենին, ինչ կլինի մահից հետո, ինչպես՝

ա) Գերեզմանի փորձությունը. այն հանգուցյալի հարցաքննությունն է նրա հուղարկավորությունից հետո՝ իր Տիրոջ, իր կրոնի և իր մարգարեի մասին։ Ալլահը հաստատում է հավատացյալներին հաստատուն խոսքով, ուստի նա ասում է. «Իմ Տերը Ալլահն է, իմ կրոնը Իսլամն է, և իմ մարգարեն Մուհամմադն է ﷺ»։ Եվ Ալլահը մոլորեցնում է անարդարներին, ուստի անհավատը կասի․ «Հա՜հ, հա՜հ, չգիտեմ», իսկ կեղծավորը կամ կասկածողը կասի․ «Չգիտեմ, լսել եմ, որ մարդիկ ինչ որ բան էին ասում, և ես էլ դա ասացի»։

(բ) Գերեզմանի տանջանքը և վայելքը․ այն լինում է անարդարների՝ կեղծավորների և անհավատների համար, քանզի Ամենաբարձրյալ Ալլահն ասել է․

﴿...وَلَوۡ تَرَىٰٓ إِذِ ٱلظَّٰلِمُونَ فِي غَمَرَٰتِ ٱلۡمَوۡتِ وَٱلۡمَلَٰٓئِكَةُ بَاسِطُوٓاْ أَيۡدِيهِمۡ أَخۡرِجُوٓاْ أَنفُسَكُمُۖ ٱلۡيَوۡمَ تُجۡزَوۡنَ عَذَابَ ٱلۡهُونِ بِمَا كُنتُمۡ تَقُولُونَ عَلَى ٱللَّهِ غَيۡرَ ٱلۡحَقِّ وَكُنتُمۡ عَنۡ ءَايَٰتِهِۦ تَسۡتَكۡبِرُونَ﴾

«...Եվ եթե միայն տեսնեիր անարդարներին մահվան տառապանքների մեջ, երբ հրեշտակները, մեկնելով իրենց ձեռքերը, ասում են․ «Հանե՛ք ձեր հոգիները։ Այսօր դուք կհատուցվեք նվաստացուցիչ պատժով՝ նրա համար, որ Ալլահի մասին ասում էիք այն, ինչ ճշմարիտ չէր, և Նրա նշանների հանդեպ գոռոզանում էիք»»։ [Ալ-Ան'ամ:93]

Ալլահն ասաց Փարավոնի ժողովրդի մասին․

﴿ٱلنَّارُ يُعۡرَضُونَ عَلَيۡهَا غُدُوّٗا وَعَشِيّٗاۚ وَيَوۡمَ تَقُومُ ٱلسَّاعَةُ أَدۡخِلُوٓاْ ءَالَ فِرۡعَوۡنَ أَشَدَّ ٱلۡعَذَابِ 46﴾

«Կրակը, որին նրանք ենթարկվում են առավոտ և երեկո։ Եվ այն օրը, երբ կհաստատվի Ժամը, (կասվի). «Մտցրե՛ք Փարավոնի ժողովրդին ամենախիստ տանջանքի մեջ»։ [Ղոֆիր:46]։

Եվ Սահիհ Մուսլիմում Զեյդ իբն Սաբիթից (թող Ալլահը գոհ լինի նրանից) հաղորդվում է, որ Մարգարեն ﷺ ասաց․

«فَلَوْلَا أَنْ لَا تَدَافَنُوا لَدَعَوْتُ اللَّهَ أَنْ يُسْمِعَكُمْ مِنْ عَذَابِ الْقَبْرِ الَّذِي أَسْمَعُ مِنْهُ».

«Եթե չլիներ այն, որ դուք կդադարեիք միմյանց հուղարկավորել, ապա Ալլահին կաղոթեի, որ ձեզ լսեցնի գերեզմանի այն տանջանքը, որը ես լսում եմ»։ Ապա դեմքով շրջվեց և ասաց.

«تَعَوَّذُوا بِاللَّهِ مِنْ عَذَابِ النَّارِ».

«Փնտրե՛ք Ալլահի ապաստանը Կրակի տանջանքից»։ Ասացին․ «Մենք փնտրում ենք Ալլահի ապաստանը ընդդեմ Դժոխքի Կրակի տանջանքի», նա ասաց.

«تَعَوَّذُوا بِاللَّهِ مِنْ عَذَابِ الْقَبْرِ».

«Ապաստան փնտրե՛ք Ալլահի մոտ գերեզմանի տանջանքից»։ Ասացին․ «Ապաստան ենք խնդրում Ալլահից գերեզմանի տանջանքից»։ Նա ասաց․

«تَعَوَّذُوا بِاللَّهِ مِنَ الْفِتَنِ، مَا ظَهَرَ مِنْهَا وَمَا بَطَنَ»

«Փնտրե՛ք Ալլահի ապաստանը փորձություններից՝ թե՛ բացահայտ, թե՛ թաքնված» Ասացին. «Ապավինում ենք Ալլահին փորձություններից՝ հայտնի և թաքնված»։ Նա ասաց.

«تَعَوَّذُوا بِاللَّهِ مِنْ فِتْنَةِ الدَّجَّالِ».

«Փնտրե՛ք Ալլահի ապաստանը դաջջալի փորձությունից» Ասացին.«Ապավինում ենք Ալլահին դաջջալի փորձությունից»17։

Իսկ գերեզմանի երանությունը՝ ճշմարիտ հավատացյալների համար է։ Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

﴿إِنَّ ٱلَّذِينَ قَالُواْ رَبُّنَا ٱللَّهُ ثُمَّ ٱسۡتَقَٰمُواْ تَتَنَزَّلُ عَلَيۡهِمُ ٱلۡمَلَٰٓئِكَةُ أَلَّا تَخَافُواْ وَلَا تَحۡزَنُواْ وَأَبۡشِرُواْ بِٱلۡجَنَّةِ ٱلَّتِي كُنتُمۡ تُوعَدُونَ 30﴾

«Իսկապես, նրանք, ովքեր ասացին՝ «Մեր Տերը Ալլահն է», ապա ուղղամիտ մնացին, նրանց վրա կիջնեն Հրեշտակները(ասելով)․ «Մի՛ վախեցեք և մի՛ տխրեք, և ուրախացե՛ք այն Դրախտի ավետիսով, որը ձեզ խոստացվել էր»»։

[Ֆուսսիլաթ:30].

Ալլահն ասաց.

﴿فَلَوۡلَآ إِذَا بَلَغَتِ ٱلۡحُلۡقُومَ 83 وَأَنتُمۡ حِينَئِذٖ تَنظُرُونَ 84 وَنَحۡنُ أَقۡرَبُ إِلَيۡهِ مِنكُمۡ وَلَٰكِن لَّا تُبۡصِرُونَ 85 فَلَوۡلَآ إِن كُنتُمۡ غَيۡرَ مَدِينِينَ 86 تَرۡجِعُونَهَآ إِن كُنتُمۡ صَٰدِقِينَ87 فَأَمَّآ إِن كَانَ مِنَ ٱلۡمُقَرَّبِينَ 88 فَرَوۡحٞ وَرَيۡحَانٞ وَجَنَّتُ نَعِيمٖ 89﴾

«Իսկ ինչո՞ւ, երբ (հոգին) հասնում է կոկորդին 83 և դուք այդ պահին նայում եք 84, և Մենք նրան ավելի մոտ ենք, քան դուք, բայց դուք չեք տեսնում 85։ Իսկ ինչո՞ւ, եթե դուք չպետք է դատվեք 86, այն հետ չեք բերում, եթե ճշմարտախոս եք 87։ Իսկ եթե նա մերձավորներից է 88, ապա (նրան) հանգիստ, բարիք և երանության դրախտ է սպասվում 89»։ [Ալ-Վակիա:83-89]

Եվ ալ-Բառա իբն 'Ազիբից (թող Ալլահը գոհ լինի նրանից) փոխանցվում է, որ Մարգարեն ﷺ ասել է հավատացյալի մասին, երբ նա իր գերեզմանում պատասխանում է երկու հրեշտակներին․

«يُنَادِي مُنَادٍ مِنَ السَّمَاءِ: أَنْ صَدَقَ عَبْدِي، فَافْرِشُوهُ مِنَ الْجَنَّةِ، وَأَلْبِسُوهُ مِنَ الْجَنَّةِ، وَافْتَحُوا لَهُ بَابًا إِلَى الْجَنَّةِ، قَالَ: فَيَأْتِيهِ مِنْ رَوْحِهَا وَطِيبِهَا، وَيُفْسَحُ لَهُ فِي قَبْرِهِ مَدَّ بَصَرِهِ».

