كيفية صلاة النبي ﷺ (أرميني)

كتاب كَيفِيَّةُ صَلَاةِ النَّبِيِّ ﷺ لخَّص فيه سماحة الشيخ عبد العزيز بن باز رحمه الله صفة صلاة النبي ﷺ، بأسلوب سهل ومنهج دقيق، مستندًا إلى النصوص الصحيحة، ليكون هاديًا للمسلم في صلاته، وقد بيَّن فيه أركان الصلاة وسننها وصفاتها من الوضوء إلى التسليم، جامعًا بين الدليل والبيان، داعيًا إلى الاقتداء الكامل بالنبي ﷺ في أعظم عبادة.

  • earth Լեզու
    (أرميني)
  • earth Հեղինակ՝:

Այլ թարգմանություններ 79

ce شيشاني- нохчийн мотт sq ألباني- Shqip pt برتغالي- português as آسامي- অসমীয়া ms ملايو- Melayu uz أوزبكي- Ўзбек ar عربي- العربية ps بشتو- بشتو ur أردو- اردو en إنجليزي- English bn بنغالي- বাংলা ru روسي- Русский zh صيني- 中文 fa فارسي- فارسي fr فرنسي- Français hi هندي- हिन्दी sw سواحيلي- Kiswahili id إندونيسي- Indonesia ha هوسا- Hausa tl فلبيني تجالوج- Tagalog tr تركي- Türkçe gu غوجاراتية- ગુજરાતી te تلغو- తెలుగు si سنهالي- සිංහල ta تاميلي- தமிழ் mk مقدوني- македонски pl بولندي- polski it إيطالي- italiano hu هنجاري مجري- magyar ka جورجي- ქართული es إسباني- español kn كنادي- ಕನ್ನಡ om أورومو- afaan oromoo sr صربي- Српски az أذري- azərbaycanca lo لاو- ພາສາລາວ ml مليالم- മലയാളം tg طاجيكي- тоҷикӣ hy أرميني- Հայերէն bs بوسني- bosanski vi فيتنامي- Tiếng Việt dv ديفهي- ދިވެހި ky قرغيزي- Кыргызча st سوتي- Sesotho th تايلندي- ไทย ne نيبالي- नेपाली cs تشيكي- čeština fi فنلندي- suomi bg بلغاري- български mos موري- Mõõré mg ملاغاشي- Malagasy kk كازاخي- қазақ тілі ig إيجبو- Igbo yo يوربا- Èdè Yorùbá uk أوكراني- українська ddn دندي- Dendi dje زارما- Zarmaciine mfe كريولي- créole ko كوري- 한국어 da دنماركي- dansk sn الشونا- Shona prs دري- فارسی دری af أفريقاني- Afrikaans dyo جوالا- Jóola so صومالي- Soomaali bem بيمبا- Bemba ja ياباني- 日本語 sl سلوفيني- slovenščina nl هولندي- Nederlands my بورمي- ဗမာ ki كيكويو- Gĩkũyũ lt ليتواني- lietuvių mnk مندنكا- Mandinka lv لاتفي- latviešu rn كيروندي- Ikirundi hr كرواتي- hrvatski ro روماني- română wo ولوف- Wollof zu زولو- isiZulu
PHPWord

 

 

كَيْفِيَّةُ صَلَاةِ النَّبِيِّ صَلَّى اللَّهُ عَلَيْهِ وَسَلَّمَ

 

 

Մարգարեի ﷺ աղոթքի ձևը

 

 

لِفَضِيلَةِ الشَّيْخِ العَلَّامَةِ

عَبْدِ العَزِيزِ بْنِ عَبْدِ اللَّهِ بْنِ بَازٍ

غَفَرَ اللَّهُ لَهُ وَلِوَالِدَيْهِ وَلِلْمُسْلِمِينَ

 

Արժանապատիվ Շեյխ

Աբդուլազիզ իբն Աբդուլլահ իբն Բազ

 


بِسْمِ اللَّهِ الرَّحْمَنِ الرَّحِيمِ

Մարգարեի ﷺ աղոթքի ձևը

Արժանապատիվ Շեյխ

Աբդուլազիզ իբն Աբդուլլահ իբն Բազ

 

Ամենաբարեգութ, ամենաողորմած Ալլահի անունով

Փառք լինի միայն Ալլահին, և խաղաղություն ու օրհնանք լինի Նրա ծառային և Մարգարեին՝ մեր մարգարե Մուհամմադին, Նրա ընտանիքին և ուղեկցորդներին:

Ահա համառոտ խոսքեր Մարգարեի (ﷺ) աղոթքի նկարագրության մասին, որոնք ցանկացա ներկայացնել յուրաքանչյուր մուսուլման տղամարդու և կնոջ, որպեսզի յուրաքանչյուր ոք, ով կարդա դրանք, ջանա ընդօրինակել նրան այդ հարցում՝ համաձայն նրա (ﷺ) խոսքի.

