ثَلَاثَةُ الأُصُولِ وَأَدِلَّتُهَا
Երեգ հիմունքները և դրանց ապացույցները
لِلشَّيْخِ
مُحَمَّدٍ التَّمِيمِي رَحِمَهُ اللهُ
Շեյխ Մուհամմադ աթ-Թամիմի
(Ալլահը ողորմի նրան)
بِسْمِ اللهِ الرَّحمَنِ الرَّحِيمِ
Երեգ հիմունքները և դրանց ապացույցները
Գիրքն անդրադառնում է այն հիմնական սկզբունքներին, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր մուսուլման՝ Ալլահի ճանաչումը, Իսլամ կրոնի ճանաչումը և Մուհամմադ մարգարեի ﷺ ճանաչումը, և շեշտում է այս սկզբունքների կարևորությունը հավատքի և բարի գործերի կառուցման համար՝ հիմնվելով Կուռանի (Ղուրանի) և հադիսների ապացույցների վրա։
Երեք Հիմունքները և դրանց ապացույցները
Շեյխ Մուհամմադ աթ-Թամիմի (Ալլահը ողորմի նրան):
Ամենաբարեգութ, Ամենաողորմած Ալլահի անունով
Իմացի՛ր, թող Ալլահը ողորմա քեզ, որ մեզ համար պարտադիր է սովորել չորս հարց։
Առաջինը՝ գիտելիքն է, այն է Ալլահին ճանաչելը, Նրա մարգարեին ճանաչելը և իսլամ կրոնը՝ ապացույցներով ճանաչելը։
Երկրորդը՝ դրանով գործելը։
Երրորդը՝ դրան կանչելը։
Չորրորդը՝ համբերություն դրանում պատահող նեղության նկատմամբ։
Եվ ապացույցը Բարձրյալի խոսքն է․ «Ամենաբարեգութ, Ամենաողորմած Ալլահի անունով»։
﴿وَٱلۡعَصۡرِ1 إِنَّ ٱلۡإِنسَٰنَ لَفِي خُسۡرٍ2 إِلَّا ٱلَّذِينَ ءَامَنُواْ وَعَمِلُواْ ٱلصَّٰلِحَٰتِ وَتَوَاصَوۡاْ بِٱلۡحَقِّ وَتَوَاصَوۡاْ بِٱلصَّبۡرِ3﴾
«Երդվում եմ Ասրով (1)։
Անշուշտ, մարդը կորստի մեջ է։ (2)
Բացի նրանցից, ովքեր հավատացել են և բարեպաշտ գործեր են արել, և իրար պատվիրել են ճշմարտությունը, և իրար պատվիրել են համբերությունը»։ 3 [Սուրա Ալ-Ասր, 1-3-րդ այաթները]
Շաֆիին (Ալլահը ողորմի նրան) ասաց. «Եթե Ալլահն Իր արարածների համար այս սուրայից բացի այլ ապացույց չիջեցներ, ապա այն բավական կլիներ նրանց համար»։
Եվ Բուխարին (Ալլահը ողորմի նրան) ասաց. ԲԱԺԻՆ. ԳԻՏԵԼԻՔԸ՝ ԽՈՍՔԻՑ ԵՎ ԳՈՐԾԻՑ ԱՌԱՋ։ Եվ ապացույցը Բարձրյալի խոսքն է. «Իմացի՛ր, որ Ալլահից բացի այլ աստված չկա, և ներում հայցիր քո մեղքի համար...» [Մուհամմադ։ 9], ուստի Նա սկսեց գիտելիքից՝ խոսքից և գործից առաջ։
Իմացի՛ր, թող Ալլահը ողորմած լինի քեզ, որ յուրաքանչյուր մուսուլմանի և մուսուլմանուհու պարտքն է սովորել այս երեք հարցերը և գործել դրանց համաձայն։
Առաջինը՝ այն է, որ Ալլահը ստեղծել է մեզ, ապրուստ է տվել և անտեր չի թողել, այլ մեզ ուղարկել է Մարգարե։ Ով հնազանդվի նրան՝ կմտնի Դրախտ, իսկ ով անհնազանդ լինի նրան՝ կմտնի Դժոխք։
Եվ ապացույցը՝ Բարձրյալի խոսքը.
﴿إِنَّآ أَرۡسَلۡنَآ إِلَيۡكُمۡ رَسُولٗا شَٰهِدًا عَلَيۡكُمۡ كَمَآ أَرۡسَلۡنَآ إِلَىٰ فِرۡعَوۡنَ رَسُولٗا15 فَعَصَىٰ فِرۡعَوۡنُ ٱلرَّسُولَ فَأَخَذۡنَٰهُ أَخۡذٗا وَبِيلٗا16﴾
«Իրապես, Մենք ձեզ մի Առաքյալ ուղարկեցինք՝ որպես վկա ձեր հանդեպ, ինչպես որ Փարավոնին էինք ուղարկել մի Առաքյալ։
Փարավոնը չհնազանդվեց առաքյալին, և մենք նրան բռնեցինք աղետալի պատժով»։ 16 [Ալ-Մուզամիլ:15-16]
Երկրորդը՝ այն, որ Ալլահը չի ընդունում, որ Իր երկրպագության մեջ Իրեն որևէ մեկին զուգակից կամ համահավասար դարձնեն՝ ո՛չ մերձավոր հրեշտակ, ո՛չ էլ ուղարկված մարգարե։ Իսկ ապացույցը՝ Բարձրյալի խոսքն է․
﴿وَأَنَّ ٱلۡمَسَٰجِدَ لِلَّهِ فَلَا تَدۡعُواْ مَعَ ٱللَّهِ أَحَدٗا18﴾
«Եվ մզկիթները Ալլահին են պատկանում, ուստի Ալլահի հետ մեկտեղ ոչ ոքի մի՛ դիմեք»։ [Ալ-Ջինն:18]
Երրորդը՝ ով հնազանդվել է Առաքյալին և միայն Ալլահին է երկրպագել, նրան թույլատրելի չէ դաշնակցել նրա հետ, ով հակառակվել է Ալլահին և Նրա Առաքյալին, թեկուզ և նա լինի ամենամոտ հարազատը։
Եվ ապացույցը Բարձրյալի խոսքն է․
﴿لَّا تَجِدُ قَوۡمٗا يُؤۡمِنُونَ بِٱللَّهِ وَٱلۡيَوۡمِ ٱلۡأٓخِرِ يُوَآدُّونَ مَنۡ حَآدَّ ٱللَّهَ وَرَسُولَهُۥ وَلَوۡ كَانُوٓاْ ءَابَآءَهُمۡ أَوۡ أَبۡنَآءَهُمۡ أَوۡ إِخۡوَٰنَهُمۡ أَوۡ عَشِيرَتَهُمۡۚ أُوْلَٰٓئِكَ كَتَبَ فِي قُلُوبِهِمُ ٱلۡإِيمَٰنَ وَأَيَّدَهُم بِرُوحٖ مِّنۡهُۖ وَيُدۡخِلُهُمۡ جَنَّٰتٖ تَجۡرِي مِن تَحۡتِهَا ٱلۡأَنۡهَٰرُ خَٰلِدِينَ فِيهَاۚ رَضِيَ ٱللَّهُ عَنۡهُمۡ وَرَضُواْ عَنۡهُۚ أُوْلَٰٓئِكَ حِزۡبُ ٱللَّهِۚ أَلَآ إِنَّ حِزۡبَ ٱللَّهِ هُمُ ٱلۡمُفۡلِحُونَ22﴾
«Դու չես գտնի մարդկանց, ովքեր հավատում են Ալլահին և Վերջին օրվան, որ սեր տածեն նրանց հանդեպ, ովքեր հակառակվում են Ալլահին և Նրա Առաքյալին, թեկուզ և նրանք լինեն իրենց հայրերը, կամ իրենց որդիները, կամ իրենց եղբայրները, կամ իրենց ազգականները։ Նրանք են, որոնց սրտերում Նա ամրագրել է հավատքը և զորացրել է նրանց Իր կողմից Ոգով։ Եվ Նա նրանց կմտցնի դրախտներ, որոնց տակով գետեր են հոսում, որտեղ նրանք հավերժ կմնան։ Ալլահը գոհ է նրանցից, և նրանք էլ գոհ են Նրանից։ Նրանք են Ալլահի կողմնակիցները։ Անշուշտ, Ալլահի կողմնակիցներն են հաջողության հասնողները»։ [Սուրա Ալ-Մուջադալա , 22-րդ այաթ]
Իմացի՛ր, (թող Ալլահը քեզ ուղղորդի Իր հնազանդությանը), որ Հանիֆիականությունը՝ Իբրահիմի հավատքը, միայն Ալլահին երկրպագելն է՝ մաքրամաքուր կերպով նվիրելով Նրան ողջ դավանանքը։ Եվ Ալլահը հենց դա է հրամայել բոլոր մարդկանց և դրա համար է նրանց ստեղծել, ինչպես ասել է Ամենաբարձրյալը.
