مَنْ خَلَقَ الكَونَ؟ وَمَنْ خَلَقَنِي؟ وَلِمَاذَا؟
Ո՞վ է ստեղծել տիեզերքը։ Ո՞վ է ստեղծել ինձ և ինչի՞ համար։
اللَّجْنَةُ العِلْمِيَّةُ
بِرِئَاسَةِ الشُّؤُونِ الدِّينِيَّةِ بِالمَسْجِدِ الحَرَامِ وَالمَسْجِدِ النَّبَوِيِّ
Գիտական խորհուրդը
Սուրբ Մասջիդ ալ-Հարամի և Մասջիդ ան-Նաբավիի կրոնական գործերի ղեկավարության ներքո։
بِسْمِ اللهِ الرَّحمَنِ الرَّحِيمِ
Ո՞վ է ստեղծել տիեզերքը։ Ո՞վ է ստեղծել ինձ և ինչի՞ համար։
«Ալ-Հարամ» և «Ան-Նաբավի» մզկիթների կրոնական գործերի նախագահության գիտական հանձնաժողով
Արդյո՞ք ես Ճշմարիտ Ուղղու վրա եմ:
Ո՞վ է ստեղծել երկինքն ու երկիրը և դրանցում եղած վիթխարի արարածներին, որոնք անըմբռնելի են։
Ո՞վ է ստեղծել այս ճշգրիտ ու կատարյալ համակարգը երկնքում և երկրի վրա։
Ո՞վ է ստեղծել մարդուն, նրան տվել լսողություն, տեսողություն ու բանականություն և նրան ունակ դարձրել գիտելիքներ ձեռք բերելու և ճշմարտություններն ընկալելու։
Ո՞վ ստեղծեց քո մարմնի անդամների այս նուրբ կառուցվածքը, քեզ կերտեց և կատարելագործեց քո կերպարանքը։
Խորհի՛ր կենդանի էակների ստեղծման մասին՝ իրենց ողջ տարբերությամբ ու բազմազանությամբ. ո՞վ է դրանք կերտել անսահման դրսևորումներով։
Ինչպե՞ս է այս մեծ տիեզերքը կարգավորվում և կայունանում իր օրենքներով, որոնք տարիների ընթացքում այն ճշգրտորեն կառավարում են։
Ո՞վ է սահմանել այն համակարգերը, որոնք կառավարում են այս աշխարհը (կյանքն ու մահը, կենդանի էակների վերարտադրությունը, գիշերն ու ցերեկը, եղանակների փոփոխությունը և այլն)։
Արդյո՞ք այս տիեզերքն ինքն իրեն է ստեղծել, թե՞ այն առաջացել է ոչնչից, թե՞ պատահաբար է գոյացել։ Ամենակարող Ալլահն (Աստվածն) ասել է.
﴿أَمۡ خُلِقُواْ مِنۡ غَيۡرِ شَيۡءٍ أَمۡ هُمُ ٱلۡخَٰلِقُونَ٣٥ أَمۡ خَلَقُواْ ٱلسَّمَٰوَٰتِ وَٱلۡأَرۡضَۚ بَل لَّا يُوقِنُونَ36﴾
«Մի՞թե ոչնչից ստեղծվեցին, թե՞ իրենք են ստեղծողները։ (35)
Մի՞թե նրանք իրենք են երկինքն ու երկիրը ստեղծել։ Ո՛չ, նրանց մեջ համոզմունք չկա»։ (36) [Սուրա Ատ-Տուր, 35-36-րդ այաթները։]
Ուստի, եթե մենք ինքներս մեզ չենք ստեղծել, և անհնար է, որ առաջացած լինենք ոչնչից կամ պատահականորեն, ապա անկասկած ճշմարտությունն այն է, որ այս տիեզերքը պետք է ունենա Մեծ և Ամենակարող Արարիչ, քանի որ անհնար է, որ այս տիեզերքն ինքն իրեն ստեղծած լինի, կամ առաջացած լինի ոչնչից, կամ էլ՝ պատահականության արդյունք լինի։
Ինչո՞ւ է մարդը հավատում այնպիսի բաների գոյությանը, որոնք չի տեսնում (օրինակ՝ ընկալումը, բանականությունը, հոգին, զգացմունքները և սերը)։ Մի՞թե այն պատճառով չէ, որ տեսնում է դրանց դրսևորումները։ Ապա ինչպե՞ս կարող է մարդը ժխտել այս հսկայական տիեզերքի Արարչի գոյությունը, երբ տեսնում է Նրա արարածների, արարչագործության և ողորմության դրսևորումները։
Ոչ մի ողջամիտ մարդ չի ընդունի, եթե նրան ասեն, թե այս տունը հայտնվել է առանց շինարարի, կամ թե ոչինչն է այն ստեղծել։ Ապա ինչպե՞ս են որոշ մարդիկ հավատում նրանց, ովքեր ասում են, որ այս հսկայական տիեզերքն առաջացել է առանց Արարչի։ Ինչպե՞ս կարող է ողջամիտ մարդն ընդունել, որ տիեզերքի այս ճշգրիտ կարգուկանոնը պատահականության արդյունք է։
Այս ամենը մեզ հանգեցնում է մեկ եզրակացության, որ այս տիեզերքն ունի Մեծ, Իզորու և Կառավարող Տեր, և որ Նա է Միակը, Ով արժանի է երկրպագության, և որ Նրանից բացի պաշտվող ամեն ինչի երկրպագությունն ունայն է, և դրանք արժանի չեն երկրպագության։
Արարիչ Ամենաբարձրյալ Տերը
Գոյություն ունի Միակ Արարիչ Տեր։ Նա է Տերը, Կարգավորողն ու Կերակրողը, Ով կյանք է տալիս և մահ պատճառում։ Նա է, Ով ստեղծեց երկիրը և այն հարմարեցրեց Իր արարածների համար։ Նա է, Ով ստեղծեց երկինքները և դրանցում եղած մեծ արարածներին, և արևի, լուսնի, գիշերվա ու ցերեկվա համար սահմանեց այն ճշգրիտ կարգը, որը վկայում է Նրա մեծության մասին։
Նա է, որ մեզ ենթարկեց օդը, առանց որի մենք կյանք չունենք, Նա է, որ մեր վրա անձրև է իջեցնում և մեզ ենթարկեց ծովերն ու գետերը, Նա է, որ սնուցում և պահպանում էր մեզ, երբ մենք սաղմեր էինք մեր մայրերի փորերում՝ առանց որևէ ուժ ունենալու, և Նա է, որ արյունը հոսեցրեց մեր երակներում մեր ծննդից մինչև մեր մահը։
Այս Տերը՝ Արարիչը, Ապահովողը, Ալլահն է՝ Փառավորյալ և Բարձրյալ։
Ալլահն ասաց.
