رسول الإسلام محمد ﷺ (أرميني)

  • earth Լեզու
    (أرميني)
  • earth Հեղինակ՝:
    اللجنة العلمية برئاسة الشؤون الدينية بالمسجد الحرام والمسجد النبوي

Այլ թարգմանություններ 57

ur أردو- اردو ms ملايو- Melayu pt برتغالي- português tr تركي- Türkçe uz أوزبكي- Ўзбек sw سواحيلي- Kiswahili ar عربي- العربية fa فارسي- فارسي ka جورجي- ქართული tl فلبيني تجالوج- Tagalog gu غوجاراتية- ગુજરાતી zh صيني- 中文 kn كنادي- ಕನ್ನಡ ru روسي- Русский hi هندي- हिन्दी ha هوسا- Hausa en إنجليزي- English id إندونيسي- Indonesia bn بنغالي- বাংলা fr فرنسي- Français es إسباني- español th تايلندي- ไทย te تلغو- తెలుగు ce شيشاني- нохчийн мотт om أورومو- afaan oromoo dv ديفهي- ދިވެހި ml مليالم- മലയാളം ta تاميلي- தமிழ் am أمهري- አማርኛ bg بلغاري- български sl سلوفيني- slovenščina as آسامي- অসমীয়া az أذري- azərbaycanca snk سوننكي- Soninke kk كازاخي- қазақ тілі no نرويجي- Norwegian dyo جوالا- Jóola sv سويدي- svenska de ألماني- Deutsch ne نيبالي- नेपाली vi فيتنامي- Tiếng Việt mfe كريولي- créole ko كوري- 한국어 bs بوسني- bosanski da دنماركي- dansk pl بولندي- polski af أفريقاني- Afrikaans zu زولو- isiZulu tg طاجيكي- тоҷикӣ hy أرميني- Հայերէն cs تشيكي- čeština ki كيكويو- Gĩkũyũ lt ليتواني- lietuvių lv لاتفي- latviešu ro روماني- română hr كرواتي- hrvatski sn الشونا- Shona
PHPWord

 

 

رَسُولُ الإِسْلَامِ مُحَمَّدٌ ﷺ

 

Իսլամի առաքյալը Մուհամմադն է, Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը նրան թող լինեն

 

 

 

 

اللَّجْنَةُ العِلْمِيَّةُ

بِرِئَاسَةِ الشُّؤُونِ الدِّينِيَّةِ بِالمَسْجِدِ الحَرَامِ وَالمَسْجِدِ النَّبَوِيِّ

 

«Ալ-Հարամ» և «Ան-Նաբավի» մզկիթների կրոնական գործերի նախագահության գիտական հանձնաժողով

 


بِسْمِ اللهِ الرَّحمَنِ الرَّحِيمِ

Իսլամի առաքյալը Մուհամմադն է, Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը նրան թող լինեն։

Գթասիրտ Ալլահի անունով Համառոտ նկարագրություն Մուհամմադ մարգարեի մասին (Աստծու օրհնությունն ու խաղաղությունը նրան), որտեղ կներկայացվի նրա անունն ու ծագումը, քաղաքը, որտեղ ծնվել է, նրա ամուսնությունները, առաքելությունը, թե ինչի էր կոչում, մարգարեության ապացույցները, շարիաթը և նրա հակառակորդների վերաբերմունքը:

1․ Նրա անունը, նախնիների շղթան և այն բնակավայրը, որտեղ ծնվել ու մեծացել է։

Մուհամմադը՝ իսլամի առաքյալը, Աբդուլլահի որդին էր, Աբդուլմութթալիբի թոռը, Հաշիմի տոհմից,  Իբրահիմի որդի Իսմաիլի սերնդից (խաղաղություն նրանց վրա)։

Ըստ ավանդության՝ Աստծո մարգարեն Իբրահիմը ( խաղաղություն  նրան) Շամից եկել է Մեքքա՝ իր կնոջ՝ Հաջարի և դեռ մանուկ Իսմաիլի հետ։ Նա նրանց բնակեցրեց այդտեղ՝ Ալլահի հրամանով։ Երբ Իսմաիլը մեծացավ, Իբրահիմը կրկին վերադարձավ Մեքքա, և երկուսն էլ միասին կառուցեցին սրբազան Տունը՝ Կաաբան։ Ժողովուրդը աստիճանաբար սկսեց բնակվել այդ վայրում, և Մեքքան դարձավ երկրպագության վայր՝ բոլոր հավատացյալների համար, ովքեր ուզում էին հաջջ (ուխտագնածություն) կատարել։ Մարդիկ երկար տարիներ երկրպագում էին Աստծուն՝ Իբրահիմի ուսմունքով։

Այնուհետ մարդկանց հավատքը շեղվեց, և Արաբական թերակղզին  նմանվեց աշխարհի այլ վայրերին, որտեղ տարածվեցին բազմաստվածությունը՝ կուռքերի պաշտամունքը, աղջիկների կենդանի թաղումը, կանանց հանդեպ անարդարությունը, սուտ վկայությունը, գինու օգտագործումը, անառակությունները, որբերի ունեցվածքի հափշտակումը և տոկոսով փող տալը...