﴿وَمَا خَلَقۡتُ ٱلۡجِنَّ وَٱلۡإِنسَ إِلَّا لِيَعۡبُدُونِ56﴾
«Ես ստեղծել եմ ջիներին ու մարդկանց միայն մեկ նպատակի համար՝ որպեսզի նրանք երկրպագեն Ինձ»։ [Սուրա Զարիաթ, այաթ 56], «Երկրպագում են Ինձ» արտահայտության իմաստն այն է, որ նրանք մաքրապես միահավատում են (Ալլահին);
Ալլահի հրամայածներից ամենավեհը Միաստվածությունն է, որն է՝ Ալլահին երկրպագության մեջ միակ դարձնելը։
Իսկ Նրա արգելածներից մեծագույնը շիրքն է, որն է՝ Նրա հետ մեկտեղ ուրիշին աղոթելը (աղերսելը)։
Եվ ապացույցը՝ Բարձրյալի խոսքը․
﴿وَٱعۡبُدُواْ ٱللَّهَ وَلَا تُشۡرِكُواْ بِهِۦ شَيۡـٔٗا...﴾
«Երկրպագեք Ալլահին և Նրան զուգընկեր մի դրեք...»։ [Ան-Նիսա:36]
Եվ եթե քեզ հարցնեն․ ո՞րոնք են այն երեք հիմքերը, որոնք պարտավոր է իմանալ մարդը։
Ապա ասա՛․ Ծառան պետք է գիտելիք ունենա իր Տիրոջ, իր կրոնի և իր մարգարե Մուհամմեդի ﷺ մասին։
[Առաջին Սկզբունքը]
Եվ եթե քեզ ասվի. «Ո՞վ է քո Տերը»։
Եվ ասա՛․ Իմ Տերը Ալլահն է, Ով սնել է ինձ և Իր բարիքներով սնում է բոլոր աշխարհները։ Միայն Նրան եմ ես երկրպագում և չկա այլ երկրպագյալ բացի Նրանից։ Իսկ ապացույցը Նրա՝ Բարձրյալի խոսքն է․
﴿ٱلۡحَمۡدُ لِلَّهِ رَبِّ ٱلۡعَٰلَمِينَ2﴾
«Փառք Ալլահին՝ աշխարհի Տիրոջը»։2 [Փաթիհա:2] Եվ Ալլահից բացի ամեն ինչ ստեղծված են և ես դրա մի մասն եմ կազնում:
Ուրեմն, եթե քեզ հարցնեն՝ ինչո՞վ ճանաչեցիր քո Տիրոջը։
Ապա ասա՛․ Իր նշաններով և Իր արարածներով։
Եվ Նրա նշաններից են՝ գիշերը, ցերեկը, արևը և լուսինը։
Նրա արարածներից են՝ յոթ երկինքները և նրանցում եղածները, յոթ երկրները և նրանցում եղածները, և այն, ինչ դրանց միջև է։
Եվ ապացույցը Բարձրյալ Ալլահի խոսքն է.
﴿وَمِنۡ ءَايَٰتِهِ ٱلَّيۡلُ وَٱلنَّهَارُ وَٱلشَّمۡسُ وَٱلۡقَمَرُۚ لَا تَسۡجُدُواْ لِلشَّمۡسِ وَلَا لِلۡقَمَرِ وَٱسۡجُدُواْۤ لِلَّهِۤ ٱلَّذِي خَلَقَهُنَّ إِن كُنتُمۡ إِيَّاهُ تَعۡبُدُونَ37﴾
«Եվ Նրա նշաններից են գիշերն ու ցերեկը, արևն ու լուսինը։ Մի՛ խոնարհվեք արևին և ոչ էլ լուսնին, այլ խոնարհվե՛ք Ալլահին՝ Նրան, Ով դրանք ստեղծեց, եթե դուք իսկապես Նրան եք երկրպագում»։ [Ֆուսսիլաթ:37]
Եվ Բարձրյալի խոսքը.
﴿إِنَّ رَبَّكُمُ ٱللَّهُ ٱلَّذِي خَلَقَ ٱلسَّمَٰوَٰتِ وَٱلۡأَرۡضَ فِي سِتَّةِ أَيَّامٖ ثُمَّ ٱسۡتَوَىٰ عَلَى ٱلۡعَرۡشِۖ يُغۡشِي ٱلَّيۡلَ ٱلنَّهَارَ يَطۡلُبُهُۥ حَثِيثٗا وَٱلشَّمۡسَ وَٱلۡقَمَرَ وَٱلنُّجُومَ مُسَخَّرَٰتِۭ بِأَمۡرِهِۦٓۗ أَلَا لَهُ ٱلۡخَلۡقُ وَٱلۡأَمۡرُۗ تَبَارَكَ ٱللَّهُ رَبُّ ٱلۡعَٰلَمِينَ54﴾
«Անշուշտ, ձեր Տերը Ալլահն է՝ Նա, Ով ստեղծեց երկինքները և երկիրը վեց օրվա ընթացքում, ապա բարձրացավ Իր Գահի վրա։ Նա գիշերով պատում է ցերեկը, որը շտապ հետևում է նրան։ Արևը, լուսինը և աստղերը ենթարկվում են Նրա հրամանին։ Ահա՛, Նրան է պատկանում և՛ ստեղծագործությունը, և՛ հրամանը։ Օրհնյալ է Ալլահը՝ բոլոր աշխարհների Տերը »։ [Ալ-Ա'րաֆ:54]։
Տերն է, Ով արժանի է երկրպագման, և ապացույցը Բարձրյալի խոսքն է․
﴿يَٰٓأَيُّهَا ٱلنَّاسُ ٱعۡبُدُواْ رَبَّكُمُ ٱلَّذِي خَلَقَكُمۡ وَٱلَّذِينَ مِن قَبۡلِكُمۡ لَعَلَّكُمۡ تَتَّقُونَ21 ٱلَّذِي جَعَلَ لَكُمُ ٱلۡأَرۡضَ فِرَٰشٗا وَٱلسَّمَآءَ بِنَآءٗ وَأَنزَلَ مِنَ ٱلسَّمَآءِ مَآءٗ فَأَخۡرَجَ بِهِۦ مِنَ ٱلثَّمَرَٰتِ رِزۡقٗا لَّكُمۡۖ فَلَا تَجۡعَلُواْ لِلَّهِ أَندَادٗا وَأَنتُمۡ تَعۡلَمُونَ22﴾
«Մարդիկ, երկրպագեցե՛ք ձեր Տիրոջը՝ Նրան, Ով ձեզ ստեղծեց, ինչպես նաև նրանց, ովքեր եղել են ձեզնից առաջ, որպեսզի դուք բարեպաշտ լինեք ու խուսափեք մեղքերից։
Նա է, Ով ձեզ համար երկիրը դարձրել է հարթ մակերես՝ որպես անկողին, երկինքը՝ որպես շինվածք, և երկնքից ջուր է իջեցրել, որով դուրս է բերել պտուղներ՝ որպես ապրուստ ձեզ համար։ Ուրեմն մի՛ դասեք Ալլահին համահավասարներ, մինչդեռ դուք գիտեք (որ չկա Նրան հավասար ոչ ոք)»։ [Բակարա:21-22]
Իբն Քասիրն (Ալլահը ողորմի նրան) ասաց.