(صَلُّوا كَمَا رَأَيْتُمُونِي أُصَلِّي).

«Աղոթե՛ք այնպես, ինչպես տեսել եք ինձ աղոթելիս»1 Եվ ընթերցողին՝ դրա բացատրությունը:

1- Վուդուի (կրոնական լվացման) կատարյալ իրականացումը, այսինքն՝ լվացվել այնպես, ինչպես Ալլահն է պատվիրել՝ համաձայն Նրա՝ Ամենաբարձրի խոսքի.

﴿يَٰٓأَيُّهَا ٱلَّذِينَ ءَامَنُوٓاْ إِذَا قُمۡتُمۡ إِلَى ٱلصَّلَوٰةِ فَٱغۡسِلُواْ وُجُوهَكُمۡ وَأَيۡدِيَكُمۡ إِلَى ٱلۡمَرَافِقِ وَٱمۡسَحُواْ بِرُءُوسِكُمۡ وَأَرۡجُلَكُمۡ إِلَى ٱلۡكَعۡبَيۡنِ...﴾.

«..Օվ դուք, ովքեր հավատք եք ընծայել, երբ կանգնում եք Աղոթքի (նամազի,սոլաթի),ապա լվացեք ձեր դեմքերը և ձեր ձեռքերը մինչև արմունկները, և սրբեք ձեր գլուխները, և ձեր ոտքերը մինչև կոճերը...»: [Սուրա «Ալ-Մաիդա» — 6-րդ այաթը։] Այաթ:

Եվ Մարգարեի (խաղաղություն և օրհնություն լինի նրան) խոսքը.

(لَا تُقْبَلُ صَلَاةٌ بِغَيْرِ طُهُورٍ).

«Աղոթքը(սոլաթը), ընդունելի չէ առանց կրոնական մաքրության»:2

Եվ նրա (խաղաղություն և օրհնություն նրան) խոսքը նրան, ով վատ կատարեց իր աղոթքը.

(‌إِذَا ‌قُمْتَ ‌إِلَى ‌الصَّلَاةِ، ‌فَأَسْبِغِ ‌الْوُضُوءَ).

«Երբ աղոթքի ես կանգնում, ապա լիարժեք կատարիր վուդուն(լվացումը)»3։

2- Աղոթողն իր ամբողջ մարմնով շրջվում է դեպի Քիբլան, որը Քաաբան է, որտեղ էլ որ նա լինի, իր սրտում մտադրվելով կատարել այն աղոթքը, որը ցանկանում է՝ լինի դա պարտադիր, թե կամավոր։ Եվ նա լեզվով չի արտասանում մտադրությունը, քանի որ լեզվով արտասանելը օրինական չէ, այլ նորամուծություն է, որովհետև Մարգարեն (ﷺ) չի արտասանել մտադրությունը, ոչ էլ նրա ուղեկիցները (Ալլահը գոհ լինի նրանցից)։ Եվ նա պետք է իր առջև դնի մի սուտրա (արգելք), որի ուղղությամբ աղոթի, եթե նա իմամ է կամ աղոթում է միայնակ։ Դեպի Քիբլան դառնալը աղոթքի պայման է, բացառությամբ կրոնագետների գրքերում պարզաբանված որոշակի հայտնի բացառիկ դեպքերի։

3- Արտասանում է Թաքբիրաթ ալ-Իհրամը՝ ասելով․ «Ալլահու աքբար»՝ հայացքը հառելով իր խոնարհման վայրին։

4. Թաքբիրն ասելիս ձեռքերը բարձրացնում է ուսերին կամ ականջներին հավասար։

5․ Ձեռքերը դնում է կրծքին՝ աջը ձախ ափի, դաստակի և նախաբազկի վրա, քանի որ այդպես է հաստատված  Մարգարեից ﷺ։

6. Սուննա է կարդալ բացման աղոթքը, որն է՝

(اللَّهُمَّ بَاعِدْ بَيْنِي وبيْنَ خَطَايَايَ، كما بَاعَدْتَ بيْنَ المَشْرِقِ والمَغْرِبِ، اللَّهُمَّ نَقِّنِي مِنَ الخَطَايَا كما يُنَقَّى الثَّوْبُ الأبْيَضُ مِنَ الدَّنَسِ، اللَّهُمَّ اغْسِلْ خَطَايَايَ بالمَاءِ والثَّلْجِ والبَرَدِ).