Այստեղ և այս հասարակական միջավայրում է ծնվել Մուհամմադ առաքյալը՝ Աբդուլլահի որդին, Իբրահիմի որդի Իսմաիլի սերունդներից,

(Խաղաղություն նրանց) 571 թվականին։ Նրա հայրը մահացել էր նրա ծննդից առաջ, իսկ մայրը՝ երբ նա ընդամենը վեց տարեկան էր։ Նրա խնամքով զբաղվել է քեռին՝ Աբու Թալիբը։ Նա մեծացել է որբությամբ, ապրելով չքավորության մեջ և իր աշխատանքով է ապահովել իր ապրուստը։

2-Օրհնյալ ամուսնությունը օրհնյալ տիկնոջ հետ։

Երբ նա դարձավ քսանհինգ տարեկան, ամուսնացավ Մեքքայի մեծարելի կանանցից մեկի՝ Խադիջա բինթ Խուվեյլիդի հետ (Ալլահի գոհությունը թող լինի նրա վրա)։ Նրանց ամուսնությունից նա ունեցավ չորս դուստր և երկու որդի, սակայն որդիները մահացան մանկության տարիքում։ Նրա վերաբերմունքը կնոջ և ընտանիքի նկատմամբ լի էր քնքշությամբ ու սիրով։ Դրա համար էլ Խադիջան շատ էր սիրում նրան, իսկ նա՝ նրան։ Նա չէր մոռանում Խադիջային անգամ նրա մահից տարիներ անց. մորթում էր ոչխար և միսը բաժանում Խադիջայի ընկերուհիներին՝ նրան հարգելու և նրա սիրո հիշատակը պահելու համար։

3- Աստվածային հայտնության սկիզբը։

Աստծու կողմից ստեղծված օրվանից Մուհամմադ մարգարեն

( Ալլահի օրհնությունը եւ խաղաղությունը նրան) օժտված էր վեհ բարոյականությամբ։ Նրա ժամանակակիցները նրան անվանում էին «ճշմարիտ և վստահելի»։ Նա մասնակցում էր բարի ու պատվական գործերին , սակայն ատում էր կռապաշտության երևույթները և չէր մասնակցում դրանց:

Երբ նա Մեքքայում էր և դարձավ քառասուն տարեկան, Ալլահը նրան ընտրեց որպես մարգարե։ Այդ ժամանակ նրա մոտ եկավ հրեշտակ Ջիբրայիլը (խաղաղություն նրա), բերելով նրան Կուռանի (Ղուրանի) առաջին հայտնությունը եւ դա Բարձրյալի խոսքն է`

﴿اقْرَأْ بِاسْمِ رَبِّكَ الَّذِي خَلَقَ 1 خَلَقَ الْإِنسَانَ مِنْ عَلَقٍ 2 اقْرَأْ وَرَبُّكَ الْأَكْرَمُ3 الَّذِي عَلَّمَ بِالْقَلَمِ 4 عَلَّمَ الْإِنسَانَ مَا لَمْ يَعْلَمْ 5

(Կարդա քո Տիրոջ անունով, Ով ստեղծեց (1)

Նա մարդուն ստեղծեց արյան կպչուն հյուսվածքից։ (2)

Կարդա՛, քանզի քո Տերը մեծահոգի ու վեհաշուք է։(3)

Նա՝ ով [մարդուն] գրել սովորեցրեց գրիչի միջոցով։(4)

Նա մարդուն սովորեցրեց այն, ինչ նա չգիտե։

(5)

[Սուրա «Ալ-Ալաք» — 1-5-րդ այաթները։]

Նա մոտեցավ իր կնոջը՝ Խադիջային (Ալլահը թող գոհ լինի նրանից), սիրտը դողում էր, ու պատմեց նրան տեսածը։ Նա հանգստացրեց նրան և տարավ իր հորեղբոր որդու՝ Վարաքա իբն Նաուֆալի մոտ, ով քրիստոնյա էր դարձել ու կարդացել էր Թորան ու Ավետարանը։ Խադիջան ասաց. «Հորեղբորս որդի, լսիր քո եղբորորդուն»։ Վարաքան հարցրեց. «Ի՞նչ ես տեսել, եղբորորդիս»։ Մարգարեն

(Ալլահի խաղաղությունը եւ օրհնությունը նրան), պատմեց պատահածը։ Վարաքան ասաց.

«Սա այն Նամուսն է (հրեշտակը), որին Ալլահը իջեցրել էր (ուղարկել էր) Մուսային (Մովսեսին)։

Ո՜վ երանի ես երիտասարդ լինեի, ու դեռ կենդանի՝ երբ քո ազգը քեզ դուրս մղի»։

Նա զարմացած ասաց.

«Նրանք ինձ դուրս կվանե՞ն»։

Նա պատասխանեց. «Այո, ոչ ոք չի եկել նման բանով առանց թշնամանքի հանդիպելու։ Եթե ես հասնեմ այդ օրվան, ապա անկասկած քեզ ուժով կաջակցեմ»։

Մեքքայում

Կուռանի

(Ղուրանի) հայտնությունները աստիճանաբար իջվում էին նրան:

Ջիբրիլը (Գաբրիել հրեշտակը` խաղաղություն նրան) իջեցնում էր դրանք բոլոր աշխարհների Տիրոջ կողմից՝ բերելով նաև առաքելության մանրամասնությունները։

Նա անդադար իր ժողովրդին կոչ էր անում իսլամին, սակայն վերջիններս մերժեցին նրան, թշնամացան, և նրան փոխարեն մեծ հարստություն ու թագավորություն առաջարկեցին, որպեսզի նա հրաժարվի իր առաքելությունից։ Սակայն նա ոչինչ չընդունեց։ Եվ նրան, ինչպես նախորդ մարգարեներին, անվանեցին՝ «կախարդ», «ստախոս», «ստեղծագործող»։ Նրանք ճնշեցին նրան, հարձակվեցին նրա պատվավոր մարմնի վրա և հալածեցին նրա հետևորդներին։

Ալլահի Առաքյալը

(Ալլահի խաղաղությունը եւ օրհնությունը նրան) Մեքքայում շարունակում էր իր առաքելությունը՝ կոչ անելով մարդկանց դեպի Ալլահը։ Նա այցելում էր հաջջի սեզոնը և արաբական սեզոնային շուկաները` հանդիպելով մարդկանց և ներկայացնում էր նրանց իսլամի ուղերձը։ Նա ոչ մի աշխարհիկ հաճույքով կամ էլ ղեկավարությամբ չէր գայթակղում,

ոչ էլ սպառնում էր սրով, քանզի նա ո՛չ իշխանություն ուներ, ո՛չ էլ թագավոր էր։ Իր քարոզչության առաջին իսկ օրերից նա հայտարարեց մարտահրավեր՝ թող ներկայացնեն մի գիրք, նման այն Վեհ Կուռանին, որ բերել է ինքը։ Եվ շարունակեց այդ մարտահրավերը՝ դիմակայելով ընդդիմախոսներին, մինչեւ նրան հավատացին բարեպաշտ ու հարգարժան սահաբիները