«Այս բաների Արարիչն է, Ով արժանի է երկրպագության»։
Եվ երկրպագության տեսակները, որոնք Ալլահը պատվիրել է, ինչպիսիք են՝ իսլամը, իմանը (հավատքը) և իհսանը․ և դրանցից են՝ աղոթքը, վախը, հույսը, ապավինությունը, ձգտումը, ակնածանքը, խոնարհությունը, երկյուղը, ապաշխարությունը, աջակցություն խնդրելը, ապաստան փնտրելը, փրկություն հայցելը, զոհաբերությունը, ուխտը և երկրպագության այլ տեսակներ, որոնք Ալլահը հրամայել է: Այս բոլորը պետք է նվիրվեն միայն Ամենաբարձրյալ Ալլահին։ Եվ դրա ապացույցը Ամենաբարձրյալի խոսքն է.
﴿وَأَنَّ ٱلۡمَسَٰجِدَ لِلَّهِ فَلَا تَدۡعُواْ مَعَ ٱللَّهِ أَحَدٗا18﴾
«Եվ մզկիթները Ալլահին են պատկանում, ուստի Ալլահի հետ մեկտեղ ոչ ոքի մի՛ դիմեք աղոթքով»։ [Ալ-Ջին:18]
Ուստի ով դրանցից որևէ բան ուղղում է Ալլահից բացի ուրիշին, ապա նա մուշրիք է, անհավատ։ Իսկ ապացույցը Բարձրյալի խոսքն է․
﴿وَمَن يَدۡعُ مَعَ ٱللَّهِ إِلَٰهًا ءَاخَرَ لَا بُرۡهَٰنَ لَهُۥ بِهِۦ فَإِنَّمَا حِسَابُهُۥ عِندَ رَبِّهِۦٓۚ إِنَّهُۥ لَا يُفۡلِحُ ٱلۡكَٰفِرُونَ117﴾
«Իսկ ով Ալլահի հետ միասին այլ աստծու է դիմում, որի համար նա ոչ մի ապացույց չունի, ապա նրա հաշիվը միայն իր Տիրոջ մոտ է։ Իրապես, անհավատները հաջողության չեն հասնի»։ [Մումինուն:117]
Եվ հադիսում ասվում է՝
"الدُّعَاءُ مُخُّ العِبَادَةِ".
«Աղոթքը երկրպագության էությունն է։»
Եվ ապացույցը՝ Բարձրյալի խոսքը.
﴿وَقَالَ رَبُّكُمُ ٱدۡعُونِيٓ أَسۡتَجِبۡ لَكُمۡۚ إِنَّ ٱلَّذِينَ يَسۡتَكۡبِرُونَ عَنۡ عِبَادَتِي سَيَدۡخُلُونَ جَهَنَّمَ دَاخِرِينَ60﴾
«Եվ ձեր Տերն ասաց․ «Դիմեցե՛ք Ինձ՝ աղոթքով, և Ես կպատասխանեմ ձեզ։ Իսկապես, նրանք, ովքեր բարձրամտորեն հեռանում են Ինձ երկրպագելուց, նվաստացված կմտնեն դժողք»»։ [Ղաֆիր:60]
Եվ վախի ապացույցը Բարձրյալի խոսքն է․
﴿...فَلَا تَخَافُوهُمۡ وَخَافُونِ إِن كُنتُم مُّؤۡمِنِينَ﴾
«...նրանցից մի՛ վախեցեք, այլ վախեցե՛ք Ինձնից, եթե հավատացյալ եք»։ [Ալ-Իմրան:175]
Իսկ հույսի ապացույցը Բարձրյալ Ալլահի խոսքն է․
﴿...فَمَن كَانَ يَرۡجُواْ لِقَآءَ رَبِّهِۦ فَلۡيَعۡمَلۡ عَمَلٗا صَٰلِحٗا وَلَا يُشۡرِكۡ بِعِبَادَةِ رَبِّهِۦٓ أَحَدَۢا﴾
«Ուստի, ով ակնկալում է իր Տիրոջ հետ հանդիպումը, թող բարի գործ կատարի և իր Տիրոջ երկրպագության մեջ ոչ ոքի Նրան չհավասարեցնի»։ [Ալ-Քահֆ:110]։
Եվ ապավինության ապացույցը Բարձրյալ Ալլահի խոսքն է․
﴿...وَعَلَى ٱللَّهِ فَتَوَكَّلُوٓاْ إِن كُنتُم مُّؤۡمِنِينَ﴾
«...և Ալլահի՛ն ապավինեցեք, եթե հավատացյալներ եք»։ [Ալ-Մաիդա:23], Եվ նրա խոսքը.
﴿...وَمَن يَتَوَكَّلۡ عَلَى ٱللَّهِ فَهُوَ حَسۡبُهُ...﴾
«…Եվ ով ապավինում է Ալլահին, Նա բավական է նրան…» [Ատ-Տոլակ:3]
Իսկ որպես փափագի, երկյուղի և խոնարհության ապացույց՝ Բարձրյալ Ալլահն ասում է․
﴿...إِنَّهُمۡ كَانُواْ يُسَٰرِعُونَ فِي ٱلۡخَيۡرَٰتِ وَيَدۡعُونَنَا رَغَبٗا وَرَهَبٗاۖ وَكَانُواْ لَنَا خَٰشِعِينَ﴾
«Իսկապես, նրանք շտապում էին բարի գործեր կատարել և աղերսում էին Մեզ (Ինձ)՝ հույսով և երկյուղով։ Եվ նրանք խոնարհ էին Մեր (Իմ) հանդեպ»։ [Անբիյա:90]
Եվ երկյուղածության ապացույցը Բարձրյալի խոսքն է․
﴿...فَلَا تَخۡشَوۡهُمۡ وَٱخۡشَوۡنِ...﴾
«...մի՛ վախեցեք նրանցից, այլ վախեցե՛ք Ինձնից...» [Ալ-Մաիդա:3]
Եվ ապաշխարության ապացույցը՝ Բարձրյալի խոսքը․
﴿وَأَنِيبُوٓاْ إِلَىٰ رَبِّكُمۡ وَأَسۡلِمُواْ لَهُ...﴾
«Եվ զղջումով դարձի՛ եկեք ձեր Տիրոջը և հանձնվեցե՛ք Նրան...»։ [Զումար:54 ]
Ալլահից օգնություն խնդրելու ապացույցը Բարձրյալ Ալլահի խոսքն է․
﴿إِيَّاكَ نَعۡبُدُ وَإِيَّاكَ نَسۡتَعِينُ5﴾
«Միայն Քեզ ենք երկրպագում, և միայն Քեզնից ենք օգնություն փնտրում։» [Ալ-Ֆաթիհա:5] Եվ հադիսում՝
"إِذَا اسْتَعَنْتَ فَاسْتَعِنْ بِاللَّهِ".
«Երբ օգնություն ես խնդրում, ապա խնդրիր Ալլահի օգնությունը»։
Եվ Ալլահից ապաստան խնդրելու ապացույցը Բարձրյալի խոսքն է․
﴿قُلۡ أَعُوذُ بِرَبِّ ٱلۡفَلَقِ1﴾
«Ասա. Ապաստան եմ որոնում լուսաբացի Տիրոջ մոտ»: [Ալ-Ֆալակ:1], և
﴿قُلۡ أَعُوذُ بِرَبِّ ٱلنَّاسِ1﴾
«Ասա. Ապաստան եմ որոնում մարդկանց Տիրոջ մոտ»։ [Ան-Նաս:1].