Օ՛ Ալլա՛հ, հեռացրու՛ ինձ իմ մեղքերից, ինչպես որ հեռացրել ես արևելքն արևմուտքից։ Օ՛ Ալլա՛՛հ, մաքրի՛ր ինձ մեղքերից, ինչպես սպիտակ զգեստն է մաքրվում կեղտից։ Օ՛ Ալլա՛՛հ, լվացի՛ր իմ մեղքերը ջրով, ձյունով և կարկուտով։4

Եվ եթե կամենա, դրա փոխարեն ասում է.

(سُبْحَانَكَ اللَّهُمَّ وبِحَمْدِكَ، وَتَبَارَكَ اسْمُكَ، وَتَعَالَى جَدُّكَ، ولَا إلَهَ غَيْرُكَ).

Փա՜ռք և պատիվ Քեզ ո՜վ Աստված (Ալլահ), և օրհնյալ է Քո անունը, և բարձրյալ է Քո մեծությունը, և գոյություն չունի աստված, բացի Քեզնից։5 Եվ եթե նա այս երկուսից բացի Մարգարեից ﷺ հաստատված այլ բացման աղոթքներով հանդես գա, ապա դրանում վատ բան չկա։ Եվ ավելի լավ է, որ երբեմն սա անի, երբեմն՝ մյուսը, քանի որ այդպես հետևելն ավելի ամբողջական է։ Ապա ասում է. «Ապավինում եմ Ալլահին՝ քարկոծված սատանայից։ Հանուն Ալլահի՝ Ողորմածի, Գթառատի», և կարդում է «Ալ-Ֆաթիհա» սուրան՝ իր խոսքի համաձայն.

(لَا صَلَاةَ لِمَنْ لَمْ يَقْرَأْ بفَاتِحَةِ الكِتَابِ).

«Աղոթք չկա նրա համար, ով չի կարդում Գրքի բացումը (Ալ-Ֆաթիհան)»6։ Դրանից հետո նա ասում է «Ամին»՝ բարձրաձայն՝ բարձրաձայն աղոթքներում, և մտքում՝ լուռ աղոթքներում։ Այնուհետև նա կարդում է Կուռանից (Ղուրանից) այն, ինչ իրեն հեշտ է տրվում։ Նախընտրելի է, որ «Ալ-Ֆաթիհա»-ից հետո Զուհր, Ասր և Իշա աղոթքներում նա կարդա միջին երկարության սուրաներից, Ֆաջր աղոթքում՝ երկարներից, իսկ Մաղրիբ աղոթքում՝ երբեմն երկարներից, երբեմն էլ՝ կարճերից՝ գործելով այդ մասին հաղորդված հադիսների համաձայն։

7- «Ալլահու Ակբար» արտասանելով՝ խոնարհվում է (ռուքու)՝ ձեռքերը բարձրացնելով մինչև ուսերի կամ ականջների բարձրությանը, գլուխը պահելով մեջքին հավասար, իսկ ձեռքերը՝ մատները տարածած, դնում է ծնկներին։ Խոնարհման մեջ հանգստություն է գտնում և ասում․ «Սուբհանա Ռաբբիյալ 'Ազիմ» (Փառք և պատիվ լինի իմ Ամենաբարձրյալ Տիրոջը)։ Նախընտրելի է այն կրկնել երեք կամ ավելի անգամ, և ցանկալի է դրա հետ միասին ասել նաև․

(‌سُبْحَانَكَ ‌اللَّهُمَّ ‌وَبِحَمْدِكَ، ‌اللَّهُمَّ ‌اغْفِرْ ‌لِي).

«Սուբհանակա Ալլահումմա ուա բիհամդիկա, Ալլահումմա ղֆիրլի»(Փառք և պատիվ Քեզ իմ Տեր, Օվ Ալլահ ներիր ինձ)7։

8- Գլուխը ռուքուից բարձրացնում է՝ ձեռքերը հասցնելով ուսերի կամ ականջների բարձրությանը և ասելով՝ Ալլահը լսեց իրեն փառաբանողին։ Իմամ լինի, թե միայնակ աղոթող, ոտքի կանգնելիս նա ասում է.

(رَبَّنَا ولَكَ الحَمْدُ حَمْدًا كَثِيرًا طَيِّبًا مُبَارَكًا فِيهِ مِلْءَ السَّمَواتِ ومِلْءَ الأرضِ، ومِلْءَ ما شِئتَ مِن شيءٍ بَعدُ).

«Տեր մեր, փառք լինի Քեզ, առատ, բարի և օրհնյալ փառք, որ լցնում է երկինքներն ու երկիրը, և այն ամենը, ինչ Դու կամենաս դրանցից հետո»։8

Իսկ եթե նա իմամին հետևող է, ապա բարձրանալիս ասում է. «Տե՛ր մեր, փառք լինի քեզ...» մինչև նախկինում նշվածի ավարտը, և եթե նրանցից յուրաքանչյուրն ավելացնի՝ այսինքն՝ իմամը, նրան հետևողը և միայնակ աղոթողը.