(Հետեւորդները`թող Ալլահը գոհ լինի բոլորից)։

Մեքքայում Ալլահը պատվեց նրան մեծ նշանով՝ Իսրայի միջոցով դեպի Բեյթ ալ-Մակդիս տեղափոխելով, ապա վերամբարձեց նրան երկինք։ Հայտնի է, որ Ալլահը երկինք է վերամբարձել նաև մարգարե Եղիային և Մեսիային (Հիսուսին` խաղաղություն նրանց), ինչպես նշվում է մուսուլմանների (մահմեդականների) և քրիստոնյաների մոտ։

Մարգարե Մուհամմադը

( Ալլահի խաղաղությունը եւ օրհնությունը նրան) երկնքում Աստծուց ստացավ նամազի

(պարտադիր աղոթքի) հրամանը՝ հենց այն նամազը, որը մուսուլմանները կատարում են օրը հինգ անգամ։ Իսկ Մեքքա քաղաքում տեղի ունեցավ մեկ այլ մեծ նշան՝ լուսնի բաժանումը, որը տեսան նույնիսկ բազմաստվածները։

Քուրեյշի անհավատները գործադրեցին բոլոր միջոցները՝ մարդկանց նրանից հեռացնելու համար՝ խորամանկությամբ և ատելությամբ՝ վնասելու և վանելու նրան։ Նրանք համառորեն պահանջում էին նշաններ և օգնություն էին խնդրում հրեաներից, որպեսզի նրանք տրամադրեն ապացույցներ՝ նրան հակաճառելու և մարդկանց մոլորեցնելու համար։

Երբ Քուրեյշի անհավատների հալածանքները շարունակվեցին, մարգարեն (Ալլահի խաղաղությունը եւ օրհնությունը նրան) թույլ տվեց մուսուլմաններին հիջրա (տեղափոխություն) կատարել դեպի Հաբաշա։ Ասաց. «Այնտեղ մի արդար թագավոր կա, ում մոտ ոչ ոք անարդարության չի ենթարկվում»։ Նա քրիստոնյա թագավոր էր։ Մուսուլմաններից երկու խմբեր հիջրա կատարեցին։ Երբ նրանք հասան Հաբաշա, ներկայացրին Նաջաշի թագավորին այն կրոնը, որով եկել էր մարգարե Մուհամմադը ﷺ։ Նա ընդունեց Իսլամը և ասաց. «Ալլահով եմ երդվում, սա ու այն, ինչով եկել էր Մուսան (խաղաղություն նրան)՝ դուրս են գալիս նույն լույսի աղբյուրից»։ Իսկ այդ ընթացքում նրա ժողովրդի հալածանքները շարունակվեցին նրա ու նրա հետեւորդների դեմ։

Այն ժամանակ, երբ ուխտագնացության սեզոնն էր, որոշ անձինք, ովքեր եկել էին Մեդինայից, հավատք ընդունեցին մարգարե Մուհամմադի ﷺ հետ և նրան հավատարմության երդում տվեցին՝ իսլամի և աջակցելու համար, երբ նա տեղափոխվեր իրենց քաղաքը՝ որը հայտնի էր որպես Յասրիբ։ Մարգարեն ﷺ թույլ տվեց նրանց, ովքեր դեռ Մեքքայում էին, հիջրա կատարել դեպի Մեդինա։ Նրանք հիջրա կատարեցին, և իսլամը տարածվեց Մեդինայում այնքան, որ ոչ մի տուն չմնաց, որի մեջ իսլամը չմտներ։

Ավարտելով իր տասներեք տարվա կոչն Աստծուն Մեքքա քաղաքում՝ Մուհամմադ Մարգարեն (Ալլահի խաղաղությունը եւ օրհնությունը նրան) ստացավ Ալլահի հրամանը՝ տեղափոխվելու Մեդինա։ Նա

տեղափոխվեց այնտեղ եւ

շարունակեց իր սրբազան առաքելությունը՝աստիճանաբար բացահայտելով Իսլամի պատվիրանները։ Այդ ընթացքում նա սկսեց ուղարկել դեսպաններ՝ ուղերձներով տարբեր առաջնորդների և թագավորների՝ նրանց հավատքի կոչ անելու նպատակով։ Նրանց թվում էին Հռոմի կայսրը, Պարսկաստանի թագավորը և Եգիպտոսի կառավարիչը։

Մեդինայում տեղի ունեցավ արևի խավարում, և ժողովուրդը շփոթության մեջ ընկավ։ Դա համընկավ մարգարեի որդի Իբրահիմի մահվան օրվա հետ։ Մարդիկ ասացին․ «Արևը խավարեց Իբրահիմի մահվան պատճառով»։ Բայց Մարգարեն (Ալլահի խաղաղությունը եւ օրհնությունը նրան) ասաց․

(إِنَّ الشَّمْسَ وَالْقَمَرَ لَا يَكْسِفَانِ لِمَوْتِ أَحَدٍ، وَلَا لِحَيَاتِهِ، وَلَكِنَّهُمَا مِنْ آيَاتِ اللهِ يُخَوِّفُ اللهُ بِهِمَا عِبَادَهُ).

«Արևն ու լուսինը չեն խավարում ոչ մեկի մահվան կամ ծննդյան պատճառով։ Դրանք Ալլահի նշաններից են, որոնց միջոցով Նա վախ է ներշնչում Իր ծառաներին»1,

Եթե Մարգարեն Մուհամմադը

(Ալլահի խաղաղությունը եւ օրհնությունը նրան)

սուտ մարգարե լիներ և հնարովի, ապա նա անպայման կօգտվեր առիթից՝ ահաբեկելու իր մերժողներին։ Նա կասեր՝ «Արևը խավարեց իմ որդու մահվան պատճառով, ապա ինչ պիտի լինի նրանց հետ, ովքեր ինձ հերքում են»։

Մարգարեն (խաղաղություն եւ օրհնություն նրան) իր Տիրոջ կողմից զարդարվել էր բարոյականության կատարելությամբ։ Ալլահը նրան նկարագրել է այս խոսքերով.