﴿إِنَّ رَبَّكُمُ ٱللَّهُ ٱلَّذِي خَلَقَ ٱلسَّمَٰوَٰتِ وَٱلۡأَرۡضَ فِي سِتَّةِ أَيَّامٖ ثُمَّ ٱسۡتَوَىٰ عَلَى ٱلۡعَرۡشِۖ يُغۡشِي ٱلَّيۡلَ ٱلنَّهَارَ يَطۡلُبُهُۥ حَثِيثٗا وَٱلشَّمۡسَ وَٱلۡقَمَرَ وَٱلنُّجُومَ مُسَخَّرَٰتِۭ بِأَمۡرِهِۦٓۗ أَلَا لَهُ ٱلۡخَلۡقُ وَٱلۡأَمۡرُۗ تَبَارَكَ ٱللَّهُ رَبُّ ٱلۡعَٰلَمِينَ54﴾
«Ճշմարիտ է, ձեր Տերը Ալլահն է, Նա է, Ով ստեղծեց երկինքն ու երկիրը վեց օրում, ապա բարձրացավ Իր գահին։ Նա գիշերն ծածկում է ցերեկով որը արագորեն հետևում է նրան։ Եվ արեգակն ու լուսինը և աստղերը՝ ենթարկված են Նրա հրամանով։ Իհարկե, Նրան է պատկանում ստեղծումը և հրամանը։ Օրհնյալ է Ալլահը՝ աշխարհների Տերը»։ [Սուրա Ալ-Արաֆ, 54-րդ այաթ։]
Ալլահը Տերն է և Միակ Արարիչը, ստեղծել է այն ամենը, ինչ գոյություն ունի՝ անկախ նրանից՝ տեսանելի է դա, թե ոչ, և Իրենից բացի ամեն ինչ Նրա արարածն է։ Նա Միակն է, Ով արժանի է երկրպագության, և ոչ ոքի չպետք է երկրպագել Նրանից բացի, և Նա չունի ընկերակից ոչ իր արքայության, ոչ արարման, ոչ կառավարության, ոչ էլ երկրպագության մեջ։
Եվ եթե նույնիսկ ենթադրենք, որ Տիրոջ՝ Բարձրյալի հետ լինեին այլ աստվածներ, ապա տիեզերքը կավերվեր, քանզի միևնույն ժամանակ երկու աստված չի կարող կառավարել տիեզերքի գործերը։ Ալլահն ասաց.
﴿لَوۡ كَانَ فِيهِمَآ ءَالِهَةٌ إِلَّا ٱللَّهُ لَفَسَدَتَا...﴾
«Եթե երկրի և երկրի վրա Ալլահից բացի այլ աստվածներ լինեին, ապա երկինքն ու երկիրը կխախտվեին...» [Սուրա Ալ-Անբիյա, 22-րդ այաթ։]
Արարիչ Տիրոջ հատկությունները
Փառաբանված Տիրոջն են պատկանում անթիվ գեղեցիկ անուններ և բազմաթիվ բարձրագույն ու վսեմ հատկանիշներ, որոնք վկայում են նրա կատարելության մասին։ Նրա անուններից են՝ Արարիչը, «Ալլահ»-ը (որը նշանակում է՝ միակը, ով արժանի է երկրպագության և ընկերակից չունի), Հավերժ կենդանին, Հավիտենականը, Ողորմածը, Ապրուստ տվողը և Առատաձեռնը։ Ալլահը Սուրբ Կուռանում (Ղուրանում) ասաց.
﴿ٱللَّهُ لَآ إِلَٰهَ إِلَّا هُوَ ٱلۡحَيُّ ٱلۡقَيُّومُۚ لَا تَأۡخُذُهُۥ سِنَةٞ وَلَا نَوۡمٞۚ لَّهُۥ مَا فِي ٱلسَّمَٰوَٰتِ وَمَا فِي ٱلۡأَرۡضِۗ مَن ذَا ٱلَّذِي يَشۡفَعُ عِندَهُۥٓ إِلَّا بِإِذۡنِهِۦۚ يَعۡلَمُ مَا بَيۡنَ أَيۡدِيهِمۡ وَمَا خَلۡفَهُمۡۖ وَلَا يُحِيطُونَ بِشَيۡءٖ مِّنۡ عِلۡمِهِۦٓ إِلَّا بِمَا شَآءَۚ وَسِعَ كُرۡسِيُّهُ ٱلسَّمَٰوَٰتِ وَٱلۡأَرۡضَۖ وَلَا يَـُٔودُهُۥ حِفۡظُهُمَاۚ وَهُوَ ٱلۡعَلِيُّ ٱلۡعَظِيمُ255﴾
Ալլահը միակ Աստվածն է՝ Հավերժ Կենդանի և Հավիտենական։ Նրան չի հաղթահարում ո՛չ նիրհը, ո՛չ քունը։ Նրան են պատկանում երկինքն ու երկիրը։ Ոչ ոք չի կարող միջնորդել՝ բացի Նրա թույլտվությամբ։ Նա գիտի ամեն բան՝ անցյալն ու ապագան։ Մարդիկ չգիտեն Նրա գիտությունից՝ բացի այն, ինչ Նա կամենա։ Նրա Գահը ընդգռում է երկինքն ու երկիրը , և Նրան դժվար չէ դրանք պահելը։ Նա է Բարձրագույնը եւ Մեծագույնը։ [Սուրա Ալ-Բաքարա , 255-րդ այաթ]
Ալլահն ասաց.
﴿قُلۡ هُوَ ٱللَّهُ أَحَدٌ١ ٱللَّهُ ٱلصَّمَدُ ٢ لَمۡ يَلِدۡ وَلَمۡ يُولَدۡ ٣ وَلَمۡ يَكُن لَّهُۥ كُفُوًا أَحَدُۢ4﴾
«Ասա. Նա է Ալլահը, Միակն է։
Ալլահը Հավերժականն է։
Ոչ ոքի ծնողը չէ, ինքն էլ չի ծնվել։
4. Եվ ոչ ոք Նրան հավասար չէ»։ [Սուրա Ալ-Իխլաս, 1-4-րդ այաթները։]
Երկրպագվող Տերը օժտված է կատարելության հատկանիշներով։
Նրա հատկանիշներից է, որ Նա է Աստվածացվածը և Երկրպագելին, իսկ այն ամենը, ինչ Նրանից բացի է, ստեղծված է, պարտավորեցված, հրամայված և հպատակեցված։
Նրա հատկանիշներից է, որ Նա Կենդանին է, Հավիտենական։ Գոյություն ունեցող ամեն մի կենդանի էակի Ալլահն է կյանք տվել և ստեղծել ոչնչից, և Նա է, որ հոգ է տանում նրա մասին՝ ապահովելով նրա գոյությունը, ապրուստը և բավարարությունը։ Տերը կենդանի է, չի մահանում, և ոչնչացումը Նրա համար անհնար է։ Հավիտենական է, չի քնում, ընդհակառակը՝ Նրան չի տիրում ո՛չ նիրհ, ո՛չ քուն։
Նրա հատկություններից է, որ նա Ամենագետն է, ումից ոչինչ քաքուն չի մնում ո՛չ երկրում, ո՛չ էլ երկնքում։
Նրա հատկանիշներից է, որ Նա Ամենալսողն է, Ամենատեսը, Ով լսում է ամեն ինչ, տեսնում է ամեն արարած, գիտի, թե ինչ են շշնջում հոգիները և ինչ են թաքցնում սրտերը։ Փա՜ռք Նրան, Նրանից ոչինչ թաքնված չէ ո՛չ երկրում, ո՛չ էլ երկնքում։
Նրա հատկանիշներից է, որ նա Ամենակարողն է, որին ոչինչ անզոր չէ, և ոչ ոք չի կարող դիմադրել նրա կամքին։ Նա անում է այն, ինչ կամենում է, և արգելում է այն, ինչ կամենում է, առաջ է տանում և հետաձգում, և նրանն է գերագույն իմաստությունը։
Նրա հատկանիշներից է այն, որ Նա Արարիչն է, Ապրուստ տվողը և Տնօրինողը, Ով ստեղծեց արարածներին ու տնօրինեց նրանց, իսկ ողջ արարածները Նրա ձեռքում են և Նրա իշխանության ներքո:
Նրա հատկանիշներից է, որ Նա պատասխանում է կարիքավորին, օգնում է տառապյալին և թեթևացնում է վիշտը, և յուրաքանչյուր արարած, երբ հայտնվում է վշտի կամ նեղության մեջ, հարկադրաբար դիմում է Նրան։
Երկրպագությունը միայն Բարձրյալ Ալլահին է պատկանում, քանզի Նա Կատարյալն է և Միակն է, Ով արժանի է դրան, և ոչ ոք՝ բացի Իրենից։ Եվ այն ամենը, ինչին երկրպագում են Նրանից բացի, կեղծ պաշտամունք է, այն թերի է և ենթակա է մահվան ու ոչնչացման։
Փառաբանյալ Ալլահը մեզ պարգևեց բանականություն, որը կարող է ըմբռնել Նրա մեծության մի մասը, և մեր մեջ սերմանեց մի բնություն, որը սիրում է բարին ու ատում չարը, և հանգստություն է գտնում, երբ ապավինում է Ալլահին՝ աշխարհների Տիրոջը։ Եվ այս բնությունը վկայում է Նրա կատարելության մասին, և որ Նա չի կարող բնութագրվել որևէ թերությամբ, Փառք Նրան։
Բանական մարդուն վայել չէ երկրպագել որևէ մեկին, բացի Կատարյալից․ ապա ինչպե՜ս կարող է նա երկրպագել իր նման կամ իրենից ավելի ցածր մի թերի արարածի։
Աստված չի կարող լինել ոչ մարդ, ոչ կուռք, ոչ ծառ, ոչ էլ կենդանի։
Տերը իր երկինքների վերևում է, հաստատված է իր Գահին, զատված իր արարածներից։ Նրա էության մեջ ոչինչ չկա իր արարածներից, և իր արարածների մեջ ոչինչ չկա Իր էությունից։ Նա չի լուծվում և չի մարմնավորվում իր արարածներից որևէ մեկի մեջ։
Ոչինչ նման չէ Տիրոջը, Նա Ամենալսողն է, Ամենատեսը և չունի իրեն հավասարը։ Նա կարիքը չունի իր ստեղծածների, չի քնում և սնունդ չի ընդունում։ Նա Մեծագույնն է, և անհնար է, որ ունենա կին կամ զավակ, քանզի Արարիչն ունի մեծության հատկանիշներ և երբեք չի կարող բնութագրվել կարիքով կամ թերությամբ։
Ալլահն ասաց.