(أهْلَ الثَّنَاءِ والْمجْدِ، أحَقُّ مَا قَالَ العَبْدُ، وكُلُّنَا لَكَ عَبْدٌ: اللَّهُمَّ لَا مَانِعَ لِمَا أعْطَيْتَ، ولَا مُعْطِيَ لِمَا مَنَعْتَ، ولَا يَنْفَعُ ذَا الجَدِّ مِنْكَ الجَدُّ).

«Ո՛վ Գովասանքի և Փառքի Արժանի։ Ճշմարիտ է ծառայի խոսքը, և մենք բոլորս Քո ծառաներն ենք։ Օ՛ Ալլա՛հ, Քո տվածը խափանող չկա, և Քո արգելածը տվող չկա, և հարուստին իր հարստությունը Քո դեմ օգուտ չի տա»։9 Այն հասան է (ճիշտ է), քանի որ դա հաստատված է նրանից։

Ցանկալի է, որ նրանցից յուրաքանչյուրը, այսինքն՝ իմամը, հետևորդը և միայնակ աղոթողը, իր ձեռքերը դնի կրծքին, ինչպես որ արել էր խոնարհումից (ռուկուից) առաջ կանգնած ժամանակ, քանի որ դա հաստատված է Մարգարեից ﷺ՝ Ուաիլ իբն Հուջրի և Սահլ իբն Սաադի (թող Ալլահը գոհ լինի նրանց երկուսից) հադիսով։

9. Նա խոնարհվում է՝ ասելով «Ալլահու ակբար», դնելով իր ծնկները ձեռքերից առաջ, եթե դա իր համար հեշտ է։ Իսկ եթե դա իր համար դժվար է, նա իր ձեռքերն է դնում ծնկներից առաջ՝ ոտքերի և ձեռքերի մատները ուղղելով դեպի Քիբլան, ձեռքերի մատները միացրած և ուղիղ պահելով։ Նա հենվում է իր յոթ անդամների վրա՝ ճակատը՝ քթի հետ միասին, երկու ձեռքերը, երկու ծնկները և երկու ոտքերի մատների ծայրերը։ Եվ նա ասում է. «Սուբհանա Ռաբբիյալ-Ա'լա»։ Սուննա է դա ասել երեք կամ ավելի անգամ, և դրա հետ միասին ցանկալի է ասել.

(سُبْحانَكَ اللَّهُمَّ رَبَّنا وبِحَمْدِكَ، اللَّهُمَّ اغْفِرْ لِي).

«Փա՜ռք քեզ, ո՜վ Ալլահ, մեր Տեր, և քո գովքով։ Ո՜վ Ալլահ, ներիր ինձ»։ Եվ նա շատ է աղոթում՝ համաձայն Մարգարեի (Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը լինի նրա վրա) խոսքի.

(‌أَمَّا ‌الرُّكُوعُ، ‌فَعَظِّمُوا ‌فِيهِ ‌الرَّبَّ، وَأَمَّا السُّجُودُ، فَاجْتَهِدُوا فِي الدُّعَاءِ، فَقَمِنٌ أَنْ يُسْتَجَابَ لَكُمْ).

«Կիսախոնարհման (ռուկուի) ժամանակ մեծարե՛ք Տիրոջը, իսկ գետնին խոնարհման (սուջուդի) ժամանակ ավելացրե՛ք ձեր խնդրանքները, քանզի հավանական է, որ ձեզ կպատասխանվի10։

ԵՒ իր Տիրոջից խնդրում է այս և հաջորդ կյանքի բարիքը, Անկախ նրանից՝ աղոթքը պարտադիր է, թե կամավոր, նա իր բազուկները հեռու է պահում կողքերից, որովայնը՝ ազդրերից, իսկ ազդրերը՝ սրունքներից, և իր նախաբազուկները բարձրացնում է գետնից՝ ըստ Մարգարեի ﷺ խոսքի.

(اعْتَدِلُوا في السُّجُودِ، ولَا يَبْسُطْ أحَدُكُمْ ذِرَاعَيْهِ انْبِسَاطَ الكَلْبِ).

«Ուղղվե՛ք Սուջուդի՝ խոնարհման ժամանակ, և թող ձեզնից ոչ ոք իր նախաբազուկները շան պես չփռի»:11։

10. Թաքբիր (Ալլահու աքբար) ասելով՝ գլուխը բարձրացնում է, ձախ ոտքը փռում է և նստում դրա վրա, աջ ոտքը ուղղահայաց է պահում, ձեռքերը դնում է ազդրերին և ծնկներին, և ասում է.

(رَبِّ اغْفِرْ لِي وَارْحَمْنِي وَاهْدِنِي وَارْزُقْنِي وَعَافِنِي وَاجْبُرْنِي).