«Երկնքից մի ձայն կհայտարարի. «Ճշմարիտ խոսեց իմ ծառան, ուստի նրա համար Դրախտից փռեք, նրան Դրախտից հագցրեք և նրա համար մի դուռ բացեք դեպի Դրախտ»։ Եվ նրան կհասնի նրա (Դրախտի) բուրմունքն ու անուշահոտությունը, և նրա գերեզմանը կընդարձակվի այնքան, որքան հասնում է նրա հայացքը»։ Հաղորդում են Ահմադը և Աբու Դաուդը մի երկար հադիսի մեջ18։

Շեղվածներից մի խումբ մարդիկ մոլորվել են և ժխտել են գերեզմանի տանջանքը և նրա վայելքը, պնդելով, թե դա անհնար է, քանի որ հակասում է իրականությանը։ Նրանք ասել են. «Եթե բացվեր մահացածը իր գերեզմանում, ապա նրան կգտնեին այնպիսին, ինչպիսին որ կար, իսկ գերեզմանը ոչ լայնացած, ոչ էլ նեղացած կլիներ»։

Եվ այս պնդումը անվավեր է շարիաթով, զգայությամբ և բանականությամբ.

Իսկ ինչ վերաբերում է Շարիաթին՝ արդեն իսկ նշվել են գերեզմանի տանջանքն ու նրա վայելքը հաստատող տեքստերը։

Եվ Սահիհ ալ-Բուխարիում Իբն 'Աբբասից (թող Ալլահը գոհ լինի նրանցից) հաղորդվում է, որ նա ասաց․ «Մարգարեն ﷺ դուրս եկավ Մադինայի պարտեզներից մեկից և լսեց երկու մարդու ձայն, որոնք տանջվում էին իրենց գերեզմաններում»։ Նա հիշատակեց հադիսը, և դրանում ասվում է․

«أَنَّ أَحَدَهُمَا كَانَ لَا يَسْتَتِرُ مِنَ الْبَوْلِ».

«Նրանցից մեկը չէր պաշտպանվում մեզից»։

Հաղորդվում է՝

«مِنْ بَوْلِهِ».

«Նրա մեզից»

«وَأَنَّ الْآخَرَ كَانَ يَمْشِي بِالنَّمِيمَةِ».

«և որ մյուսը բամբասանք էր տարածում», Եվ Մուսլիմի գրքում՝

«لَا يَسْتَنْزِهُ مِنَ الْبَوْلِ».

«չի զտվում մեզից»19

Իսկ ինչ վերաբերում է զգայությանը, ապա քնած մարդն իր երազում տեսնում է, որ ինքը գտնվում է ընդարձակ ու հաճելի մի վայրում, որտեղ վայելք է ստանում, կամ էլ՝ նեղ ու սոսկալի մի վայրում, որտեղից տառապում է, և երբեմն գուցե արթնանում է իր տեսածից։ Այդուհանդերձ, նա իր անկողնում է՝ իր սենյակում, իր սովորական վիճակում, իսկ քունը մահվան եղբայրն է։ Այդ իսկ պատճառով Ամենաբարձրյալ Ալլահը այն անվանեց (մահ)։ Ամենաբարձրյալ Ալլահն ասաց․

﴿ٱللَّهُ يَتَوَفَّى ٱلۡأَنفُسَ حِينَ مَوۡتِهَا وَٱلَّتِي لَمۡ تَمُتۡ فِي مَنَامِهَاۖ فَيُمۡسِكُ ٱلَّتِي قَضَىٰ عَلَيۡهَا ٱلۡمَوۡتَ وَيُرۡسِلُ ٱلۡأُخۡرَىٰٓ إِلَىٰٓ أَجَلٖ مُّسَمًّى...﴾

«Ալլահը վերցնում է հոգիները մահվան պահին, իսկ նրանց, որոնք չեն մահանում՝ քնի մեջ։ Նա պահում է այն հոգին, որի համար մահ է սահմանել, իսկ մյուսին արձակում է մինչև սահմանված ժամկետը...»։ [Զումար:42]

Իսկ ինչ վերաբերում է բանականությանը, ապա քնած մարդն իր երազում տեսնում է իրականությանը համապատասխանող ճշմարիտ տեսիլք, և երբեմն էլ՝ Մարգարեին ﷺ իր իսկական կերպարանքով, և ով նրան տեսնում է իր իսկական կերպարանքով, ապա իսկապես տեսել է նրան։ Այդուհանդերձ, քնած մարդն իր սենյակում՝ իր անկողնում, հեռու է նրանից, ինչ տեսել է։ Եվ եթե սա հնարավոր է այս աշխարհի պայմաններում, ապա մի՞թե հնարավոր չի լինի հանդերձյալ կյանքի պայմաններում։

Իսկ ինչ վերաբերում է նրանց փաստարկին, թե եթե մահացածի գերեզմանը բացվի, նա կգտնվի նույն վիճակում, ինչպես որ կար, իսկ գերեզմանը ոչ լայնացել է, ոչ էլ նեղացել, ապա դրա պատասխանը կարելի է տալ մի քանի տեսանկյունից, որոնցից են՝

Առաջինը՝ անթույլատրելի է Շարիաթի կողմից բերվածին հակադրվել նման անհիմն կասկածներով, քանզի եթե հակադրվողը պատշաճ կերպով խորհեր Շարիաթի բերածի շուրջ, ապա կհասկանար այդ կասկածների անհիմն լինելը։ Եվ ասվել է․

Եվ քանի՜ պախարակող կա ճիշտ խոսքի

Դրա արատը աղավաղված ըմբռնումից է։

Երկրորդը՝ Բարզախի վիճակները պատկանում են անտեսանելի աշխարհին, որոնք զգայարաններով հնարավոր չէ ընկալել։ Եթե դրանք ընկալվեին զգայարաններով, ապա անտեսանելիի հանդեպ հավատքի իմաստը կկորչեր, և այն ընդունելու հարցում կհավասարվեին անտեսանելիին հավատացյալներն ու այն ժխտողները։

Երրորդը՝ տանջանքը, վայելքը, գերեզմանի ընդարձակությունն ու նեղությունը զգում է միայն մահացածը, և ոչ ոք՝ բացի իրենից։ Սա նման է նրան, թե ինչպես քնած մարդն իր երազում տեսնում է, որ ինքը գտնվում է նեղ ու մռայլ վայրում, կամ ընդարձակ ու հաճելի վայրում, իսկ նրա շրջապատում գտնվողները դա չեն տեսնում և չեն զգում։ Եվ իրոք, Մարգարեն ﷺ հայտնություն էր ստանում իր ասհաբների ներկայությամբ, նա լսում էր հայտնությունը, սակայն ասհաբները չէին լսում այն։ Երբեմն էլ հրեշտակը մարդու կերպարանքով էր հայտնվում նրան և խոսում նրա հետ, իսկ ասհաբները չէին տեսնում հրեշտակին և ոչ էլ լսում էին նրան։

Չորրորդը՝ այն է, որ արարածների ընկալումը սահմանափակ է նրանով, ինչը Բարձրյալ Ալլահը նրանց հնարավորություն է տվել ընկալելու, և նրանք չեն կարող ընկալել ամեն գոյություն ունեցող բան։ Յոթ երկինքները, երկիրը և նրանք, ովքեր դրանցում են, և ամեն ինչ իսկապես փառաբանում է Ալլահին՝ գովաբանելով Նրան, որը Բարձրյալ Ալլահը երբեմն լսելի է դարձնում Իր արարածներից նրան, ում կամենում է, և այդուհանդերձ, Նա ծածկված է մեզանից, և այդ մասին Ալլահն ասում է․