Եվ Ալլահի օժանդակությունը խնդրելու ապացույցը Բարձրյալի խոսքն է․
﴿إِذۡ تَسۡتَغِيثُونَ رَبَّكُمۡ فَٱسۡتَجَابَ لَكُمۡ...﴾
«Երբ դուք աղերսում էիք ձեր Տիրոջը, Նա պատասխանեց ձեզ...»։ [Ալ-Անֆալ:9]
Եվ զոհաբերության ապացույցը Բարձրյալի խոսքն է․
﴿قُلۡ إِنَّ صَلَاتِي وَنُسُكِي وَمَحۡيَايَ وَمَمَاتِي لِلَّهِ رَبِّ ٱلۡعَٰلَمِينَ162 لَا شَرِيكَ لَهُ...﴾
«Ասա՛. «Իմ աղոթքը, իմ զոհաբերական և այլ պաշտամունքային արարողությունները, իմ կյանքն ու իմ մահը՝ միայն Ալլահին են պատկանում, Նա է աշխարհի Տերը»:
162
«Որևէ բաժնեկից չունի...» [Ալ-Անղամ:162-163] Եվ Սուննայից:
"لَعَنَ اللَّهُ مَنْ ذَبَحَ لِغَيْرِ اللَّهِ".
«Ալլահը անեծեց նրան, ով զոհ մատուցեց Ալլահից բացի մեկին»։
Եվ ուխտի ապացույցը Բարձրյալի խոսքը․
﴿يُوفُونَ بِٱلنَّذۡرِ وَيَخَافُونَ يَوۡمٗا كَانَ شَرُّهُۥ مُسۡتَطِيرٗا7﴾
«Նրանք կատարում են ուխտը և վախենում են այն օրից, որի չարիքը համատարած էր»։ [Ալ-Ինսան: 7]
[Երկրորդ սկզբունք]
Իսլամ կրոնի ճանաչումը ապացույցներով, որն է՝ Ալլահին անձնատուր լինելը միաստվածությամբ, Նրան ենթարկվելը հնազանդությամբ և հրաժարումը բազմաստվածությունից ու դրա հետևորդներից։
Այն ունի երեք աստիճան՝ Իսլամը, Հավատը և Իհսանը։
Եվ յուրաքանչյուր աստիճան ունի սյուներ։
Իսլամի սյուները հինգն են. վկայել, որ չկա ոչ մի աստվածություն, որն արժանի է երկրպագության, բացի Ալլահից, և որ Մուհամմադը Նրա Առաքյալն է ﷺ, կատարել նամազը, տալ զաքաթը, պահել Ռամադանի ծոմը և ուխտագնացություն կատարել դեպի Ալլահի Սուրբ Տունը։
Վկայության ապացույցը Բարձրյալի խոսքն է․
﴿شَهِدَ ٱللَّهُ أَنَّهُۥ لَآ إِلَٰهَ إِلَّا هُوَ وَٱلۡمَلَٰٓئِكَةُ وَأُوْلُواْ ٱلۡعِلۡمِ قَآئِمَۢا بِٱلۡقِسۡطِۚ لَآ إِلَٰهَ إِلَّا هُوَ ٱلۡعَزِيزُ ٱلۡحَكِيمُ18﴾
«Ալլահը, հրեշտակները և գիտության տերերը վկայեցին, որ չկա աստվածություն, բացի Նրանից, Ով արդարություն է հաստատում։ Չկա աստվածություն, բացի Նրանից՝ Ամենազորից, Ամենաիմաստունից»։ [Ալ Իմրան:18]
Իսկ դրա իմաստն է՝ չկա երկրպագության արժանի աստվածություն, բացի Ալլահից։
«Լա իլահա»՝ մերժելով այն ամենը, ինչը երկրպագվում է Ալլահից բացի։
«բացառությամբ Ալլահի»՝ հաստատելով երկրպագությունը միայն Ալլահին։
Նրա հետ չի կիսվում երկրպագությունը, ինչպես որ Նրա հետ չի կիսվում իշխանությունը։
Եվ դրա պարզաբանող մեկնաբանության մեջ Բարձրյալ Ալլահն ասում է․
﴿وَإِذۡ قَالَ إِبۡرَٰهِيمُ لِأَبِيهِ وَقَوۡمِهِۦٓ إِنَّنِي بَرَآءٞ مِّمَّا تَعۡبُدُونَ26 إِلَّا ٱلَّذِي فَطَرَنِي..﴾
«Եվ երբ Աբրահամն (Իբրահիմն) ասաց իր հորն ու իր ժողովրդին. «Ես անմասն եմ նրանից, ինչին դուք երկրպագում եք»։
բացի Նրանից, ով ինձ արարեց...»: [Ազ-Զուխրուֆ:26-27], Եվ Բարձրյալի խոսքը.
﴿قُلۡ يَٰٓأَهۡلَ ٱلۡكِتَٰبِ تَعَالَوۡاْ إِلَىٰ كَلِمَةٖ سَوَآءِۭ بَيۡنَنَا وَبَيۡنَكُمۡ أَلَّا نَعۡبُدَ إِلَّا ٱللَّهَ وَلَا نُشۡرِكَ بِهِۦ شَيۡـٔٗا وَلَا يَتَّخِذَ بَعۡضُنَا بَعۡضًا أَرۡبَابٗا مِّن دُونِ ٱللَّهِۚ فَإِن تَوَلَّوۡاْ فَقُولُواْ ٱشۡهَدُواْ بِأَنَّا مُسۡلِمُونَ64﴾
«Ասա՛․ «Ո՛վ Գրքի Ժողովուրդ, եկե՛ք մի ընդհանուր խոսքի, որը հավասար է մեզ և ձեզ համար․ որ չերկրպագենք ոչ ոքի, բացի Ալլահից, և Նրան ոչինչ չհավասարեցնենք, և մեզնից ոմանք մյուսներին տերեր չդարձնեն՝ Ալլահից բացի»։ Իսկ եթե նրանք երես թեքեն, ապա ասացե՛ք․ «Վկայե՛ք, որ մենք հանձնված ենք Ալլահին (մուսուլմաններ ենք)»»։ [Ալի Իմրան:64]
Եվ այն վկայության ապացույցը, որ Մուհամմադը Ալլահի Առաքյալն է, Բարձրյալի խոսքն է:
﴿لَقَدۡ جَآءَكُمۡ رَسُولٞ مِّنۡ أَنفُسِكُمۡ عَزِيزٌ عَلَيۡهِ مَا عَنِتُّمۡ حَرِيصٌ عَلَيۡكُم بِٱلۡمُؤۡمِنِينَ رَءُوفٞ رَّحِيمٞ128﴾
«Արդարև, ձեզ մոտ եկավ մի Առաքյալ՝ հենց ձեր միջից։ Ծանր է նրա համար ձեր նեղությունը, նա ջանասիրտ է ձեր հանդեպ, իսկ հավատացյալների նկատմամբ՝ գթառատ է ու ողորմած»։ (128) [Թաուբա:128]
Իսկ «Մուհամմադը Ալլահի Առաքյալն է» վկայության իմաստն է՝ հնազանդվել նրան այն բանում, ինչ հրամայել է, հավատալ նրան այն բանում, ինչ հայտնել է, խուսափել այն ամենից, ինչից նա արգելել և զգուշացրել է, և որ Ալլահին երկրպագեն միայն այնպես, ինչպես Նա է սահմանել։
Եվ աղոթքի (նամազի), և զաքաթի ապացույցը, և միաստվածության մեկնաբանությունը՝ Ամենաբարձրյալի խոսքն է.