«Տե՛ր իմ, ների՛ր ինձ, ողորմի՛ր ինձ, առաջնորդի՛ր ինձ, ապրուստ տո՛ւր ինձ, առողջացրո՛ւ ինձ և մխիթարի՛ր ինձ»:12. Եվ հանգստանում է այս նստվածքի մեջ:

11- Թաքբիր արտասանելով՝ կատարում է երկրորդ սաջդան, և դրանում անում է նույնը, ինչ առաջինում:

12- Գլուխը բարձրացնում է՝ ասելով «Ալլահու Ակբար» (թաքբիր), և կարճ նստում է, ինչպես երկու խոնարհումների (սաջդա) միջև նստելն է։ Սա կոչվում է «հանգստի նստել» (ջալսաթ ալ-իսթիրահա), և այն ցանկալի (մուսթահաբ) է։ Եթե այն բաց թողնի, մեղք չի համարվի։ Դրա ընթացքում ոչ հիշատակում (զիքր) է արվում, ոչ էլ աղոթք (դուա)։ Ապա ոտքի է կանգնում երկրորդ ռաքաաթի համար՝ հենվելով իր ծնկներին, եթե դա իր համար հեշտ է։ Իսկ եթե դժվար է, ապա հենվում է գետնին։ Այնուհետև կարդում է «Ալ-Ֆաթիհան» և ինչ-որ հատված Կուռանից (Ղուրանից) «Ալ-Ֆաթիհայից» հետո, ապա անում է այնպես, ինչպես արել է առաջին ռաքաաթում։

13- Եթե աղոթքը (նամազը) երկու ռաքաաթ է, ինչպես առավոտյան, ուրբաթ օրվա և երկու տոների աղոթքները, ապա երկրորդ սաջդայից (գետնին խոնարհվելուց) հետո նստում է՝ աջ ոտքը ուղղած, իսկ ձախ ոտքի վրա նստած։ Աջ ձեռքը դնում է աջ ազդրին՝ բոլոր մատները բռունցք անելով, բացի ցուցամատից, որով ցույց է տալիս միաստվածությունը (թաուհիդը)։ Եվ եթե աջ ձեռքի ճկույթն ու մատնեմատը բռունցք անի, իսկ բթամատն ու միջնամատը օղակ կազմեն և ցուցամատով ցույց տա, դա նույնպես լավ է, քանի որ երկու ձևերն էլ հաստատված են մարգարեից ﷺ։ Նախընտրելի է երբեմն այսպես անել, երբեմն՝ այնպես։ Ձախ ձեռքը դնում է ձախ ազդրին և ծնկին։ Ապա այս նստած դիրքում կարդում է թաշահուդը, որն է՝

(التَّحِيَّاتُ لله والصَّلَوَاتُ والطَّيِّبَاتُ، السَّلَامُ عَلَيْكَ أيُّها النبيُّ ورَحْمَةُ الله وبَرَكَاتُهُ، السَّلَامُ عَلَيْنَا وعلَى عِبَادِ الله الصَّالِحِينَ، أشْهَدُ أنْ لا إلَهَ إلَّا الله وأَشْهَدُ أنَّ مُحَمَّدًا عَبْدُهُ ورَسولُهُ).

«Բոլոր ողջույնները, աղոթքները և բարիքները Ալլահին են: Խաղաղություն քեզ, ո՛վ Մարգարե, և Ալլահի ողորմությունն ու Նրա օրհնությունները: Խաղաղություն մեզ և Ալլահի բարեպաշտ ծառաներին: Վկայում եմ, որ չկա աստվածություն, բացի Ալլահից, և վկայում եմ, որ Մուհամմադը Նրա ծառան է և Նրա առաքյալը»: Ապա ասում է.

(اللَّهُمَّ صَلِّ علَى مُحَمَّدٍ وعلَى آلِ مُحَمَّدٍ، كما صَلَّيْتَ علَى إبْرَاهِيمَ وعلَى آلِ إبْرَاهِيمَ؛ إنَّكَ حَمِيدٌ مَجِيدٌ، وَبَارِكْ علَى مُحَمَّدٍ وعلَى آلِ مُحَمَّدٍ، كما بَارَكْتَ علَى إبْرَاهِيمَ وعلَى آلِ إبْرَاهِيمَ؛ إنَّكَ حَمِيدٌ مَجِيدٌ).

«Ո՛վ Ալլահ, օրհնի՛ր Մուհամմադին և Մուհամմադի ընտանիքին, ինչպես որ օրհնեցիր Աբրահամին և Աբրահամի ընտանիքին։ Իրավի, Դու Գովելի ես, Փառավոր։ Եվ օրհնություն տուր Մուհամմադին և Մուհամմադի ընտանիքին, ինչպես որ օրհնեցիր Աբրահամին և Աբրահամի ընտանիքին։ Իրավի, Դու Գովելի ես, Փառավոր»։13

ԵՒ Ալլահից ապաստան է խնդրում չորս բաներից՝ ասելով.