﴿تُسَبِّحُ لَهُ ٱلسَّمَٰوَٰتُ ٱلسَّبۡعُ وَٱلۡأَرۡضُ وَمَن فِيهِنَّۚ وَإِن مِّن شَيۡءٍ إِلَّا يُسَبِّحُ بِحَمۡدِهِۦ وَلَٰكِن لَّا تَفۡقَهُونَ تَسۡبِيحَهُمۡۚ...﴾

«Նրան փառաբանում են յոթ երկինքները, երկիրը և բոլորը, ովքեր դրանցում են։ Եվ չկա որևէ բան, որ չփառաբանի Նրան փառքով, սակայն դուք չեք հասկանում նրանց փառաբանությունը...» [Իսրա:44] Այսպիսով, սատանաներն ու ջինները շրջում են երկրով մեկ։ Ջինները ներկայացան Ալլահի Առաքյալի ﷺ մոտ, լսեցին նրա ընթերցանությունը և ուշադրությամբ ունկնդրեցին, ապա վերադարձան իրենց ցեղի մոտ՝ որպես նախազգուշացնողներ։ Այնուամենայնիվ, նրանք թաքնված են մեզանից։ Այս մասին Բարձրյալ Ալլահն ասում է

﴿يَٰبَنِيٓ ءَادَمَ لَا يَفۡتِنَنَّكُمُ ٱلشَّيۡطَٰنُ كَمَآ أَخۡرَجَ أَبَوَيۡكُم مِّنَ ٱلۡجَنَّةِ يَنزِعُ عَنۡهُمَا لِبَاسَهُمَا لِيُرِيَهُمَا سَوۡءَٰتِهِمَآۚ إِنَّهُۥ يَرَىٰكُمۡ هُوَ وَقَبِيلُهُۥ مِنۡ حَيۡثُ لَا تَرَوۡنَهُمۡۗ إِنَّا جَعَلۡنَا ٱلشَّيَٰطِينَ أَوۡلِيَآءَ لِلَّذِينَ لَا يُؤۡمِنُونَ 27﴾

«Ադամի որդինե՛ր, թող սատանան չգայթակղեցնի ձեզ, ինչպես նա դուրս հանեց ձեր ծնողներին Դրախտից՝ զրկելով նրանց իրենց հագուստից, որպեսզի ցույց տա նրանց իրենց ամոթույքը։ Անշուշտ, նա և իր ցեղը տեսնում են ձեզ այնտեղից, որտեղից դուք նրանց չեք տեսնում։ Իրոք, Մենք սատանաներին հովանավորներ ենք դարձրել նրանց համար, ովքեր չեն հավատում»։ (27) [Ալ-Ա'րաֆ:27] Եվ եթե արարածները չեն ընկալում ամեն գոյություն ունեցող բան, ապա նրանց համար անթույլատրելի է ժխտել անտեսանելի աշխարհի հաստատված իրողությունները, որոնք նրանք չեն ընկալել։

 

Հավատքը նախասահմանության (ճագատագրի) նկատմամբ

Նախասահմանությունը (կոդար)՝ Բարձրյալ Ալլահի կողմից արարածների կանխորոշումն է՝ համաձայն Նրա նախնական Գիտության և Իմաստության թելադրանքի։

Իսկ հավատքը նախասահմանության նկատմամբ ներառում է չորս հարց՝

Առաջինը՝ հավատքն է, որ Ամենաբարձյալ Ալլահը գիտի ամեն ինչ՝ ամբողջությամբ և մանրամասնորեն, ի սկզբանե և հավիտյան, անկախ նրանից դա վերաբերում է Իր գործերին, թե Իր ծառաների գործերին։

Երկրորդը՝ հավատքն առ այն, որ Ալլահ Բարձրյալը գրի է առել այդ ամենը Պահպանված գրքում։ Եվ այս երկու կետերի վերաբերյալ Ալլահ Բարձրյալն ասում է.

﴿أَلَمۡ تَعۡلَمۡ أَنَّ ٱللَّهَ يَعۡلَمُ مَا فِي ٱلسَّمَآءِ وَٱلۡأَرۡضِۚ إِنَّ ذَٰلِكَ فِي كِتَٰبٍۚ إِنَّ ذَٰلِكَ عَلَى ٱللَّهِ يَسِيرٞ 70﴾

«Միթե չգիտես, որ Ալլահը գիտի այն ամենը, ինչ կա երկնքում և երկրի վրա։ Ահա այդ ամենը գրված է Գրքում։ Մինչդեռ դա Ալլահի համար հեշտ է»։ [Սուրա Հաջջ, այաթ 70]

Եվ Սահիհ Մուսլիմում Աբդուլլահ իբն 'Ամր իբն ալ-'Ասից (թող Ալլահը գոհ լինի նրանց երկուսից) հաղորդվում է․ «Լսել եմ, որ Մարգարեն ﷺ ասում է․»

«كَتَبَ اللَّهُ مَقَادِيرَ الْخَلَائِقِ قَبْلَ أَنْ يَخْلُقَ السَّمَوَاتِ وَالْأَرْضَ بِخَمْسِينَ أَلْفَ سَنَةٍ».

«Ալլահը գրել է արարածների ճակատագրերը՝ երկինքները և երկիրը ստեղծելուց հիսուն հազար տարի առաջ»20։

Երրորդը՝ հավատալ, որ բոլոր արարածները գոյություն ունեն միայն Ամենաբարձրյալ Ալլահի կամքով, անկախ նրանից՝ դրանք վերաբերում են Նրա գործողություններին, թե արարածների գործողություններին։ Ամենաբարձրյալ Ալլահն ասել է Իր գործողությունների վերաբերյալ․

﴿وَرَبُّكَ يَخۡلُقُ مَا يَشَآءُ وَيَخۡتَارُۗ...﴾

«Եվ քո Տերը ստեղծում է Իր կամեցածը, և Ինքն է ընտրում...»։ [Կոսոս:68] Նա ասաց

﴿...وَيَفۡعَلُ ٱللَّهُ مَا يَشَآءُ﴾

«...և Ալլահը կատարում է Իր կամքը՝ ինչպես կամենա»։ [Իբրահիմ:27] Նա ասաց.

﴿هُوَ ٱلَّذِي يُصَوِّرُكُمۡ فِي ٱلۡأَرۡحَامِ كَيۡفَ يَشَآءُۚ...﴾

«Նա է, Ով ձեզ ձևավորում է արգանդներում, ինչպես կամենա...»: [Ալի Իմրան։ 6] Եվ Բարձրյալն ասաց արարածների գործողության վերաբերյալ.

﴿...وَلَوۡ شَآءَ ٱللَّهُ لَسَلَّطَهُمۡ عَلَيۡكُمۡ فَلَقَٰتَلُوكُمۡۚ...﴾

«...եթե Ալլահը կամենար, նրանց իշխանություն կտար ձեզ վրա, և նրանք կպատերազմեին ձեզ դեմ»։ [Ան-Նիսա:90] Նա ասաց.

﴿...وَلَوۡ شَآءَ رَبُّكَ مَا فَعَلُوهُۖ فَذَرۡهُمۡ وَمَا يَفۡتَرُون﴾

«...և եթե քո Տերը կամենար, նրանք դա չէին կատարի։ Ապա թող նրանց և իրենց հորինածները»։ [Ալ-Ան'ամ:112]

Չորրորդը՝ հավատալ այն բանին, որ բոլոր արարածները՝ իրենց էությամբ, հատկանիշներով և շարժումներով, ստեղծվել են Բարձրյալ Ալլահի կողմից։ Ասել է Բարձրյալ Ալլահը․

﴿ٱللَّهُ خَٰلِقُ كُلِّ شَيۡءٖۖ وَهُوَ عَلَىٰ كُلِّ شَيۡءٖ وَكِيلٞ 62﴾

«Ալլահը ստեղծել է ամեն ինչ, և Նա է վստահված Խնամակալը ամեն բանի վրա»։ [Ազ-զումար:62] Եվ Փառավորն ասաց.