﴿يَٰٓأَيُّهَا ٱلنَّاسُ ضُرِبَ مَثَلٞ فَٱسۡتَمِعُواْ لَهُۥٓۚ إِنَّ ٱلَّذِينَ تَدۡعُونَ مِن دُونِ ٱللَّهِ لَن يَخۡلُقُواْ ذُبَابٗا وَلَوِ ٱجۡتَمَعُواْ لَهُۥۖ وَإِن يَسۡلُبۡهُمُ ٱلذُّبَابُ شَيۡـٔٗا لَّا يَسۡتَنقِذُوهُ مِنۡهُۚ ضَعُفَ ٱلطَّالِبُ وَٱلۡمَطۡلُوبُ ٧٣ مَا قَدَرُواْ ٱللَّهَ حَقَّ قَدۡرِهِۦٓۚ إِنَّ ٱللَّهَ لَقَوِيٌّ عَزِيزٌ74﴾
«Օ՛, մարդիկ, մի առակ է ասվում, լսեցե՛ք այն ուշադրությամբ. Նրանք, ում դուք աղոթում եք Ալլահից բացի, անգամ ճանճ չեն կարող ստեղծել, թեկուզ բոլորը միասին միանան այդ նպատակով։ Եվ եթե ճանճը նրանցից մի բան խլի, չեն կարող վերադարձնել այն։ Թույլ է թե՛ խնդրողը, թե՛ խնդրվողը։
Նրանք Ալլահին չգնահատեցին Նրա իսկական մեծությամբ։ Անշուշտ, Ալլահը Հզորն է, Ամենապատվելին»։ [Սուրա Ալ-Հաջջ, 73-74-րդ այաթները։]
Ինչու՞ է մեզ ստեղծել այս Մեծ Արարիչը, և ի՞նչ է նա ուզում մեզանից:
Մի՞թե խելամիտ է կարծել, որ Ալլահը (Աստվածը) այս բոլոր արարածներին ստեղծել է աննպատակ, մի՞թե Նա դրանք իզուր է ստեղծել՝ լինելով Ամենաիմաստունն ու Ամենագետը։
Մի՞թե խելամիտ է, որ Նա, ով մեզ ստեղծել է այսքան ճշգրիտ ու կատարյալ և մեզ է ենթարկել այն ամենը, ինչ երկնքում ու երկրի վրա է, մեզ ստեղծած լիներ աննպատակ կամ թողներ առանց պատասխանի այն կարևորագույն հարցերին, որոնք մեզ հուզում են, օրինակ՝ ինչո՞ւ ենք մենք այստեղ, ի՞նչ կա մահից հետո, և ո՞րն է մեր արարման նպատակը։
Եվ մի՞թե խելամիտ է, որ բռնավորի համար պատիժ չլինի, իսկ բարերարի համար՝ պարգև։
Ալլահն ասաց.
﴿أَفَحَسِبۡتُمۡ أَنَّمَا خَلَقۡنَٰكُمۡ عَبَثٗا وَأَنَّكُمۡ إِلَيۡنَا لَا تُرۡجَعُونَ115﴾
«Մի՞թե կարծում էիք, որ Մենք ձեզ իզուր ենք ստեղծել, և որ դուք Մեզ մոտ չեք վերադառնալու»։ (115) [Սուրա Ալ-Մումինուն , 115-րդ այաթ]։
Թե Ալլահը ուղարկեց մարգարեներին, որպեսզի իմանանք մեր գոյության նպատակը, և Նա առաջնորդեց մեզ, թե ինչպես երկրպագենք Իրեն ու մոտենանք Իրեն, թե ինչ է Նա ուզում մեզանից, և ինչպես արժանանանք Նրա բարեհաճությանը, և տեղեկացրեց մեզ մեր ճակատագրի մասին մահից հետո՞։
Ալլահը ուղարկեց մարգարեներին, որպեսզի մեզ հայտնեն, որ միայն Ինքն է երկրպագության արժանի, սովորեցնեն, թե ինչպես երկրպագենք Նրան, փոխանցեն Նրա պատվիրաններն ու արգելքները և ուսուցանեն այն առաքինի արժեքները, որոնց հետևելով մեր կյանքը կլինի բարեպաշտ՝ լի բարիքներով և օրհնություններով։
Ալլահը ուղարկել է բազմաթիվ մարգարեներ, ինչպիսիք են՝ Նոյը, Աբրահամը, Մովսեսը և Հիսուսը, և զորացրել է նրանց նշաններով ու հրաշքներով, որոնք վկայում են նրանց ճշմարտացիության և այն մասին, որ նրանք ուղարկված են Նրա՝ Փառավորյալի կողմից։ Իսկ նրանցից վերջին մարգարեն եղել է Մուհամմադը ﷺ։
Մարգարեները մեզ բոլորովին հստակ հայտնել են, որ այս կյանքը փորձություն է, և որ իսկական կյանքը կլինի մահից հետո։
Եվ որ կա Դրախտ հավատացյալների համար, ովքեր երկրպագել են միայն Ալլահին՝ Նրան համահավասար չդարձնելով, և հավատացել են բոլոր մարգարեներին, և կա Դժոխքի կրակ, որը Ալլահը պատրաստել է անհավատների համար, ովքեր Ալլահի հետ մեկտեղ այլ աստվածների են երկրպագել կամ չեն ընդունել Ալլահի մարգարեներից որևէ մեկին։
Ալլահն ասաց.