﴿وَمَآ أُمِرُوٓاْ إِلَّا لِيَعۡبُدُواْ ٱللَّهَ مُخۡلِصِينَ لَهُ ٱلدِّينَ حُنَفَآءَ وَيُقِيمُواْ ٱلصَّلَوٰةَ وَيُؤۡتُواْ ٱلزَّكَوٰةَۚ وَذَٰلِكَ دِينُ ٱلۡقَيِّمَةِ5﴾
«Նրանց պատվիրվել է միայն երկրպագել Ալլահին՝ մաքուր հավատքով, լինելով ուղղահավատ, կատարել նամազը և տալ զաքաթը։ Եվ դա է ճշմարիտ կրոնը»։ [Ալ-Բայինա:5]
Եվ ծոմապահության ապացույցը Բարձրյալի խոսքն է․
﴿يَٰٓأَيُّهَا ٱلَّذِينَ ءَامَنُواْ كُتِبَ عَلَيۡكُمُ ٱلصِّيَامُ كَمَا كُتِبَ عَلَى ٱلَّذِينَ مِن قَبۡلِكُمۡ لَعَلَّكُمۡ تَتَّقُونَ183﴾
«Ով դուք, ովքեր հավատք եք ընծայել, ձեզ պարտադրվեց Ծոմը, ինչպես որ այն պարտադրվել էր նրանց, ովքեր եղել են ձեզնից առաջ, որպեսզի դուք բարեպաշտ լինեք ու խուսափեք մեղքերից»։ [Սուրա Ալ-Բաքարա, այաթ 183]
Եվ Հաջջի ապացույցն է Ալլահի խոսքը.
﴿...وَلِلَّهِ عَلَى ٱلنَّاسِ حِجُّ ٱلۡبَيۡتِ مَنِ ٱسۡتَطَاعَ إِلَيۡهِ سَبِيلٗاۚ وَمَن كَفَرَ فَإِنَّ ٱللَّهَ غَنِيٌّ عَنِ ٱلۡعَٰلَمِينَ97﴾
«Եվ մարդկանց պարտքն է Ալլահի հանդեպ դեպի Նրա Տուն ուխտագնացությունը՝ նրա համար, ով կարող է ճանապարհ գտնել դեպի այնտեղ։ Իսկ ով անհավատություն ցուցաբերի, ապա իսկապես Ալլահն անկարիք է աշխարհներից»։ [Ալ Իմրան:97]։
Երկրորդ աստիճանը հավատքն է, որը յոթանասունից ավելի ճյուղ է․ դրանցից ամենաբարձրը «չկա ոչ մի աստվածություն, որն արժանի է երկրպագության, բացի Ալլահից» խոսքն է, իսկ ամենացածրը՝ ճանապարհից վնասը հեռացնելը, և համեստությունը հավատքի մի ճյուղն է։
Եվ դրա հիմնասյուները վեցն են. հավատալ Ալլահին, Նրա հրեշտակներին, Նրա գրքերին, Նրա առաքյալներին, Վերջին օրվան և ճակատագրին՝ իր բարիով և չարով։
Եվ այս վեց հիմնասյուների ապացույցը Ամենաբարձրյալի խոսքն է՝
﴿لَّيۡسَ ٱلۡبِرَّ أَن تُوَلُّواْ وُجُوهَكُمۡ قِبَلَ ٱلۡمَشۡرِقِ وَٱلۡمَغۡرِبِ وَلَٰكِنَّ ٱلۡبِرَّ مَنۡ ءَامَنَ بِٱللَّهِ وَٱلۡيَوۡمِ ٱلۡأٓخِرِ وَٱلۡمَلَٰٓئِكَةِ وَٱلۡكِتَٰبِ وَٱلنَّبِيِّـۧنَ...﴾
«Բարեպաշտությունը ոչ թե ձեր դեմքը դեպի արևելք կամ արևմուտք դարձնելն է, այլ իսկական բարեպաշտը նա է, ով հավատում է Ալլահին, Վերջին օրվան, հրեշտակներին, Գրքին և մարգարեներին...»
[Սուրա Ալ-Բաքարա, այաթ 177]
Եվ ճակատագրի (նախասահմանության) ապացույցը՝ Ամենաբարձրյալի խոսքն է.
﴿إِنَّا كُلَّ شَيۡءٍ خَلَقۡنَٰهُ بِقَدَرٖ49﴾
«Անշուշտ, Մենք ամեն ինչ ստեղծել ենք սահմանված չափով»։ [Ալ-Կոմար:49]։
Երրորդ աստիճանը՝ Իհսանն է (մեկ հիմնասյուն)՝ երկրպագել Ալլահին այնպես, կարծես տեսնում ես Նրան, իսկ եթե չես տեսնում Նրան, ապա Նա, անշուշտ, տեսնում է քեզ։
Եվ ապացույցը Բարձրյալի խոսքն է․
﴿إِنَّ ٱللَّهَ مَعَ ٱلَّذِينَ ٱتَّقَواْ وَّٱلَّذِينَ هُم مُّحۡسِنُونَ128﴾
«Իրապես, Ալլահը նրանց հետ է, ովքեր բարեպաշտ են և բարեգործ»։ 128 [Ան-Նահլ:128]
Եվ Բարձրյալի խոսքը.
﴿وَتَوَكَّلۡ عَلَى ٱلۡعَزِيزِ ٱلرَّحِيمِ217 ٱلَّذِي يَرَىٰكَ حِينَ تَقُومُ218 وَتَقَلُّبَكَ فِي ٱلسَّٰجِدِينَ219﴾
«Եվ ապավինի՛ր Հզորագույնին և Ողորմածին։217
Նա, ով տեսնում է քեզ, երբ կանգնում ես 218
և քո տեղաշարժը՝ գետնին խոնարհվողների մեջ»: 219 [Աշ-Շու'արա:217-219]
Եվ Բարձրյալի խոսքը.
﴿وَمَا تَكُونُ فِي شَأۡنٖ وَمَا تَتۡلُواْ مِنۡهُ مِن قُرۡءَانٖ وَلَا تَعۡمَلُونَ مِنۡ عَمَلٍ إِلَّا كُنَّا عَلَيۡكُمۡ شُهُودًا إِذۡ تُفِيضُونَ فِيهِ...﴾
«Դու ինչ գործով էլ որ զբաղված լինես, և ինչ էլ որ արտասանես Կուռանից, և դուք ինչ գործ էլ որ կատարեք, Մենք անպայման ձեզ վկա ենք լինում, երբ դուք ներգրաված եք դրանում ...» [Յունուս:61] Այաթ:
Եվ ապացույցը Սուննայից Ջիբրիլի հայտնի հադիսն է։ Ումարը, թող Ալլահը գոհանա նրանով, ասաց.
"بَيْنَمَا نَحْنُ عِنْدَ رَسُولِ اللَّهِ ﷺ ذَاتَ يَوْمٍ، إِذْ طَلَعَ عَلَيْنَا رَجُلٌ، شَدِيدُ بَيَاضِ الثِّيَابِ، شَدِيدُ سَوَادِ الشَّعَرِ، لَا يُرَى عَلَيْهِ أَثَرُ السَّفَرِ، وَلَا يَعْرِفُهُ مِنَّا أَحَدٌ، حَتَّى جَلَسَ إِلَى النَّبِيِّ ﷺ فَأَسْنَدَ رُكْبَتَيْهِ إِلَى رُكْبَتَيْهِ، وَوَضَعَ كَفَّيْهِ عَلَى فَخِذَيْهِ، وَقَالَ: يَا مُحَمَّدُ !
Մի օր, երբ մենք Ալլահի առաքյալի (ﷺ) մոտ էինք, մեզ մոտ եկավ մի մարդ՝ ձյունաճերմակ հագուստով, թանաքի պես սև մազերով։ Նրա վրա ճանապարհորդության հետքեր չէին երևում, և մեզանից ոչ ոք նրան չէր ճանաչում։ Նա նստեց Մարգարեի (ﷺ) մոտ, իր ծնկները հպեց նրա ծնկներին, իր ձեռքերը դրեց իր ազդրերին և ասաց. «Ո՛վ Մուհամմադ»։
أَخْبِرْنِي عَنِ الإِسْلَامِ؟
Տեղեկացրո՛ւ ինձ Իսլամի մասին։
فَقَالَ رَسُولُ اللَّهِ ﷺ: الإِسْلَامُ: أَنْ تَشْهَدَ أَلَّا إِلَهَ إِلَّا اللَّهُ وَأَنَّ مُحَمَّدًا رَسُولُ اللَّهِ، وَتُقِيمَ الصَّلَاةَ، وَتُؤْتِيَ الزَّكَاةَ، وَتَصُومَ رَمَضَانَ، وَتَحُجَّ البَيْتَ إِنِ اسْتَطَعْتَ إِلَيْهِ سَبِيلًا، قَالَ: صَدَقْتَ - فَعَجِبْنَا لَهُ، يَسْأَلُهُ وَيُصَدِّقُهُ –.