﴿...وَخَلَقَ كُلَّ شَيۡءٖ فَقَدَّرَهُۥ تَقۡدِيرٗا﴾

«...և ստեղծել է ամեն ինչ, և ամեն բան ճշգրտորեն նախասահմանել »։ [Ֆուրկան:2] Եվ ասաց Իր մարգարե Աբրահամի մասին՝ Ալլահի խաղաղությունն ու օրհնությունը նրա վրա, որ նա ասաց իր ժողովրդին․

﴿وَٱللَّهُ خَلَقَكُمۡ وَمَا تَعۡمَلُونَ 96﴾

«Ալլահը ստեղծել է ձեզ և այն, ինչ դուք անում եք»։ [Աս-Սոֆֆաթ:96]։

Իսկ հավատքը նախասահմանության նկատմամբ, ինչպես նկարագրեցինք, չի հակասում այն բանին, որ ծառան ունի սեփական կամք իր կամային գործողություններում և դրանք կատարելու կարողություն, քանի որ և՛ Շարիաթը, և՛ իրականությունը հաստատում են դա։

Իսկ ինչ վերաբերում է Շարիաթին, ապա Ամենաբարձրյալն Ալլահն ասել է կամեցողության մասին.

﴿...فَمَن شَآءَ ٱتَّخَذَ إِلَىٰ رَبِّهِۦ مَـَٔابًا﴾

«...Ով կամենա, թող դեպի իր Տերը վերադարձի ուղի վերցնի»։ [Ան-Նաբա:39] Նա ասաց

﴿...فَأۡتُواْ حَرۡثَكُمۡ أَنَّىٰ شِئۡتُمۡۖ...﴾

«...մոտեցե՛ք ձեր արտին, ինչպես կամենաք..»։ [Ալ-Բակարա:223] Եվ նա ասաց զորության մասին.

﴿فَٱتَّقُواْ ٱللَّهَ مَا ٱسۡتَطَعۡتُمۡ وَٱسۡمَعُواْ وَأَطِيعُواْ...﴾

«Ուրեմն վախեցե՛ք Ալլահից, որքան կարող եք, լսե՛ք և հնազանդվե՛ք...»: [Աթ-Թաղաբուն:16] Նա ասաց

﴿لَا يُكَلِّفُ ٱللَّهُ نَفۡسًا إِلَّا وُسۡعَهَاۚ لَهَا مَا كَسَبَتۡ وَعَلَيۡهَا مَا ٱكۡتَسَبَتۡۗ...﴾

«Ալլահը երբեք ոչ մեկին չի պարտավորեցնում այն բանով, ինչից նա անկարող է։ Ամեն մարդ կստանա այն, ինչ վաստակել է (լավ գործերի դիմաց), և կպատժվի իր վաստակած չարքերի համար...» [Ալ-Բակարա:286]

Իսկ ինչ վերաբերում է իրականությանը, ապա յուրաքանչյուր մարդ գիտի, որ ինքն ունի կամք և կարողություն, որոնցով նա կատարում է գործողություններ կամ ձեռնպահ է մնում դրանցից, և տարբերակում է այն, ինչ տեղի է ունենում իր կամքով, ինչպես քայլելը, և այն, ինչ տեղի է ունենում առանց իր կամքի, ինչպես դողը։ Սակայն ծառայի կամքը և կարողությունը իրականանում են Ամենաբարձրյալ Ալլահի կամքով և Նրա Իշխող Ուժով, քանի որ Ամենաբարձրյալ Ալլահն ասել է․

﴿لِمَن شَآءَ مِنكُمۡ أَن يَسۡتَقِيمَ 28 وَمَا تَشَآءُونَ إِلَّآ أَن يَشَآءَ ٱللَّهُ رَبُّ ٱلۡعَٰلَمِينَ29﴾

«Ձեզանից նրանց համար, ովքեր կամենում են ուղղվել։ Եվ դուք չեք կամենա, եթե միայն չկամենա Ալլահը՝ աշխարհների Տերը»։ [Թաքվիր:28-29] Եվ քանի որ ողջ տիեզերքը Բարձրյալ Ալլահի տիրույթն է, Նրա տիրույթում ոչինչ չի լինում առանց Նրա Գիտության և Կամքի։

Եվ ճակատագրին հավատալը, ինչպես նկարագրեցինք, ծառային արդարացում չի տալիս իր կողմից լքված պարտականությունների կամ գործած մեղքերի համար։ Ուստի, դրանով նրա փաստարկն անվավեր է մի քանի առումներով.

Առաջինը՝ Բարձրյալ Ալլահն ասում է․

﴿سَيَقُولُ ٱلَّذِينَ أَشۡرَكُواْ لَوۡ شَآءَ ٱللَّهُ مَآ أَشۡرَكۡنَا وَلَآ ءَابَآؤُنَا وَلَا حَرَّمۡنَا مِن شَيۡءٖۚ كَذَٰلِكَ كَذَّبَ ٱلَّذِينَ مِن قَبۡلِهِمۡ حَتَّىٰ ذَاقُواْ بَأۡسَنَاۗ قُلۡ هَلۡ عِندَكُم مِّنۡ عِلۡمٖ فَتُخۡرِجُوهُ لَنَآۖ إِن تَتَّبِعُونَ إِلَّا ٱلظَّنَّ وَإِنۡ أَنتُمۡ إِلَّا تَخۡرُصُونَ 148﴾

«Բազմաստվածները պիտի ասեն. «Եթե Ալլահը կամենար, ո՛չ մենք բազմաստված կլինեինք, ո՛չ էլ մեր հայրերը, և ո՛չ էլ որևէ բան կարգելեինք»։ Այդպես ստեցին նաև նրանք, ովքեր նրանցից առաջ էին, մինչև որ ճաշակեցին մեր պատիժը։ Ասա՛. «Մի՞թե դուք գիտություն ունեք, որը կարող եք ներկայացնել մեզ։ Դուք հետևում եք միայն ենթադրություններին, և դուք միայն ստում եք»»։ [Ալ-Ան՛ամ:148] Եվ եթե նրանք Նախասահմանությամբ (ճակատագրով) արդարացում ունենային, Ալլահը նրանց Իր պատիժը չէր ճաշակեցնի։

Երկրորդը՝ Ալլահի խոսքը:

﴿رُّسُلٗا مُّبَشِّرِينَ وَمُنذِرِينَ لِئَلَّا يَكُونَ لِلنَّاسِ عَلَى ٱللَّهِ حُجَّةُۢ بَعۡدَ ٱلرُّسُلِۚ وَكَانَ ٱللَّهُ عَزِيزًا حَكِيمٗا 165﴾

«Առաքյալներ՝ որպես բարի լուրերի հաղորդներ ու նախազգուշացնողներ, որպեսզի մարդկանց համար չմնա արդարացու պատճառ Ալլահի առաջ՝ Առաքյալների գալուց հետո։ Եվ Ալլահը Հզոր է, Իմաստուն»։ [Ան-Նիսա:165] Եթե ճակատագիրը հակառակվողների համար արդարացում լիներ, ապա առաքյալներ ուղարկելը իմաստազուրկ կլիներ, քանի որ նրանց ուղարկվելուց հետո տեղի ունեցող անհնազանդությունը ևս Ամենակարող Ալլահի կամքով է։

Երրորդ. Ալ-Բուխարին և Մուսլիմը հաղորդել են, իսկ ձևակերպումը ալ-Բուխարիինն է, Ալի իբն Աբի Տալիբից (թող Ալլահը գոհ լինի նրանից), որ Մարգարեն ﷺ ասաց.

«مَا مِنْكُمْ مِنْ أَحَدٍ إِلَّا قَدْ كُتِبَ مَقْعَدُهُ مِنَ النَّارِ أَوْ مِنَ الْجَنَّةِ».

«Ձեզանից յուրաքանչյուրի համար նախասահմանված է իր տեղը՝ Դժոխքում կամ Դրախտում»։ Ժողովրդից մի մարդ ասաց. «Մի՞թե չապավինենք, ո՛վ Ալլահի առաքյալ»։ Նա ասաց.

«لَا، اعْمَلُوا فَكُلٌّ مُيَسَّرٌ».

«Ո՛չ, գործե՛ք, քանզի յուրաքանչյուրի համար հեշտացված է»։ Ապա կարդաց.