( اللَّهُمَّ إنِّي أَعُوذُ بِكَ مِن عَذَابِ جَهَنَّمَ، وَمِنْ عَذَابِ القَبْرِ، وَمِنْ فِتْنَةِ المَحْيَا وَالْمَمَاتِ، وَمِنْ شَرِّ فِتْنَةِ المَسِيحِ الدَّجَّالِ).

«Օ՛ Ալլա՛հ, ապաստան եմ փնտրում Քեզ մոտ Դժոխքի տանջանքից, և գերեզմանի տանջանքից, և կյանքի ու մահվան փորձությունից, և կեղծ մեսիա դաջջալի փորձության չարիքից»14։

Այնուհետև նա աղոթում է այն ամենի համար, ինչ կամենում է այս աշխարհի և հանդերձյալ կյանքի բարիքներից, և եթե նա աղոթում է իր ծնողների կամ այլ մուսուլմանների համար, ապա դրանում վատ բան չկա՝ անկախ նրանից՝ աղոթքը պարտադիր է, թե կամավոր, հիմնվելով Մարգարեի ﷺ խոսքի ընդհանրականության վրա, որը նշված է Իբն Մասուդի (թող Ալլահը գոհ լինի նրանից) հադիսում, երբ նա նրան սովորեցրեց թաշահուդը։

(ثُمَّ ‌لِيَتَخَيَّرْ ‌مِنَ ‌الدُّعَاءِ بَعْدُ أَعْجَبَهُ إِلَيْهِ فَيَدْعُو).

«Ապա թող դրանից հետո աղոթքներից ընտրի իրեն ամենահաճելին և աղոթի»:15։ Մեկ այլ տարբերակով՝

(‌ثُمَّ ‌لِيَخْتَرْ ‌مِنْ ‌الْمَسْأَلَةِ ‌مَا ‌شَاءَ).

«Ապա թող խնդրանքից ընտրի այն, ինչ կամենա»։16

Եվ սա ընդգրկում է այն ամենը, ինչ օգուտ է տալիս ծառային այս աշխարհում և հանդերձյալում։ Այնուհետև խաղաղության ողջույն է տալիս աջ և ձախ կողմերին՝ ասելով․ «Խաղաղություն ձեզ և Ալլահի ողորմությունը, խաղաղություն ձեզ և Ալլահի ողորմությունը»։

14- Եթե աղոթքը եռակի է, ինչպես Մաղրիբը, կամ քառակի, ինչպես Զուհրը, Ասրը և Իշան, նա կարդում է վերոհիշյալ Թաշահուդը՝ Մարգարեի (ﷺ) վրա օրհնություններով, ապա ոտքի է կանգնում՝ հենվելով ծնկներին, ձեռքերը բարձրացնելով մինչև ուսերի կամ ականջների բարձրությանը՝ ասելով. «Ալլահու Ակբար», և դնում է դրանք՝ այսինքն՝ ձեռքերը, կրծքին, ինչպես նախկինում նշվեց, և կարդում է միայն Ալ-Ֆաթիհան։ Եվ եթե նա երբեմն Զուհրի երրորդ և չորրորդ ռաքաաթներում Ալ-Ֆաթիհայից ավելին է կարդում, դրանում վատ բան չկա, քանի որ դրա մասին վկայություն կա Մարգարեից (ﷺ)՝ Աբու Սաիդի (թող Ալլահը գոհ լինի նրանից) հադիսից։ Եվ եթե նա առաջին Թաշահուդից հետո բաց թողնի Մարգարեի (ﷺ) վրա օրհնությունները, դրանում վատ բան չկա, քանի որ դա ցանկալի է և ոչ պարտադիր առաջին Թաշահուդում։ Ապա նա Թաշահուդ է կարդում Մաղրիբի երրորդ ռաքաաթից հետո և Զուհրի, Ասրի և Իշայի չորրորդ ռաքաաթից հետո, ինչպես նշվեց երկու ռաքաաթանոց աղոթքի դեպքում, ապա սալամ է (ողջույն է) տալիս իր աջ և ձախ կողմերին, և երեք անգամ ներողություն է խնդրում Ալլահից (ասելով ասթաղֆիրուլլահ), ապա ասում է.

(اللَّهُمَّ أَنْتَ السَّلَامُ وَمِنْكَ السَّلَامُ، تَبَارَكْتَ يا ذَا الجَلَالِ وَالإِكْرَامِ).