Ալլահի առաքյալը ﷺ ասաց. «Իսլամը՝ վկայելն է, որ չկա այլ աստվածություն, բացի Ալլահից, և որ Մուհամմադը Ալլահի առաքյալն է, աղոթքը կատարելը, զաքաթը տալը, Ռամադան ամսվա ծոմը պահելը և ուխտագնացություն կատարելը դեպի Տուն (Քաաբա), եթե դրա հնարավորությունն ունես»։ (Նա) ասաց. «Ճիշտ ասացիր»։ Եվ մենք զարմացանք նրա վրա, որ հարցնում էր նրան և հաստատում նրա ասածը։
قَالَ: فَأَخْبِرْنِي عَنِ الْإِيمَانِ؟
Ասաց. «Ապա պատմի՛ր ինձ Հավատքի մասին»։
قَالَ: أَنْ تُؤْمِنَ بِاللَّهِ، وَمَلَائِكَتِهِ، وَكُتُبِهِ، وَرُسُلِهِ، وَاليَوْمِ الْآخِرِ، وَتُؤْمِنَ بِالقَدَرِ خَيْرِهِ وَشَرِّهِ، قَالَ: صَدَقْتَ.
Ասաց. «Որ հավատաս Ալլահին, Նրա հրեշտակներին, Նրա գրքերին, Նրա առաքյալներին, Վերջին օրվան, և հավատաս ճակատագրին՝ թե՛ բարի, թե՛ չար»։ Ասաց. «Ճիշտ ասացիր»։
قَالَ: فَأَخْبِرْنِي عَنِ الْإِحْسَانِ؟
Ասաց. «Ապա ասա՛ ինձ Իհսանի մասին»:
قَالَ: أَنْ تَعْبُدَ اللَّهَ كَأَنَّكَ تَرَاهُ، فَإِنْ لَمْ تَكُنْ تَرَاهُ فَإِنَّهُ يَرَاكَ.
Նա ասաց. «Ալլահին երկրպագել այնպես, կարծես տեսնում ես Նրան, իսկ եթե չես տեսնում Նրան, ապա Նա տեսնում է քեզ»։
قَالَ: فَأَخْبِرْنِي عَنِ السَّاعَةِ؟
Նա ասաց. «Ապա ասա ինձ Ժամի մասին»:
قَالَ: مَا المَسْؤُولُ عَنْهَا بِأَعْلَمَ مِنَ السَّائِلِ.
Նա ասաց. «Հարցվողը դրա մասին հարցնողից ավելի գիտուն չէ»։
قَالَ: فَأَخْبِرْنِي عَنْ أَمَارَاتِهَا؟
Նա ասաց. «Ապա հայտնիր ինձ դրա նշանների մասին»:
قَالَ: أَنْ تَلِدَ الأَمَةُ رَبَّتَهَا، وَأَنْ تَرَى الحُفَاةَ العُرَاةَ العَالَةَ رِعَاءَ الشَّاءِ، يَتَطَاوَلُونَ فِي البُنْيَانِ.
Ասաց․ «Որ աղախինը ծնի իր տիրուհուն, և որ տեսնես բոկոտն, մերկ, կարիքավոր ոչխարների հովիվներին՝ շինությունների բարձրությամբ մրցելիս»։
قَالَ: ثُمَّ انْطَلَقَ فَلَبِثْتُ مَلِيًّا، ثُمَّ قَالَ لِي: يَا عُمَرُ! أَتَدْرِي مَنِ السَّائِلُ؟ قُلْتُ: اللَّهُ وَرَسُولُهُ أَعْلَمُ، قَالَ: فَإِنَّهُ جِبْرِيلُ، أَتَاكُمْ يُعَلِّمُكُمْ دِينَكُمْ".
(Ումարն) ասաց․ «Այնուհետև նա հեռացավ, և ես մի որոշ ժամանակ մնացի։ Ապա (Մարգարեն) ինձ ասաց․ «Ո՛վ Ումար, գիտե՞ս ով էր հարցնողը»։ Ես պատասխանեցի․ «Ալլահն ու Նրա Առաքյալն ավելի լավ գիտեն»։ Նա ասաց․ «Դա Ջիբրիլն էր, որը եկել էր ձեզ սովորեցնելու ձեր կրոնը»»։
[Երրորդ Հիմքը]
Ձեր մարգարեի՝ Մուհամմադի ﷺ ճանաչումը․ նա Մուհամմադն է՝ Աբդուլլահի որդին, Աբդուլմութթալիբի թոռը, Հաշիմի տոհմից։ Հաշիմը Կուրեյշի ցեղից է, Կուրեյշը՝ արաբներից, իսկ արաբները՝ Իբրահիմ Խալիլի որդի Իսմաիլի սերնդից (նրա և մեր մարգարեի վրա լինի Աստծո լավագույն օրհնությունն ու խաղաղությունը)։
Նա ապրեց 63 տարի. որից 40 տարին մինչ մարգարեության կոչումը, իսկ 23 տարին՝ որպես մարգարե և առաքյալ։
Նա մարգարեացավ «Կարդա՛»-ով, առաքյալ ուղարկվեց «Ալ-Մուդդասսիր»-ով, իսկ նրա հայրենի քաղաքը Մեքքան է։
Ալլահը նրան ուղարկեց, որպեսզի զգուշացնի բազմաստվածությունից և կոչ անի դեպի միաստվածություն։ Իսկ դրա ապացույցը Ամենաբարձրյալի խոսքն է.
﴿يَٰٓأَيُّهَا ٱلۡمُدَّثِّرُ1 قُمۡ فَأَنذِرۡ2 وَرَبَّكَ فَكَبِّرۡ3 وَثِيَابَكَ فَطَهِّرۡ4 وَٱلرُّجۡزَ فَٱهۡجُرۡ5 وَلَا تَمۡنُن تَسۡتَكۡثِرُ6 وَلِرَبِّكَ فَٱصۡبِرۡ7﴾
«Ո՛վ թիկնոցով պարուրված (1)
Վե՛ր կաց և զգուշացրո՛ւ։
(2)
Քո Տիրոջը մեծարի՛ր։
(3)
Եվ քո հանդերձները, ապա մաքրիր (4)։
Եվ պղծությունից (կուռքապաշտությունից) հեռու մնա՛։
Եվ մի՛ շնորհիր՝ ավելին ակնկալելով։
(6)
Եվ քո Տիրոջ համար համբերի՛ր»։ (7) [Ալ-Մուդդասսիր:1-7]։
Իսկ իմաստը
﴿قُمۡ فَأَنذِرۡ﴾
«Վե՛ր կաց և զգուշացրո՛ւ»: Զգուշացնում է բազմաստվածությունից և կոչ է անում միաստվածության։
﴿وَرَبَّكَ فَكَبِّرۡ﴾
«Եվ քո Տիրոջը մեծարի՛ր»։
այսինքն՝ մեծարի՛ր Նրան Թաուհիդով (միաստվածությամբ)։
﴿وَثِيَابَكَ فَطَهِّرۡ﴾
«Եվ քո հանդերձները մաքրագործիր»։
Այսինքն՝ մաքրի՛ր քո գործերը՝ Ալլահին մասնակից դարձնելուց։
﴿وَٱلرُّجۡزَ فَٱهۡجُرۡ﴾
«Եվ պղծությունը լքիր»։
«Առ-ռուջզ»՝ կուռքեր։ Իսկ դրանք լքելը՝ դրանք թողնելն է, և դրանցից ու դրանց երկրպագողներից հրաժարվելը։
Նա տասը տարի կոչ էր անում միաստվածության։ Տասը տարի անց նա վերամբարձվեց երկինք, և նրան պատվիրվեցին հինգ նամազները (աղոթքները)։ Նա երեք տարի նամազ կատարեց Մեքքայում, որից հետո հրաման ստացավ տեղափոխվելու Մեդինա։
Հիջրան բազմաստվածության երկրից դեպի Իսլամի երկիր գաղթն է։
Արտագաղթը պարտականություն է այս համայնքի համար՝ բազմաստվածության երկրից դեպի իսլամի երկիր, և այն մնայուն է մինչև Դատաստանի օրը։
Եվ ապացույցը Բարձրյալի խոսքն է.