﴿وَإِنَّكَ لَعَلَىٰ خُلُقٍ عَظِيمٍ 4

«Ամենայն ճշմարտությամբ, դու մեծ բարոյականություն ունես»:

[Սուրա Ալ-Քալամ , 4-րդ այաթ]

Նա օժտված էր բոլոր բարի վարքագծերով՝ ճշմարտախոսությամբ, անկեղծությամբ, քաջությամբ, արդարությամբ, հավատարմությամբ՝ նույնիսկ թշնամիների հանդեպ, առատաձեռնությամբ։ Նա սիրում էր ողորմություն տալ աղքատներին, կարիքավորներին, այրիներին ու թույլերին, ջանում էր առաջնորդել նրանց դեպի ճշմարիտ ուղին , նրանց հանդեպ ողորմած ու խոնարհ էր։ Մինչև այն աստիճան, որ մի օտար մարդ գալիս էր փնտրելու Մարգարեին (խաղաղություն եւ օրհնություն նրան) և հարցնում էր հետեւորդներին, որոնք նրա կողքին էին, բայց նրան չէին տարբերում, և նա ասում էր՝ «Ո՞վ է ձեզանից Մուհամմադը»։

Նրա կենսակերպը բարության և ազնվության իրական օրինակ էր բոլորի հանդեպ՝ թշնամու և բարեկամի, մերձավորի և հեռավորի, տարիքով մեծի և փոքրի, տղամարդու և կնոջ, ինչպես նաև կենդանիների ու թռչունների հանդեպ:

Եվ երբ Ալլահը ամբողջացրեց նրա միջոցով կրոնն ու մարգարեն

(Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը նրան), իր առաքելությունը կատարյալ կերպով ավարտին հասցրեց, նա մահացավ 63 տարեկանում. որից 40 տարին մինչ մարգարեության կոչումը, իսկ 23 տարին՝ որպես մարգարե և առաքյալ։

Նա թաղվեց Մեդինայի օրհնյալ հողում (Ալլահի օրհնությունը եւ խաղաղությունը նրան)։ Իրենից հետո նա ոչ մի հարստություն չթողեց՝ բացի իր սպիտակ էշից, որին նստում էր, և մի հողակտորից, որը որպես ողորմություն նվիրել էր ճամփորդողներին։2

Նրան հավատացողներն ու հետևողները բազմահազար էին։ Նրա հետ վերջին ուխտագնացության՝ Հաջի ժամանակ, մասնակցեց ավելի քան հարյուր հազար մարդ՝ երեք ամիս առաջ իր մահից։ Սա, թերևս, Իսլամի պահպանման և տարածման խորհրդավոր պատճառներից մեկն է։ Նրա ուղկիցները, ում նա դաստիարակել էր իսլամի սկզբունքներով, լավագույն մարդիկ էին՝ արդարամիտ, խոնարհ, աստվածավախ, հավատարիմ ու ամբողջությամբ նվիրված իրենց կրոնին։

Նրա ուղեկիցներից ամենաբարոյականներն ու հավատարիմները՝ հավատքի խորությամբ, գիտությամբ, գործերով, անկեղծությամբ, վստահությամբ, խիզախությամբ ու մեծահոգությամբ, եղել են Աբու Բաքր աս-Սիդդիկը, Ումար իբն ալ-Խաթթաբը, Ուսման իբն Աֆֆանը և Ալի իբն Աբու Տալիբը՝ թող Ալլահը բոլորից գոհ լինի։ Նրանք առաջիններից էին, ովքեր հավատացին նրան ու հաստատուն կանգնեցին նրա կողքին։ Նրանք դարձան առաջնորդները նրա մահից հետո՝ կրելով կրոնի դրոշը։ Բայց նրանցից ոչ մեկը չուներ մարգարեությանը հատուկ հատկություններ, և մարգարեն նրանց առանձնահատուկ չէր դարձրել մյուս ուղեկիցներից։

Ալլահը պահպանեց նրա (Մարգարեի ﷺ) բերած Գիրքը, նրա Սուննան, կենսագրությունը, խոսքերն ու գործերը՝ այն լեզվով, որով նա խոսում էր: Պատմության ընթացքում ոչ մի կենսագրություն չի պահպանվել այնպես, ինչպես պահպանվել է նրա (Մարգարեի` Ալլահի օրհնությունը եւ խաղաղությունը նրան) կենսագրությունը: Մինչեւ իսկ պահպանվել է, թե ինչպես էր նա քնում, ուտում, խմում եւ ծիծաղում:

Ինչպե՞ս էր նա վարվում իր ընտանիքի անդամների հետ իր տանը:

Նրա կյանքի բոլոր պահերը պահպանված ու գրի են առնված նրա կենսագրության մեջ։ Նա մարդ է և առաքյալ, չունի աստվածային հատկություններ։ Ինքն իրեն ոչ օգուտ, ոչ վնաս տալու կարողություն չունի։

4 — Նրա առաքելությունը։

Ալլահը ուղարկեց Մուհամմադ մարգարեին ﷺ այն ժամանակ, երբ բազմաստվածությունն ու անհավատությունը և տգիտությունը պատել էին ողջ աշխարհը։ Երկրի վրա այլևս ոչ ոք չէր երկրպագում Ալլահին՝ առանց Նրան մասնակից դարձնելու, բացի մի քանի մնացորդներից՝ Գրքի մարդկանցից։ Ուստի Ալլահը ուղարկեց Իր Մարգարեին՝ Մուհամմադին ﷺ՝ որպես վերջին մարգարե։ Նա ուղարկվեց ուղու և ճշմարիտ դավանության հետ՝ բոլոր մարդկանց համար, որպեսզի գերիշխի ողջ դավանությունների վրա և դուրս բերի մարդկանց բազմաստվածության, անհավատության ու տգիտության խավարից դեպի միաստվածության ու հավատքի լույսը։ Նրա առաքելությունը լրացնում է նախորդ մարգարեների առաքելությունները։ Խաղաղություն ու օրհնություն նրանց բոլորին։