﴿يَٰبَنِيٓ ءَادَمَ إِمَّا يَأۡتِيَنَّكُمۡ رُسُلٞ مِّنكُمۡ يَقُصُّونَ عَلَيۡكُمۡ ءَايَٰتِي فَمَنِ ٱتَّقَىٰ وَأَصۡلَحَ فَلَا خَوۡفٌ عَلَيۡهِمۡ وَلَا هُمۡ يَحۡزَنُونَ ٣٥ وَٱلَّذِينَ كَذَّبُواْ بِـَٔايَٰتِنَا وَٱسۡتَكۡبَرُواْ عَنۡهَآ أُوْلَٰٓئِكَ أَصۡحَٰبُ ٱلنَّارِۖ هُمۡ فِيهَا خَٰلِدُونَ36﴾
«Ո՛վ Ադամի որդիներ, եթե ձեր միջից մարգարեներ գան, որոնք ձեզ կպատմեն Իմ հայտնությունների մասին, ապա ովքեր բարեպաշտ լինեն և բարիք գործեն, նրանց համար վախ չկա, և նրանք չեն տխրի։ (35)
Իսկ նրանք, ովքեր հերքեցին մեր հայտնությունները և ամբարտավանություն ցուցաբերեցին դրանց նկատմամբ, նրանք Դժոխքի բնակիչներն են, որտեղ և հավիտյան պիտի մնան»: [Սուրա Ալ-Արաֆ , 35-36-րդ այաթները։]
Ալլահն ասաց.
﴿يَٰٓأَيُّهَا ٱلنَّاسُ ٱعۡبُدُواْ رَبَّكُمُ ٱلَّذِي خَلَقَكُمۡ وَٱلَّذِينَ مِن قَبۡلِكُمۡ لَعَلَّكُمۡ تَتَّقُونَ ٢١ ٱلَّذِي جَعَلَ لَكُمُ ٱلۡأَرۡضَ فِرَٰشٗا وَٱلسَّمَآءَ بِنَآءٗ وَأَنزَلَ مِنَ ٱلسَّمَآءِ مَآءٗ فَأَخۡرَجَ بِهِۦ مِنَ ٱلثَّمَرَٰتِ رِزۡقٗا لَّكُمۡۖ فَلَا تَجۡعَلُواْ لِلَّهِ أَندَادٗا وَأَنتُمۡ تَعۡلَمُونَ ٢٢ وَإِن كُنتُمۡ فِي رَيۡبٖ مِّمَّا نَزَّلۡنَا عَلَىٰ عَبۡدِنَا فَأۡتُواْ بِسُورَةٖ مِّن مِّثۡلِهِۦ وَٱدۡعُواْ شُهَدَآءَكُم مِّن دُونِ ٱللَّهِ إِن كُنتُمۡ صَٰدِقِينَ ٢٣ فَإِن لَّمۡ تَفۡعَلُواْ وَلَن تَفۡعَلُواْ فَٱتَّقُواْ ٱلنَّارَ ٱلَّتِي وَقُودُهَا ٱلنَّاسُ وَٱلۡحِجَارَةُۖ أُعِدَّتۡ لِلۡكَٰفِرِينَ ٢٤ وَبَشِّرِ ٱلَّذِينَ ءَامَنُواْ وَعَمِلُواْ ٱلصَّٰلِحَٰتِ أَنَّ لَهُمۡ جَنَّٰتٖ تَجۡرِي مِن تَحۡتِهَا ٱلۡأَنۡهَٰرُۖ كُلَّمَا رُزِقُواْ مِنۡهَا مِن ثَمَرَةٖ رِّزۡقٗا قَالُواْ هَٰذَا ٱلَّذِي رُزِقۡنَا مِن قَبۡلُۖ وَأُتُواْ بِهِۦ مُتَشَٰبِهٗاۖ وَلَهُمۡ فِيهَآ أَزۡوَٰجٞ مُّطَهَّرَةٞۖ وَهُمۡ فِيهَا خَٰلِدُونَ25﴾
«Ո՛վ մարդի՛կ, երկրպագե՛ք ձեր Տիրոջը, Ով ստեղծեց ձեզ և նրանց, ովքեր ձեզանից առաջ են եղել, միգուցե աստվածավախ դառնաք: (21)
Նա, ով երկիրը ձեզ համար գորգ դարձրեց, իսկ երկինքը՝ հովանի։ Եվ երկնքից ջուր իջեցրեց ու դրանով աճեցրեց պտուղներ՝ որպես ապրուստ ձեզ համար։ Ուստի Ալլահին հավասարներ մի՛ դարձրեք, մինչդեռ դուք գիտեք։
Եվ եթե դուք կասկածի մեջ եք նրա վերաբերյալ, ինչ Մենք իջեցրել ենք մեր ծառային, ապա բերեք դրա նման մի սուրա և Ալլահից զատ կանչեք ձեր վկաներին, եթե ճշմարտախոս եք։ 23
Իսկ եթե չանեք, և դուք երբեք դա չեք անի, ապա զգուշացե՛ք Դժոխքի Կրակից, որի վառելիքը մարդիկ են և քարերը՝ նախապատրաստված անհավատների համար։
Ավետի՛ր նրանց, ովքեր հավատացին և բարեպաշտ գործեր կատարեցին, որ նրանց սպասում են Դրախտի այգիներ, որոնց տակով գետեր են հոսում։ Ամեն անգամ, երբ նրանք այնտեղից սնվեն պտուղներով, կասեն. «Սա այն է, ինչ մենք կերել ենք նախկինում», և այն իրենց կտրվի նախկինի նման։ Եվ նրանք այնտեղ կունենան մաքուր ամուսիններ, և նրանք այնտեղ հավերժ կմնան»: [Սուրա Ալ-Բակարա, 21-25-րդ այաթները։]
Ինչո՞ւ էին առաքյալները բազմաթիվ։
Ալլահն ուղարկել է Իր առաքյալներին ազգերի մոտ, և չկա մի ազգ, որին Ալլահը առաքյալ չի ուղարկել, որպեսզի նրանց ուղղորդի դեպի իրենց Տիրոջ երկրպագությունը և փոխանցի Նրա պատվիրաններն ու արգելքները։ Նրանց բոլորի կոչի նպատակը մեկն էր՝ երկրպագել միայն Ամենակարող Ալլահին։ Եվ ամեն անգամ, երբ որևէ ազգ սկսում էր լքել կամ աղավաղել իր մարգարեի բերած ուղերձը՝ Ալլահի միաստվածության պատվիրանը, Ալլահը մեկ այլ առաքյալ էր ուղարկում՝ ճիշտ ուղին վերականգնելու և մարդկանց վերադարձնելու առողջ բնությանը՝ Ալլահի միաստվածության և Նրան հնազանդվելու միջոցով։
Մինչև Ալլահը առաքյալներին կնքեց Մուհամմադով, օրհնություն և խաղաղություն նրան, ով եկավ կատարյալ կրոնով և հավերժական, համընդհանուր օրենքով ողջ մարդկության համար մինչև Դատաստանի օրը, որը լրացնում և չեղյալ է հայտարարում իրենից առաջ եղած օրենքները։ Եվ Տերը՝ Փառք Նրան, երաշխավորեց, որ այս կրոնը կմնա և կշարունակվի մինչև Դատաստանի օրը։
Մարդը հավատացյալ չէ, քանի դեռ չի հավատում բոլոր առաքյալներին։
Ալլահ է, որ ուղարկեց առաքյալներին և պատվիրեց իր բոլոր արարածներին հնազանդվել նրանց։ Ով չի հավատում նրանցից մեկի ուղերձին, անհավատություն է ցուցաբերում բոլորի նկատմամբ։ Չկա ավելի մեծ մեղք, քան մարդու կողմից Աստծո հայտնությունը մերժելը։ Ուստի դրախտ մտնելու համար պետք է հավատալ բոլոր առաքյալներին։
Ուստի, այս ժամանակներում յուրաքանչյուրի պարտականությունն է հավատալ Ալլահին, Նրա բոլոր առաքյալներին և Վերջին օրվան։ Եվ դա հնարավոր է միայն՝ հավատալով և հետևելով նրանցից վերջինին՝ Մուհամմադ մարգարեին ﷺ, ով զորացված է հավերժական հրաշքով՝ Սուրբ Կուռանով, որի պահպանությունը Ալլահն Իր վրա է վերցրել մինչև Վերջին օրը։
Ալլահը Սուրբ Կուռանում նշել է, որ ով հրաժարվում է հավատալ իր առաքյալներից որևէ մեկին, նա անհավատ է Ալլահի հանդեպ և ժխտում է նրա հայտնությունը։ Ամենակարող Ալլահն ասաց.