﴿إِنَّ ٱلَّذِينَ تَوَفَّىٰهُمُ ٱلۡمَلَٰٓئِكَةُ ظَالِمِيٓ أَنفُسِهِمۡ قَالُواْ فِيمَ كُنتُمۡۖ قَالُواْ كُنَّا مُسۡتَضۡعَفِينَ فِي ٱلۡأَرۡضِۚ قَالُوٓاْ أَلَمۡ تَكُنۡ أَرۡضُ ٱللَّهِ وَٰسِعَةٗ فَتُهَاجِرُواْ فِيهَاۚ فَأُوْلَٰٓئِكَ مَأۡوَىٰهُمۡ جَهَنَّمُۖ وَسَآءَتۡ مَصِيرًا97 إِلَّا ٱلۡمُسۡتَضۡعَفِينَ مِنَ ٱلرِّجَالِ وَٱلنِّسَآءِ وَٱلۡوِلۡدَٰنِ لَا يَسۡتَطِيعُونَ حِيلَةٗ وَلَا يَهۡتَدُونَ سَبِيلٗا98﴾
«Իսկապես, երբ հրեշտակները վերցնում են նրանց հոգիները, ովքեր անարդար են եղել իրենց անձերի հանդեպ, (հրեշտակները) հարցնում են․ «Ի՞նչ վիճակում էիք»։ Նրանք պատասխանում են․ «Մենք ճնշված էինք երկրի վրա»։ (Հրեշտակները) ասում են․ «Մի՞թե Ալլահի երկիրն ընդարձակ չէր, որպեսզի դուք գաղթեիք այնտեղ»։ Այդպիսինների ապաստանը դժոխքն է, և որքա՜ն վատ է այդ վախճանը»։ 97
«Բացառությամբ տկար տղամարդկանց, կանանց և երեխաների, որոնք ի զորու չեն որևէ հնարքի դիմել և ոչ էլ ճանապարհ են գտնում»։ [Ան-Նիսա:97-98]։
Եվ Բարձրյալի խոսքը.
﴿يَٰعِبَادِيَ ٱلَّذِينَ ءَامَنُوٓاْ إِنَّ أَرۡضِي وَٰسِعَةٞ فَإِيَّٰيَ فَٱعۡبُدُونِ56﴾
«Ո՛վ Իմ ծառաներ, ովքեր հավատացել եք, Իմ երկիրն ընդարձակ է, ուստի միայն Ինձ երկրպագե՛ք»։ [Ալ-Անքաբութ:56]
Ալ-Բաղավին (Ալլահի ողորմությունը նրան)
ասաց.
«Այս այաթի հայտնության պատճառը՝ Մեքքայում գտնվող այն մուսուլմաններն են, ովքեր չեն արտագաղթել, և որոնց Ալլահը կոչել է հավատքի անունով»։
Եվ Սուննայից Հիջրայի ապացույցը՝ նրա խոսքը․
"لَا تَنْقَطِعُ الهِجْرَةُ حَتَّى تَنْقَطِعَ التَّوْبَةُ، وَلَا تَنْقَطِعُ التَّوْبَةُ حَتَّى تَطْلُعَ الشَّمْسُ مِنْ مَغْرِبِهَا".
«Հիջրան (գաղթը) չի ընդհատվի, մինչև չընդհատվի ապաշխարությունը, և ապաշխարությունը չի ընդհատվի, մինչև արևը ծագի իր արևմուտքից»։
Երբ նա հաստատվեց Մեդինայում, նրան հրամայվեցին իսլամի մնացյալ պատվիրանները, ինչպիսիք են՝ զաքաթը, ծոմապահությունը, հաջջը, ազանը (աղոթքի կոչը), ջիհադը, բարին պատվիրելը և չարն արգելելը։ Նա այսպես շարունակեց տասը տարի։
Նա (ﷺ) վախճանվեց, և նրա կրոնը մնայուն է։ Սա է նրա կրոնը. չկա բարիք, որին նա չի ուղղորդել իր համայնքին, և ոչ մի չարիք, որից նա չի զգուշացրել նրանց։
Իսկ բարիքը, որին նա առաջնորդել է, Միաստվածությունն է և այն ամենը, ինչ սիրում է Ալլահը և որից գոհ է։
Իսկ այն չարիքը, որից Նա զգուշացրել է նրան, բազմաստվածությունն է, և այն ամենը, ինչ Ալլահն ատում և մերժում է։
Ալլահը Նրան ուղարկել է ամբողջ մարդկությանը և պարտադրել Նրա հնազանդությունը բոլոր ջիներին և մարդկանց։ Իսկ դրա ապացույցը Ամենաբարձրյալի խոսքն է.
﴿قُلۡ يَٰٓأَيُّهَا ٱلنَّاسُ إِنِّي رَسُولُ ٱللَّهِ إِلَيۡكُمۡ جَمِيعًا...﴾
«Ասա․ Ո՛վ մարդիկ, ես Ալլահի առաքյալն եմ՝ ուղարկված ձեզ բոլորիդ...» [Ալ-Աղրոֆ:158]
Եվ Ալլահը նրանով ամբողջացրեց կրոնը, և ապացույցը Բարձրյալի խոսքն է․
﴿...ٱلۡيَوۡمَ أَكۡمَلۡتُ لَكُمۡ دِينَكُمۡ وَأَتۡمَمۡتُ عَلَيۡكُمۡ نِعۡمَتِي وَرَضِيتُ لَكُمُ ٱلۡإِسۡلَٰمَ دِينٗاۚ...﴾
«...Այսօր Ես կատարելագործեցի ձեզ համար ձեր կրոնը, և ամբողջացրի ձեզ վրա Իմ շնորհը, և իսլամը հավանեցի ձեզ համար՝ որպես կրոն...»։ [Ալ-Մաիդա:3]
Եվ նրա մահվան ապացույցը Բարձրյալի խոսքն է․
﴿إِنَّكَ مَيِّتٞ وَإِنَّهُم مَّيِّتُونَ30 ثُمَّ إِنَّكُمۡ يَوۡمَ ٱلۡقِيَٰمَةِ عِندَ رَبِّكُمۡ تَخۡتَصِمُونَ31﴾
«Իրոք, դու մահկանացու ես, և նրանք նույնպես մահկանացու են»։ (30)
«Ապա Հարության Օրը դուք ձեր Տիրոջ առաջ միմյանց հետ վեճի մեջ կմտնեք»։
(31) [Զումար:30-31]
Եվ մարդիկ մահանալուց հետո հարություն են առնելու, իսկ ապացույցը Բարձրյալ Ալլահի խոսքն է․
﴿مِنۡهَا خَلَقۡنَٰكُمۡ وَفِيهَا نُعِيدُكُمۡ وَمِنۡهَا نُخۡرِجُكُمۡ تَارَةً أُخۡرَىٰ55﴾
«Դրանից Մենք ստեղծեցինք ձեզ, և դրա մեջ կվերադարձնենք ձեզ, և դրանից դուրս կբերենք ձեզ մեկ այլ անգամ»։
(55) [Տոհա:55] Եվ Բարձրյալի խոսքը.