Նա՝ Մուհամմադ մարգարեն ﷺ, քարոզում էր դեպի այն նույն ճշմարտությունը, որին կոչ են արել բոլոր մարգարեներն ու առաքյալները (Խաղաղություն նրանց)՝ Նոյը, Աբրահամը, Մովսեսը, Սողոմոնը, Դավիթը և Հիսուսը. հավատալ, որ Տեր ու Ստեղծողը՝ Ալլահն է, ով կյանք է տալիս և մահ է բերում, Նա է, որ ապահովում է մարդկանց ու տնօրինում է աշխարհի բոլոր գործերը։ Նա է Իրական Արքան՝ Մեծ Ողորմածը։ Նա է ստեղծել այս ամբողջ տիեզերքը՝ և այն, ինչ մեր աչքերին հասանելի է, և այն, ինչ թաքնված է։ Ամեն ինչ, բացի Ալլահից, ստեղծված է Իր կողմից։

Մարգարեն ﷺ կոչ արեց մերժել բոլոր կեղծ պաշտամունքները և երկրպագել միայն Ալլահին՝ Առաքելությամբ ուղեցույց դարձնելով մաքուր միաստվածությունը։ Նա առավելագույն հստակությամբ բացատրեց, որ Ալլահը Միակն է, և Նրա հետ չի կիսվում ո՛չ երկրպագությունը, ո՛չ իշխանությունը, ո՛չ արարչությունը, ո՛չ էլ կառավարման իշխանությունը։ Նա հայտնեց, որ Ալլահը Սուրբ է՝ Ոչ ծնող, ոչ ծնված, և չկա ոչ մեկը, որ լինի Նրան համարժեք կամ նման։ Նա չի լինում Իր արարածների մեջ և երբեք չի մարմնավորվում որևէ բանում։

Մարգարեն ﷺ ուսուցանեց հավատալ երկնային Գրքերին՝ այդ թվում՝ Իբրահիմի ու Մուսայի

(խաղություն նրանց) սուրբ թերթերին, ինչպես նաև Թորային, Զաբուրին ու Ավետարանին։ Նա նաև կոչ արեց հավատալ բոլոր մարգարեներին (խաղաղություն նրանց)՝ առանց բացառության։ Նա հստակ ասաց, որ ով մեկ մարգարեի ճշմարտությունն է հերքում, ուրեմն իրականում հերքում է բոլոր մարգարեներին և հայտնվում անհավատության մեջ։

Նա ավետեց ողջ մարդկությանը Ալլահի ողորմության մասին՝ հաստատելով, որ հենց Ալլահն է, ով հոգ է տանում նրանց համար այս աշխարիկ կյանքում։ Նա է՝ Բարեգութ և Ողորմած Տերը։ Միայն Նա է լինելու այն օրը Հաշվետու, երբ Ալլահը հարություն կտա բոլորին գերեզմանից։ Նա է, ով վարձահատույց է լինում հավատացյալներին իրենց բարեպաշտ գործերի դիմաց՝ տասնապատիկ վարձքով, իսկ մեղքերի՝ մեկ առ մեկ։ Հավատացյալներին սպասում է հավերժական երջանկությունը վերջին կյանքում։ Իսկ ով անհավատ մնաց և մեղքեր գործեց՝ կստանա իր արժանապատիվ պատիժը թե՛ այս կյանքում, և թե՛ հավիտենության մեջ։

Մարգարե Մուհամմադը ﷺ իր առաքելության ընթացքում երբեք չփառաբանեց իր ցեղային պատկանելությունը, հայրենիքը կամ նույնիսկ սեփական մեծարելի անձը։ Կուռանի էջերում առավել հաճախ հիշատակվում են Նոյը, Աբրահամը, Մովսեսը և Հիսուսը ( խաղաղություն նրանց), քան ինքն՝ Մուհամմադը ﷺ։ Նաև ոչ մի տեղ Կուռանում չի նշվում նրա մայրիկի կամ կանանց անունները։ Մինչդեռ Մովսեսի մայրը հիշատակվում է մի քանի անգամ, իսկ Մարյամը (խաղացություն նրան)՝ եռեսունհինգ անգամ։

Մարգարե Մուհամմադը ﷺ ազատ է եղել ամեն տեսակ սխալից, որը հակասում է շարիաթին, ողջախոհ բանականությանը, բնական մաքրությանը կամ բարոյական բարձր արժեքներին։ Մարգարեներն (խաղաղություն նրանց) անմեղ են այն ամենում, ինչով նրանք Աստծո ուղերձն են փոխանցում։ Նրանք հատուկ ուղարկվածներ են՝ մարդկանց հղելու երկնային հրահանգները։ Սակայն նրանք չեն կիսում ոչ մի աստվածային հատկություն և արժանիք՝ երկրպագության․ նրանք մարդիկ են, ինչպես մյուս մարդիկ, սակայն Աստծո կողմից ընտրված՝ Նրա հայտնությունն ստանալու համար։

Մուհամմադ մարգարեի ﷺ ուղերձի աստվածային լինելու ամենապարզ ապացույցներից մեկն այն է, որ այն մինչ օրս մնացել է անփոփոխ՝ ինչպես եղել է նրա օրոք։ Աշխարհում ավելի քան միլիարդ մուսուլման շարունակում է հետևել դրան և կատարել նրա պահանջները՝ աղոթք, զաքաթ, պահք, ուխտագնացություն և այլն՝ առանց որևէ աղավաղման։