﴿فَأَمَّا مَنۡ أَعۡطَىٰ وَٱتَّقَىٰ 5﴾

«Իսկ նա, ով տվեց և աստվածավախ եղավ»։ 5 [Ալ-Լեյլ:5] Եվ Մուսլիմի ձևակերպմամբ՝

«فَكُلٌّ مُيَسَّرٌ لِمَا خُلِقَ لَهُ».

«Յուրաքանչյուրին հեշտացված է այն, ինչի համար ստեղծվել է։»21 Մարգարեն (Աստծո օրհնությունն ու խաղաղությունը լինի նրա վրա) հրամայեց գործել և արգելեց ապավինել ճակատագրին։

Չորրորդը՝ այն է, որ Ալլահը հրամայել է Իր ծառային և արգելել է նրան, և չի պարտավորեցրել նրան անել ավելին, քան նրա կարողությունն է։ Ալլահն ասաց.

﴿فَٱتَّقُواْ ٱللَّهَ مَا ٱسۡتَطَعۡتُمۡ وَٱسۡمَعُواْ وَأَطِيعُواْ...﴾

«Ուրեմն վախեցե՛ք Ալլահից, որքան կարող եք, և լսեցե՛ք ու հնազանդվեցե՛ք...»:

[Աթ-Թաղաբուն:16] Նա ասաց

﴿لَا يُكَلِّفُ ٱللَّهُ نَفۡسًا إِلَّا وُسۡعَهَا...﴾

«Ալլահը երբեք ոչ մեկին չի պարտավորեցնում այն բանով, ինչից նա անկարող է»։ [Ալ-Բակարա:286] Եթե ծառան հարկադրված լիներ գործելու, ապա նա պարտավորված կլիներ մի բանով, որից չի կարող խուսափել, իսկ դա անհեթեթություն է։ Այդ իսկ պատճառով, երբ նա մեղք է գործում տգիտությամբ, մոռացությամբ կամ հարկադրանքով, նրա վրա մեղք չկա, քանի որ նա ներելի է։

Հիգերրորդ՝ Ամենաբարձրյալ Ալլահի նախասահմանությունը թաքնված գաղտնիք է, որը բացահայտվում է միայն նախասահմանվածի իրականացումից հետո։ Իսկ ծառայի՝ որևէ արարք կատարելու կամքը նախորդում է հենց այդ արարքին։ Հետևաբար, գործելու նրա կամքը հիմնված չէ Ալլահի նախասահմանության մասին ունեցած գիտելիքի վրա։ Այդ դեպքում անվավեր է դառնում նախասահմանության վրա հիմնված նրա փաստարկը, քանի որ մարդը չի կարող փաստարկ բերել մի բանի վերաբերյալ, որի մասին նա գիտություն չունի։

Վեցերրորդը՝ մենք տեսնում ենք, որ մարդն իր աշխարհիկ գործերում ձգտում է այն ամենին, ինչն իրեն հարմար է, և չի թողնում այն՝ հանուն նրա, ինչն իրեն հարմար չէ։ Ապա ինչո՞ւ է նա իր կրոնական գործերում թողնում այն, ինչն իրեն օգուտ է տալիս, հանուն նրա, ինչը նրան վնասում է, և հետո արդարանում ճակատագրով։ Մի՞թե երկու հարցերի էությունը նույնը չէ։

Ահա մի օրինակ, որը պարզաբանում է դա:

Եթե մարդու առջև լիներ երկու ճանապարհ։ Դրանցից մեկը նրան տանում է դեպի մի երկիր, որտեղ տիրում է լիակատար քաոս՝ սպանություն, կողոպուտ, պատվի ոտնահարում, վախ և սով։ Իսկ մյուսը՝ դեպի մի երկիր, որտեղ տիրում է լիակատար կարգուկանոն, հաստատուն անվտանգություն, բարեկեցիկ կյանք, և հարգանք կյանքի, պատվի ու ունեցվածքի հանդեպ։ Երկու ճանապարհներից ո՞րով նա կընթանա։

Նա կընթանա երկրորդ ճանապարհով, որը նրան կհասցնի կարգուկանոնի և ապահովության երկիր, իսկ բանական մարդը երբեք չի ընթանա քաոսի և վախի երկրի ճանապարհով՝ արդարանալով ճակատագրով։ Ուրեմն ինչո՞ւ է նա հանդերձյալ կյանքի հարցում դրախտի փոխարեն դժոխքի ճանապարհը բռնում և ճակատագիրը պատճառաբանում։

Որպես մեկ այլ օրինակ՝ տեսնում ենք, որ հիվանդին հրամայվում է դեղ խմել, և նա խմում է այն, թեև հոգին դա չի ուզում։ Նրան արգելվում է ուտել այն կերակուրը, որը վնասում է իրեն, և նա հրաժարվում է դրանից, թեև հոգին տենչում է այն։ Այս ամենը՝ ապաքինման և առողջության համար։ Եվ նա չի կարող հրաժարվել դեղը խմելուց կամ ուտել իրեն վնասող կերակուրը՝ պատճառաբանելով ճակատագիրը։ Ինչո՞ւ է մարդը թողնում Ալլահի և Նրա Առաքյալի ﷺ պատվիրածը, անում նրանց արգելածը և հետո արդարանում Ալլահի ճակատագրով։

Յոթերորդ՝ նա, ով ճակատագիրն է պատճառաբանում իր թողած պարտականությունների կամ գործած մեղքերի համար, եթե որևէ մեկը նրա վրա հարձակվեր, վերցներ նրա գումարը կամ պղծեր նրա պատիվը, իսկ հետո ճակատագիրը պատճառաբաներ՝ ասելով. «Ինձ մի՛ մեղադրիր, քանզի իմ ոտնձգությունը Աստծո կամքով էր», նրա փաստարկը չէր ընդունի։ Ինչպե՞ս է, որ նա չի ընդունում ճակատագրով արդարանալը, երբ իր դեմ են ոտնձգություն գործում, սակայն ինքն է ճակատագրով արդարանում, երբ ոտնձգություն է գործում Բարձրյալ Աստծո իրավունքի դեմ։

Նշվում է, որ հավատացյալների առաջնորդ 'Ումար իբն ալ-Խատտաբի (թող Ալլահը գոհ լինի նրանից) մոտ բերեցին մի գողի, որն արժանի էր ձեռքի անդամահատման։ Նա հրամայեց կտրել նրա ձեռքը։ Գողն ասաց. «Սպասի՛ր, ո՛վ հավատացյալների առաջնորդ, քանզի ես գողացա Ալլահի կանխորոշմամբ»։ 'Ումարն ասաց. «Եվ մենք էլ կտրում ենք Ալլահի կանխորոշմամբ»։

Իսկ նախասահմանության նկատմամբ հավատքն ունի ակնառու պտուղներ, որոնցից են՝

Առաջինը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելիս ապավինել Ամենաբարձրյալ Ալլահին այնպես,որ չապավինել հենց միջոցին, քանի որ ամեն ինչ Ամենաբարձրյալ Ալլահի կանխորոշմամբ է։

Երկրորդը՝ մարդը չպետք է հիանա ինքն իրենով իր ուզածին հասնելիս, քանի որ դրան հասնելը Ալլահի կողմից տրված օրհնություն է՝ բարիքի և հաջողության այն պատճառների միջոցով, որոնք Նա է նախասահմանել։ Իսկ ինքն իրենով հիանալը մոռացնել է տալիս այս օրհնության համար երախտագիտությունը։

Երրորդը՝ հոգու խաղաղություն և անդորր այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է նրա հետ՝ ըստ Բարձրյալ Ալլահի նախասահմանության։ Ուստի նա չի տագնապում ցանկալի բանը կորցնելիս կամ տհաճ բանի հանդիպելիս, քանի որ դա Ալլահի նախասահմանությամբ է, Ում պատկանում է երկինքների և երկրի իշխանությունը, և դա անպայման պիտի պատահեր։ Այս մասին Բարձրյալ Ալլահն ասում է․

﴿مَآ أَصَابَ مِن مُّصِيبَةٖ فِي ٱلۡأَرۡضِ وَلَا فِيٓ أَنفُسِكُمۡ إِلَّا فِي كِتَٰبٖ مِّن قَبۡلِ أَن نَّبۡرَأَهَآۚ إِنَّ ذَٰلِكَ عَلَى ٱللَّهِ يَسِيرٞ 22 لِّكَيۡلَا تَأۡسَوۡاْ عَلَىٰ مَا فَاتَكُمۡ وَلَا تَفۡرَحُواْ بِمَآ ءَاتَىٰكُمۡۗ وَٱللَّهُ لَا يُحِبُّ كُلَّ مُخۡتَالٖ فَخُورٍ 23﴾

«Ոչ մի դժբախտություն չի պատահում երկրի վրա կամ ձեզ հետ, որ գրված չլինի մի գրքում, նախքան այն ստեղծելը։ Իսկապես, դա Ալլահի համար հեշտ է։ 22 Որպեսզի չվշտանաք այն բանի համար, ինչ կորցրել եք, և չուրախանաք նրանով, ինչ Նա ձեզ տվել է։ Եվ Ալլահը չի սիրում ոչ մի հպարտ, պարծենկոտի»։ 23 [Հադիդ:22-23], Եվ Մարգարեն (Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը լինի նրա վրա) ասում է.