﴿إِنَّ ٱلَّذِينَ يَكۡفُرُونَ بِٱللَّهِ وَرُسُلِهِۦ وَيُرِيدُونَ أَن يُفَرِّقُواْ بَيۡنَ ٱللَّهِ وَرُسُلِهِۦ وَيَقُولُونَ نُؤۡمِنُ بِبَعۡضٖ وَنَكۡفُرُ بِبَعۡضٖ وَيُرِيدُونَ أَن يَتَّخِذُواْ بَيۡنَ ذَٰلِكَ سَبِيلًا ١٥٠ أُوْلَٰٓئِكَ هُمُ ٱلۡكَٰفِرُونَ حَقّٗاۚ وَأَعۡتَدۡنَا لِلۡكَٰفِرِينَ عَذَابٗا مُّهِينٗا151﴾
«Իսկապես, նրանք, ովքեր չեն հավատում Ալլահին և Նրա մարգարեներին և ցանկանում են տարբերություն դնել Ալլահի և Նրա մարգարեների միջև, և ասում են՝ «Մենք հավատում ենք ոմանց, իսկ մյուսներին չենք հավատում», և ցանկանում են դրանց միջև մի ճանապարհ ընտրել։
Նրանք են իսկական անհավատները։ Եվ Մենք անհավատների համար նվաստացուցիչ պատիժ ենք պատրաստել»: [Սուրա Ան-Նիսա,150-151-րդ այաթները։]
Այդ իսկ պատճառով մենք՝ մուսուլմաններս, հավատում ենք Ալլահին և Վերջին Օրվան, ինչպես Ալլահն է պատվիրել, և հավատում ենք բոլոր մարգարեներին ու նախորդ սուրբ գրքերին։ Բարձրյալ Ալլահն ասել է.
﴿ءَامَنَ ٱلرَّسُولُ بِمَآ أُنزِلَ إِلَيۡهِ مِن رَّبِّهِۦ وَٱلۡمُؤۡمِنُونَۚ كُلٌّ ءَامَنَ بِٱللَّهِ وَمَلَٰٓئِكَتِهِۦ وَكُتُبِهِۦ وَرُسُلِهِۦ لَا نُفَرِّقُ بَيۡنَ أَحَدٖ مِّن رُّسُلِهِۦۚ وَقَالُواْ سَمِعۡنَا وَأَطَعۡنَاۖ غُفۡرَانَكَ رَبَّنَا وَإِلَيۡكَ ٱلۡمَصِيرُ285﴾
«Մարգարեն հավատաց Տիրոջից իրեն իջեցվածին (ուղղարկվածին), և բոլոր հավատացյալները նույնպես։ Բոլորը հավատացին Ալլահին (Աստծուն), հրեշտակներին, Նրա սուրբ գրքերին ու մարգարեներին։ Մենք չենք առանձնացնում որևէ մարգարեի։ Նրանք ասում են՝ «Մենք լսեցինք և հնազանդվեցինք։ Ների՛ր մեզ, մեր Տեր, դեպի Քեզ է մեր վերադարձը»»: [Սուրա Բակարա,այաթ 285։]
Ի՞նչ է Սուրբ Կուռանը (Ղուրանը)։
Սուրբ Կուռանը Ալլահի խոսքն է և Նրա հայտնությունը, որը իջեցվել է վերջին մարգարե Մուհամմադի ﷺ վրա։ Այն ամենամեծ հրաշքն է, որը վկայում է նրա մարգարեության ճշմարտացիության մասին։ Կուռանը ճշմարիտ է իր կանոններում և ճշմարտախոս՝ իր պատմություններում։
Ալլահը մարտահրավեր է նետել հերքողներին՝ բերել գոնե մեկ սուրա դրա նման, սակայն նրանք անզոր գտնվեցին, քանզի նրա բովանդակությունը վեհ է և համապարփակ՝ ընդգրկելով այն ամենը, ինչը վերաբերում է մարդուն երկրային և հանդերձյալ կյանքում, և պարունակում է հավատքի բոլոր այն ճշմարտությունները, որոնց պետք է հավատալ։
Այն նաև ներառում է այն հրամաններն ու արգելքները, որոնցով մարդը պետք է առաջնորդվի իր Տիրոջ, իր անձի և մյուս արարածների հետ ունեցած հարաբերություններում, և այս ամենը՝ բարձր ճարտասանական ու պարզ ոճով։
Այն պարունակում է բանականության բազմաթիվ ապացույցներ և գիտական փաստեր, որոնք վկայում են, որ այս Գիրքը չի կարող լինել մարդու ստեղծագործությունը, այլ այն մարդկության Տիրոջ խոսքն է, Փառավոր է Նա և Ամենաբարձրյալը։
Ի՞նչ է Իսլամը
Իսլամը Ալլահին անձնատուր լինելն է՝ միաստվածությամբ, Նրան հնազանդվելը, Նրա շարիաթին հետևելը՝ գոհունակությամբ և ընդունելությամբ, և չընդունել այն ամենը, ինչ պաշտվում է Ալլահից բացի։
Ալլահը ուղարկել է առաքյալներին մեկ միասնական ուղերձով՝ երկրպագել միայն Ալլահին՝ առանց Նրան մասնակից և համահավասար դարձնելու, և չընդունել այն ամենը, ինչին երկրպագում են Նրանից բացի։
Իսլամը բոլոր մարգարեների կրոնն է, նրանց կոչը մեկ է, իսկ օրենքները՝ տարբեր։ Եվ այսօր մուսուլմանները միակն են, ովքեր հավատարիմ են այն ճշմարիտ կրոնին, որով եկել են բոլոր մարգարեները։ Իսլամի ուղերձն այսօր ճշմարտությունն է, և այն Արարչի վերջին ուղերձն է մարդկությանը։
Այն Տերը, որն ուղարկեց Աբրահամին, Մովսեսին և Հիսուսին (խաղաղություն նրանց), ուղարկել է նաև վերջին առաքյալին՝ Մուհամմադին ﷺ, և Իսլամի շարիաթը (օրենսդրությունը) չեղարկել է իրենից առաջ եղած բոլոր օրենսդրությունները։
Այսօր մարդկանց կողմից դավանվող բոլոր կրոնները, բացի Իսլամից, կա՛մ մարդու կողմից ստեղծված կրոններ են, կա՛մ եղել են աստվածային, որոնք հետագայում աղավաղվել են մարդու ձեռքով՝ դառնալով սնոտիապաշտական կուտակումների, ժառանգված առասպելների և մարդկային մեկնաբանությունների խառնուրդ։
Ինչ վերաբերում է մուսուլմանների կրոնին, ապա այն մեկ, հստակ և անփոփոխ կրոն է, ինչպես որ նրանց պաշտամունքը, որով երկրպագում են Ալլահին, նույնպես մեկ է։ Նրանք բոլորը կատարում են հինգ ամենօրյա աղոթքները (նամազը), զաքաթ են տալիս իրենց ունեցվածքից և ծոմ են պահում Ռամադան ամսին։ Նրանց սահմանադրությունը՝ Սուրբ Կուռանը, մեկ միասնական գիրք է բոլոր երկրներում։ Ամենաբարձրյալն ասել է.