5․ Նրա մարգարեության նշանները, նշանավոր վկայությունները և ապացույցները

Ալլահը Իր մարգարեներին զորացրել է նշաններով, որոնք ճշմարիտ կերպով վկայում են նրանց մարգարեության մասին և հանդես են գալիս որպես անհերքելի ապացույցներ նրանց առաքելության օգտին։ Ամեն մարգարե ստացել է հրաշքներն ու նշանները, որոնք բավարար էին, որ մարդկությունը ընդուներ ճշմարտությունը։ Իսկ Մարգարե Մուհամմադին ﷺ տրված նշանները՝ գերազանցում են բոլորին՝ ամենափառավորը՝ Կուռանն է, որը մնում է որպես կենդանի նշան մինչև Վերջին օրը։ Նա արժանացել է նաև մեծահրաշ ու վսեմ այլ նշանների։ Նրա ստացած նշանները բազմաթիվ են, որոնցից մի քանիսը հետևյալն են․

— Իսրայի և Մի'րաջի հրաշքը՝ մարգարեի գիշերային երկնային ճամփորդությունը,

— Լուսնի պառակտման հրաշքը,

— Եվ մի քանի անգամ տեղի ունեցած անձրևի իջեցումը այն բանից հետո, երբ մարգարեն ﷺ աղոթեց իր Տիրոջը, որպեսզի Ալլահը անձրև շնորհի մարդկանց, որոնք կտրվել էին ջրից երաշտի պատճառով։

— Քիչ քանակությամբ ուտելիքի և ջրի առատացման հրաշքը, երբ փոքր քանակից սնվում ու խմում էին մեծաթիվ մարդիկ։

— Անցած ժամանակների անտեսանելի բաների մասին նրա գիտելիքը, որոնց մանրամասները հայտնի չէին ոչ ոքի, բայց Ալլահն էր հայտնում նրան՝ ինչպես մարգարեների

(Խաղաղություն նրանց) պատմությունները իրենց ժողովուրդների հետ, կամ Քարայրի երիտասարդների պատմությունը։

— Նա նաև հաղորդում էր ապագայի անտեսանելի իրադարձությունների մասին, որոնք իրականում կատարվեցին ավելի ուշ՝ ըստ այն տեղեկության, որն Ալլահն էր հայտնում նրան։ Օրինակ՝ կրակը, որը դուրս եկավ Հիջազի երկրից, և որի լույսը տեսան մարդիկ անգամ Շամում, ինչպես նաև մարդկանց մրցակցությունը բարձր շինությունների կառուցման մեջ։

— Եվ Ալլահի պահպանը նրա նկատմամբ՝ երբ Նա լիովին հսկում ու պաշտպանում էր նրան մարդկանց վնասից։

— Նրա կողմից իր ուղեկիցներին տրված խոստումների իրականացումը, ինչպես, օրինակ, այն խոսքերը, որոնք ասել էր նրանց․

(لَتُفْتَحَنَّ عَلَيْكُمْ فَارِسُ وَالرُّومُ، وَلَتُنْفَقَنَّ كُنُوزَهُمَا فِي سَبِيلِ اللَّهِ).

«Դուք անպայմանորեն կգրավեք Պարսկաստանն ու Հռոմը, և նրանց գանձերը կծախսվեն Ալլահի ճանապարհին»։

— Եվ Ալլահի կողմից նրա զորացումն հրեշտակների միջոցով։

— Մարգարեների (խաղաղություն նրանց) ավետիսը իրենց ժողովուրդներին Մուհամմադ մարգարեի ﷺ գալստյան մասին։ Նրանցից, ովքեր ավետել էին նրա մարգարեությունը, եղել են Մովսեսը, Դավիթը, Սողոմոնը, Հիսուսը (խաղաղություն նրանց) և ուրիշներ՝ Իսրայելի զավակների մարգարեներից։

— Ինչպես նաև՝ բանականության ապացույցներով ու խորը առակներով3, որոնք ընդունելի են մաքուր ու ողջախոհ մտքի համար։

Այս նշանները, ապացույցներն ու բանականության օրինակները ցրված են ողջ Կուռանում և Մարգարեի ﷺ սուննայում։ Դրանք այնքան բազմաթիվ են, որ հնարավոր չէ բոլորը թվարկել։ Իսկ ով ցանկանում է խորությամբ ծանոթանալ դրանց, թող ուսումնասիրի Կուռանը, սուննայի գրքերն ու Մարգարեի ﷺ կենսագրությունը՝ քանի որ հենց այնտեղ է հաստատ ու անսասան ճշմարտությունը այս նշանների մասին։

Եվ եթե այս մեծանաշուք նշանները տեղի չունենային, ապա նրա հակառակորդները՝ Քուրեյշի անհավատները, ինչպես նաև հրեաներն ու քրիստոնյաները, ովքեր ապրում էին Արաբական թերակղզում, հաստատ կօգտվեին այդ հնարավորությունից՝ որպեսզի նրան ստախոս ներկայացնեն և մարդկանց զգուշացնեն նրանից։

Կուռանը այն գիրքն է, որը Ալլահը իջեցրել է Մուհամմադ մարգարեին ﷺ որպես հայտնություն։ Այն աշխարհի Տիրոջ խոսքն է։ Ալլահը մարտահրավեր է նետել մարդկանց ու ջիներին՝ ստեղծել մի նման գիրք կամ գոնե մի սուրա նրա նման։ Այդ մարտահրավերն ուժի մեջ է մինչև այսօր։ Կուռանը պատասխան է տալիս այն բազում կարևոր հարցերին, որոնց շուրջ միլիոնավոր մարդիկ մոլորվել են։ Այս վեհ Գիրքը մինչ այսօր պահպանվել է հենց այն արաբերենով, որով իջեցվել է՝ առանց որևէ տառի կորստի։ Այն տպագրված է, տարածված և վկայում է իր աստվածային աղբյուրի մասին։ Կուռանը ամենավեհ գիրքն է, որ երբևէ իջեցվել է մարդկությանը՝ արժանի ընթերցման կամ առնվազն՝ իր իմաստների թարգմանության ընթերցման։ Իսկ ով չի ճանաչել այս Գիրքը և չի հավատացել դրան, նա զրկվել է ամեն բարիքից։