«Ալլահումմա անտա Ասսալամու ու մինկասսալամ, թաբարոքթա յա զալ Ձալալի ուալ Իքրոմ»:(Տե՛ր Ալլա՛հ, Դու ես Խաղաղությունը, և Քեզանից է խաղաղությունը։ Օրհնյալ ես Դու, ո՛վ Փառքի և Պատվի Տեր)։17 Նախքան մարդկանց դառնալը, եթե իմամ է, ապա ասում է.

(لا إلَهَ إلَّا الله وحْدَهُ لا شَرِيكَ لَه، لَهُ المُلْكُ، ولَهُ الحَمْدُ، وَهوَ عَلَى كُلِّ شيءٍ قَدِيرٌ، لَا حَوْلَ وَلَا قُوَّةَ إلَّا بالله، اللَّهُمَّ لَا مَانِعَ لِمَا أعْطَيْتَ، ولَا مُعْطِيَ لِمَا مَنَعْتَ، وَلَا يَنْفَعُ ذَا الجَدِّ مِنْكَ الجَدُّ، لَا إلَهَ إلَّا الله، وَلَا نَعْبُدُ إلَّا إيَّاهُ، لَهُ النِّعْمَةُ وَلَهُ الفَضْلُ، وَلَهُ الثَّنَاءُ الحَسَنُ، لَا إلَهَ إلَّا الله مُخْلِصِينَ لَهُ الدِّينَ وَلَو كَرِهَ الكَافِرُونَ).

«Չկա աստվածություն, բացառությամբ Ալլահի, Նա միակն է, չունի որևէ համատեղող։ Նրան է պատկանում թագավորությունը, Նրան՝ գովասանքը, և Նա ի զորու է ամեն բանի։ Ոչ մի զորություն և ուժ չկա, բացի Ալլահից։ Ո՛վ Ալլահ, ոչ ոք չի կարող արգելել Քո տվածը, և ոչ ոք չի կարող տալ Քո արգելածը։ Եվ ոչ մի հարստություն ու դիրք չի օգնի իր տիրոջը Քո դիմաց։ Չկա աստված, բացառությամբ Ալլահի, և մենք ոչ ոքի չենք երկրպագում, բացի Նրանից։ Նրան է պատկանում շնորհը, Նրան՝ առատաձեռնությունը, և Նրան՝ լավագույն գովասանքը։ Չկա աստված, բացառությամբ Ալլահի՝ անկեղծորեն նվիրելով Նրան մեր հավատքը, թեկուզ և անհավատները ատեն դա։18

Նա երեսուներեքական անգամ փառաբանում է Ալլահին, գովաբանում է Նրան և մեծարում է Նրան, իսկ հարյուրը լրացնելու համար ասում է․ «Չկա ուրիշ աստված բացի Ալլահից, Նա մենակ է, չունի ոչ մի համահավասար եւ գործընկեր։ Նրան է պատկանում իշխանությունը և փառքը, և Նա ամեն ինչի վրա իզորու է»։ Ամեն նամազից հետո կարդում է Այաթ ալ-Քուրսին, «Ալ-Իխլաս», «Ալ-Ֆալակ» և «Ան-Նաս» սուրաները։ Ցանկալի է այս երեք սուրաները երեքական անգամ կրկնել Ֆաջրի և Մաղրիբի նամազներից հետո, քանի որ դրանց մասին հադիսներ են փոխանցվել Մարգարեից ﷺ։ Այս բոլոր զիքրերը(հիշատակումները) սուննա են և ոչ պարտադիր։

Յուրաքանչյուր մուսուլման տղամարդու և կնոջ համար սահմանված է աղոթել չորս ռաքաաթ կեսօրվա (Զուհր) աղոթքից առաջ և երկու ռաքաաթ դրանից հետո, երկու ռաքաաթ մայրամուտի (Մաղրիբ) աղոթքից հետո, երկու ռաքաաթ գիշերային (Իշա) աղոթքից հետո և երկու ռաքաաթ արևածագի (Ֆաջր) աղոթքից առաջ։ Ընդհանուր՝ տասներկու ռաքաաթ։ Այս ռաքաաթները կոչվում են «Ռաուաթիբ», քանի որ Մարգարեն ﷺ պարբերաբար կատարում էր դրանք իր բնակավայրում։ Իսկ ճանապարհորդության ժամանակ նա դրանք բաց էր թողնում, բացառությամբ Ֆաջրի սուննայի և Վիտրի, քանզի նա (Ալլահի խաղաղությունը եւ օրհնությունը նրան) պահպանում էր դրանք ինչպես մշտական բնակության վայրում, այնպես էլ ճանապարհորդության ընթացքում։ Նախընտրելի է, որ այս ռաուաթիբ աղոթքները և Վիտրը կատարվեն տանը, իսկ եթե դրանք մզկիթում կատարվեն, ապա դա ևս թույլատրելի է, համաձայն Մարգարեի (Ալլահի խաղաղությունը եւ օրհնությունը նրան) խոսքի.