﴿وَٱللَّهُ أَنۢبَتَكُم مِّنَ ٱلۡأَرۡضِ نَبَاتٗا17 ثُمَّ يُعِيدُكُمۡ فِيهَا وَيُخۡرِجُكُمۡ إِخۡرَاجٗا18﴾
«Եվ Ալլահը ձեզ աճեցրեց երկրից՝ որպես բույս»։ (17)
«Հետո ձեզ դրա մեջ կվերադարձնի և վերջնականապես դուրս կհանի»։ (18)
[Նուհ:17-18]
Եվ Հարությունից հետո նրանք ենթարկվելու են հաշվի և հատուցման՝ իրենց գործերի համաձայն, իսկ դրա ապացույցը Ամենաբարձրյալի խոսքն է․
﴿...لِيَجۡزِيَ ٱلَّذِينَ أَسَٰٓـُٔواْ بِمَا عَمِلُواْ وَيَجۡزِيَ ٱلَّذِينَ أَحۡسَنُواْ بِٱلۡحُسۡنَى﴾
«...որպեսզի չարագործներին հատուցի իրենց արարքների համար, և բարեգործներին՝ լավագույնով»։ [Ան-Նաջմ:31]
Եվ ով ժխտում է Հարությունը, ընկնում է անհավատության մեջ, իսկ ապացույցը Ամենաբարձրյալի խոսքն է.
﴿زَعَمَ ٱلَّذِينَ كَفَرُوٓاْ أَن لَّن يُبۡعَثُواْۚ قُلۡ بَلَىٰ وَرَبِّي لَتُبۡعَثُنَّ ثُمَّ لَتُنَبَّؤُنَّ بِمَا عَمِلۡتُمۡۚ وَذَٰلِكَ عَلَى ٱللَّهِ يَسِيرٞ7﴾
«Անհավատները պնդում են, թե իրենք երբեք հարություն չեն առնելու։ Ասա՛․ «Այո՛, երդվում եմ իմ Տիրոջով, դուք անպայման հարություն եք առնելու, ապա ձեզ անպայման կտեղեկացվի այն ամենի մասին, ինչ գործել եք։ Եվ դա Ալլահի համար հեշտ է»»։ [Թաղաբուն:7]
Եվ Ալլահը ուղարկել է բոլոր Առաքյալներին՝ որպես բարի լուրերի հաղորդողներ ու նախազգուշացնողներ, իսկ դրա ապացույցն է Բարձրյալի խոսքը։
﴿رُّسُلٗا مُّبَشِّرِينَ وَمُنذِرِينَ لِئَلَّا يَكُونَ لِلنَّاسِ عَلَى ٱللَّهِ حُجَّةُۢ بَعۡدَ ٱلرُّسُلِ...﴾
«Առաքյալներ՝ որպես բարի լուրերի հաղորդողներ ու նախազգուշացնողներ, որպեսզի մարդկանց համար չմնա արդարացու պատճառ Ալլահի առաջ՝ Առաքյալների գալուց հետո...»։ [Ան-Նիսա:165]
Եվ նրանցից առաջինը Նուհն է (Նոյը), խաղաղություն լինի նրան։
Եվ նրանցից վերջինը Մուհամմադն է ﷺ, և նա մարգարեներից վերջինն է, նրանից հետո մարգարե այլևս չկա։ Իսկ դրա ապացույցը Բարձրյալի խոսքն է.
﴿مَّا كَانَ مُحَمَّدٌ أَبَآ أَحَدٖ مِّن رِّجَالِكُمۡ وَلَٰكِن رَّسُولَ ٱللَّهِ وَخَاتَمَ ٱلنَّبِيِّـۧنَ...﴾
«Մուհամմադը ձեր տղամարդկանցից ոչ մեկի հայրը չէր, այլ նա Ալլահի առաքյալն է և վերջին մարգարեն, ով կնքեց մարգարեության դուռը...»։ [Ալ-Ահզաբ:40]
Իսկ ապացույցը, որ նրանցից առաջինը Նուհն է, Բարձրյալի խոսքն է․
﴿إِنَّآ أَوۡحَيۡنَآ إِلَيۡكَ كَمَآ أَوۡحَيۡنَآ إِلَىٰ نُوحٖ وَٱلنَّبِيِّـۧنَ مِنۢ بَعۡدِهِ...﴾
«Մենք քեզ հայտնություն ենք իջեցրել, ինչպես հայտնություն ենք իջեցրել Նոյին և նրանից հետո եկած Մարգարեներին...» [Ան-Նիսա:163]
Եվ Ալլահը յուրաքանչյուր համայնքի Առաքյալ է ուղարկել Նուհից մինչև Մուհամմադ՝ նրանց հրամայելով երկրպագել միայն Ալլահին և արգելել երկրպագել կուռքերին։ Իսկ ապացույցը Ամենաբարձրյալի խոսքն է.
﴿وَلَقَدۡ بَعَثۡنَا فِي كُلِّ أُمَّةٖ رَّسُولًا أَنِ ٱعۡبُدُواْ ٱللَّهَ وَٱجۡتَنِبُواْ ٱلطَّٰغُوتَ...﴾
Եվ ուղարկեցինք յուրաքանչյուր համայնքին առաքյալ, որն ասում էր. «Երկրպագեցե՛ք միայն Ալլահին և հեռու մնացե՛ք տաղութից (սուտ աստվածություններից, կուռքերից, մոլորությունից)...»»։ [Ան-Նահլ:36]
Եվ Ալլահը պարտադիր է դարձրել բոլոր ծառաների համար՝ տաղութի ժխտումը և հավատքն առ Ալլահ։
Իբն Ալ-Կայիմն ասել է.
(Ալլահի ողորմությունը նրան) Տաղութի իմաստը․ այն ամենն է, ինչի միջոցով ծառան անցնում է իր սահմանը՝ լինի դա երկրպագվող, հետևվող, թե հնազանդվող։
Տաղութները բազմաթիվ են, իսկ նրանց գլխավորները հինգն են․ Իբլիսը(սատանան),(թող Ալլահը նրան անիծի), նա, ում երկրպագում են, և նա գոհ է դրանից, նա, ով մարդկանց կանչում է իրեն երկրպագելու, նա, ով պնդում է, թե տիրապետում է անտեսանելիի գիտությանը, և նա, ով դատում է ոչ այն օրենքով, ինչ իջեցրել է Ալլահը։
Եվ ապացույցը Բարձրյալ Ալլահի խոսքն է.
﴿لَآ إِكۡرَاهَ فِي ٱلدِّينِۖ قَد تَّبَيَّنَ ٱلرُّشۡدُ مِنَ ٱلۡغَيِّۚ فَمَن يَكۡفُرۡ بِٱلطَّٰغُوتِ وَيُؤۡمِنۢ بِٱللَّهِ فَقَدِ ٱسۡتَمۡسَكَ بِٱلۡعُرۡوَةِ ٱلۡوُثۡقَىٰ لَا ٱنفِصَامَ لَهَاۗ وَٱللَّهُ سَمِيعٌ عَلِيمٌ256﴾
«Հավատքի մեջ հարկադրանք չկա։ Արդեն իսկ ուղիղ ճանապարհը զանազանվել է մոլորությունից։ Ով հերքում է տաղութին և հավատում Ալլահին, նա արդեն կառչել է ամենաամուր կապից, որն անխզելի է։ Եվ Ալլահը Ամենալսող է, Ամենագետ»։ [Սուրա Ալ-Բաքարա, այաթ 256] Եվ սա է «Լա իլահա իլլա Ալլահ»-ի իմաստը, և հադիսում՝
"رَأْسُ الأَمْرِ: الإِسْلَامُ، وَعَمُودُهُ: الصَّلَاةُ، وَذِرْوَةُ سَنَامِهِ: الجِهَادُ فِي سَبِيلِ اللَّهِ".
Գործի գլուխը իսլամն է, նրա սյունը՝ աղոթքը, իսկ դրա գագաթնակետը՝ ջիհադն է Ալլահի ճանապարհին։
Եվ Ալլահն ամենից լավ գիտի:
الفهرس
[Երկրորդ սկզբունք] 14
[Երրորդ Հիմքը] 22
***
hy36v2.0 - 17/04/2026