﴿...ٱلۡيَوۡمَ أَكۡمَلۡتُ لَكُمۡ دِينَكُمۡ وَأَتۡمَمۡتُ عَلَيۡكُمۡ نِعۡمَتِي وَرَضِيتُ لَكُمُ ٱلۡإِسۡلَٰمَ دِينٗاۚ فَمَنِ ٱضۡطُرَّ فِي مَخۡمَصَةٍ غَيۡرَ مُتَجَانِفٖ لِّإِثۡمٖ فَإِنَّ ٱللَّهَ غَفُورٞ رَّحِيمٞ﴾
«Այսօր Ես կատարելագործեցի ձեր կրոնը, լիակատար դարձրի Իմ շնորհը ձեզ վրա և գոհ եմ Իսլամից՝ որպես ձեր կրոն։ Իսկ ով ստիպված լինի սաստիկ սովից, առանց մեղքի հակված լինելու, ապա Ալլահը Ներող է, Ողորմած»։ [Սուրա Ալ-Մաիդա , 3-րդ այաթ։]
Ամենաբարձրյալ Ալլահը ասում է Կուռանում:
﴿قُلۡ ءَامَنَّا بِٱللَّهِ وَمَآ أُنزِلَ عَلَيۡنَا وَمَآ أُنزِلَ عَلَىٰٓ إِبۡرَٰهِيمَ وَإِسۡمَٰعِيلَ وَإِسۡحَٰقَ وَيَعۡقُوبَ وَٱلۡأَسۡبَاطِ وَمَآ أُوتِيَ مُوسَىٰ وَعِيسَىٰ وَٱلنَّبِيُّونَ مِن رَّبِّهِمۡ لَا نُفَرِّقُ بَيۡنَ أَحَدٖ مِّنۡهُمۡ وَنَحۡنُ لَهُۥ مُسۡلِمُونَ ٨٤ وَمَن يَبۡتَغِ غَيۡرَ ٱلۡإِسۡلَٰمِ دِينٗا فَلَن يُقۡبَلَ مِنۡهُ وَهُوَ فِي ٱلۡأٓخِرَةِ مِنَ ٱلۡخَٰسِرِينَ85﴾
Ասա՛. «Մենք հավատացինք Ալլահին, և այն ամենին, ինչ իջեցվեց մեզ, և ինչ իջեցվեց Իբրահիմին, Իսմայիլին, Իսահակին, Հակոբին և ցեղերին, և ինչ տրվեց Մովսեսին, Հիսուսին և մարգարեներին իրենց Տիրոջից։ Մենք նրանցից որևէ մեկին չենք առանձնացնում, և մենք Նրա առջև ենք հնազանդված։
Իսկ ով իսլամից բացի այլ կրոն ընտրի, այն երբեք չի ընդունվի նրանից, և նա հանդերձյալ կյանքում կորուսյալներից կլինի»։ [Սուրա Ալի Իմրան, 84-85-րդ այաթները։]
Իսլամի կրոնը կյանքի համապարփակ ուղեցույց է, որը համապատասխանում է մարդկային բնույթին և բանականությանը, և ընդունելի է առողջ հոգիների համար։ Այն սահմանել է Մեծն Արարիչը՝ Իր արարածների համար։ Այն բարության և երջանկության կրոն է ողջ մարդկության համար՝ թե՛ այս աշխարհիկ կյանքում, և թե՛ հանդերձյալում։ Այն տարբերություն չի դնում ռասայի կամ գույնի միջև, և դրանում բոլոր մարդիկ հավասար են։ Իսլամում ոչ ոք մյուսից առավել չէ, բացառությամբ իր բարեպաշտ գործերի։
Ալլահն ասաց.
﴿مَنۡ عَمِلَ صَٰلِحٗا مِّن ذَكَرٍ أَوۡ أُنثَىٰ وَهُوَ مُؤۡمِنٞ فَلَنُحۡيِيَنَّهُۥ حَيَوٰةٗ طَيِّبَةٗۖ وَلَنَجۡزِيَنَّهُمۡ أَجۡرَهُم بِأَحۡسَنِ مَا كَانُواْ يَعۡمَلُونَ97﴾
«Ով բարի գործ է անում՝ լինի տղամարդ, թե կին, և հավատացյալ է, Մենք նրան անպայման երջանիկ կյանք կշնորհենք և կվարձատրենք նրանց իրենց լավագույն արարքների դիմաց»։ [Սուրա Ան-Նահլ, 97-րդ այաթ:]
Իսլամը երջանկության ուղին է
Իսլամը բոլոր մարգարեների կրոնն է, Աստծու կրոնն է բոլոր մարդկանց համար և ոչ թե միայն արաբներին հատուկ կրոն։
Իսլամը ճշմարիտ երջանկության ճանապարհն է այս աշխարհում, և հավերժական երանության՝ հավիտենական կյանքում։
Իսլամը միակ կրոնն է, որը բավարարում է հոգու և մարմնի կարիքները և լուծում է մարդկային բոլոր խնդիրները։ Ալլահ Բարձրյալն ասել է.
﴿قَالَ ٱهۡبِطَا مِنۡهَا جَمِيعَۢاۖ بَعۡضُكُمۡ لِبَعۡضٍ عَدُوّٞۖ فَإِمَّا يَأۡتِيَنَّكُم مِّنِّي هُدٗى فَمَنِ ٱتَّبَعَ هُدَايَ فَلَا يَضِلُّ وَلَا يَشۡقَىٰ 123 وَمَنۡ أَعۡرَضَ عَن ذِكۡرِي فَإِنَّ لَهُۥ مَعِيشَةٗ ضَنكٗا وَنَحۡشُرُهُۥ يَوۡمَ ٱلۡقِيَٰمَةِ أَعۡمَىٰ124﴾
Ալլահն ասաց. «Իջե՛ք այնտեղից բոլորդ միասին՝ միմյանց թշնամի։ Եվ երբ Ինձնից ձեզ ուղղորդում գա, Իմ ուղղորդմանը հետևողը չի մոլորվի և չի դժբախտանա։
Իսկ ով որ երես թեքի Իմ հիշեցումից, նրա համար կլինի նեղ կյանք, և Հարության օրը Մենք նրան կույր կհարություն տանք»։ [Սուրա Տահա, 123-124-րդ այաթները։]
Ի՞նչ է շահում մուսուլմանը այս և հաջորդ կյանքում։
Իսլամը բազմաթիվ առավելություններ ունի, որոնցից են՝
-Այս աշխարհում հաղթանակն ու պատիվը Ալլահի ծառան լինելու մեջ է, հակառակ դեպքում մարդը դառնում է իր ցանկությունների, սատանայի և կրքերի ծառան։
- Հաղթանակը հանդերձյալ կյանքում Ալլահի կողմից ներում ստանալն է, Նրա բարեհաճությանն արժանանալը, Դրախտ մտնելը և հավերժական երջանկությանը հասնելը, ինչպես նաև դժոխքի տանջանքից փրկվելը։
- Հավատացյալը Դատաստանի օրը կլինի մարգարեների, ճշմարիտների, նահատակների և արդարների հետ, և որքա՜ն հրաշալի ընկերակցություն է դա։ Իսկ ով չհավատաց, կլինի բռնակալների, չարագործների, հանցագործների և ապականիչների հետ։
-Նրանք, ում Ալլահը Դրախտ է ընդունում, կապրեն հավերժական երջանկության մեջ՝ առանց մահվան, հիվանդության, ցավի, ծերության կամ տխրության, և կկատարվեն նրանց բոլոր ցանկությունները։ Իսկ նրանք, ովքեր Դժոխք են մտնում, կլինեն հավերժական և անդադար տանջանքի մեջ։
- Դրախտում կան հաճույքներ, որոնք աչք չի տեսել, ականջ չի լսել և ոչ մի մարդու մտքով չի անցել, և դրա ապացույցներից է Ամենակարողի խոսքը.