Ինչպես նաև Մուհամմադ մարգարեի ﷺ սուննան, ուղեցույցն ու կենսագրությունը պահպանվել են ու փոխանցվել վստահելի հավաստի փոխանցողների շղթայով։ Այն տպագրված է արաբերենով՝ այն լեզվով, որով խոսել է մարգարեն ﷺ, այնպես, ասես նա ապրում է մեր մեջ։ Սուննան թարգմանված է նաև բազմաթիվ լեզուներով։ Կուռանն ու մարգարեի ﷺ սուննան միասին կազմում են իսլամական օրենքի և հավատքի միակ հավաստի աղբյուրը։

6․ Շարիաթը, որը բերել է Մուհամմադ մարգարեն ﷺ

Մուհամմադ մարգարեի ﷺ բերած շարիաթը՝ իսլամի օրենսդրություննն է։ Այն աստվածային օրենքների ու երկնային ուղերձների վերջին օղակն է։ Իր հիմքերում այս շարիաթը համահունչ է նախորդ մարգարեների ուսմունքներին, նույնիսկ եթե դրանց կիրառման ձևերն ու մանրամասները տարբեր են։

Այն կատարյալ շարիաթ է՝ հարմար բոլոր ժամանակների և բոլոր վայրերի համար։ Այն ապահովում է մարդկանց թե՛ կրոնական, թե՛ աշխարհիկ բարօրությունը։ Այս շարիաթում ամփոփված են բոլոր այն երկրպաշտ գործողությունները, որոնք պարտադիր են մարդկանց՝ իրենց Տիրոջ՝ աշխարհի Տիրակալի հանդեպ, ինչպես՝ նամազը և զաքաթը։ Այն նաև մանրամասնորեն բացատրում է տնտեսական, ֆինանսական, սոցիալական, քաղաքական, ռազմական և բնապահպանական հարցերում թույլատրելիի և արգելվածի սահմանները, ինչպես նաև կյանքի և հանդերձյալ աշխարհի հետ կապված մարդու բոլոր կարիքները։

Այս Շարիաթը պաշտպանում է մարդկանց դավանանքները, արյունը, պատիվը, ունեցվածքը, բանականությունը և սերունդը։ Այն ներառում է բոլոր առաքինությունները և բարին, զգուշացնում է ամեն տեսակ անբարոյությունից և չարից։ Կոչ է անում մարդկային արժանապատվության, չափավորության, արդարության, անկեղծության, մաքրության, կատարելության և սիրո։ Կոչ է անում բարին սիրել մարդկանց համար, արգելում է արյունահեղությունը, պաշտպանում է հայրենիքի անվտանգությունը, և արգելում է մարդկանց ահաբեկելը կամ վախեցնելը անարդար կերպով։

БггггՄարգարե Մուհամմադը ﷺ պատերազմ էր մղում բոլոր ձևերի և տեսակի բռնության ու ապականության դեմ, ինչպես նաև սնահավատության, մեկուսացման և վանականության դեմ։

Մարգարե Մուհամմադը ﷺ պարզաբանեց, որ Ալլահը պատվել է մարդուն՝ լինի նա տղամարդ կամ կին, և նրան լիարժեք իրավունքներ է շնորհել։ Նա մարդուն դարձրել է պատասխանատու իր բոլոր ընտրությունների, արարքների և վարքագծի համար, պարտավորեցնելով նրան պատասխան տալ ցանկացած արարքի համար, որը վնաս է պատճառում իրեն կամ մյուսներին։

Շարիաթում տղամարդն ու կինը հավասար են հավատքի, պատասխանատվության, հատուցման և վարձատրության առումով։ Իսկ կանանց՝ որպես մայր, կին, դուստր և քույր, այս դավանանքի մեջ հատկացված է հատուկ հոգածություն և արժեւորում։

Շարիաթը, որով եկել է մարգարե Մուհամմադը ﷺ, հաստատել է բանականության պահպանման կարևորությունը և արգելել է այն ամենը, ինչը վնասում է դրան՝ ինչպես, օրինակ, ոգելից խմիչքների օգտագործումը։ Իսլամը դավանանքը համարում է լույս, որը լուսավորում է բանականության ճանապարհը, որպեսզի մարդը երկրպագի իր Տիրոջը՝ գիտակցությամբ և իմացությամբ։

Իսլամական շարիաթը բարձրացրել է բանականության արժեքը, այն դարձնելով կրոնական պարտավորությունների հիմք, և ազատագրել է այն սնահավատության ու կուռքապաշտության կապանքներից։

Իսլամի շարիաթը մեծարում է ճշմարիտ գիտությունը և խրախուսում է անկողմնակալ գիտական ուսումնասիրությունը՝ զերծ կրքոտ կողմնակալությունից։ Այն կոչ է անում մտածել և խորհել ինչպես սեփական անձի, այնպես էլ տիեզերքի մասին։ Գիտական ճշգրիտ արդյունքները երբեք չեն հակասում այն ամենին, ինչով եկել է մարգարե Մուհամմադը ﷺ։

Իսլամական շարիաթում չկա որևէ խտրականություն մարդկանց որևէ սեռի կամ խմբի նկատմամբ։ Այն չի գերադասում մեկ ազգին մյուսից: Բոլոր մարդիկ Աստծո օրենքի առաջ հավասար են, քանզի բոլորի ծագումն էլ նույնն է։ Չկա առավելություն մի սեռի կամ ազգի նկատմամբ, բացի աստվածավախությունից։

Մարգարե Մուհամմադը ﷺ տեղեկացրել է, որ յուրաքանչյուր մարդ ծնվում է մաքուր բնությամբ՝ ֆիտրայով։ Եվ մարդկության մեջ չկա ոչ ոք, ով աշխարհ է գալիս մեղավոր կամ կրելով ուրիշի մեղքի ժառանգությունը։

Իսլամի շարիաթում Ալլահը սահմանել է ապաշխարության դուռը։ Ապաշխարությունը նշանակում է՝ մարդու վերադարձը դեպի իր Տերը,մեղքից հրաժարումը և զղջումը։ Իսլամը ջնջում է նախորդ մեղքերը, և անկեղծ ապաշխարությունը վերացնում է այն ամենը, ինչ եղել է առաջ։