«عَجَبًا لِأَمْرِ الْمُؤْمِنِ إِنَّ أَمْرَهُ كُلَّهُ خَيْرٌ، وَلَيْسَ ذَاكَ لِأَحَدٍ إِلَّا لِلْمُؤْمِنِ، إِنْ أَصَابَتْهُ سَرَّاءُ شَكَرَ فَكَانَ خَيْرًا لَهُ، وَإِنْ أَصَابَتْهُ ضَرَّاءُ صَبَرَ فَكَانَ خَيْرًا لَهُ».

«Զարմանալի է հավատացյալի վիճակը, քանզի նրա բոլոր գործերը բարիք են, և դա ոչ ոքի համար չէ, բացի հավատացյալից։ Եթե նրան ուրախություն է պատահում, նա գոհանում է, և դա բարիք է նրա համար։ Իսկ եթե նրան դժբախտություն է պատահում, նա համբերում է, և դա բարիք է նրա համար»22։

Կանխորոշման (ճակատագրի) հարցում մոլորվել են երկու խումբ։

Դրանցից մեկը՝ Ջաբրիներն են, ովքեր ասում էին, որ ծառան հարկադրված է իր գործերում և դրանում չունի ո՛չ կամք, ո՛չ էլ կարողություն։

Երկրորդ՝ կոդարականները, որոնք ասում էին, թե ծառան անկախ է իր գործում՝ կամքով և կարողությամբ, և Ամենակարող Աստծո կամքն ու զորությունը դրա վրա ոչ մի ազդեցություն չունեն։

Եվ առաջին խմբի (Ջաբրիյա) հերքումը՝ Շարիաթով և իրականությամբ.

Իսկ ինչ վերաբերում է Շարիաթին, ապա Ամենաբարձրյալ Ալլահը ծառայի համար հաստատել է կամք և կամեցողություն և արարքը վերագրել է նրան։ Ամենաբարձրյալ Ալլահն ասաց․

﴿...مِنكُم مَّن يُرِيدُ ٱلدُّنۡيَا وَمِنكُم مَّن يُرِيدُ ٱلۡأٓخِرَةَ...﴾

«...Ձեզանից ոմանք ցանկանում են այս կյանքը, և ոմանք էլ՝ հանդերձյալ կյանքը...»: [Ալ 'Իմրան:152] Եվ Բարձրյալն ասաց.

﴿وَقُلِ ٱلۡحَقُّ مِن رَّبِّكُمۡۖ فَمَن شَآءَ فَلۡيُؤۡمِن وَمَن شَآءَ فَلۡيَكۡفُرۡۚ إِنَّآ أَعۡتَدۡنَا لِلظَّٰلِمِينَ نَارًا أَحَاطَ بِهِمۡ سُرَادِقُهَا...﴾

«Եվ ասա՝ ճշմարտությունը ձեր Տիրոջից է, ուստի ով կամենա՝ թող հավատա, և ով կամենա՝ թող ուրանա։ Արդարև, Մենք անիրավների համար մի կրակ ենք պատրաստել, որի պարիսպները շրջապատել են նրանց...»: [Ալ-Քահֆ:29]

Ալլահն ասաց.

﴿مَّنۡ عَمِلَ صَٰلِحٗا فَلِنَفۡسِهِۦۖ وَمَنۡ أَسَآءَ فَعَلَيۡهَاۗ وَمَا رَبُّكَ بِظَلَّٰمٖ لِّلۡعَبِيدِ 46﴾

«Ով բարի գործ կատարի՝ իր անձի համար է, իսկ ով չարիք գործի՝ ի վնաս իրեն է։ Եվ քո Տերը բնավ անարդար չէ ծառաների հանդեպ»։ 46

[Ֆուսիլաթ:46]

Իսկ ինչ վերաբերում է իրականությանը, ապա յուրաքանչյուր մարդ գիտի տարբերությունը իր կամային գործողությունների, որոնք նա կատարում է իր կամքով, ինչպես՝ ուտելը, խմելը, առքուվաճառքը, և այն բաների միջև, որոնք տեղի են ունենում իր հետ՝ առանց իր կամքի, օրինակ՝ ջերմությունից դողալը կամ տանիքից ընկնելը։ Առաջին դեպքում նա գործում է ազատորեն, իր կամքով և առանց հարկադրանքի, իսկ երկրորդ դեպքում՝ նա ո՛չ ընտրություն ունի, ո՛չ էլ կամենում է այն, ինչ պատահել է իր հետ։

Երկրորդ խմբի (Կոդարիականների) հերքումը՝ Շարիաթի և բանականության ապացույցներով։

Ինչ վերաբերում է Շարիաթին, ապա Ալլահ Բարձրյալը ամեն բանի Ստեղծողն է, և ամեն ինչ լինում է Իր կամեցմամբ։ Եվ Ալլահ Բարձրյալը Իր գրքում պարզաբանել է, որ ծառաների արարքները կատարվում են Իր կամեցմամբ, և ասել է Բարձրյալը․

﴿...وَلَوۡ شَآءَ ٱللَّهُ مَا ٱقۡتَتَلَ ٱلَّذِينَ مِنۢ بَعۡدِهِم مِّنۢ بَعۡدِ مَا جَآءَتۡهُمُ ٱلۡبَيِّنَٰتُ وَلَٰكِنِ ٱخۡتَلَفُواْ فَمِنۡهُم مَّنۡ ءَامَنَ وَمِنۡهُم مَّن كَفَرَۚ وَلَوۡ شَآءَ ٱللَّهُ مَا ٱقۡتَتَلُواْ وَلَٰكِنَّ ٱللَّهَ يَفۡعَلُ مَا يُرِيدُ﴾

«...Եվ եթե Ալլահը կամենար, նրանցից հետո եկածները չէին կռվի միմյանց դեմ այն բանից հետո, երբ նրանց հստակ ապացույցներ եկան, սակայն նրանք անհամաձայն դարձան։ Նրանցից ոմանք հավատացին, իսկ ոմանք էլ անհավատ դարձան։ Եվ եթե Ալլահը կամենար, նրանք չէին կռվի միմյանց դեմ, սակայն Ալլահը կատարում է այն, ինչ կամենում է»։ [Ալ-Բակարա:253] Ալլահն ասաց.