﴿مَنۡ عَمِلَ صَٰلِحٗا مِّن ذَكَرٍ أَوۡ أُنثَىٰ وَهُوَ مُؤۡمِنٞ فَلَنُحۡيِيَنَّهُۥ حَيَوٰةٗ طَيِّبَةٗۖ وَلَنَجۡزِيَنَّهُمۡ أَجۡرَهُم بِأَحۡسَنِ مَا كَانُواْ يَعۡمَلُونَ97﴾
«Ով արդար գործ է կատարում՝ լինի տղամարդ, թե կին, և հավատացյալ է, ապա Մենք նրան անպայման բարի կյանք կշնորհենք, և անպայման կվարձատրենք նրանց՝ իրենց կատարած լավագույնի դիմաց»։ [Սուրա Ան-Նահլ, 97-րդ այաթ]
Ալլահն ասաց.
﴿فَلَا تَعۡلَمُ نَفۡسٞ مَّآ أُخۡفِيَ لَهُم مِّن قُرَّةِ أَعۡيُنٖ جَزَآءَۢ بِمَا كَانُواْ يَعۡمَلُونَ17﴾
«Ոչ մի հոգի չգիտի, թե ինչ աչքերի բերկրանք է թաքցված նրանց համար՝ որպես հատուցում իրենց գործածի դիմաց»: [Սուրա Աս-Սաջդա , 17-րդ այաթ]։
Ի՞նչ է կորցնում ոչ մուսուլմանը։
Մարդը կկորցնի գիտելիքներից ամենամեծը՝ գիտելիքը Ալլահի մասին, և կկորցնի հավատքը Ալլահին, որը մարդուն շնորհում է ապահովություն և խաղաղություն այս աշխարհիկ կյանքում և հավերժական երջանկություն՝ հանդերձյալ կյանքում։
Մարդը կկորցնի հավատն ու հավատարմությունը մեծագույն Գրքի հանդեպ, որն Ալլահը իջեցրեց մարդկանց։
Նա կկորցնի հավատը մեծ մարգարեների նկատմամբ, ինչպես նաև կզրկվի նրանց ընկերակցությունից Դրախտում՝ Դատաստանի օրը, և կդառնա սատանաների, հանցագործների ու բռնակալների ուղեկիցը դժոխքի կրակում։ Եվ որքա՜ն չար է այդ կացարանն ու հարևանությունը։
Ալլահն ասաց.
﴿قُلۡ إِنَّ ٱلۡخَٰسِرِينَ ٱلَّذِينَ خَسِرُوٓاْ أَنفُسَهُمۡ وَأَهۡلِيهِمۡ يَوۡمَ ٱلۡقِيَٰمَةِۗ أَلَا ذَٰلِكَ هُوَ ٱلۡخُسۡرَانُ ٱلۡمُبِينُ 15 لَهُم مِّن فَوۡقِهِمۡ ظُلَلٞ مِّنَ ٱلنَّارِ وَمِن تَحۡتِهِمۡ ظُلَلٞۚ ذَٰلِكَ يُخَوِّفُ ٱللَّهُ بِهِۦ عِبَادَهُۥۚ يَٰعِبَادِ فَٱتَّقُونِ16﴾
Ասա՛. «Իսկապես, պարտվողները նրանք են, ովքեր Դատաստանի օրը կործանել են իրենց անձերն ու իրենց հարազատներին։ Արդարև, դա է ակնհայտ կորուստը:
Նրանց վերևում կրակի շերտեր են, և նրանց ներքևում՝ նույնպես։ Այսպես Ալլահը վախ է ներշնչում Իր ծառաներին։ Ո՛վ Իմ ծառաներ, ուրեմն զգույշ եղեք Ինձնից»։ [Սուրա Ազ-Զումար, 15-16-րդ այաթները։]
Ով փրկություն է փնտրում հավիտենական կյանքում, պետք է լինի մուսուլման, հնազանդվի Ալլահին և հետևի Նրա Առաքյալին (Ալլահի խաղաղությունն ու օրհնությունը նրան)։
Այն ճշմարտություններից, որոնց շուրջ միահամուռ են եղել բոլոր մարգարեներն ու առաքյալները (խաղաղություն նրանց), այն է, որ վերջին կյանքում կփրկվեն միայն մուսուլմանները, ովքեր հավատացել են Ամենաբարձրյալ Ալլահին և Նրա երկրպագության մեջ ոչ ոքի չեն հավասարեցրել, և հավատացել են բոլոր մարգարեներին ու առաքյալներին։ Այսպիսով, առաքյալների բոլոր հետևորդները, ովքեր հավատացել են նրանց և ընդունել նրանց ճշմարտացիությունը, կմտնեն դրախտ և կփրկվեն դժոխքից։
Նրանք, ովքեր Մովսես (Մուսա) մարգարեի ժամանակներում հավատացին նրան և հետևեցին նրա ուսմունքներին, համարվում էին մուսուլմաններ և բարեպաշտ հավատացյալներ, սակայն երբ Ալլահն ուղարկեց Հիսուսին (Իսային), Մովսեսի հետևորդների համար պարտադիր դարձավ հավատալ Հիսուսին և հետևել նրան։
Ովքեր հավատում են Հիսուսին, նրանք բարեպաշտ մուսուլմաններ են։ Իսկ ով հերքում է Հիսուսին՝ ասելով, թե հավատարիմ է մնում Մովսեսի կրոնին, ապա նա իրական հավատացյալ չէ, քանի որ նա հերքել է մի մարգարեի, որին ուղարկել է Ալլահը։
Այնուհետև, երբ Ալլահը ուղարկեց Իր վերջին մարգարեին՝ Մուհամմադին ﷺ, բոլորի համար պարտադիր դարձավ հավատալ նրան։ Քանզի Տերն է, ով ուղարկել է Մովսեսին և Հիսուսին, և Նա է, ով ուղարկել է վերջին մարգարե Մուհամմադին։ Ուստի, ով մերժում է Մուհամմադի ﷺ առաքելությունը և ասում է, որ կշարունակի հետևել Մովսեսին կամ Հիսուսին, նա հավատացյալ չէ։
Բավարար չէ, որ մարդն ասի, թե հարգում է մուսուլմաններին, ոչ էլ նրա փրկության համար վերջին կյանքում բավարար է ողորմություն տալն ու կարիքավորներին օգնելը։ Այլ պետք է, որ նա հավատա Ալլահին, Նրա գրքերին, մարգարեներին և վերջին օրվան, որպեսզի Ալլահն ընդունի դա նրանից։ Քանզի չկա ավելի մեծ մեղք, քան բազմաստվածությունը և Ալլահի հանդեպ անհավատությունը, Նրա իջեցրած հայտնությունը մերժելը կամ Նրա վերջին մարգարեի՝ Մուհամմադի (Ալլահի խաղաղությունն ու օրհնությունը նրան) մարգարեությունը ժխտելը։
Հրեաները, քրիստոնյաները և ուրիշները, ովքեր լսել են Մուհամմադի՝ Ալլահի առաքյալի (խաղաղություն և օրհնություն նրան) առաքելության մասին և հրաժարվել են հավատալ նրան ու հրաժարվել են ընդունել իսլամի կրոնը, հավիտյան կլինեն դժոխքի կրակի մեջ։ Եվ սա Աստծո վճիռն է, և ոչ թե որևէ մարդու վճիռը։ ԵՒ Բարձրյալն, ասաց.