Իսլամում անհրաժեշտ չէ խոստովանել մեղքերը որևէ մարդու առաջ, քանզի մարդու և Ալլահի միջև կապը ուղիղ է՝ առանց միջնորդների։ Իսլամը արգելում է մարդկանց դարձնել աստվածներ կամ տալ նրանց ինչ-որ ձևով Աստծուն հատուկ հատկություններ՝ Ռուբուբիյայից կամ Ուլուհիյայից։

Մարգարե Մուհամմադի ﷺ բերած շարիաթը (օրենսդրությունը) չեղարկել է նրանից առաջ եղած բոլոր շարիաթները։ Քանի որ Իսլամի շարիաթը, որով եկել է Մուհամմադ մարգարեն ﷺ, Ալլահից իջեցված վերջին դիվին ուղերձն է մինչև Վերջին Դատաստանի օրը։ Այն ուղարկված է ողջ մարդկությանը՝ որպես համընդհանուր ուղեցույց, ուստի բնական է, որ այն չեղարկել է նախկին բոլոր կրոնական օրենքները, ինչպես նախորդները նույնպես միմյանց էին փոխարինում։

Ալլահը չի ընդունում որևէ այլ շարիաթ, բացի Իսլամի շարիաթից, և որևէ այլ դավանանք չի ընդունի, բացի Իսլամից, որով եկել է Մուհամմադ մարգարեն ﷺ։ Եվ ով դավանի որևէ այլ կրոն, բացի Իսլամից, նրանից դա չի ընդունվի։

Իսկ ով ցանկանում է իմանալ այս շարիաթի մանրամասները, թող որոնի դրանք վստահելի գրքերում, որոնք ներկայացնում են Իսլամի իսկական էությունը։

Իսլամի շարիաթի նպատակը, ինչպես նաև բոլոր երկնային հայտնությունների նպատակը, այն է, որ ճշմարիտ հավատը բարձրացնի մարդուն և դարձնի նրան լիովին Ալլահին նվիրված ծառա՝ ազատելով նրան մարդկանց,

նյութական աշխարհի կամ սնահավատության գերությունից։

Իսլամի շարիաթը համապատասխանում է բոլոր ժամանակներին ու վայրերին։ Այն չունի որևէ հակասություն մարդու իրական շահերի հետ, քանզի այն իջեցված է Աստծուց՝ Նրանից, ով լիովին գիտե մարդկության կարիքները։ Մարդիկ կարիք ունեն արդար ու ճշմարիտ օրենքի, որը չունի ներքին հակասություններ, ուղղված է բարու հաստատմանը, և որն ստեղծված չէ մարդկանց կողմից, այլ իջեցված է Աստծուց։ Այդ շարիաթը մոլորությունից դեպի ճշմարտություն առաջնորդող ուղի է։ Երբ մարդիկ դիմում են դրան որպես դատավորի, նրանց գործերն կարգավորվում են, և նրանք փրկվում են միմյանց նկատմամբ անարդարությունից։

7. Իր հակառակորդների դիրքորոշումը նրա նկատմամբ՝ վկայություն ի օգուտ իրեն։

Ամեն մարգարե, անկասկած, ունեցել է թշնամիներ, ովքեր դիմադրել են նրան, խոչընդոտել նրա քարոզչությունը և փորձել շեղել մարդկանց հավատքից։ Ալլահի Առաքյալ Մուհամմադը ﷺ նույնպես ուներ բազմաթիվ հակառակորդներ՝ թե՛ իր կյանքի ընթացքում, թե՛ մահից հետո։ Սակայն Ալլահը հաղթանակ պարգևեց նրան բոլոր նրանց նկատմամբ։ Ժամանակի ընթացքում՝ թե՛ անցյալում, թե՛ ներկայում, շատերը, այդ թվում՝ նախկին թշնամիները, վկայել են, որ նա մարգարե էր, որ նա եկել էր նույն ուղերձով, ինչպես նախկին մարգարեները (խաղաղություն նրանց), և որ նրանք համոզված էին՝ նա ճշմարտությամբ է եկել։ Սակայն նրանցից շատերը հրաժարվում էին հավատալ նրան՝ խոչընդոտների պատճառով, ինչպիսիք են իշխանության հանդեպ սերը, հասարակության վախը կամ այն շահերի կորուստը, որոնք կապված էին իրենց պաշտոնի կամ դիրքի հետ։

Փառք Ալլահին՝ աշխարհի Տիրոջը

 

***

الفهرس

 

«Ալ-Հարամ» և «Ան-Նաբավի» մզկիթների կրոնական գործերի նախագահության գիտական հանձնաժողով 1

1․ Նրա անունը, նախնիների շղթան և այն բնակավայրը, որտեղ ծնվել ու մեծացել է։ 2

2-Օրհնյալ ամուսնությունը օրհնյալ տիկնոջ հետ։ 3

3- Աստվածային հայտնության սկիզբը։ 4

4 — Նրա առաքելությունը։ 13

5․ Նրա մարգարեության նշանները, նշանավոր վկայությունները և ապացույցները 17

6․ Շարիաթը, որը բերել է Մուհամմադ մարգարեն 21

7. Իր հակառակորդների դիրքորոշումը նրա նկատմամբ՝ վկայություն ի օգուտ իրեն։ 26

***

 

hy449v1.0 - 27/07/2026


Սահիհ ալ-Բուխարի ժողովածուից, հադիս թիվ 4461, վեցերորդ հատոր, էջ 15։

Օրինակ Տիրոջ խոսքը.Օ, մարդիկ, մի առակ է ասվում, լսեցե՛ք այն ուշադրությամբ. Այն մարդիկ, ում դուք կանչում եք Ալլահից բացի, անգամ ճանճ չեն կարող ստեղծել, թեկուզ բոլորը միասին միանան այդ նպատակով։ Եվ եթե ճանճը նրանցից մի բան խլի, չեն կարող վերադարձնել այն։ Թույլ է թե՛ խնդրողը, թե՛ խնդրվողը։(Սուրբ Կուռան, Ալ-Հաջ սուրա, 73-րդ այաթ)

Սահիհ Մուսլիմ (901)