﴿وَلَوۡ شِئۡنَا لَأٓتَيۡنَا كُلَّ نَفۡسٍ هُدَىٰهَا وَلَٰكِنۡ حَقَّ ٱلۡقَوۡلُ مِنِّي لَأَمۡلَأَنَّ جَهَنَّمَ مِنَ ٱلۡجِنَّةِ وَٱلنَّاسِ أَجۡمَعِينَ 13﴾

«Եվ եթե Մենք կամենայինք, յուրաքանչյուր հոգու կտայինք իր առաջնորդությունը, սակայն Իմ Խոսքն արդեն իսկ հաստատվել է, որ Ես անպայման կլցնեմ Դժոխքը ջիներով և մարդկանցով՝ բոլորով միասին»։ [Սաջդա:13]

Իսկ ինչ վերաբերում է բանականությանը, ապա ամբողջ տիեզերքը և դրա մի մասը կազմող մարդը պատկանում են Բարձրյալ Ալլահին։ Եվ տիրապետվողը չի կարող տնօրինել Տիրոջ տիրույթներում, բացի Նրա թույլտվությամբ և կամքով։

 

Իսլամի դավանանքի նպատակները

Նպատակ (լեզվաբանորեն). ունի մի քանի իմաստ, որոնցից են՝ (նետահարության համար դրված թիրախ, և ցանկացած նպատակադրված բան)։

Իսլամական դավանանքի նպատակները՝ դրա նպատակադրումները և ազնիվ նպատակները, որոնք բխում են դրան հավատարիմ մնալուց, և դրանք բազմաթիվ են ու բազմազան, որոնցից են՝

Առաջինը՝ մտադրության և երկրպագության անկեղծությունը՝ ուղղված բացառապես Բարձրյալ Ալլահին, քանի որ Նա է Արարիչը, Ով զուգընկեր չունի, ուստի պետք է, որ նպատակն ու երկրպագությունը լինեն միայն Նրա համար։

Երկրորդ՝ բանականության և մտքի ազատագրումը քաոսային մտավոր թափառումներից, որոնք բխում են սրտում այս հավատամքի բացակայությունից։ Որովհետև նա, ում սիրտը դատարկ է այդ դավանանքից, կա՛մ զուրկ է ցանկացած դավանանքից և երկրպագում է բացառապես նյութականը, կա՛մ թափառում է մոլորյալ հավատալիքների և սնահավատության մեջ։

Երրորդ՝ հոգեկան և մտավոր խաղաղություն․ հոգում չկա անհանգստություն, իսկ մտքում՝ խռովք, քանզի այս դավանանքը հավատացյալին կապում է իր Արարչի հետ։ Նա ընդունում է Նրան՝ որպես ամեն ինչ կարգավորող Տեր և օրենսդիր Իշխան, ուստի նրա սիրտը խաղաղվում է Նրա կանխորոշմամբ, և նրա հոգին բացվում է Իսլամի առջև՝ այլևս դրա փոխարեն այլընտրանք չփնտրելով։

Չորրորդ՝ մտադրության և գործի անխաթարությունը շեղումներից՝ Ամենաբարձրյալ Ալլահին երկրպագելիս կամ արարածների հետ հարաբերվելիս, քանի որ դրա հիմքերից է հավատքը մարգարեներին, որը ենթադրում է հետևել նրանց՝ մտադրությամբ և գործով անխաթար ուղուն։

Հինգերորդ՝ վճռականություն և ջանասիրություն գործերում, այնպես, որ բարի գործի ոչ մի հնարավորություն բաց չի թողնում, այլ օգտվում է դրանից՝ պարգևի ակնկալիքով, և մեղքի որևէ իրավիճակ տեսնելիս՝ հեռանում է դրանից՝ պատժից վախենալով, քանի որ դրա հիմքերից է հավատքը հարության և գործերի դիմաց հատուցման հանդեպ։

Ալլահն ասաց.

﴿وَلِكُلّٖ دَرَجَٰتٞ مِّمَّا عَمِلُواْۚ وَمَا رَبُّكَ بِغَٰفِلٍ عَمَّا يَعۡمَلُونَ 132﴾

«Յուրաքանչյուրի համար աստիճաններ կան՝ իրենց արարքների համաձայն, և քո Տերը անտեղյակ չէ այն ամենից, ինչ նրանք գործում են»։ [Ալ-Ան'ամ:132] Եվ Մարգարեն (Աստծո օրհնությունն ու խաղաղությունը լինի նրա վրա) իր խոսքում հորդորել է այս նպատակին՝

«الْمُؤْمِنُ الْقَوِيُّ خَيْرٌ وَأَحَبُّ إِلَى اللَّهِ مِنَ الْمُؤْمِنِ الضَّعِيفِ، وَفِي كُلٍّ خَيْرٌ، احْرِصْ عَلَى مَا يَنْفَعُكَ، وَاسْتَعِنْ بِاللَّهِ، وَلَا تَعْجِزْ، وَإِنْ أَصَابَكَ شَيْءٌ فَلَا تَقُلْ: لَوْ أَنِّي فَعَلْتُ كَذَا كَانَ كَذَا وَكَذَا، وَلَكِنْ قُلْ: قَدَّرَ اللَّهُ وَمَا شَاءَ فَعَلَ؛ فَإِنَّ (لَوْ) تَفْتَحُ عَمَلَ الشَّيْطَانِ».

«Ուժեղ հավատացյալն ավելի լավն է և առավել սիրելի Ալլահի համար, քան թույլ հավատացյալը, և երկուսի մեջ էլ բարիք կա։ Ձգտի՛ր նրան, ինչը քեզ օգուտ է տալիս, օգնություն խնդրի՛ր Ալլահից և մի՛ հուսահատվիր։ Իսկ եթե քեզ մի բան պատահի, ապա մի՛ ասա. «Եթե ես այսինչ բանն արած լինեի, ապա այսպես ու այսպես կլիներ», այլ ասա՛. «Ալլահը նախասահմանեց, և ինչ կամեցավ, այն էլ արեց», քանզի «եթե»-ն բացում է սատանայի գործի դուռը»։23 Հաղորդել է Մուսլիմը։

Վեցերորդը՝ հզոր համայնքի կազմավորումը, որը զոհաբերում է ամեն ինչ իր կրոնի ամրապնդման և դրա հենասյուների հաստատման համար՝ առանց անհանգստանալու այն ամենից, ինչին բախվում է այդ ճանապարհին։ Եվ այս մասին ասում է Ամենաբարձրյալը․

﴿إِنَّمَا ٱلۡمُؤۡمِنُونَ ٱلَّذِينَ ءَامَنُواْ بِٱللَّهِ وَرَسُولِهِۦ ثُمَّ لَمۡ يَرۡتَابُواْ وَجَٰهَدُواْ بِأَمۡوَٰلِهِمۡ وَأَنفُسِهِمۡ فِي سَبِيلِ ٱللَّهِۚ أُوْلَٰٓئِكَ هُمُ ٱلصَّٰدِقُونَ 15﴾

«Իսկական հավատացյալները նրանք են, ովքեր հավատացել են Ալլահին և Նրա առաքյալին, ապա չեն կասկածել և պայքարել են իրենց ունեցվածքով ու անձերով Ալլահի ճանապարհին։ Նրանք են ճշմարտախոսները»։ [Հուջուրաթ:15]

Յոթերորդ՝ այս և հանդերձյալ աշխարհի երջանկությանը հասնելը և վարձատրությանն ու շնորհներին արժանանալը՝ անհատների և համայնքների ուղղման միջոցով։ Եվ այս մասին ասում է Ամենաբարձրյալ Ալլահը.

﴿مَنۡ عَمِلَ صَٰلِحٗا مِّن ذَكَرٍ أَوۡ أُنثَىٰ وَهُوَ مُؤۡمِنٞ فَلَنُحۡيِيَنَّهُۥ حَيَوٰةٗ طَيِّبَةٗۖ وَلَنَجۡزِيَنَّهُمۡ أَجۡرَهُم بِأَحۡسَنِ مَا كَانُواْ يَعۡمَلُونَ 97﴾

«Ով բարեպաշտ գործ է անում՝ տղամարդ լինի, թե կին, և հավատացյալ է, ապա Մենք նրան բարի կյանք կտանք և կվարձատրենք նրանց իրենց արած լավագույն գործերի դիմաց»։

[Ան-Նահլ:97]

Սրանք իսլամական դավանանքի նպատակներից մի քանիսն են։ Աղոթում ենք Ամենաբարձրյալ Ալլահին, որ դրանք իրականացնի մեզ և բոլոր մուսուլմանների համար։ Անշուշտ, Նա Առատաձեռն է և Ողորմած։ Եվ փառք Ալլահին՝ աշխարհների Տիրոջը։

Աստված օրհնի և խաղաղություն պարգևի մեր մարգարե Մուհամմադին, նրա ընտանիքին և բոլոր նրա ուղեկիցներին։

Ավարտվեց հեղինակի գրչով։

Մուհամմադ աս-Սալիհ ալ-'Ուսեյմին

 

 

***

الفهرس

 