﴿إِنَّ ٱلَّذِينَ كَفَرُواْ مِنۡ أَهۡلِ ٱلۡكِتَٰبِ وَٱلۡمُشۡرِكِينَ فِي نَارِ جَهَنَّمَ خَٰلِدِينَ فِيهَآۚ أُوْلَٰٓئِكَ هُمۡ شَرُّ ٱلۡبَرِيَّةِ6﴾
«Իրապես, Գրքի տեր մարդկանցից և բազմաստվածներից նրանք, ովքեր չընդունեցին հավատքը, կլինեն դժողքի կրակի մեջ՝ հավերժ մնալով այնտեղ։ Նրանք են արարածների մեջ ամենաչարը»։ [Սուրա Ալ-Բաինա , 6-րդ այաթ]
Քանի որ Ալլահից մարդկությանն է իջեցվել վերջին ուղերձը, ապա յուրաքանչյուր մարդ, ով լսում է Իսլամի և վերջին մարգարեի՝ Մուհամմադի ﷺ ուղերձի մասին, պարտավոր է հավատալ նրան, հետևել նրա շարիաթին և հնազանդվել նրա հրամաններին ու արգելքներին։ Ուստի, ով լսում է այս վերջին ուղերձի մասին և մերժում է այն, Ալլահը նրանից ոչինչ չի ընդունի և կպատժի նրան հանդերձյալ աշխարհում։
Եվ դրա ապացույցներից է Ալլահի խոսքը.
﴿وَمَن يَبۡتَغِ غَيۡرَ ٱلۡإِسۡلَٰمِ دِينٗا فَلَن يُقۡبَلَ مِنۡهُ وَهُوَ فِي ٱلۡأٓخِرَةِ مِنَ ٱلۡخَٰسِرِينَ85﴾
«Իսկ ով իսլամից բացի այլ կրոն որոնի, այն երբեք չի ընդունվի նրանից, և նա հանդերձյալ աշխարհում կորուսյալներից կլինի»։ [Սուրա Ալ Իմրան , 85-րդ այաթ]
Ալլահն ասաց.
﴿قُلۡ يَٰٓأَهۡلَ ٱلۡكِتَٰبِ تَعَالَوۡاْ إِلَىٰ كَلِمَةٖ سَوَآءِۭ بَيۡنَنَا وَبَيۡنَكُمۡ أَلَّا نَعۡبُدَ إِلَّا ٱللَّهَ وَلَا نُشۡرِكَ بِهِۦ شَيۡـٔٗا وَلَا يَتَّخِذَ بَعۡضُنَا بَعۡضًا أَرۡبَابٗا مِّن دُونِ ٱللَّهِۚ فَإِن تَوَلَّوۡاْ فَقُولُواْ ٱشۡهَدُواْ بِأَنَّا مُسۡلِمُونَ64﴾
Ասա. «Ո՛վ Գրքի մարդիկ, եկե՛ք մի ընդհանուր խոսքի մեր և ձեր միջև, որ չերկրպագենք ոչ ոքի, բացի Ալլահից, և Նրան ոչինչ հավասար չդասենք, և իրար տերեր չդարձնենք Ալլահից բացի։ Իսկ եթե նրանք երես թեքեն, ապա ասացե՛ք. «Վկայե՛ք, որ մենք մուսուլմաններ ենք»»։ [Սուրա Ալ-Իմրան , 64-րդ այաթ]։
Որո՞նք են մուսուլմանի պարտականությունները:
Մուսուլմանը պետք է հավատա այս վեց հիմնասյուներին.
Հավատք Բարձրյալ Ալլահին, և որ Նա է Արարիչը, Կերակրողը, Կառավարիչն ու Տերը, որ Նրան նման ոչինչ չկա, և որ Նա չունի ո՛չ կին, ո՛չ զավակ։ Եվ որ Նա է Միակը, Ով արժանի է երկրպագության, և որ Նրանից բացի ուրիշ ոչ ոքի չպետք է երկրպագել, և հավատալ, որ Նրանից բացի երկրպագվող ամեն ինչի երկրպագությունն անվավեր է:
Հավատքը Հրեշտակներին այն է, որ նրանք Ալլահի ծառաներն են՝ ստեղծված լույսից, և որ նրանց գործերից է իր մարգարեներին հայտնություն իջեցնելը։
Հավատք Ալլահի կողմից Իր մարգարեներին իջեցված բոլոր Գրքերին՝ Թորային և Ավետարանին (մինչև դրանց աղավաղվելը), ինչպես նաև վերջին Գրքին՝ Սուրբ Կուռանին (Ղուրանին)։
Հավատք բոլոր առաքյալներին (խաղաղություն նրանց)՝ Նոյին, Աբրահամին, Մովսեսին, Հիսուսին և նրանցից վերջինին՝ Մուհամմադին ﷺ։ Նրանք սովորական մարդիկ էին, որոնց Ալլահը զորացրել է հայտնությամբ և պարգևել նշաններ ու հրաշքներ, որոնք վկայում են նրանց ճշմարտացիության մասին։
Վերջին Օրվա հավատքը, երբ Ալլահը հարություն կտա առաջիններին ու վերջիններին, կդատի Իր ստեղծածների միջև և հավատացյալներին կմտցնի դրախտ, իսկ անհավատներին՝ դժոխք։
Հավատք ճակատագրին, և որ Ալլահը գիտի ամեն ինչ՝ ինչ եղել է անցյալում և ինչ կլինի ապագայում, և որ Ալլահն իմացել, գրել, կամեցել և ստեղծել է ամեն ինչ։
Եվ որ երկրպագես Ալլահին այնպես, ինչպես Նա է սահմանել՝ աղոթքով(նամազով), զաքաթով, ծոմապահությամբ և ուխտագնացությամբ, եթե դրա հնարավորությունն ունես։ Ապա նա պետք է սովորի իր կրոնը, որը կլինի նրա երջանկության աղբյուրը այս աշխարհում և նրա փրկությունը՝ հանդերձյալ կյանքում։
***
الفهرس
Արարիչ Ամենաբարձրյալ Տերը 4
Այս Տերը՝ Արարիչը, Ապահովողը, Ալլահն է՝ Փառավորյալ և Բարձրյալ։ 5
Արարիչ Տիրոջ հատկությունները 6
Երկրպագվող Տերը օժտված է կատարելության հատկանիշներով։ 8
Ինչու՞ է մեզ ստեղծել այս Մեծ Արարիչը, և ի՞նչ է նա ուզում մեզանից: 11
Ինչո՞ւ էին առաքյալները բազմաթիվ։ 15
Մարդը հավատացյալ չէ, քանի դեռ չի հավատում բոլոր առաքյալներին։ 16
Ի՞նչ է Սուրբ Կուռանը (Ղուրանը)։ 18
Ի՞նչ է Իսլամը 19
Իսլամը երջանկության ուղին է 22
Ի՞նչ է շահում մուսուլմանը այս և հաջորդ կյանքում։ 23
Ի՞նչ է կորցնում ոչ մուսուլմանը։ 24
Ով փրկություն է փնտրում հավիտենական կյանքում, պետք է լինի մուսուլման, հնազանդվի Ալլահին և հետևի Նրա Առաքյալին (Ալլահի խաղաղությունն ու օրհնությունը նրան)։ 26
Որո՞նք են մուսուլմանի պարտականությունները: 29
***