(أفْضَلُ صَلَاةِ المَرْءِ في بَيْتِهِ، إلَّا الصَّلَاةَ المَكْتُوبَةَ).

«Մարդու լավագույն աղոթքը նրա տանն է, բացառությամբ պարտադիր աղոթքի»:19

Եվ այս ռաքաաթների պահպանումը դրախտ մտնելու պատճառներից է՝ համաձայն Մարգարեի ﷺ խոսքի.

(مَنْ صَلَّى اثْنَتَيْ عَشْرَةَ رَكْعَةً فِي يَومٍ وَلَيْلَةٍ، بُنِيَ لَه بِهِنَّ بَيْتٌ فِي الجَنَّةِ).

«Ով մեկ օր ու գիշերվա ընթացքում տասներկու ռաքաաթ աղոթք կատարի, նրա համար դրանց դիմաց Դրախտում տուն կկառուցվի»20։

Եվ եթե նա չորս աղոթի Ասրից առաջ, և երկու՝ Մաղրիբի աղոթքից առաջ, և երկու՝ Իշայի աղոթքից առաջ, ապա դա լավ է, քանի որ Մարգարեից ﷺ հաստատվել է այն, ինչը վկայում է դրա մասին։ Եվ եթե նա չորս աղոթի Զուհրից հետո և չորս՝ դրանից առաջ, ապա դա լավ է՝ նրա ﷺ ասածի համաձայն.

(مَنْ ‌حَافَظَ ‌عَلَى ‌أَرْبَعِ ‌رَكَعَاتٍ ‌قَبْلَ ‌الظُّهْرِ، وَأَرْبَعٍ بَعْدَهَا حَرَّمَهُ اللَّهُ عَلَى النَّارِ).

«Ով աղոթի չորս ռաքաաթ Զուհրի (կեսօրվա) աղոթքից առաջ և չորս դրանից հետո, Ալլահը նրան կարգելի դժոխքի կրակին»21։ Իմաստն այն է, որ նա կեսօրվա աղոթքից հետո երկու ռաքաաթ է ավելացնում սովորական սուննա աղոթքին, քանի որ սովորական սուննա աղոթքը չորս ռաքաաթ է դրանից առաջ և երկու՝ դրանից հետո։ Եվ եթե նա դրանից հետո երկու ռաքաաթ ավելացնի, ապա կիրականանա այն, ինչ նշված է Ումմ Հաբիբայի (Ալլահը գոհ լինի նրանից) հադիսում։

Եվ Ալլահն է հաջողություն պարգևողը, և թող Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը լինի մեր մարգարե Մուհամմադի՝ Աբդուլլահի որդու, նրա ընտանիքի, նրա ուղեկիցների և նրանց հետևորդների վրա՝ բարությամբ մինչև Դատաստանի օրը։

 

***

 


Հաղորդել է Մուսլիմը, համարով (224)։

Հաղորդել է Ալ-Բուխարին, համար 5782։

Հաղորդել է ալ-Բուխարին, համար (744), և Մուսլիմը, համար (598)։

Հաղորդել է Մուսլիմը, թիվ (399)։

Հաղորդել է ալ-Բուխարին, համար (756)։

Հաղորդել են ալ-Բուխարին՝ թիվ (817), և Մուսլիմը՝ թիվ (484)։

Հաղորդել են ալ-Բուխարին՝ թիվ (711), և Մուսլիմը՝ թիվ (598)։

Հաղորդել է Մուսլիմը, համար (477)։

Հաղորդել է Մուսլիմը, համար (479)։

Հաղորդել են Բուխարին (788) և Մուսլիմը (493)։

Հաղորդում են Թիրմիզին (284), Աբու Դաուդը (850) և Իբն Մաջան (898)։

Հաղորդել է ալ-Բուխարին, համար (797), և Մուսլիմը, համար (402)։

Հաղորդել են ալ-Բուխարին՝ թիվ (1311), և Մուսլիմը՝ թիվ (588)։

Հաղորդել է Նասաին, թիվ (1298)։

Հաղորդել է Մուսլիմը, համար (402)։

Հաղորդել է Մուսլիմը, համար (591)։

Հաղորդել է Մուսլիմը, համար (402)

Հաղորդել է ալ-Բուխարին, թիվ (6860)։

Հաղորդել է Մուսլիմը, համարով (728)։

Հաղորդել է Ահմադը՝ թիվ (25547), ալ-Թիրմիզին՝ թիվ (393), և Աբու Դաուդը՝ թիվ (1077)։

Հաղորդել է Ալ-Բուխարին, համար 605։