Ներածություն 2

Իսլամական կրոն 4

Իսլամի հիմնասյուները 10

Իսլամական դավանանքի հիմունքները 15

Հավատք Բարձրյալ Ալլահին 16

Հավատք Հրեշտակներին 38

Հավատք Սուրբ գրքերի նկատմամբ 45

Հավատք Մագարեներին 47

Վերջին Օրվա հավատքը 57

Հավատքը նախասահմանության (ճագատագրի) նկատմամբ 82

Իսլամի դավանանքի նպատակները 97

 

***

 

 

hy71v1.2 - 04/06/2026


Հաղորդել են ալ-Բուխարին՝ «Հավատք» գրքում, թիվ (8), և Մուսլիմը՝ «Հավատք» գրքում, «Մարգարեի խոսքը՝ «Իսլամը հիմնված է հինգի վրա»» բաժնում, թիվ (16)։

Հաղորդել է Մուսլիմը, Հավատքի գիրք, համար (8), Աբու Դաուդ՝ Սուննայի գիրք, Գլուխ՝ Ճակատագրի մասին, համար (4695)։

Հաղորդել են ալ-Բուխարին՝ «Հուղարկավորություններ» գիրք, «Եթե տղան իսլամ ընդունի և մահանա, արդյո՞ք նրա համար աղոթք կատարվում է, և արդյո՞ք տղային իսլամ է ներկայացվում» գլուխ, համար (1292), և Մուսլիմը՝ «Ճակատագիր» գիրք, «Յուրաքանչյուր նորածնի ֆիտրայի վրա ծնվելու իմաստը, և անհավատների ու մուսուլմանների երեխաների մահվան վճիռը» գլուխ, համար (2658)։

Հաղորդել է ալ-Բուխարին՝ սուրա «Ատ-Տուր», թիվ (4854)։

Ալ-Բուխարի։ Գիրք՝ Ուրբաթ, Գլուխ՝ Ուրբաթօրյա քարոզի ժամանակ անձրևի աղոթք, համար (891)։

Հաղորդել է ալ-Բուխարին. Գիրք ուրբաթօրյա աղոթքի մասին, Գլուխ՝ ուրբաթօրյա քարոզի ժամանակ անձրև խնդրելու մասին, համար (891), և Մուսլիմը. Գիրք անձրև խնդրելու աղոթքի մասին, Գլուխ՝ անձրև խնդրելու ժամանակ աղոթելու մասին, համար (897)։

Հաղորդել է Մուսլիմը՝ «Հավատք» գիրք, «Հավատքի, իսլամի և իհսանի բացատրությունը և Ամենաբարձրյալ Ալլահի նախասահմանության հաստատմանը հավատալու պարտադիր լինելը» բաժին, թիվ (8)։

Հաղորդել են ալ-Բուխարին՝ «Արարչության սկիզբը» գիրք, «Հրեշտակների հիշատակումը» գլուխ, թիվ (3037), և Մուսլիմը՝ «Բարեպաշտության, բարեկամական կապերի և բարեկրթության» գիրք, «Եթե Ալլահը սիրի մի ծառայի, Նա նրան սիրելի կդարձնի Իր ծառաներին» գլուխ, թիվ (2637)։

Հաղորդել են ալ-Բուխարին՝ «Ուրբաթ» գիրք, «Քարոզը լսելու» գլուխ, թիվ (887), և Մուսլիմը՝ «Ուրբաթ» գիրք, «Ուրբաթ օրը վաղ գնալու առավելության» գլուխ, թիվ (850)։

Հաղորդել է ալ-Բուխարին. «Միաստվածության գիրք», Ամենաբարձրյալ Ալլահի խոսքի.« նրան, ում ստեղծեցի Իմ երկու ձեռքով» գլուխ, համար (7410), և Մուսլիմը. «Հավատքի գիրք», «Դրախտի բնակիչներից ամենացածր աստիճան ունեցողի մասին» գլուխ, համար (193)։

Հաղորդել են ալ-Բուխարին՝ «Կիբլայի գլուխներ», «Դեպի Կիբլան ուղղվելը, որտեղ էլ որ լինի» գլուխ, թիվ (392), և Մուսլիմը՝ «Մզկիթների և աղոթատեղիների մասին» գիրք, «Աղոթքի մեջ մոռացկոտության և դրա համար խոնարհվելու մասին» գլուխ, թիվ (572)։

Բերված է Մուսլիմի կողմից՝ «Դրախտի գիրքը, և նրա բարիքների ու բնակիչների նկարագրությունը» գրքում, «Աշխարհի վախճանը և Դատաստանի օրվա հարության բացատրությունը» գլխում, համար (2859)։

Հաղորդել են ալ-Բուխարին՝ «Անիրավությունների գիրք», Ամենաբարձրյալ Ալլահի խոսքը՝ «Արդարև, Ալլահի անեծքը լինի անիրավների վրա» գլուխ, թիվ (2309), և Մուսլիմը՝ «Ապաշխարության գիրք», «Մարդասպանի ապաշխարության ընդունումը, նույնիսկ եթե նրա սպանությունները շատ են» գլուխ, թիվ (2768)։

Հաղորդել է Մուսլիմը․ «Հավատի գիրք», գլուխ՝ «Եթե ծառան մտադրի բարի գործ անել, այն գրվում է, իսկ եթե մտադրի վատ գործ անել, այն չի գրվում», համար (131)։

Հաղորդել է ալ-Բուխարին՝ «Մեկնաբանության գիրք» , Նրա խոսքի մասին գլուխ․ «Ոչ մի հոգի չգիտի, թե ինչ աչքի լույս է պահված նրանց համար», համար (4501), և Մուսլիմը՝ «Դրախտի, նրա բերկրանքի և բնակիչների նկարագրության գիրք», համար (2824)։

Հաղորդել է Մուսլիմը։ Գիրք դրախտի, նրա բերկրանքի և նրա բնակիչների նկարագրության մասին, Գլուխ՝ հանգուցյալին դրախտում կամ դժոխքում իր տեղը ցույց տալու, գերեզմանի տանջանքը հաստատելու և դրանից ապաստան խնդրելու մասին, համար (2867)։

Հաղորդել է Աբու Դաուդը՝ «Սուննայի գիրք», «Գերեզմանում հարցաքննության և գերեզմանի տանջանքի մասին» գլուխ, թիվ (4753), և Ահմադը՝ «Քուֆացիների մուսնադ», ալ-Բառա իբն 'Ազիբի հադիս, թիվ (18534)։

Հաղորդել է Բուխարին․ Վուդուի գիրք, Մեզի լվացման մասին գլուխ, համար (215)։

Հաղորդել է Մուսլիմը. «Ճակատագրի գիրք», «Ադամի և Մովսեսի (խաղաղություն նրանց) բանավեճի մասին» գլուխ, համար (2653)։

Հաղորդել է ալ-Բուխարին. «Ճակատագրի գիրք», «Եվ Ալլահի հրամանը կանխորոշված ճակատագիր էր» գլուխ, համար (6605), և Մուսլիմը. «Ճակատագրի գիրք», «Ինչպես է ստեղծվում մարդը իր մոր արգանդում, և ինչպես է գրվում նրա ապրուստը, կյանքի տևողությունը, գործերը, դժբախտությունն ու երջանկությունը» գլուխ, համար (2647)։

Հաղորդել է Մուսլիմը՝ «Ասկետիզմի և սրտի հեզեցման» բաժին, «Հավատացյալի գործն ամբողջությամբ բարիք է» գլուխ, հադիս №2999։

Հաղորդել է Մուսլիմը. Ճակատագրի գիրք, գլուխ՝ Ուժի հրամանի, անզորությունը թողնելու, Ալլահից օգնություն խնդրելու և ճակատագիրը Ալլահին հանձնելու մասին, համար (2664)։

Բերված է Մուսլիմի կողմից՝ «Հավատք» գրքում, «Պարտադիր հավատքը մեր մարգարե Մուհամմադի (Ալլահի խաղաղությունը և օրհնությունը նրան) առաքելությանը՝ ուղղված բոլոր մարդկանց, և նրա կրոնով մյուս կրոնների չեղարկումը» բաժնում, (հադ. №153)։